Tip:
Highlight text to annotate it
X
Պատկերացրեք, որ մեր ուղեղի մի մասը միկրոսկոպիկ չափի աստիճան է պարունակում, որով մենք պետք է պիտակավորենք մեր ենթագիտակցությունը:
Սանդուղքի վարկածը, որն առաջին անգամ ներկայացրել է Հարվարդի պրոֆեսոր Քրիս Արգիրիսը,
այս մոդելի հիմքն է:
Ամեն անգամ մեր շփման փորձը ինչ-որ մեկի հետ
աստիճանով բարձրանալու առաջին քայլն է:
Այդ նույն փորձը մի ակնթարթում թռիչք է կատարում դեպի սանդուղքի ծայրը
և դուրս թռչում:
Այս գործընթացը տեղի է ունենում օրը հազար անգամ՝ առանց մեր իմացության:
Եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր աստիճանի վրա:
Առաջին աստիճանին մենք ունենք նախնական տվյալներ և մեր փորձերի դիտարկումները:
Սա շատ նման է այն բանին, թե ինչ կտեսնի ինչ-որ մեկը` դիտելով մեր փորձի տեսագրությունը:
Շարժվելով դեպի երկրորդ աստիճանը`
մենք ֆիլտրում ենք որոշակի տեղեկատվությունը և մեր փորձի մանրամասները:
Մենք անգիտակցաբար նաև ֆիլտրում ենք մեր նախասիրությունները, միտումները և
բազմաթիվ այլ ասպեկտներ, որոնք մենք համարում ենք կարևոր:
Երրորդ աստիճանում
մենք իմաստավորում ենք մեր իսկ ֆիլտրած տեղեկատվությանը:
Այստեղից էլ սկսում ենք մեկնաբանել, թե ինչ է մեզ պատմում մեր տեղեկատվությունը:
Մեր չորրորդ աստիճանը համարվում է նոր փուլ. կարևոր բան է տեղի ունենում:
Մենք մշակում ենք ենթադրություններ նախորդ աստիճանին ստեղծած իմաստի հիման վրա
և չենք կարողանում տարբերակել,թե որն է փաստը և որը`պատմություն:
Հինգերորդ աստիճանում մշակում ենք եզրակացություններ՝ հիմնվելով մեր իսկ ենթադրությունների վրա:
Սա այն աստիճանն է, որտեղ նաև մեր զգայական ռեակցիաներն են առաջանում:
Վեցերորդ աստիճանին մենք ընտելանում ենք մեր համոզմունքներին, կապված մեզ շրջապատող աշխարհի հետ,
ներառյալ այն մարդկանց և անձանց, ովքեր այդ պահին ներգրավված են մեր փորձի մեջ:
Յոթերորդ և վերջին աստիճանին
մենք գործում ենք` ըստ մեր ճշգրիտ համոզմունքների:
-Դեռ ինձ հե՞տ եք: Հիասքանչ է:
Եկե’ք իրական կյանքի օրինակ դիտարկենք և բարձրանանք սանդուղքով` տեսնելու, թե ինչպես է այս ամենն աշխատում:
Ավտոկայանատեղիում երբևիցե կտրե՞լ են ձեր ճանապարհը ,երբ դուք, լուսային ազդանշանը միացրած,
վարում եք դեպի ձեր նախընտրած տեղը, միայն ուժեղ սեղմելով ձեր արգելակները վերջին վայրկյանին,
քանի որ ինչ-որ մեկը փորձում է դուրս գալ ձեր առջև և գրավել ձեր տեղը:
Պատկերացրեք այդ զգացումը և նկատեք բոլոր տվյալներն ու դիտարկումները, որոնք տանում են դեպի ձեր սանդուղքի առաջին աստիճանը:
Հիմա եկեք տեսնենք, թե ինչին ենք մենք ուշադրություն դարձնում երկրորդ աստիճանին:
Ո՞ւմ է հետաքրքրում,որ դրսում արևոտ եղանակ է և թռչունները երգում են:
Չես նկատում 50% զեղչին շանը քո սիրած խանութի վրա:
Դու ֆիլտրում ես քո մեջ այն զգացողությունը,
թե ինչպես ես աստիճանաբար ավելի ուժեղ սեղմում քո ղեկը,
զգում ես արյանդ ճնշման բարձրացումը,
լսում ես արգելակներիդ ճռռոցը, և նկատում ես վարորդի դեմքի արտահայտությունը , երբ նա դուրս է գալիս քո առջև և արագ հայացքը փախցնում:
Ժամանակն է անցնել մեր երրորդ աստիճանին:
Փոքր ժամանակվանից սկսած ծնողներդ քեզ սովորեցրել են շարքում կանգնած սպասել քո հերթին:
Դու ապրում և մահանում ես կարգախոսով:
Այս տղան հենց նոր գրավեց քո տեղը: Հետո ի՞նչ:
Անդրադառնանք չորրորդ աստիճանին:
Ավելի մոտիկից ծանոթանանք, թե ինչպես են մեր ենթադրությունները գլուխ բարձրանում և դառնում պատմություն:
“Այդ հիմարը, մի՞թե նրա ծնողները ոչինչ չեն սովորեցրել նրան:
Ինչպե՞ս նա կարող էր չնկատել իմ ազդանշանի լույսը. երևի թե նա երբեք էլ ուշադրություն չի դարձնում:
Ինչո՞ւ է նա կարծում,որ նա ավելի կարևոր է, քան ուրիշ մեկը:”
Արագանցում կատարենք հինգերորդ աստիճանին:
Մենք ենթադրում ենք, որ այս տղան անսիրտ է, անուշադիր, նրան պետք է մի լավ դաս տալ և իր տեղը դնել:
Մենք արդարացիորեն բարկանում ենք, կատաղում, քեն պահում:
Մեր 6-րդ աստիճանում մենք ճշգրտում ենք փորձի վրա հիմնված մեր համոզմունքները: