Tip:
Highlight text to annotate it
X
Ի՞նչ է:
Ի՞նչ են մարդու իրավունքները:
Կան որոշակի քայլեր, որոնք մեր կառավարությունները պետք է ձեռնարկեն, որպեսզի հնարավորություն ստեղծեն մեզ՝ մարդկանց համար դրսևորել մեր ներուժը:
Մեր կառավարություններից այդ ակնկալիքները և պահանջները կոչվում են մարդու իրավունքներ:
Ամեն մի տղամարդ, կին և երեխա ունի իրավունքներ:
Ինչպե՞ս են այդ իրավունքները գործում:
Իրավունքները պարտավորեցնում են կառավարություններին հարգել կամ չսահմանափակել որոշ բաներ, որոնք անհատը կարող է անել:
Պաշտպանել՝ ապահովել անձին չարաշահումներից:
Իրականացնել՝ ստեղծել հիմնարար պայմաններ առ այն որպեսզի անձը դրսևորի իր ներուժը:
Ամենահիմնարար նվազագույն մարդու իրավունքները քննարկվել և գրառվել են երկրների կողմից:
Երկրները պայմանավորվել են հարգել դրանք:
Այդ իրավունքները դարցել են միջազգային օրենք:
Երկնրեի ներսում մարդու իրավունքները կարելի է գտնել՝ օրինակ զետեղված սահմանադրությունում:
Միացյալ Ազգերի Կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է ապահովել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը:
Վերջինս ապահովվում է աշխարհի տարբեր մասերում ՄԱԿի կազմակերպությունների գործունեությամբ:
ՄԱԿի Մարդու Իրավունքների Գերագույն Հանձնակատարի Գրասենյակը պատասխանատու է ՄԱԿի մարդու իրավունքների ծրագերեի իրականացման համար:
Բացի այդ, կան նաև մասնագիտական կոմիտեներ, որոնք հետևում են առ այն թե որքանով են երկրները պրաքտիկորեն իրականացնում մարդու իրավունքների բնագավառում իրենց խոստումները:
Գոյություն ունի նաև երկրների համաժողով՝ Մարդու Իրավունքների Խորհուրդը, որը քննարկում է մարդու իրավունքներին վերաբերվոր տարբեր թեմաներ, ինչպես նաև երկրագնդի տարբեր մասերում ծավալվող իրավիճակները:
Ի՞նչ կարող եմ անել ես:
Պարզեք, թե որոնք են Ձեր իրավունքները: Իմացեք ավելին ՄԱԿի մարդու իրավունքների ծրագրերի մասին, և տարածեք Ձեր իմացածը Ձեր շրջապատում:
Հաճախեք ohchr.org կայքը: