Tip:
Highlight text to annotate it
X
Զրո
Մենք բոլորս ծնվում ենք նույն ձևով
Բայց ոչ բոլորս ենք հավասար ծնվում
Ով ենք լինելու, ինչ ենք դառնալու
Ոմանք ծնվում են առաջնորդելու, մարդկանց մեջ մեծ փոփոխություններ մտցնելու համար
Ոմանք էլ ծնվում են միջակության, աննշան կյանք վարելու համար
Բայց ոմանց համար
Կյանքը մշտական պայքար կլինի` առաջարկելով զրո հնարավորություններ
Ուրեմն ինչպես կարող է ոչինչը... դառնալ ինչ-որ մի բան
Դպրոցը միակ տեղն էր, որտեղ Զրոն ուշադրության էր արժանանում
Նա կարևոր կյանքի դասեր ստացավ, ասենք` իր արժեքը հասարակության մեջ
Եվ որ իր տեսակին արգելված էր բազմանալ
Երբեմն Զրոն ստիպված էր իրեն շատ ավելի մեծ թիվ զգալ
Բայց երեխաները միայն ուզում էին հիշեցնել նրան, որ զրոն զրո է, որ կողմ էլ շրջես
Զրոն չափահաս էր, երբ միայնակ քայլում էր մի ճանապարհով
Չնայած իր թվային թերությանը, Զրոին թվաց, որ առաջարկելու բան ունի
Զրոն երբեք թույլ չեր տալիս, որ վատ իրավիճակներն իրեն ստորացնեն...
Նա չեր ուզում բացասական թիվ լինել
Առաջին անգամը չէր, որ Զրոն ծեծված ու կոտրատված մարմնով էր արթնանում...
Բայց այս անգամ տարբեր էր
Առաջին անգամ Զրոն մոռացել էր իր համեստ թվի մասին
Իր նոր ընկերուհու կողքին նա իրեն այնքան կարևոր էր զգում, որքան երեքը...
Կամ նույնիսկ չորսը
Բայց ամենահրաշալի զգացումը
Պատկանելության զգացումն էր
Միայնությունն անհետացավ անցյալում
Համատեղ այն բանին, որ իրենց սերն արգելված էր
Մինչ կյանքը շարունակվում էր առանց նրա
Զրոն մտածում էր, թե ինչպես կարող էր ինքը երբևէ ապրել առանց իր սիրելիի
Նորածինը անվերջության նշանն էր կրում
Ամենամեծ և ամենահարգված թիվը, որ մարդիկ երբևէ տեսել էին
Զրոն գիտեր, որ ոչնչից...
Նա ստեղծել էր իսկապես հրաշալի մի բան
Սկիզբը
Translated by: (Nare Mkhitaryan)
(naremafan@hotmail.com)