Tip:
Highlight text to annotate it
X
Մենք համոզված ենք, որ Արևը ավելի մեծ է քան Երկրագունդը,
որ Երկրագունդը մոտավորապես գնդաձև մոլորակ է
և իր առանցքի շուրջ պտույտ է կատարում ամեն 24 ժամը մեկ՝
միևնույն ժամանակն պտտվելով Արևի շուրջ 365 օրվա ընթացքում։
Մենք գիտենք, որ ծնվել ենք որոշակի օր
և որ երկու ծնող ունենք, որոնք նույնպես մարդ են։
Նրանցից յուրաքանչյուրն էլ
իր հերթին ծնվել է նորից մի որորշակի օր, բայց ավելի վաղ ժամանակներում։
Մենք գիտենք, որ այլ մարդիկ էլ մեզ պես
ունեն մտքեր և զգացմունքներ,
և որ մենք շրջապատված չենք մարդանման ռոբոտներով։
Մենք հավատում ենք այս ամենին, և շատ այլ բաների։
Հավատում ենք ոչ թե հիմնվելով անձամբ տեսածի վրա,
որն, ի դեպ, շատ բան չէր էլ կարող ասել, օրինակ,
Արևի համեմատ Երկրի հարաբերական չափի
կամ նրանց շարժման,
կամ մեր ընտանիքի պատմության,
կամ ուրիշ մարդկանց ուղեղներում տեղի ունեցածի մասին։
Այլ հավատում ենք, որորվհետև հիմնվում ենք
ուրիշների կողմից մեզ պատմածի վրա։
Առանց գրավոր կամ բանավոր նարկայացումների
մարդ արարածը նույնիսկ չէր կարողանա իր
գիտելիքները փոխանցել մեկ անձից մյուսը։
Էլ չենք էլ խոսում մեկ սերնդից մյուսը գիտելիք հասցնելու մասին։
Այդ դեպքում մենք շատ, շատ ավելի քիչ տեղեկություն կունենաինք
մեզ շրջապատող աշխարհի մասին։
Այսինքն, ինչ որ մի հարցի մասին տեղեկանալը՝
հարցնելով այդ հարցում մասնագետի ,
կամ լիազորված անձի,
մեզ օգնում է գիտելիքներ ստանալ։
Բայց, պարզվում է, ոչ միշտ։
Նույնիսկ ամենահարգված մասնագետները
կարող են սխալվել։
Երբեմն սա տեղի է ունենում, որովհետև
այդ հարգված մասնագետը անկեղծ չէ,
և պնդում է, որ տեղյակ է ինչ որ բանից,
որի մասին նա իրականում շատ բան չգիտի։
Երբեմն էլ իրենք ուղղակի սխալվում են։
Իրենք կարծում են, որ իրենք գիտեն, բայց դա այդպես չէ իրականում։
Օրինակ՝ մի շարք հարգված տնտեսագետներ
չէին սպասում, որ 2008թ․-ի ֆինանսական փլուզումը տեղի կունենար։
Պարզվեց, որ իրենք սխալ էին։
Գուցե նրանք սխալվեցին, որորվետև
հաշվի չէին առել մի շատ կարևոր փաստ։
Կամ գուցե սխալվեցին, որորվհետև սխալ էին
մեկնաբանել իրենց ունեցած փաստերը։
Կամ էլ սխալվեցին ուղղակի, որովհետև
տրամաբանում էին առանց առանձնապես
հաշվի առնելու ներկա փաստերի գոյությունը։
Ինչ էլ որ լիներ պատճառը,
արդյունքում նրանք սխալվեցին և
նրանց նկատմամբ ձևավորված վստահության պատճառով
շատ մարդիկ, որ վստահում էին իրենց մասնագետներին,
ի վերջո կորցրեցին մեծ գումարներ, ինչի հետևանքով էլ
շատ ուրիշ մարդիկ զրկվեցին իրենց գումարից։
Այսինքն, ճիշտ է, որ մասնագետին լսելը
հաճախ մեզ կարող է արժեքավոր տեղեկություն տալ,
բայց երբեմն էլ դա կարող է փառահեղ սխալների
պատճառ հանդիսանալ։
Մեզ բոլորիս համար կարևոր է, որ կարողանանք տարբերակել
այն առիթները, երբ մասնագետներին լսելը ապահով է,
նրանցից, երբ դա այնքան էլ անվնաս չէ։
Բայց ինչպե՞ս կարող ենք դա իմանալ։
Դրա համար չկա ավելի
օգտակար բան, քան
մասնագետի աշխատանքային նվաճումների պատմությունը։
Եթե ինչ որ մեկը որոշ ժամանակի ընթացքում մեծ մասամբ
կարողացել է լավ ցուցանիշներ ցույց տալ տվյալ իրավիճակում,
ուրեմն հավանական է, որ նա կշարունակի
այդպիսի արդյունավետությամբ աշխատել․
համենայն դեպս մոտակա ժամկետներում։
Եվ այս ընդհանրացումը ամենալավ միջոցն է
մասնագետների ցուցմունքների ճշգրտությունը ստուգելու համար։
Եթե ինչ որ մեկը կարող է շարունակաբար
հաղթանակողներ գտնել, թե քաղաքականության և թե բեյսբոլի մեջ,
ուրեմն իրեն հավաաբար կարելի է վստահել
և թույլ տալ շարունակել ընտրել հաղթողներ և՛ քաղաքականության և՛ բեյսբոլի համար,
բայց գուցե ոչ մյուս բնագավառների,
որտեղ նրա պատմությունը այքան էլ աստղային չի եղել։
Եթե այլ կանխագուշակողները ավելի վատ պատմություն ունեն
հենց այդ նույն բնագավառներում,
ուրեմն պետք չէ իրենց վստահել այդ հարցերում։
Ուրեմն, երբ որոշում ենք, թե արդյոք կարող ենք
ինչ որ մասնագետի կարծիքին վստահել թե ոչ,
առաջին հարցը, որ պետք է մեզ տանք դա սա է։
«Ինչպիսի՞ն է նրանց պատմությունը այս բնագավառում»
Նաև կարևոր է նկատել, որ հենց նույն օրենքը
կարող ենք գործածել մեր մասին դատելու համար։
Օրինակ՝ մեր ներքին ձայնը ասում է մեզ, որ հանդիպել ենք Պրն․ Իդեալականին։
Բայց ինչպիսի՞ հաջողությունների է հասել մեր ներքին ձայնը
այս հարցում մինչև հիմա ։
Արդյո՞ք այն ապացուցել է,
որ արժանի է մեր վստահությանը։
Հենց այնպես, ինչպես մենք գնահատում ենք այլ մարդկանց կարծիքները՝
հետևելով իրենց պատմությանը,
մենք կարող ենք դատել մեր իսկ կարծիքի մասին՝
մեր իսկ պատմությունով։
Սա մեզ մեկ քայլով ավելի մոտ կբերի
մեր և մեզ շրջապատող աշխարհի հետ
մեր հարաբերությունների մասին օբյեկտիվ կարծիք ունենալուն։