Tip:
Highlight text to annotate it
X
Այդ հրաշալի երաժշտությունը, որ հնչեց սկզբում,
Աիդա օպերայի «Փղերի քայլերգ»-ը, ես այն ընտրել եմ որպես իմ հուղարկավորության երաժշտություն,
(Ծիծաղ)
և դժվար չէ կռահել թե ինչու։ Այն հաղթական է։
Ես չեմ զգա ոչինչ, բայց եթե կարողայի զգալ որևէ բան,
ես ինձ հաղթանակած կզգայի, որ լիարժեք եմ ապրել
և ապրել եմ այս հրաշալի մոլորակի վրա,
և ինձ հնարավորություն է տրվել հասկանալ
ինչ որ բան այն մասին, թե ինչու եմ ես ապրել այստեղ նախքան մահանալը։
Արդյո՞ք հասկանալի է իմ յուրահատուկ անգլիական ակցենտը։
Ինչպես մյուս ներկաները ես նույնպես երեկ հիացմունք ապրեցի կենդանիներին նվիրված բաժնի ընթացքում։
Ռոբերթ Ֆուլը և Ֆրանս Լանթինգը և մյուսները․․․
նրանց ցուցադրած գեղեցկությունը։
Միակ թեթևակի հակասական դիտարկումը պատկանում էր Ջեֆրի Կացենբերգին, երբ նա մուստանգին անվանեց
«Աստծո կողմից ստեղծված ամենահիանալի էակն այս երկրի վրա»։
Մենք իհարկե գիտենք, որ նա ամենևին դա նկատի չուներ,
բայց այժմ այս երկրում չի կարելի չափից ավելի զգույշ լինել։
(Ծիծաղ)
Ես կենսաբան եմ և այս առարկայի առանցքային թեորեմը, ստեղծման թեորեմը
Դարվինի՝ բնական ընտրության միջոցով էվոլյուցիայի տեսությունն է։
Մասնագիտական շրջանակներում ամենուր իհարկե այն ընդունվում է բոլորի կողմից։
Ոչ մասնագիտական շրջանակներում Ամերիկայից դուրս այն հիմնականում արհամարվում է։
Բայց Ամերիկայի ոչ մասնագիտական շրջանակներում
այն այնքան բուռն թշնամություն է առաջացնում,
(Ծիծաղ)
որ հանգիստ կարելի է ասել, որ ամերիկացի կենսաբաները գտնվում են պատերզմական իրավիճակում։
Ներկայումս այդ պատերազմը շատ անհանգստացնող է,
քանի որ մեկ նահանգում առաջ քաշված դատական գործին հաջորդում է մեկ այլ նահանգում առաջ քաշվածը։
Այդ պատճառով որոշեցի, որ պետք է խոսեմ այդ մասին։
Եթե ուզում եք իմանալ, թե ես ինչ եմ կարծում դարվինիզմի մասին,
վախենում եմ, որ ստիպված եք լինելու կարդալ իմ գրքերը,
որոնք դուք չեք գտնի դրսում գտնվող գրախանութում։
(Ծիծաղ)
Ընթացիկ դատական գործերը
հաճախ դիտարկում են իբր նոր տարբերակ արարչագործության մասին,
որ անվանվում է բանական ծրագրում կամ ԲԾ։
Բայց չխաբվեք։ Այդպիսի բան գոյություն չունի։
Դա նույն արարչագործությունն է այլ անունով։
Վերակքնված, ես այդ բառը հատուկ եմ ընտրել,
(Ծիծաղ)
մարտավարական և քաղաքական նպատակներով։
Այսպես կոչված բանական ծրագրման կողմնակիցների փաստարկները
այն նույն հին փաստարկներն են, որոնք կրկին և կրկին հերքվել են
սկսած Դարվինից մինչև մեր օրերը։
Գոյություն ունի արդյունավետ գործող էվոլյուցիայի լոբբի,
որ համակարգում է գիտության անունից մղվող պայքարը,
և ես կանեմ ամեն ինչ նրանց օգնելու համար,
բայց այդ լոբբիի ներկայացուցիչներն ահագին բացասական են վերաբերվում, երբ ինձ պես մարդիկ համարձակվում են նշել,
որ մենք բացի էվոլյուցիայի տեսության կողմնակիցներ լինելուց զատ նաև աթեիստներ են։
Նրանք համարում են, որ մենք նավակը հավասարակշռությունից զրկում ենք, և դուք կարող եք հասկանալ, թե ինչու։
Արարչագործության կողմնակիցները, չունենալով որևէ տրամաբանական գիտական փաստարկ իրենց տեսանկյունը հիմնավորելու համար,
հիմնվում են աթեիզմի դեմ հանդես եկող տարածված ֆոբիայի վրա։
Սովորեցնել ձեր երեխաներին էվոլյուցիայի մասին կենսաբանության դասի ժամանակ
նշանակում է, որ շուտով նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր, գողություն անել և սեռական այլասերությունների գիրկը կընկնեն։
(Ծիծաղ)
Սակայն իրականում կրթված աստվածաբանները սկսած Հռոմի Պապից
էվոլյուցիոն տեսության ուժեղ կողմնակիցներ են։
Քենեթ Միլերի հեղինակած «Գտնելով Դարվինի Աստծուն» գիրքը
բանական ծրագրման դեմ իրականցված ամենաարդյունավետ հարձակումներից է,
որի մասին ես տեղյակ եմ և այն էլ ավելի արդյունավետ է,
քանի որ գրված է բարեպաշտ քրիստոնյայի կողմից։
Քենեթ Միլերի պես մարդկանց կարել է համարել Աստծո պարգև էվոլյուցիոն լոբբինգի համար,
(Ծիծաղ)
քանի որ դրանք ցույց են տալիս այն սուտը, որ էվոլյուցիոն տեսությունը
համարժեք է աթեիզմին։
Իսկ ինձ պես մարդիկ նավակը զրկում են հավասարակշռությունից։
Բայց հիմա ես պետք է մի լավ բան ասեմ արարչագործության կողմնակիցների մասին։
Նման բան շատ հազվադեպ է տեղի ունենում, այնպես, որ ուշադիր լսեք։
(Ծիծաղ)
Կարծում եմ նրանք ճիշտ են մեկ հարցում։
Կարծում են նրանք ճիշտ են, որ էվոլյուցիոն տեսությունը
իր հիմքում անհամատեղելի է կրոնի հետ։
Ես արդեն ասեցի, որ էվոլյուցիոն տեսության կողմնակից շատ անհատներ, օրինակ Հռոմի Պապը,
նաև կրոնական են, բայց կարծում եմ նրանք խաբում են իրենք իրենց։
Ես կարծում եմ Դարվինիզմի իրական ըմբռնումը
խորապես քայքայում է կրոնական հավատքը։
Հիմա ձեզ կարող է թվալ, թե ես սկսելու եմ աթեիզմ քարոզել
բայց ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ դա այսպես չէ։
Նման իմաստուն լսարանին ինչպիսին սա է, աթեիզմ քարոզելը,
նման է եկեղեցական երգչախմբի համար կրոնական քարոզ կարդալուն։
Ոչ, իրականում ես ուզում եմ ձեզ կոչ անել
(Ծիծաղ)
ուզում եմ ձեզ մարտնչող աթեիզմի կոչ անել:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Սակայն սա չափից ավել բացասական է հնչում։
Եթե ես հետաքրքրված լինեի կրոնական հավատքի պահպանման մեջ,
ապա ես շատ կվախենայի էվոլյուցիոն գիտության դրական ուժից
և ընդհանրապես ցանկացած գիտությունից, բայց էվոլյուցիա տեսությունից մասնավորապես,
դրա ոգեշնչումից և գրավչությունից հենց այն պատճառով, որ այն աթեիստական է։
Ամենադժվար բանը կենսաբանական ծրագրմանն առնչվող ցանկացած տեսության դեպքում
կենդանի էակների առաջացման վիթխարի վիճակագրական անհավանականության բացատրությունն է։
Բարեհաջող ծրագրման վիճակագրական անհավանականությունը,
այլ կերպ կարելի է բնորոշել որպես բարդություն։
Արարչագործության ստանդարտ փաստարկն, (իրականում միայն մեկն է, քանի որ մյուս բոլոր փաստարկները նույնպես հանգեցվում են սրան)
հիմնված է վիճակագրական անհավանակության վրա։
Ապրող էակները շատ բարդ կառուցվածք ունեն, որպեսզի հավատանք որ դրանք պատահականության արդյուքն են,
հետևաբար պետք է, որ մեկը դրանք ստեղծած, արած լիներ։
Այս փաստարկն իհարկե սեփական ձեռքով փորում է իր փոսը։
Քանի որ ցանկացած արարիչ, որ ունակ է արարելու իսկապես բարդ բաներ,
պետք է իր հերթին էլ ավելի բարդ լինի, նախքան արարչագործությունը սկսելը,
մի կողմ թողած բոլոր այն մյուս բաները, որ ակնկալվում է, որ նա պետք է անի,
օրինակ, մեղքեր ների, ամուսնություններ օրհնի, աղոթքներ լսի,
մեր կողմն անցնի պատերազմի ընթացքում,
(Ծիծաղ)
քննադատի մեր սեռական կյանքը և այլն։
(Ծիծաղ)
Կյանքի բարդություն այն խնդիրն է, որ կենսաբանության ցանկացած տեսություն պետք է լուծի,
և դուք չեք կարող լուծել այդ խնդիրը մեկ այլ ավելի բարդ դերակատարի միջոցով,
որն պարզապես էլ ավելի է բարդեցնում է խնդիրը։
Դարվինի բնական ընտրության տեսությունը ցնցելու աստիճան վայելչական է,
քանի որ այն լուծում է կյանքի բարդ կառուցվածքի բացատրության խնդիրը
ընդ որում շատ պարզ կերպով։
Ըստ էության այն հանդես է գալիս որպես մի սահուն թեքահարթակ
որն աստիճանաբար բարձրանում է։
Բայց այստեղ ես ուզում եմ շեշտել, որ
Դարվինիզմի վայելչությունը քայքայիչ ազդեցություն ունի կրոնի վրա,
հենց այն պատճառով, որ այն այդքան շքեղ է, այդքան մտածված, այդքան հզոր,
այդքան տնտեսապես հզոր է։
Այն իր տնտեսական էությամբ նման է գեղեցիկ կախովի կամուրջի։
Աստծո տեսությունը ոչ միայն վատ տեսություն է։
Պարզվում է, որ սկզբունքորեն այն չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել։
Այսպիսով վերադառնալով մարտավարության և էվոլյուցիայի լոբբիին,
ես ուզում եմ պնդել, որ նավակը հավասարակշռությունից զրկելը հնարավոր է, որ ամենաճիշտն է։
Արաչագործության իմ քննադատությունը տարբերվում է էվոլյուցիոն լոբիի կողմից որդգրած քննադատությունից։
Իմ մոտեցումն է քննադատել կրոնն ամբողջությամբ,
և այստեղ ես պետք է գիտակցեմ, որ կա մի ուշագրավ տաբու՝
այն է՝ վատ բան ասել կրոնի մասին,
և ես դա կասեմ թանկագին ընկեր, արդեն մահացած Դուգլաս Ադամսի խոսքերով,
մի մարդ, ով եթե երբեք ներկա չի եղել TED-ին,
ապա հաստատապես հրավիրված եղել է։
(Ռիչարդ Սոլ Ուրմանը հուշում է. «Այո, եղել է»։)
Ռիչարդ Դոկինս․ «Ուրեմն եղել է, շատ լավ, այդպես էլ կարծում էի»։
Նա սկսում է խոսքը Քեմբրիջում ձայնագրված ելույթով,
իր մահվանից քիչ առաջ։
Նա սկսում է բացատրել, թե ինչպես է գիտությունը գործում տարբեր հիպոթեզներ ստուգելու միջոցով,
դրանք բաց են հերքվելու համար, ապա նա շարունակում է։
Ես մեջբերում եմ․ «Կրոնն այդ սկզբունքով չի գործում»։
Այն ունի որոշակի առանցքային գաղափարներ, որոնք մենք անվանում են սուրբ, նվիրական։
Տվյալ դեպքում մենք գործ ունենք այն մտքի հետ,
որ դու չես կարող որևէ վատ բան ասել այդ գաղափարների մասին։
Դու պարզապես չպետք է ասես։ Իսկ ինչու՞ ոչ։ Որովհետև չպետք է ու վերջ։
(Ծիծաղ)
Ինչու՞ պետք է բացարձակ ընդունելի լինի աջակցել դեմոկրատներին կամ հանրապետականներին,
նախընտել տնտեսական կառավարման այս կամ այն մոդելը, Մաքինթոշը Վինդոուսին,
բայց կարծիք ունենալ տիեզերքի ստեղծման
կամ տիեզերքի ստեղծողի մասին չի կարելի, քանի որ սա սուրբ է։
Եվ այսպիսով մենք սովոր ենք կրոնական գաղափարներին մարտահրավերներ չնետել,
և շատ հետաքրքիր է, որքան ֆուռոռ է Ռիչարդն առաջացնում,
երբ նա սկսում է հարցեր տալ»։ Նա նկատի ուներ ինձ, ոչ մեկ ուրիշին։
«Բոլորը խելքը կարծես թե թռցնում են,
քանի որ չի կարելի ասել նման բաներ, սակայն երբ փորձում ես ռացիոնալ ձևով հասկանալ
չկա որևէ պատճառ, թե ինչու այդ կրոնական գաղափարները չպետք է լինեն այնքան բաց քննարկման համար,
որքան ցանկացած այլ գաղափար, բացի նրանցից, որոնք մենք ինքներս համաձայնել են,
որ դրանք չպետք է քննարկվեն», Դուգլասի մեջբերման ավարտը։
Իմ կարծիքով գիտությունը ոչ միայն քայքայիչ է կրոնի համար,
այլ նաև հակառակը՝ կրոնը քայքայիչ է գիտության համար։
Այն սովորեցնում է մարդկանց բավարարվել պարզամիտ գերբնական կեղծ բացատրություններով
և կուրացնում է նրանց՝ թույլ չտալով տեսնել այն հրաշալի իրական բացատրությունները, որոնք մեր ընբռման տիրույթում են։
Այն սովորեցնում է հնազանդ ընդունել հեղինակությունը, հայտնությունը և հավաքը՝
անընդհատ ապացույցներ պահանջելու փոխարեն։
Ահա Դուգլաս Ադամսը, սա մի հրաշալի նկար է իր «Տեսնելու վերջին հնարավորությունը» գրքից։
Սա տիպական գիտական մի ամսագիր է, Կենսաբանության եռամսյա ամփոփագիր անվամբ։
Ես որպես հրավիրված խմբագիր պետք է կազմեմ
հատուկ համար, որի առանցքային հարցադրումն է լինելու, թե արդյոք դինոզավրերի մահվան պատճառը աստերոիդն էր։
Առաջին հոդվածը ստանդարտ գիտական հոդված է
որտեղ ներկայացված է «Իրիդիումի շերտը, որ հայտնաբերվել է K-T սահմանին
կալիում-արգոնի միջոցով թվագրած խառնարանը Յուկատանում
ապացուցում է, որ աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
Շատ հասարակ մի գիտական հոդված։
Հիմա մյուսը՝ «Արքունի գիտական ընկերակցության նախագահին
այցելել է մի ուժեղ մի ներքին համոզում» - (Ծիծաղ) -
«որ աստերոիրդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
(Ծիծաղ)
«Պրոֆեսոր Հուքսթենը գաղտնի հայտնության միջոցով տեղեկացվել է,
որ աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
(Ծիծաղ)
«Պրոֆեսոր Հորդլին դաստիարակավել է
այնպես, որ բացարձակ հավատք ունի առ այն, որ․․․»
(Ծիծաղ)
«․․․աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
«Պրոֆեսոր Հոկինգսը հրապարակել է պաշտոնական դավանանք,
համաձայն որի բոլոր հոկինգսականները ընդունում են, որ
աստերոիդն է դարձել դինոզավրերի վերացման պատճառը»։
(Ծիծաղ)
Սա իհարկե անհավատալի է,
բայց ենթադրենք․․․
(Ծափահարություններ)
1987-ին մի լրագրողը հարցրեց Ջորջ Բուշ ավագին
արդյոք նա ընդունում է, որ այն ամերիկացիները, որոնք աթեիստ են
նույնքան քաղաքացի են և հայրենասեր։
Բուշի խայտառակ պատասխանն էր․
«Ոչ, ես չեմ կարծում, որ աթեիստները պետք է համարվեն քաղաքացի
կամ էլ հայրենասեր։
Սա մեկ ազգ է Աստծո հովանու ներքո»։
Բուշի այս մոլեռանդությունը սխալ չէր,
որը պահի ազդեցության տակ արտաբերվեց, որից հետո հեղինակը հրաժարվեց։
Նա այդ համոզմունքին տեր կանգեց ավելի քան մեկ անգամ այն ժամանակ, երբ իրենից պահանջում էին հիմնավորել կամ հերքել դա։
Նա իսկապես հենց այդ էլ նկատի ուներ։
Ավելին, նա գիտեր, որ դա որևէ կերպ չի վտանգի ընտրության արդյուքները, այլ հակառակը։
Թե դեմոկրատները և թե հանրապետականները հպարտորեն ցուցադրում են իրենց կրոնական լինելը,
եթե ցանկանում են վերընտրվել։ Երկու կուսակցություններ էլ դիմում են Աստծո հովանու ներքո մեկ ազգին։
Իսկ ի՞նչ կասեր Թոմաս Ջեֆերսոնը այս մասին։
Սովորաբար ես հաճախ չէ, որ հպարտանում եմ բրիտանացի լինելու համար,
բայց դժվար է խուսափել նման համեմատություն անելուց։
(Ծափահարություններ)
Իսկ ի՞նչ է նշանակում աթեիստ։
Աթեիստն այն մարդն է ով Յեհովային վերաբերվում է այնպես,
ինչպես ցանկացած բարեխիղճ քրիստոնյա վերաբերվում է Թորին, Բաալին կամ ոսկե հորթին։
Ինչպես արդեն ասվել է, մենք բոլորս էլ աթեիստ ենք աստվածների մեծամասնության հանդեպ,
որոնց մարդկությունը երբևէ հավատացել է։ Պարզապես մեզանից ոմանք մի աստված ավելի առաջ են։
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք սահմանում աթեիզմը, ակնհայտ է,
որ անհատն իրավունք ունի լինել աթեիստ առանց վատաբանվելու,
որպես ոչ հայրենասեր կամ ոչ քաղաքացի։
Այնուամենայնիվ անժխտելի փաստ է, որ հրապարակայնորեն ներկայանալ որպես աթեիստ
հավասարազոր է քեզ որպես Հիտլեր կամ սատանայի ծառա ներկայացնելուն։
Եվ դա գալիս է աթեիզմի նկատմամբ տարածված այն ընկալումից,
որ աթեիստները տարօրինակ փոքրամասնություն են։
Նաթալի Էնջիերը մի շատ տխուր հոդված է գրել Նյու Յորքերում
նշելով, թե որքան միայնակ էր ինքն իրեն զգում, երբ աթեիստ էր։
Նա իրեն զգում էր որպես հետապնդվող փորքամասնություն,
սակայն իրականում ի՞նչ թիվ են կազմում Ամերիկայի աթեիստները։
Վերջին հարցումները ցույց են տալիս բավական զարմացնող և խրախուսող արդյունքներ։
Քրիստոնեությունն իսկապես առյուծի բաժին է կազմում,
մոտ 160 միլիոն բնակչությամբ։
Բայց ո՞րն է հաջորդ ամենամեծ խումբը
համոզիչ կերպով գերազանցելով հրեաներին՝ 2.8 մլն․, մահմեդականներին՝ 1.1 մլն․ բնակչությամբ
և հինդուներին, բուդիստներին և մյուս բոլոր կրոնները միասին վերցրած։
Երկրորդ մեծ խումբը, որն ունի մոտ 30 միլիոն ներկայացուցիչ,
բնորոշվում է որպես ոչ կրոնական կամ աշխարհիկ։
Ու դժվար է չզարմանալ, թե ինչու ընտրազանգվածից կախված քաղաքական գործիչները,
վախենում են, օրինակ, հրեական լոբբիի հզորությունից։
Թվում է, թե Իսրայել պետությունն իր գոյության համար
պարտական է Ամերիկայի հրեական քվեին, սակայն միևնույն ժամանակ
այն քաղաքական մոռացության է մատնում ոչ կրոնական խմբին։
Այս աշխարհիկ, ոչ կրոնական քվեն, եթե ճիշտ կերպ մոբիլիզացվի,
ինն անգամ ավելի մեծ է, քան հրեականը։
Ինչու այս շատ ավելի զգալի թիվ կազմող փոքրամասնությունը
քայլեր չի ձեռնարկում իր քաղաքական մկանը գործի դնելու համար։
Լավ, սա քանակի մասին, իսկ ինչպե՞ս են գործերը որակի առումով։
Կա արդյոք որևէ դրական կամ բացասական կապ,
մարդու մտավոր կարողությունների և կրոնապաշտ լինելու միջև։
(Ծիծաղ)
Ուսումնասիրությունը, որ ես մեջբերեցի, իրականացվել է ARIS կազմակերպության կողմից,
և չի ներկայացնում հարցվածների սոցիալ տնտեսական կամ կրթական տվյալները,
IQ-ն /մտավոր կարողությունների չափում/ կամ այլ չափանիշ։
Սակայն վերջերս Փոլ Բելի կողմից հրապարակված հոդվածը Մենսա ամսագրում
որոշակի պատկերացում տալիս է այդ մասին։
Մենսա-ն, ինչպես գիտեք միջազգային կազմակերպություն է,
շատ բարձր մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար։
Եթե համադրենք և վերլուծենք գրականությունը,
Բելը եզրակացնում է, մեջբերում եմ «1927 թ.-ից իրականացված 43 հետազոտությունները,
որոնք ուսումնասիրում են մարդու կրոնական հավատալիքների և մտավոր կարողությունների ու կրթության մակարդակի միջև կապը,
բացառությամբ չորս հետազոտության, բացահայտել են հակառակ համեմատական կապ։
Այսինքն, որքան բարձր է մարդու մտավոր կարողությունները և կրթական մակարդակը,
այդքան քիչ հավանական է որ նա կլինի կրոնապաշտ»։
Դե ես չեմ տեսել այդ բոլոր 42 հետազոտություները և չեմ կարող դրանք մեկնաբանել,
սակայն կուզեի, որ նման հետազոտություններ ավելի շատ լինեին։
Եվ ես գիտեմ, որ այս լսարանում
կան մարդիկ, ովքեր հեշտությամբ
ունակ են ֆինանսավորելու նման հսկայածավալ հետազոտություններ՝ այդ հարցին պատասխանելու համար,
և ես կառաջարկեմ նրանց անել դա, եթե նույնիսկ դա այդքան արժեքավոր չի թվում։
Բայց եկեք ձեզ ցույց տամ տվյալներ,
որոնք համապատասխան կերպով տպագրվել և վերլուծության են ենթարկվել,
հետազոտությունը վերաբերում է մի խմբի, այն է՝ լավագույն գիտնականների խմբի։
1998 թ․-ին Լարսոնը և Վիթհամը
հարցման ենթարկեցին Ամերիկայի գիտնականների սերուցքը,
բոլոր նրանց, ովքեր արժանացել էին գիտությունների ազգային ակադեմիայում ընտրվելու պատվին,
և այս ընտրանքային խմբում
անհատական Աստծուն հավատացողների թիվը նվազել է մինչև չնչին 7 տոկոս։
20 տոկոսը ագնոստիկ է, իսկ մնացածին հանգիստ կարելի է համարել աթեիստ։
Նման տվյալներ են ստացվել նաև սեփական անմահությանը հավատալու մասին հետազոտության ժամանակ։
Իսկ կենսաբաննների մոտ այս տվյալները էլ ավելի ցածր են․
5.5 տոկոսն են միայն հավատում Աստծուն, իսկ ֆիզիկական գիտությունների ներկայացուցիչների՝ միայն 7.5 տոկոսը։
Ես ծանոթ չեմ նմանատիպ տվյալներին լավագույն գիտնականների մասին
այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատմությունը կամ փիլիսոփայությունը,
բայց ես կզարմանայի եթե դրանք տարբերվեին նշվածներից։
Փաստորեն, մենք մի այնպիսի նշանակալի իրավիճակում ենք,
երբ հսկայական անհամապատասխանատվություն է առկա ամերիկյան ինտելեգենցիայի
և ամերիկյան ընտրազանգվածի միջև։
Տիեզերքի էության մասին փիլիսոփայական կարծիքը,
որը բնորոշ է Ամերիկայի լավագույն գիտնականների ճնշող մեծամասնությանը
և հավանաբար նաև ընդհանուր առմամբ ինտելեգենցիային,
անընդունելի է ամերիկյան ընտրազանգվածի համար,
այն աստիճան, որ ոչ մի թեկնածու համարձակություն չունի հրապարակայնորեն խոսել դրա մասին։
Եթե ես ճիշտ եմ, դա նշանակում է,
որ աշխարհի հզորագույն երկրի բարձրագույն պաշտոններին
չեն կարող ընտրվել լավագույն հատկություններով օժտվածները՝ ինտելեգենցիան,
եթե նրանք պատրաստ չեն սուտ խոսել իրենց համոզմունքների մասին։
Կարճ ասած՝ քաղաքական հնարավորությունները Ամերիկայում
էականորեն նվազեցված են այն մարդկանց համար,
ովքեր միաժամանակ և խելացի են և արդար։
(Ծափահարություններ)
Ես այս երկրի քաղաքացի չեմ, ուստի հույս ունեմ, որ իմ կողմից անվայել չի լինի,
եթե առաջարկեմ, որ ինչ որ մի բան պետք է անել։
(Ծիծաղ)
Եվ ես արդեն հուշեցի, թե որն է այդ ինչ որ մի բանը։
Կարծում եմ, որ TED-ն իդեալական վայր է այն սկսելու համար։
Կրկին՝ վախենում եմ, որ դա դրամ կպահանջի։
Մեզ պետք է ամերիկացի աթեիստների գիտակցությունը բարձրացնող
և նրանց թաքստոցներից դուրս հանող արշավ կազմակերպել։
(Ծիծաղ)
Սա կարող է նմանվել այն միջոցառումներին, որ արվում էին համասեռամոլների համար
մի քանի տարի առաջ,
միայն թե հույս ունեմ, որ մենք չեն սկսի մարդկանց աթեիստ լինելու մասին հրապարակայնորեն հայտարարել
իրենց կամքին հակառակ։
Մեծամասամբ այն մարդիկ, ովքեր հրապարակայնորեն կհայտարարեն դրա մասին,
կոգնեն ջարդել այն միֆը, որ աթեսիտների հետ ինչ որ բան այն չէ։
Հակառակը,
նրանք ցույց կտան, որ աթեիստները հաճախ այն մարդիկ են,
որ կարող են օրինակ ծառայել երեխաների համար։
Այն մարդիկ են, ում կարելի է վստահել, եթե խորհուրդ են տալիս օգտագործել որևէ ապրանք։
Այն մարդիկ են, որ նստած են այս սենյակում։
Եվ պետք է, որ ձնագնդի էֆեկտ ստացվի, դրական արձագանք,
և որքան մեծ թվով նման անուններ հայտնի դառնան, այդքան ավելի նոր մարդիկ կընդգրկվեն։
Հնարավոր է ականատես լինենք ոչ գծայի աճի, որոշ սահմանին հասնելուց հետո։
Երբ կրիտիկական զանգված հավաքվի լինի,
անսպասելիորեն կարագանա նոր աթեիստների թիվը։
Եվ նորից հիշեցնեմ, որ սա դրամ կպահանջի։
Ես ենթադրում եմ, որ «աթեիստ» բառը ինքնին
արգելք է հանդիսանում
շատ ավելի մեծ չափով, քան այն իրականում կա, այն խոչընդոտ է շատերի համար,
որոնք, այլ պարագայում, ուրախ կլինեին ասել այն ինչ մտածում են։
Ուրեմն անհրաժեշտ է օգտագործել ուրիշ բառ ճանապարհն հեշտացնելու,
անիվներն յուղելու, և հաբը քաղցրացնելու համար։ Դարվինն ինքը նախընտրում էր ագնոստիկ բառը,
և ոչ միայն այն պատճառով, որ իր ընկեր Հաքսլին էր այդ բառի հեղինակը։
Դարվինն ասում էր, «Ես երբեք աթեիստ չեմ եղել,
այն առումով, որ երբեք չեմ մերժել Աստծու գոյությունը։
Ես կարծում եմ ընդհանուր առմամբ
ինձ կարելի է բնորոշել ագնոստիկ բառով»։
Նա անգամ, իրեն ոչ բնորոշ կերպով, նեղացավ Էդվարդ Ավելինգից:
Ավելինգը մարտնչող աթեիստ էր,
որը չկարողացավ համոզել Դարվինին
ընդունել աթեիզմի մասին գրված իր գրքի ընձայական ուղերձը,
ինչը մի հետաքրքիր միֆի առիթ տվեց,
համաձայն որի, Կարլ Մարքսը իր «Կապիտալ»-ի ուղերձը փորձել է նվիրել Դարվինին,
ինչ Մարքսն իրականում չի արել։ Իրականում դա Էդվարդ Ավելինգն էր։
Պարզապես Մարքսի աղջիկը Ավելինգի հետ հարաբերությունների մեջ էր,
և երբ, ևԴարվինը և Մարքսը արդեն մահացել էին,
Մարքսի թղթերը խառնվել էին Ավելինգի թղթերի հետ,
և Դարվինից ստացված նամակում ասվում էր. «Սիրելի պարոն, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ,
բայց ես չեմ ուզում, որ Դուք Ձեր ստեղծագործությունն ինձ նվիրեք»։
Սխալմամբ ենթադրվել է, որ այդ նամակն ուղղված է եղել Մարքսին,
և այս սխալմունքի պատճառով մի ամբողջ միֆ է ստեղծվել, որին դուք հավանաբար ծանոթ էիք։
Փաստորեն սա առասպել է,
թե իբր Մարքսը իր «Կապիտալ»-ի ուղերձը փորձել է նվիրել Դարվինին։
Ինչևէ, իրականում Ավելինգն էր, որը Դարվինի հետ հանդիպման ժամանակ հարցրել է,
«Ինչու՞ դու քեզ աթեիստ չես կոչում»։
«Ագնոստիկը դա պարզապես հարգալից աթեիստն է», ընդդիմացել է Ավելինգը,
«իսկ աթեիստը պարզապես ագրեսիվ ագնոստիկն է»։
Դարվինը բողոքել է, «Ինչու՞ է անհրաժեշտ այդքան ագրեսիվ լինել»։
Դարվինը գտնում էր, որ աթեիստ լինելը լավ է ինտելեգենցիայի համար,
սակայն հասարակ մարդիկ մեջբերում եմ «հասունացած չեն դրա համար»։
Ինչն իհարկե մեզ արդեն ծանոթ «պետք չէ նավակը հավասարակշռությունից զրկել» փաստարկն է։
Հայտնի չէ, թե արդյոք Ավելինգը Դարվինին ասել է, որ վերջինս պետք է իջնի իր բարձրունքից։
(Ծիծաղ)
Բայց ամեն դեպքում սա հարյուր տարի առաջ էր։
Կարելի է ենթադրել, որ մենք ավելի հասուն ենք դարձել այս ընթացքում։
Ընկերներիցս մեկը, խելացի և փորձառու մի հրեա,
որը երբեմն հետևում է Շաբաթի կանոններին,
մշակութային նկատառումներից ելնելով,
իրեն ներկայացնում է որպես «ատամի փերու ագնոստիկ»(մանկահասակ երեխաների համար ստեղծված մտածացին կերպար)։
Նա իրեն աթեիստ չի կոչում,
քանի որ սկզբունքորեն հնարավոր չէ ապացուցել Աստծո չգոյությունը,
բայց ագնոստիկը իր հերթին կարող է առաջարկել, որ Աստծո գոյությունը
նույնքան հավանական է որքան նրա չգոյությունը։
Այնպես որ իմ ընկերն իրեն որոշակիորեն համարում է ատամի փերու ագնոստիկ,
բայց դրա գոյությունը այնքան էլ հավանական չէ, այդպես չէ՞։ Ճիշտ ինչպես Աստծունը։
Ահա այստեղից էլ այդ արտահայտությունը՝ «ատամի փերու ագնոստիկ»,
բայց Բերթրան Ռասելը նույն բանն էր ասում՝
օգտագործելով Մարս մոլորակի ուղեծրում պտտվող հիպոթետիկ թեյնիկի օրինակը։
Եթե խիստ դատենք, դուք ստիպված եք լինեք ագնոստիկ այն հարցի շուրջ,
թե արդյոք Մարսի ուղեծրում թեյնիկ կա,
բայց դա չի նշանակում, որ դուք դրա գոյությունը համարում եք
այնքան հավանական որքան դրա չգոյությունը։
Այն բաների ցանկը, որոնց մասին մենք պետք է լինենք ագնոստիկ
չի ավարտվում ատամի փերիով և թեյնիկով։ Դա անվերջ է։
Եթե դուք ուզում եք դրանցից որևէ մեկին հավատալ՝
լինի դա ատամի փերին, թեյնիկը կամ Յահվեն,
ապա ապացուցելու բեռը ձեր վրա է, այլ ոչ թե մնացած մարդկանց։
Դա մնացածի պատասխանատվություն չէ հիմնավորել, թե ինչու ոչ։
Մենք, աթեիստներս, նաև ա-փերիստներ և ա-թեյնիկիստներ են։
(Ծիծաղ)
Բայց մենք մեզ այդպես չեն անվանում,
և դա է պատճառը, որ իմ ընկերն իրեն անվանում է ատամի փերու ագնոստիկ,
մինչդեռ շատերը նրան պարզապես աթեիտ կկոչեին։
Այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք խրախուսել թաքնված աթեիստներին խոսել իրենց համոզմունքների մասին,
մենք պետք է ավելի լավ միջոց գտնենք դա անելու համար,
քան փերու կամ թեյնիկի անգնոստիկ բառերով դրոշակներ թափահարելը։
Իսկ ի՞նչ եք կարծում հումանիստ բառի մասին։
Սրա առավելությունն այն է, որ ամբողջ աշխարհում արդեն գոյություն ունեն
լավ կազմակերպված միավորումներ, ամսագրեր և այլն։
Իմ միակ խնդիրը այդ բառի հետ այն է, որ դա ակնհայտ մարդակենտրոն է։
Դարվինից սովորած բաներից մեկը այն է,
որ մարդն որպես տեսակ ընդամենը,
իր միլիոնավոր այլ հեռավոր կամ մոտ զարմիկներից մեկն է։
Եվ կան նաև այլ տարբերակներ, օրինակ նատուռալիստ։
Բայց դա էլ կարող է խառնաշփոթ առաջացնել,
քանի որ Դարվինը նատուրալիստ ասելով այլ բան էր հասկանում։
Նատուրալիստ ասելով, իհարկե նկատի ունենք, գերբնականի հակառակը։
Եվ այդ իմաստով բառը երբեմն օգտագործվում է։
Սակայն Դարվինը մեկ այլ իմաստով կհասկանար այս բառը,
և ի դեպ ոչ միայն Դարվինը, այլ նաև ուրիշները
դա կշոփեթեին նուդիզմի հետ։
(Ծիծաղ)
Նման մարդիկ կարող են լինեն օրինակ ինքնադատարան անող բրիտանական այն ամբոխում,
որն անցյալ տարի հարձակվել էր մանկաբույժի վրա նրան շփոթելով մանկապիղծի հետ։
(Ծիծաղ)
Ես կարծում եմ աթեիստ բառի հնարավոր լավագույն այլընտրանքը ոչ-թեիստն է։
Այն չի պարունակում ուժեղ ընդգծված պնդում այն մասին, որ Աստված չկա,
հետևաբար կարող է ընդունվել նաև ատամի փերու և թեյնիկի ագնոստիկների կողմից։
Այն լիովին համատեղելի է ֆիզիկոսների Աստծո հետ։
Այսինք երբ մարդիկ...երբ այնպիսի աթեիստներ,
ինչպիսիք են Սթիվեն Հոքինգը և Ալբերտ Էնշտեյնը, օգտագործում են «Աստված» բառը,
նրանք իհարկե այն օգտագործում են որպես փոխաբերական սղագրություն
ֆիզիկայում առկա այն խորը, դեռևս անբացատրելի մասեր բնորոշելու համար։
Ոչ-թեիստը բառը համար է, քանի որ ի տարբերություն աթեիստի
այն չի առաջացնում նույնքան բացասական և հիստերիկ արձագանք։
Բայց իրականում կարծում եմ, որ այլընտրանքը
աթեիզմ բառի բասական արձագանքը հաղթահարելն է,
հենց այն պատճառով, որ դա դարձել է արգելված բառ՝
իր նկատմամբ հիստերիկ ֆոբիա առաջացնելով։
Աթեիստ բառը օգտագործելիս, կրիտիկական զանգվածը հավաքելը հնարավոր է, որ ավելի դժվար լինի,
քան ոչ-թեիստ բառի դեպքում
կամ մեկ այլ բառի դեպքում։
Բայց եթե մենք հասնենք դրան այդ սարսափելի բառն օգտագործելով,
դրա քաղաքական ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի։
Ես արդեն ասացի, որ եթե ես լինեի կրոնապաշտ, ապա շատ կվախենայի էվոլյուցիայի գաղափարից։ Նույնիսկ ավելին։
Ես կվախենայի գիտությունից ընդանուր առմամբ վերցված։
Զուտ այն պատճառով, որ գիտական աշխարհայացքը
շատ ավելի հետաքրքիր է, ավելի բանաստեղծական,
ավելի լեցուն է հրաշքներով, քանի ցանկացած այլ բան,
որ կարելի է գտնել կրոնական երևակայության աղքատիկ զինանոցում։
Ինչպես Կառլ Սագանը, մեկ այլ վերջերս մահացած հերոս, ասել է
«Ինչպե՞ս է, որ գրեթե ոչ մի հիմնական կրոն ծանոթանալով գիտություն հետ,
չի եզրակացրել, «Սա շատ ավելի լավ է, քանի մենք մտածում էինք։
Տիեզերքը շատ ավելի մեծ է, քան մեր մարգարեն էր ասում,
ավելի ահռելի է, ավելի նուրբ, ավելի նրբագեղ»։ Փոխարենը նրանք ասում են, «Ոչ, ոչ, ոչ։
Իմ աստված փոքր աստված է և ուզում եմ, որ նա մնա այդպիսին»։
Կրոնը՝ լինի այն հին թե նոր,
որն ընդգծում է տիեզերքի շքեղ լինելը,
ինչպես բացահայտել է ժամանակակից գիտությունը,
կարող էլ ավելի խորացնել ակնածանքն ու երկյուղը
հազիվ զսպվող ավանդական հավատալիքների շրջանակներում»։
Քանի որ սա էլիտար լսարան է,
ես կենթադրեմ, որ ձեզանից մոտ 10 տոկոսը կլինեն հավատացյալներ։
Շատերը միգուցե ունեն այն բարեհամբյուր համոզմունքը, որ մենք պետք է հարգենք կրոնը,
բայց ես ենթադրում եմ, որ մի զգալի մաս կա, որ
գաղտնիորեն արհամարում է կրոնը այնքան, որքան ես։
(Ծիծաղ)
Եթե դուք դրանցից մեկն եք, և իհարկե ձեզանից շատերն այդպիսին չեն,
բայց եթե դուք նրանցից մեկն եք, ես ձեզանից խնդրում եմ դադարել լինել քաղաքավարի,
վեր կենալ և ասել դա, և եթե դուք նաև հարուստ եք,
մի քիչ մտածեք այն տարբերակների մասին, որոնց միջոցով կարող եք փոփոխություն բերել։
Կրոնական լոբբին այս երկրում
լրջորեն ֆինանսավորվում է հիմնադրամների կողմից, մի կողմ թողած հարկային արտոնությունները։
Այնպիսի հիմնադրամների կողմից, ինչպիսիք են Թեմփլթոնը և Դիսքավերի ինստիտուտը։
Մեզ պետք է հակա-Թեմփլթոն որպեսզի առաջ շարժվենք։
Եթե իմ գրքերը վաճառվեն այնպես, ինչպես Սթիվեն Հոքինգսի գրքերը,
և ոչ թե ինչպես Ռիչարդ Դոկինսի գրքերը, ես ինքնս դա կանեի։
Մարդիկ հաճախ քննարկում են, թե ինչպես սեպտեմբերի 11-ը փոխեց իրենց։
Ահա թե ինչպես այն փոխեց ինձ։
Եկեք դադարենք ի վերջո լինել այդքան հարգալից։
Շատ շնորհակալություն։
(Ծափահարություններ)