Tip:
Highlight text to annotate it
X
Իբիսայում` Martini Royale կաստինգի այս դրվագում, ոճային պատերազմ է,
քանի որ մեր մասնակիցների թեման նորաձևությունն է:
Հրաշալի է, ինձ դուր է գալիս:
Փորձում եմ վայելել այն, շատ լուրջ չեմ ընդունում:
Ամեն բան հիանալի է:
Բարի լույս աղջիկներ:
Բարի լույս:
Ձեր մարտահրավերն այսօր յուրաքանչյուր կնոջ սիրելի թեման է: Նորաձևությունն է:
Յուրաքանչյուրդ պետք է 2 տարբեր տեսք ապահովեք և, այնուհետև, ներկայանաք
բեմահարթակի վրա: Սարահ Կուրրանը հանդիսանում է Wardrobe.com-ի հիմնադիրը:
Նորաձևության մասնագետը, ով տիրապետում է հանդերձանք ստեղծելու նրբություններին,
ուշիուշով կհետևի ձեր կերտած կերպարներին: Ցուցադրությունը կսկսվի 1 ժամից: Հաջողություն:
Դժվա՞ր է հագուստով «անհատականություն» ներկայացնելը:
Շնորհակալություն: Շատ նրբագեղ է:
Աղջիկներն իրենց հետ բերած հագուստներով պետք է
ոճային կերպար ստեղծեն: Այնպիսի կերպար, որը կբնորոշի իրենց:
Այո, կարծում եմ, այս մեկն ավելի լավ է, քանի որ ես պետք է լուրջ տեսք ունենամ,
իսկ օձի կաշին այդքան էլ լուրջ տեսք չունի:
Երկրորդ կերպարը պետք է լինի 24 ժամյա հագուստ, որը նրանք պետք է անհատապես համապատասխանեցնեն այնպես,
որ այն համահունչ լինի տարբեր իրավիճակներում:
Լոնդոնյան նորաձևության շաբաթվա երեկոյից սկսած...
Ես մեկնում եմ Ճապոնիա:
Հիանալի է:
Ինչ գունեղ է: Ճապոնացիները սիրում են այդպես: Ողջո՜ւյն Ճապոնիա, ես այստեղ եմ:
Կարծում եմ, հրաշալի է, որ Սարրահ Կուրանն օգնում է մեզ հագուստներ ընտրել:
Ցանկանում եմ օգնել նրանց: Բայց չեմ կարող մարտահրավերը նրանց փոխարեն հաղթահարել:
Ես պատրաստ եմ:
Ոճավորման վերջին րոպեն սպառվեց: Այժմ ցուցադրության ժամանակն է: Տեսնենք,
թե աղջիկներն ինչպես են իրենց ներկայացնելու բեմահարթակի վրա:
Առաջինը` Նենսին է Լիբանանից:
Նենսին ասաց, որ հագնվում է այնպես, ինչպես իր ձայնասկավառակի շնորհանդեսին կհագնվեր... նա երգչուհի է:
Գլուխդ պտտվում է, երբ նա մտնում է սենյակ, բայց ես իսկապես չհասկացա,
թե ինչպես է նա ընկալում իր կրած հագուստի ոճը:
Մյուսը` Մարիամն է Վրաստանից:
Այսպիսով, պատճառը, որի համար նա հագել էր այդ զգեստն
այն է, որ, ըստ նրա, այն իսկապես շատ նրբագեղ էր և կանացի: Իսկ զգեստի թափանցիկ բացվածքը
ցույց է տալիս իր սիրտը և ներքին անհատականությունը:
Հաջորդը` Ջուլիան է Ռուսաստանից:
Նրա մեջ ադրենալինը շատ է, հարկավոր է մի փոքր հանդարտվել:
Նա կարծես կայծ լինի,
անսահման էներգիայով է լի:
Հաջորդը` Վիկտորիան է Ուկրաինայից:
Վիկտորիա, ի՞նչ ես մտածել:
Նա, այսպես կոչված, 1950-60-ականների ոճի մեջ է: Դուք դա կնկատեք նրա
պուտավոր զգեստից, շրթներկից, դիմահարդարումից և կոշիկներից:
Ես հույս ունեմ, որ նա այս կերպ կշարունակի, իսկապես հույս ունեմ, քանի որ նա
ուժեղ աղջիկ է, շատ կայուն ոճ ունի:
5-ն անցան, մնացին միայն 2 աղջիկ: Զառան` Հայաստանից:
Քանի որ սա սև զգեստ է, որն ընդամենը մի փոքրիկ ժանյակավոր գործվածք ունի կողմից, հետևաբար, այն իսկապես
ինձ ոչինչ չի ասում նրա անձնական ոճի մասին:
Մարտահրավերի նախնական փուլում նա կարծես նյարդերի կծիկ լիներ, այնուհետև,
նա հավաքեց իրեն, պարզապես նայեց ուղիղ տեսախցիկին:
Նա այնքան ինքնավստահ էր:
Ի՞նչ անակնկալ ունի մեր մյուս աղջիկը:
Ինձ Դեբորան դուր է գալիս, դուք ի՞նչ կարծիքի եք:
Կարծում եմ, նրա կիսաշրջազգեստը փոքր ինչ կիպ էր:
Կարծում եմ, նա հույսը դրել է իր սեքսուալության վրա:
Վերջինը, բայց ոչ պակաս կարևոր մեկը Ֆերնանդան է Պորտուգալիայից:
Կարծում եմ, հետաքրքիր է: Նրա հետ խոսում էի և կարծում եմ, նա չցանկացավ
հանդես գալ իր սեքսուալությամբ, չցանկացավ իր
բարեմասնությունները ցուցադրել: Նա ուրախ էր, որ հագնում է մեջքի հատվածում փոքրիկ բացվածքով խաչաձև մի զգեստ:
Պարզապես կարծում եմ, որ գուցե դա սխալ հագուստի ընտրություն էր:
Արագ զգեստափոխությունից հետո աղջիկները պատրաստվում են ցուցադրել իրենց ոճային ընդունակությունները 24 ժամյա հագուստներով:
Սա Նենսին է և նա գնում է իր առաջին հանդիպմանը:
Ինձ դուր է գալիս այն փաստը, որ նա իջեցրել է իր մի ուսը` ընդունելով ավելի սեքսուալ կերպարանք:
Ահա´ Մարիամը: Նա գնում է նախաճաշելու ընկերների հետ:
Նա սուպեր աղջնակ է:
Ջուլիան է հաջորդը և նա երկար ճամփորդության է գնում: Հիշում ես շարֆերի մասին...
Այն, թե ինչպես դրանք գործածել տարբեր ձևերով:
Այո, նայի´ր, նա կրում է այն, երբ մրսում է:
Ահա Վիկտորիան: Նա հանդիպում է իր ընկերոջ ծնողներին առաջին անգամ:
Նա մի փոքր օգնության կարիք ուներ: Նրան դուր էր գալիս գոտին և ուզում
էր կրել այն գոտկատեղի վրա, բայց ես խորհուրդ չտվեցի և առաջարկեցի, որ այն կրի ժակետի վրայից:
Զառան գնում է լոնդոնյան նորաձևության շաբաթվա երեկոյին.
նրա պայուսակը, թեք կիսաշրջազգեստը ... և նա դեռևս լավ տեսք ունի…
Դեբորան է: Հավատում եմ, որ նա գնում է Գենդիի հետ հանդիպման:
Ես գրեթե կարծում եմ, որ նա իրականում սեքսուալ է:
Ֆերնանդան… Ես գիտեմ, թե ուր է նա գնում: Նա գնում է նորաձևության ամսագրում
աշխատանքի հարցազրույցի: Ես նրան կվերցնեի աշխատանքի, նա կատաղի տեսք ունի:
Նա իմ սիրելիներից մեկն է:
Արդյունքում, ես կարծում եմ, որ ֆանտաստիկ օր ունեցա: Աղջիկները
Հաղթահարեցին իրենց կոմպլեքսները: Ի՞նչ եք կարծիք ունեք:
Մի քանի աղջիկներ իսկապես զարմացրեցին ինձ:
Իսկ մի քանիսի համար այս փուլն այնքան էլ համապատասխան չէր:
Չեմ կարծում, որ բոլոր աղջիկներն են օժտված բեմահարթակին
քայլելու շնորhքով և դա մարտահրավեր է: Բայց մենք իսկապես պայծառ
և ուժեղ անհատականություններ նկատեցինք մի քանի աղջիկների մեջ:
Մենք կատվի պես էինք քայլում: Մեզանից յուրաքանչյուրը ... ոմանք ցատկոտում էին,
ոմանք էլ «Մյաուուու...»:
Շատ լավ փորձառություն էր ինձ համար: Ամեն բան հիանալի է:
Վերջին մարտահրավերն ավարտվեց: Այժմ ձեր հերթն է
խմբում ձեր սիրելի մասնակցի օգտին քվեարկելու համար: Ըստ ձեզ, ով է լավագույն կերպով մարմնավորում է «Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն» կարգախոսը:
Ձեր քվեներն իսկապես որոշիչ են և հիշեք, որ
յուրաքանչյուր դրվագում կարող եք միայն մեկ մասնակցի համար քվեարկել: Այսպիսով, ընտրեք ուշադրությամբ:
Ձեր քվեները մեր 28 մասնակիցների համար կենսական նշանակություն ունեն, բայց եթե
չեք կարողանում կողմնորոշվել, թե ում ընտրել, ապա ինչո՞ւ ետ չդառնալ,
դիտել մյուս դրվագները և գտնել ձեր սիրելիին: Օգնեք ձեր սիրելի մասնակցին` քվեարկելով նրա օգտին: