Tip:
Highlight text to annotate it
X
Ես տարօրինակ երեխա էի։
Երբ փոքր էի, միշտ երրորդ դեմքով էի խոսում.
Ժաննան սոված չէ, Ժաննա ասաց, որ քունը չի տանում։
Ինձ միշտ թվում էր, որ Ժաննան ես չեմ,
ու ես պատասխանատու եմ ինչ-որ Ժաննայի համար,
իսկ ինքս անուն չունեմ։
Ժամանակ անցավ, ես ինչպես և բոլոր մյուս երեխաները` մեծացա։
Հասկացա իհարկե, որ Ժաննան այսքան ժամանակ ես էի,
ընդունեցի այն փաստը, որ աշխարհը ավելի պարզ է,
ավելի հասարակ ու ավելի հեշտ քան ես կարծում էի։
Ճիշտ է, ինչու՞ բարդացնել ամեն ինչ։
Ընդունենք այնպես, ինչպես կա, ինչպես ընդունված է։
Դուք երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ. ապրում եք իրականում, կյանքում,
թե" այս ամենը հնարանք է։
Ձեզ երբևէ չի՞ վախեցևել այն միտքը,
որ միգուցե մենք բոլորս ապրում ենք ինչ-որ մեկի երազում։
Պատկերացրեք, ապրելով այդ անծանոթի երազում՝
այդ անծանոթը պատրաստվում է վաղը զարթնի,
ի՞նչ կանեք դուք, եթե դուք դա իմանաք։
Դուք երբևէ ձեզ հարց տվե՞լ եք։
Բանն այն է, որ մենք դեռ մանկուց սովոր ենք ընդունել ինչ-որ բաներ,
որոնք արդեն ընդունված են մնացածի կողմից։
Օրինակ, եթե նայենք մաթեմատիկայի տեսանկյունից,
որի հետ ես այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեմ,
թվերը անվերջ են, բայց մենք երբեք դա հարցի տակ չենք դնի,
կամ չենք մտածի նրա մասին, որ երկու կետով կարելի է մի գիծ տանել,
կամ էլ որ հիպերբոլը հասնում է զրոյի, բայց երբեք այնտեղ չի հասնում։
Կամ ով ասեց, որ պատկերը եռաչափից ավել չի լինում,
միգուցե՞ մեր աչքը չի տեսնում դա:
Ես կխնդրեմ բոլոր նրանց, ով հիմա այստեղ է փակել իրենց աչքերը:
Բոլորը, բոլորը, բոլորը, դուք էլ:
Մի պահ կասկածեք այն ամենի վրա ինչ ձեր շրջապատում է:
Մտածեք` այն մարդիկ, որ ձեր կողքը նստած են արդյոք այնտե՞ղ են,
թե դա ձեզ միգուցե՞ թվում է:
Հիմա բացեք ձեր աչքերը ու նայեք այս կապույտ գույնի վրա:
Սա կապու՞յտ է, թե՞ միգուցե ես այդպես դեղինն եմ տեսնում:
Իսկ ո՞վ ասեց, որ կենդանիները սև ու սպիտակ են տեսնում:
Եթե ես ձեզ ասեմ, որ նրանք մեզանից ավելի լավ են տեսնում,
դուք դրան կհավատա՞ք:
Չէ լուրջ, միգուցե հիմա ձյուն է գալիս, ուղղակի անգույն է, անհամ...
Մենք հիմա TEDx-ում նստած ի՞նձ ենք լսում:
Չէ, երևի ձեր մեջ ինչ-որ մեկն է զարթնել ու
փորձում է ձեզ ապացուցել, որ հունիսի սկզբին ձյուն կգա,
դուք էլ կապույտը դեղին կտեսնեք,
շուտով բոլորս կվերանանք, քանի որ ինչ-որ մեկի երազը ավարտվում է,
ես էլ ձեր ներքին գույնզգույն միաեղջյուրն եմ,
ով սնվում է ծիածաններով ու թիթեռներով,
ու ստիպում է ձեր մտքերը կապույտ ամպիկների նման դուրս գալ ձեր ականջներից,
քանի որ մտքերը թթվածին չեն պահանջում:
Ու այստեղ մենք ձեզ հետ նոր հորինեցինք մի նոր ֆիզիկայի օրենք՝
ոտնահարելով այն ամենը, ինչն արդեն ընդունված է մեծահասակների կողմից:
Շնորհավորում եմ:
Սակայն, դժվար է:
Բայց եթե մի քիչ էլ մտածեք՝ կհասկանաք,
որ բոլորս սահմանափակվել ենք մեծահասակների կողմից ընդունված աքսիոմներով ու բաներով:
Կյանքը մեր ձեռքերում է,
եթե մենք շարունակենք այսպես ապրել,
կյանքը մի օր կդադարի, էլ չի զարգանա,
ու հենց այդտեղ մենք կտեսնենք կապույտը մոխրագույն,
իսկ ձյուն ընդհանրապես չի գա:
Հարցի տակ դրեք իրականությունը, որում դուք ապրում եք:
Մտածեք ինչպես երեխա, եղեք ստեղծագործող ու երազող:
Մտածեք միգուցե դուք էլ ինձ նման պատասխանատու եք ինչ-որ Ժաննայի համար,
ինչպես ես պատասխանատու եմ իմ Ժաննայի համար:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)