Tip:
Highlight text to annotate it
X
Ուսերը դեպի ինձ:
թեքիր այս կողմը:
Երեխաներս գիտեն, որ երբ ինչ-որ
հետաքրքիր բան է տեղի ունենում մեր կյանքում, այն լուսանկարվում է:
Նրանք գիտեն, որ երբ մայրիկը վերցնում է իր լուսանկարչական
սարքը, նրանք պետք է ժպտան և դիմանան:
Նրանցից մի քանիսը դա սիրում են:
Ես վատ հիշողություն ունեմ, և տխրում եմ, որ չեմ հիշում այդ պահերը:
Այնպես որ, աշխատում եմ որսալ ամեն պահ, որ կարող եմ:
Դա տարավ ինձ դեպի լուսա- նկարչությունը:
Ես սկսեցի բլոգ վարել՝ ընտանիքի մասին գրառում պահելու համար:
Հիմնականում, ես գրում եմ մայրու- թյան և դրա դժվարությունների և այն
մասին, ինչով անցնում են մայրերը
Կարծում եմ, շատերին է դա ծանոթ:
Իմ բլոգի առավել հայտնի տեղադրումներն են՝ «Այսօր ահավոր
օր եմ ունեցել: Ամեն ինչ սխալ է ընթացել»:
Եվ ես նշում եմ այն ամենը, ինչը սխալ էր ընթացել:
Եվ մարդկանց դա դուր է գալիս:
Դա, կարծես, մի պահ կանգնեցնում է ժամանակը ինձ համար:
Միլիոնավոր գործեր կան, բայց մտածում ես. «Սա ամենա-
կարևորն է:
Ես պետք է նստեմ իմ չորսամյա երեխայի հետ, լուսանկարեմ, կամ
երեխաներին տանեմ անձրևի տակ զբոսնելու»:
Այդպես եմ ես «վերալիցքավորում իմ մարտկոցը»:
Կամ, մի գիշեր կարող եմ նորմալ քնել:
Վատ օրն այն է, երբ ես մոռանում եմ ծննդյան տոների կամ պայմանավոր-
վածությունների մասին և ամեն տեղ ուշանում եմ:
Ես մոռացել եմ իմ պայուսակը:
Նորմալ է: Անմիջապես կվերադառնամ:
Ես միշտ ինչ-որ բան մոռանում եմ, երբ դուրս եմ գալիս տնից,
այնպես որ նորից կանգառ եմ տանում մեքենան և գնում ինչ-որ բանի ետևից:
Դա փորձելու և սխալվելու խաղ է:
Մենք պետք է կրկին ու կրկին փորձենք, և եթե չի ստացվում, մեկ այլ բան
փորձենք:
երկուսից մեկը չի ստացվում, ես մտածում եմ:
Մի օր որդիս ձայն տվեց ինձ իր ընկերոջ տնից և ասաց, որ
նայեմ դուրս՝ մայրամուտին:
Դա լավագույն բանն էր՝ տեսնել, որ նա սովորել է սիրել գեղեցիկը:
Աշխարհը շքեղ է, և լավ լուսավորու- թյունը էլ ավելի է գեղեցկացնում այն:
Ես կին եմ:
Ես բլոգեր եմ:
Կարծում եմ, որ զայրացած ժամանակ կարող ես խփել դռներով, որ լավ զգաս:
Ես սաստիկ նվիրված մայր եմ:
Ես լուսանկարող եմ:
Իմ անունն է Շոնի Այր Փոթյեր, և ես մորմոն եմ: