Tip:
Highlight text to annotate it
X
Պատկերացրու, որ ներկա ես մի ֆուտբոլային խաղի
և կողքիդ մի անտանելի տղա է նստած։
Նա աղմկում է,
հյութը վրադ լցնում,
և ծաղրում քո թիմին։
Օրեր անց քայլում ես զբոսայգում,
երբ հանկարծ սկսում է հորդառատ անձրև տեղալ։
Եվ ո՞վ է հայտնվում կողքիդ
և անձրևանոց առաջարկում։
Ֆուտբոլային խաղի այն նույն տղան։
Արդյո՞ք կփոխես նրա մասին ունեցած կարծիքդ
հիմնվելով այս երկրորդ հանդիպման վրա,
թե՞ հավատարիմ մնալով առաջին տպավորությանը
ուշադրություն չես դարձնի։
Սոցիալ-հոգեբանական հետազոտությունը ենթադրում է,
որ մենք հակված ենք հիմնավոր կարծիք կազմել մյուսների մասին
նրանց պահվածքից ելնելով։
Մենք հեշտությամբ կարծիք ենք կազմում
անձի բնավորության մասին`
ելնելով միայն պահվածքից,
օրինակ` կոպիտ բառից
կամ անշնորհք արարքից։
Մեր տպավորությունները որպես ուղեցույց օգտագործելով
մենք կարող ենք ճշգրտորեն կանխատեսել ,
թե ինչպես մարդիկ իրենց կպահեն հետագայում։
Հիշելով, որ
ֆուտբոլային խաղի այն տղան
առաջին հանդիպման ժամանակ իրեն անտաշի պես է պահել
հիմա էլ կարող եք նույն պահվածքն ակնկալել։
Եթե այդպես է, ապա կփորձեք խուսափել նրանից
հաջորդ անգամ հանդիպելիս ։
Այսինքն՝ տպավորությունը կարող է փոխվել
մարդու մասին ստացած նոր ինֆորմացիայի արդյունքում։
Վարքագծի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները բացահայտել են
այն բաղկացուցիչ մասերը, որոնք, թվում է ՝ պատասխանատու են
ինֆորմացիան “թարմացնելու” այս գործընթացի համար։
Մյուս կողմից էլ, որևէ մեկի մասին խիստ բացասական,
ոչ օրինակելի վարքի վերաբերյալ ինֆորմացիան
սովորաբար ավելի ուժեղ ազդեցություն է ունենում,
քան դրական կամ խիստ օինակելի վարքի վերաբերյալ ինֆորմացիան։
Ուստի, դժբախտաբար,
ֆուտբոլային խաղից մեր նոր ընկերոջ համար կարող ենք ասել, որ
խաղի ժամանակ նրա վատ պահվածքը
կարող էր ստվեր գցել զբոսայգում ցուցաբերած իր լավ պահվածքի վրա։
Գիտնականներն ասում են, որ կանխակալ կարծիք ձևավորվում է,
քանի որ ոչ օրինակելի պահվածքը անմիջապես բնորոշում
կամ բացահայտում է
անհատի իրական բնավորությունը։
Այսպիսով, ըստ այս տրամաբանության կարող ենք ասել, որ
վատը գերակշռող է ,
երբ հարցը վերաբերում է ինֆորմացիայի թարմացմանը։
Բայց, ոչ միշտ է , որ այդպես է։
Կա տվյալների որոշակի տեսակ, որը չի հանգեցնում
նմանօրինակ բացասական կանխակալ կարծիքի ձևավորմանը։
Իմանալով որևէ մեկի ընդունակությունների և հմտությունների մասին,
օրինակի համար,
ձևավորվում է կանխակալ կարծիք:
Այս դեպքում, դրական ինֆորմացիան է
ծանրակշիռ դիրքում։
Եկեք նորից անդրադառնանք ֆուտբոլային խաղին։
Եթե խաղացողը գոլ է խփում՝
դա ավելի մեծ ազդեցություն է ունենում
