Tip:
Highlight text to annotate it
X
Martini-ի նոր դեմք ընտրելու նպատակով մասնակիցները հավաքվել են առասպելական սպիտակ կղզում`Իբիսայում:
Մեր 28 թեկնածուներն` ընտրված ողջ աշխարհից, մեկ շաբաթ կանցկացնեն այստեղ`
Martini-ի բացառիկ, շքեղ ամառանոցում:
Եկեք ծանոթանանք առաջին խմբի հետ, որը բաղկացած է 7 աղջիկներից, ովքեր պատրաստ են ապացուցել, որ "Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն":
Ողջույն, ես Ալեսսանդրան եմ, Իտալիայից: Ապրում եմ Վենետիկից ոչ շատ հեռու գտնվող մի փոքրիկ քաղաքում:
Ես չեմ ուզում ձևացնելով զբաղվել, ուզում եմ լինել այն, ինչ կամ:
Եթե ընտրեն ինձ, հետևաբար ինձ իսկապես հավանել են: "Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն" կարգախոսը լավ տարբերակ է
ապրելու և կյանքից վերցնելու բոլոր այն հնարավորությունները, որոնք տրվում են քեզ: 00:00:58.60 Ողջույն, իմ անունը Սիբոնգիլե Մլամբո է: Ապրում եմ Հարավային Աֆրիկայում՝ Քեյփ Թաունում:
Եթե կարողանայի պատմական որևէ կերպար լինել, կնախընտրեի լինել իմ պապիկի դերում: Նա Զիմբաբվեի արդարադատության համակարգում առաջին սևամորթ ղեկավարն էր:
Նա շատ բաներ իրականացրեց, նրա անունով կա փողոց:
Հաղթանակը արտակարգ կլինի, կկարողանամ ճամփորդել և ներկայացնել հրաշալի ապրանքանիշ:
Դա հոյակապ համատեղելիություն է, քանի որ ես սիրում եմ զվարճանալ և եթե այն աշխատանքի մի մաս է կազմում, ապա ինչո՞ւ ոչ:
Իմ անունը Անաստասիա է և ես Ղազախստանից եմ: Ես մի շատ փոքրիկ թատրոնում որպես դերասանուհի եմ աշխատում:
Սիրում եմ ժամանակ անցկացնել իմ բնակարանում, իմ երեխաների, ծնողների և
ամուսնուս հետ: Երբ մանուկ էի, իսկապես ցանկանում էի պարել:
Պրոֆեսիոնալ պարուհի չեմ: Եթե ցանկանում եմ պարել, պարում եմ, չեմ մտածում:
Չեմ սիրում մտածել, սիրում եմ անել այն, ինչ զգում եմ:
Ողջույն: Իմ անունը Դանալիզե է: Ես 25 տարեկան եմ: Հարավային Աֆրիկայից եմ:
Մոդելային գործունեությամբ եմ զբաղվում Քեյփ Թաունում: Ցանկանում էի բժիշկ դառնալ, բայց ինձ դա չհաջողվեց, քանի որ արյուն տեսնելիս թուլություն զգացի:
Ես իսկապես հավատում եմ, որ այն ինչ դու ներդնում ես, այն ամբողջ դրական լիցքերը,
հետ է գալիս դեպի քեզ: Այդ իսկ պատճառով ես իսկապես հավատում եմ, որ ''Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն'':
Իմ անունը Մարինա է: Ես Լատվիայից եմ:
Վերջին երեք ու կես ամիսների ընթացքում իմ սեփական բիզնեսն եմ բացել:
Բացել եմ կանացի հագուստի խանութ, որտեղ կան շորեր, պայուսակներ և կոշիկներ:
Երբ երեխա էի (այժմ ծիծաղս է գալիս) երազում էի տիեզերագնաց դառնալ:
''Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն'': Կյանքը մեզ համար հաջողություն է: Եթե վայելես այն, այն քեզ անակնկալ կմատուցի ամեն օր:
Ողջույն: Իմ անունը Սարահ Կոլլիեր է: Ես Բելգիայից եմ: Ոճաբան եմ և սիրում եմ աշխատանքս:
Այն նաև սիրելի զբաղմունք է ինձ համար: Երկու ոճային կերպարներ, որոնց ես իսկապես հավանում եմ.
Օդրի Հեփբուրն և Մադոննա (բայց երբ նա երատասարդ էր):
Չես կարող հաջողությանը սպասել, կարիք չունես հաջողություն որոնել: Դու պետք է ինքդ կերտես քո հաջողությունը:
Շատ կարևոր է փակել անցյալի դռները: Այդ դեպքում մեծ դռներ կբացվեն:
Իմ անունը Դեբոռա է: Ես Իտալիայից եմ: Ապրում եմ Վենետիկից ոչ շատ հեռու` մի փոքրիկ քաղաքում:
Մասնակցում եմ Martini-ի կաստինգին, քանի որ սա մեծ հնարավորություն է ներկայացնելու իտալական հրաշալի ապրանքանիշը: 00:03:31.06 Երբ մանուկ էի ցանկանում էի դառնալ անասնաբույժ կամ երգչուհի: Սիրում եմ երգել և երգում եմ:
Եթե կյանքում լավ անձնավորություն ես, հաջողությունը կգա դեպի քեզ:
Յուրաքանչյուր մարտահրավեր առաջադրված էր մեր միջազգային ժյուրիի կազմի կողմից:
Այսօրվա մարտահրավերներից յուրաքանչյուրը կնոջ սիրելի թեմաներից է: Դա նորաձևությունն է:
Սարահ Կուրրանը հանդիսանում է Wardrobe.com-ի հիմնադիրը:
Նորաձևության մասնագետը, ով տիրապետում է հանդերձանք ստեղծելու նրբություններին, պետք է ուշիուշով հետևի ձեր կերտած կերպարներին:
Ես իսկապես զգացված եմ այն բանի համար,
որ հանդես եմ գալիս Martini Royale Կաստինգի ժյուրիի կազմում: Այս արշավի և մարտահրավերների գաղափարը
կայանում է նրանում, որ աղջիկները պետք է
մարմնավորեն կերպարներ՝ ըստ այդ մարտահրավերների պահանջների:
Այս մարտահրավերների լավ կողմն այն է, որ վերջիններս շատ բազմազան են
և յուրաքանչյուր մեկի համար կա մարտահրավեր, որոնք աղջիկներից յուրաքանչյուրին փայլելու հնարավորություն են տալիս: 00:04:24.56 Ձեր մարտահրավերն այսօր լուսանկարչությունն է: Բոլորս գիտենք, թե ինչ հրաշալի տեսք ունեք դուք տեսախցիկի առջև
և կցանկանայինք ձեզ տեսնել վերջինիս հետ աշխատելիս:
Ահա մի քանի խորհուրդներ Սվեն Հոֆմենից, ով ձեզ կհուշի, թե ինչպես ձեզ պահեք տեսախցիկի առջև
Սվեն Հոֆմենն անգնահատելի է իր դերում: Նա կուղղորդի թեկնածուներին մասնակցելու լուսանկարչական մարտահրավերին:
Հաջորդը:
Վերջապես Իբիսայի մեր թիմին է միանում մեր` անցյալ տարվա
Martini kisser կաստինգի հաղթողը` Յուրի Բուցցին:
Յուրաքանչյուր շաբաթ, յուրաքանչյուր աննկարագրելի դրվագից հետո, դուք կկարողանաք քվեարկել ձեր սիրելի թեկնածուի օգտին:
Այն մեկի օգտին, ով ձեր կարծիքով համապատասխանում է "Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն'' կարգախոսին:
Դուք հնարավորություն ունեք օգնելու իրական դարձնել 28 մասնակիցներից որևէ մեկի երազանքը:
Սա Martini Royale Կաստինգն է Իբիսայում: