Tip:
Highlight text to annotate it
X
Լռություն` արտահայտված բառերում
ՕՇՈ Միջազգային Հիմնադրամը Ներկայացնում է
Ստեղծարարությունն ամենամեծ ապստամբությունն է գոյության մեջ
Օշո, անցյալում, բոլոր հայտնի արվեստագետները ճանաչված էին իրենց կյանքի բոհեմյան կողմով,
կարո՞ղ եք որեւէ բան ասել ստեղծարարության ու կարգապահության մասին:
Բոհեմյան կյանքը
ապրման արժանի միակ կյանքն է:
Կյանքի բոլոր մյուս տեսակները
միայն անտարբերություն են,
դրանք ավելի շատ դանդաղ ինքնասպանության ճանապարհներ են,
քան կրքով ու ինտենսիվ ապրելու ունակություն:
Անցյալում դա անխուսափելի էր,
արվեստագետը պետք է ապրեր
ապստամբության մեջ,
որովհետեւ ստեղծարարությունն ամենամեծ ապստամբությանն է գոյության մեջ
Եթե ցանկանում եք ստեղծագործել
Դուք պետք է ազատվեք
բոլոր
պայմանականություններից,
հակառակ դեպքում ձեր ստեղծագործական ունակությունը կլինի ոչ այլ ինչ,
եթե ոչ կրկնօրինակում,
այն կլինի ընդամենը պատճեն:
Դուք կարող եք լինել ստեղծագործող, եթե միայն անհատականություն եք,
Դուք չեք կարող ստեղծագործել որպես ամբոխի հոգեբանության մաս:
Ստեղծագործողը
չի կարող քայլել տրորված արահետով,
նա պետք է փնտրի իր ուրույն ճանապարհը,
նա պետք է որոնի կյանքի ջունգլիներում,
նա պետք է միայնակ գնա,
նա պետք է դուրս նետված լինի ամբոխային մտածելակերպից,
կոլեկտիվ հոգեբանությունից:
Հեղինակային իրավունքներ©` ՕՇՈ Միջազգային Հիմնադրամ, Շվեյցարիա:
www.OSHO.com/copyright
OSHO ապրանքանիշը գրանցված է ՕՇՈ Միջազգային Հիմնադրամի կողմից