նրա հմտությունների վերաբերյալ ձեր ունեցած կարծիքի վրա,
քան գնդակը բաց թողնելու դեպքում։
Ինֆորմացիան թարմացնելու այս երկու եղանակները
ի վերջո լրացնում են միմյանց ։
Ընդհանուր առմամբ, վարքագծի որոշակի կողմեր, որոնք
առավել հազվադեպ են դրսևորվում,
նույնպես հիմնավոր ազդեցություն են ունենում
կարծիք կազմելու և այն վերանայելու գործընթացի վրա՝
լինի դա ոչ օրինակելի պահվածք,
թե բավականին պատշաճ վարքագիծ։
Դե, իսկ ի՞նչ է կատարվում մեր ուղեղի հետ,
երբ մենք վերափոխում ենք արդեն ձևավորված կարծիքը։
Օգտագործելով ՖՄՌՊ
կամ ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերման մեթոդը
մասնագետները բացահայտել են
ուղեղի որոշակի շրջանների մի մեծ ցանց ,
որը պատասխանում է այն նոր ինֆորմացիային,
որը չի համապատասխանում նախնական տպավորությանը:
Սա ներառում է այն հատվածները, որոնք կապված են
սոցիալական ճանաչողության,
ուշադրության
և ճանաչողության վերահսկման հետ։
Ավելին, տպավորությունը թարմացնելիս
հիմնված մարդու վարքագծի վրա
գլխուղեղի կեղևի վենտրոլատերալ կորիզի
և գլխավոր տեմպորալ ակոսի աշխատանքը
թույլ է տալիս հասկանալ, թե
որքան հաճախ է այդպիսի վարքագիծ դրսևորվում կյանքի ընթացքում։
Այլ կերպ ասած՝ուղեղն ասես իրականացնում է
վարքագծի վիճակագրական շատ պարզ գործառույթներ՝
բարդ որոշումներ կայացնելու համար,
որոնք վերաբերում են այլ մարդկանց վարքագծին։
Ուղեղին անհրաժեշտ է պարզել,
թե արդյոք տվյալ մարդու պահվածքը սովորական է,
թե՞ արտասովոր:
Նման իրավիճակում
Բարի Սամարացու վերածված ֆուտբոլային երկրպագուի դեպքում
ուղեղն ասում է.
«Իմ փորձից ելնելով,
շատ մարդիկ կառաջարկեին պատսպարվել իրենց անձևանոցի տակ,
բայց այն պահվածքը, որ նա ցուցաբերեց ֆուտբոլային հանդիպման ժամանակ
արտասովոր էր»։
Եվ , հետևաբար, որոշում ես հավատարիմ մնալ առաջին տպավորությանը։
Իսկ վերը նշվածի ողջ իմաստն այն է, որ
ձեր ուղեղը, հետևաբար նաև դուք
ավելի մեծ ուշադրություն եք դարձնում
խիստ բացասական , ոչ օրինակելի արարքներին,
որոնք մեկ այլ անձ է կատարել ,
քան շատ դրական, օրինակելի երևույթներին։
Սա պատահում է այն պատճառով, որ
այդպիսի վատ վարքագիծ ոչ հաճախ կարելի է հանդիպել։
Մենք ավելի շատ սովոր ենք, որ մարդիկ բարի լինեն
և պատրաստ օգնության ձեռք մեկնելու դրա կարիքն ունեցող անծանոթին :
Փաստորեն, վատը կարող է առավել ուժեղ լինել այս պարագայում, քան լավը,
բայց զուտ այն պատճառով, որ լավը գերակշռում է։
Վերհիշեք, թե երբ եք վերջին անգամ դատել մեկին
ելնելով նրա պահվածքից
հատկապես այն դեպքում, երբ իսկապես զգացել եք, որ
նրա մասին ձեր ունեցած կարծիքը փոխվել է։
Վարքագի՞ծն է ձեզ ստիպել
փոխել կարծիքը,
մի բան, որ կակնալեիք ցանկացած մեկից ,
թե՞ դա բոլորովին արտասովոր բան է: