Tip:
Highlight text to annotate it
X
Այս տաբուի պատճառով շատերն են ինքնասպան լինում ամեն օր:
Աստվածաշունչը շատ վտանգավոր տեքստ է:
Ավստրիական պոպուլիստական մի կուսակցություն նույնասեռականությունը համարում է մահվան մշակույթ:
Եթե հնարավոր չէ ավանդույթի մի փոքր մասը զոհել, որպեսզի դեռահասները զգան, որ
իրենք ապրում են պակաս վտանգավոր տեղում և, այսպիսով, խուսափել նրանից, որ իրենք ինքնակամ հեռանան կյանքից,
ապա մերձավորի նկատմամբ սիրուց խոսել չես կարող:
Աստվածաշունչը շատ վտանգավոր տեքստ է: Նրանում հոմոֆոբիկ ատելություն սերմանող մի քանի հատված կա:
Օրինակ, մի հատված ասում է, որ եթե տղամարդը տղամարդու հետ անկողին մտնի, ինչպես որ կնոջ հետ է մտնում, երկուսն էլ պետք է սպանվեն:
Այն բառացի ասում է. «…նրանք անշուշտ պետք է մահվան դատապարտվեն: Նրանց արյունն իրենց վրա է» (Ղևտական 20:13): Նույնն էլ Տորայում է իհարկե:
Ղուրանում չի ասվում, որ նրանք պետք է սպանվեն, այլ`պետք է պատժվեն:
Գժեր ու մոլեռանդներ ամենուր էլ կան: Այն բանի հավանականությունը, որ ինչ-որ մեկը կբացի այդ գրքերը և ինչ-որ մեկին կսպանի դրա պատճառով փաստ է:
Այս սպառնալիքը գոյություն կունենա այնքան ժամանակ, ինչքան որ այդ տեքստերը կդիտարկվեն որպես Աստծո խոսք:
Բազմաթիվ հոգևորականներ հանդես են գալիս նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին,
բայց ամեն մեկն էլ կարդում է իր ուզածը և մեկնաբանում է իրեն հաճելի ձևով:
Եթե չեմ սխալվում, նույնասեռականությունն ապօրինի է 71 երկրներում և 8 երկրներում պաշտոնապես դատապարտվում է մահապատժով, որպես պատժամիջոց:
Որոշ երկրների հասարակություններում նույնասեռականության նկատմամբ հանդուրժողականության մակարդակը հասնում է միայն երկու տոկոսի:
Հնդկաստանում կան տաճարներ, որոնցում ակներև ձևով տեսանելի են պատկերներ, որոնք հոմոսեքսուալ սեռական ակտ են ունենում, ինչպես նաև հետերոսեքսուալ սեռական ակտ ունեցող պատկերներ կան:
Ճապոնիայում և Չինաստանում նմանատիպ պատկերներ կարելի է հանդիպել արվեստի տարատեսակ ճյուղերում և գրական ստեղծագործություններում:
Պերույում և Էկվադորում կան երիտասարդ լեսբուհիների դեպքեր, որոնց բռնաբարել են հիվանդանոցներում, ուր նրանց ուղարկել էին ծնողները, քանզի ուղղակի չգիտեին` ինչպես վարվեին նրանց հետ:
Ոչ շատ հեռավոր անցյալում Մեքսիկայում արքեպիսկոպոս Օախական ասաց, որ մաքուր ու ազնիվ ո´չ մի կին և ո´չ մի տղամարդ չէին ցանկանա հոմոսեքսուալ լինեին:
Մյուսներն էլ ասում էին, որ մեզ պետք է արգելել որպես ուսուցիչներ աշխատելը:
Անցյալ տարի 800-1000 րաբբիներ, չգիտեմ խոսքը միայն ԱՄՆ-ի, թե ամբողջ աշխարհի րաբբիների մասին է,
ասում էին, որ Հաիտիի երկրաշարժի համար պետք է մեղադրել նույնասեռականներին:
Բերլուսկոնին, օրինակ, ասաց, որ կանանց հետ ավելի լավ է վարվել, ինչպես ինքն է անում.
ավելի լավ է քնել անչափահաս աղջիկների հետ, քան գեյ լինել:
Միայն աջակողմյան ծայրահեղական քաղաքական գործիչները չէ, որ նման բաներ են ասում:
Բոլիվիայում Էվո Մորալեսը հայտարարել է, որ Եվրոպայում այդքան շատ նույնասեռականներ լինելու պատճառը…
ինչը, իհարկե, սուտ է, որովհետև Բոլիվիայում էլ նույնչափ են.
այնտեղ նրանք ուղղակի թաքնվում են, որովհետև չեն կարողանում ազատ ապրեն…
հենց նրա պես մարդկանց պատճառով, որոնք նմանատիպ հոմոֆոբիկ գաղափարներ են սերմանում…
Նա ասել է, որ Եվրոպայում այդքան շատ նույնասեռականներ լինելու պատճառն այստեղ սննդի գենետիկորեն մոդիֆիկացված լինելն է:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը, երբ Արգենտինայում անցած տարի նույնասեռ ամուսնություններն օրինականացվեցին,
ասաց, որ դա Աստծո պատերազմն է: Իհարկե, այս խոսքը նա հիմնավորեց Աստվածաշնչով:
Նրանք պնդում են, որ նույնասեռականությունը անոմալիա է, ինչ-որ անբնական բան:
Նրանք չգիտեն, որ նույնասեռականությունը լրջորեն ուսումնասիրվել է 500 տեսակի կենդանիների մոտ և հայտնաբերվել 1500 տեսակի կենդանիների մոտ:
Մենք այնքան էլ չենք տարբերվում մնացյալ կաթնասուններից: Նույնասեռականությունը առկա է, հատկապես, խելացի կենդանիների,
օրինակ, շատ կապիկների մոտ:
Իսկ հոմոֆոբիկ վարքագիծ կենդանիների մոտ չի հայտնաբերվել:
Դպրոցներում հաճախ է խոսվում ռասիզմի, փոքրամասնություններին ընդունելու մասին,
բայց ոչինչ չի ասվում հոմոֆոբիայի մասին: Դրա կողքով անտարբեր են անցնում:
Բոլոր դպրոցական տարածքներում, ըստ ուսուցիչների գերմանական միության, ամենավիրավորական բառերը «գեյ»-ն ու «գյոթ»-ն են:
Ուսուցիչները չեն խառնվում, իսկ ոմանք նույնիսկ քաջալերում են այդ վարքը:
Կներեք, չէիք կարո՞ղ դրանով տանը զբաղվել: Զզվելի է:
Կատակենք: Պատրա՞ստ եք: Եվ նրանք պատասխանում են. «այո, իհարկե»:
Դեռահասներին այդքան հեշտ չէ, որովհետև նրանցից պահանջվում է ժամանակ, որպեսզի ընդունեն իրենք իրենց, քանզի նրանք դատապարտվում են հասարակության կողմից:
Երեխաներն այլ գեյերի հետ կապեր չեն ունենում, կամ էլ չեն իմանում, որ ունեն:
Դրա համար էլ հոմոսեքսուալ դեռահասների մոտ ինքնասպանությունների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հետերոսեքսուալ դեռահասների մոտ:
Դրա համար է, որ վտանգավոր է «գեյ» բառը օգտագործել բացասական կոնտեկստում:
Լեսբուհիներն էլ են շատ տառապում:
Եկեղեցին հանդես է գալիս նույնասեռ ամուսնության դեմ` պնդելով, որ ամուսնության նպատակը վերարդադրությունն է:
Բայց այդ փաստարկը իմաստաշատ չէ, որովհետև կան այլ մարդիկ, որ վերարտադրելու ունակ չեն և նրանց թույլատրվում է ամուսնանալ:
Հիսունամյա կանայք էլ, օրինակ, կարող են ամուսնանալ, և ոչ ոք դրա պատճառով սկանդալ չի սարքի:
Նման ավանդույթը խթանում է նաև այն, որ շատ գեյեր ինքնավստահության հետ խնդիր ունեն,
և դրա պատճառով է, որ նրանք հանրայնորեն չեն խոսում իրենց իրավունքներից:
Ցավոք, միայն իրոք մտահոգված մարդիկ են, որ խոսում են այդ թեմայի շուրջ:
ԱՄՆ-ում նույն վիճակն էր աֆրոամերիկացիների դեպքում: Միայն աֆրոամերիկացիներն էին, որ պայքարում էին ռասիզմի դեմ:
Գեյերի դեպքում էլ նույն իրավիճակն է: Բայց ես ամբողջությամբ համամիտ չեմ նրանց արտահայտվելու ձևի հետ:
Շատ քաղաքներում միայն տարին մեկ են տեղի ունենում շքերթներ, որոնք իմ կարծիքով անիմաստ են.
դրանք միայն նպաստում են շատ մարդկանց մոտ առկա նախապաշարմունքների ամրակայմանը:
Ես կարծում եմ, որ շատ մասնակիցներ զավեշտն են ցուցադրում: Նրանք ցուցադրում են հենց այն բնութագիրը, որը հասարակությունը վերագրում է մեզ:
Մենք ուղղակի ծիծաղում ենք ինքներս մեզ վրա: Բայց մեծամասնությունը դա չի հասկանում` մտածելով, որ նույնասեռականները
միայն փողոցներով քայլող կիսամերկ գժերն են:
Շատերը չգիտեն, որ մենք մյուսների պես ենք և որ հազվադեպ ենք նման ձևով հագնվում` տարօրինակ և վառ:
Եվ այն կյանքը, որը վարում եմ ես, մեծամասնության վարած կյանքից այդ աստիճան չի տարբերվում: Առավոտյան արթնանում եմ, մաքրում եմ ատամներս, նախաճաշում եմ և ցնցուղ եմ ընդունում:
Հետո համալսարան կամ աշխատանքի եմ գնում, իսկ հետո` տուն վերադառնում:
Առօրյաս այդ աստիճան չի տարբերվում այլոց կյանքից:
Բայց մարդիկ չգիտեն դրա մասին, քանի որ գեյերի նշանակալի զանգվածը թաքնված է և չի հանդգնում բացահայտ լինել:
Եվ Սաուդյան Արաբիայի ազդեցության պատճառով նույնասեռականությունը քրեականացվել է …
Բարև: Սա հարցազրույց է: Կարող ես մասնակցել, եթե ուզում ես:
- Լսեցի՞ր ինչ ասաց: - Ի՞նչ: - «Սա կարաոկե շոո՞ւ է»: