Tip:
Highlight text to annotate it
X
«Վենուս» նախագիծը ներկայացնում է
Ռոքսան Մեդոուսի ֆիլմը
Սցենարի հեղինակ՝ Ջեք Ֆրեսկո
Փողի վրա կառուցված և մատերիալիստակական ուղղվածությամբ ողջ հասարակությունը
սխալ հասարակություն է։
Մեր հասարակությունը պատմության մեջ կմտնի ցածրագույնը` մարդու զարգացման առումով։
Մենք ունենք ուղեղներ, փորձ, տեխնոլոգիա
և հնարավորություն ստեղծելու հիմնովին նոր քաղաքակրթություն։
Դրախտ կամ մոռացություն
(Ջեք Ֆրեսկո) 1929 թ., Մեծ ճգնաժամի տարիներ,
որոնք օգնեցին իմ հասարակական գիտակցության ձևավորմանը։
Այդ ժամանակ ես հասկացա, որ Երկիրը դեռ նույն տեղն է`
արդյունաբերական գործարանները դեռ անվնաս էին, ռեսուրսներն էլ դեռ գոյություն ունեին,
բայց մարդիկ արտադրանքը գնելու համար գումար չունեին։
Ես զգացի, որ այն խաղի կանոնները, որով մենք խաղում ենք,
հնացած են և անբավարար։
Մարդկային տառապատնքները, տանջանքները և պատերազմները դրդեցին ինձ սկսել իմ ողջ կյանքի աշխատանքը։
Ինձ համար մեկ այլ դրդապատճառ էր իշխանությունների կեղծ անիրազեկությունը,
գիտական աշխարհի անտարբերությունը և գիտնականների կողմից առաջարկվող լուծումների պակասը։
Ես հասկացա, որ անհատի վրա աշխատելու փոխարեն
ավելի արդյունավետ մեթոդ է վերափոխել մշակույթը։
Սա դրդեց ինձ ողջ կյանքս նվիրել այսօրվա խնդիրների
մեծ մասի լուծումների որոնմանը։
(Պատմող) Այս ֆիլմը սոցիալական վերափոխման իրագործելի նախագիծ է՝
ուղղված խաղաղ և կայուն համաշխարհային քաղաքակրթության ստեղծմանը,
որտեղ մարդը, տեխնոլոգիան և բնությունը գոյակցում են։
Այն ուրվագծում է այլընտրանք, որին կարելի է ձգտել,
որտեղ մարդու իրավունքները զուտ թղթերի վրա չեն հռչակված,
այլև կենսակերպ են։
Այն կոչվում է «Վենուս» նախագիծ։
Դրա հիմնադիր՝ Ջեք Ֆրեսկոն,
կոչ է անում վերափոխել մշակույթը, որտեղ պատերազմները,
աղքատությունը, սովը, պարտքերը և ավելորդ մարդկային տառապանքները
դիտվում են ոչ միայն որպես խուսափելի, այլև լիովին անընդունելի։
Գնալով ավելի պարզ է դառնում, որ ցանկացած այլ ավելի փոքր փոփոխություն
ուղղակի կբերի այն նույն խնդիրների շարունակմանը, որոնց մենք հանդիպում ենք այսօր։
Պարզապես բողոքել առանց այլընտրանք առաջարկելու՝ ոչինչ չի տա։
«Վենուս» նախագծի հետազոտական կենտրոնը
կառուցվել է Ֆրեսկոյի և Ռոքսան Մեդոուսի կողմից
և գտնվում է Ֆլորիդա նահանգի Վենուս տեղանքում։
Նախագիծը ուղղված է մեր դժվարություններից շատերի արմատական պատճառների որոնմանը։
Եվ որո՞նք են մեր խնդիրների իրական պատճառները։
Ձախողված համակարգեր
Ներկայումս մեզ մնացել են շատ քիչ այլընտրանքներ,
քանի որ կանգնած ենք մեր ինքնաոչնչացման ճանապարհին։
Երեկվա պատասխանները այլևս անհամապատասխան են։
Հաշվի առնելով բնությանը հասցված վնասները,
մենք արագորեն մոտենում ենք այն անդառնալի կետին,
որտեղ բնությունն է թելադրելու ամենի ընթացքը։
Կամ մենք կշարունակենք
մեր հնացած ավանդույթները և կպահպանենք մտածելակերպը՝
դրանով իսկ սպառնալով մեր ապագային,
կամ էլ կընդունենք առավել հարմար արժեհամակարգ,
որը համապատասխանում է ավելի մեծ հնարավորություններով
և ազատություններով կայուն հասարակությանը։
Ամերիկացիները իրենց հասարակության տեսակի հետ կապված, սովոր են
ամեն տարի ձեռք բերել նոր մեքենա,
գնել նոր հեռուստացույց կամ ձայնագրիչ։
Մենք շատ ռադիկալ ենք, բայց մեր քաղաքական և հասարակական կառույցները
չեն փոխվում և սա այն տեղն է, որտեղ մենք առաջընթաց չունենք,
քանի որ մենք միշտ ամեն մի նոր գաղափար նույնացնում ենք կոմունիզմի կամ իրավունքների սահմանափակման հետ,
որովհետև մեզ դաստիարակել են վախենալ ամեն մի նոր բանից։
(Պատմող) Համաշխարհային տնտեսական համակարգերից և ոչ մեկը՝
սոցիալիզմը, կոմունիզմը, ֆաշիզմը կամ ազատ ձեռնարկատիրական համակարգը,
չի կարողացել վերացնել էլիտիզմը, ազգայնականությունը, ռասիզմը
և ամենից վատը՝ դեֆիցիտը։
Այս բոլորը ամենից առաջ հիմնված է տնտեսական անհավասարության վրա։
Երբ փողը օգտագործվում է ռեսուրսների կարգավորման և բաշխման համար,
մարդիկ և ազգերը հոգում են միայն իրենց մասին,
նրանք կձգտեն ցանկացած գնով միմյանց նկատմամբ հասնել առավելության։
Դա նրանք կատարում են մրցակցային առավելության պահպանմամբ
կամ ռազմական միջամտությամբ։
Պատերազմը ազգերի միջև տարաձայնությունների լուծման մեծ ձախողում է։
Խիստ պրագմատիկ տեսանկյունից
դա մարդկային կյանքի և ռեսուրսների ամենաանարդյունավետ վատնումն է, որը կարելի է պատկերացնել։
Պատերազմների մեծ մասը ուղղված է ռեսուրսների վրա վերահսկողություն սահմանելու
և ակնհայտ շահավետ դիրք պահպանելու համար։
Դրանք չեն տարվում «մարդկային արժանապատվության»
և ոչ էլ մարդկային կյանքը բարելավելու համար։
Դա կարող է բերել մարդկային կյանքի բարելավմանը հաղթող երկրում։
Այդպիսի բան կարող է պատահել։ Բայց մնացյալ աշխարհի համար
դրա գինը ահռելի է։
(Պատմող) Միջազգային տարաձայնությունների լուծման այս կոպիտ և դաժան փորձը
ձեռք է բերում ավելի աղետալի երանգ,
երբ ի հայտ են գալիս միջուկային լիցքերի մեքենայացված առաքման միջոցները
և մահացու կենսաբանական և քիմիական զենքերը։
Պենտագոնը այժմ կերակրում է ավելի քան 100'000 ընկերություններ։
Սակայն մեծ փողերը գնում են մի քանի հսկա ընկերությունների ձեռքը։
Այնուամենայնիվ, սա օդից փող ձեռք բերելու հնարավորություն է նրանց համար,
ովքեր շահույթ ունեն ռազմաարդյունաբերական համալիրից։
Եթե պատերազմներից շահույթ չլիներ,
ապա ի՞նչ եք կարծում` դրանք կլինեի՞ն։
(Ջեք Ֆրեսկո) Երբ Ձեզ զորակոչում են բանակ այս երկրին ծառայելու համար
(դուք ձեր կյանքը վտանգի տակ եք դնում այդ երկրի համար),
նրանք պետք է և զորակոչեն ողջ ռազմական արդյունաբերությունը․
յուրաքանչյուր թնդանոթ արտադրող, գնդացիր արտադրող,
մեքենա, ջիփ, ռազմանավ արտադրող
պետք է զորակոչվեն, այնպես որ նրանք վարձատրվեն նույն ձևով ինչպես ամբողջ բանակը։
Այդպես ճիշտ կլինի։ Իսկ եթե դու միլիոններ ես կուտակում ռազմանավերի
և գնդացիրների վաճառքից, ապա դա անբարոյականություն է։
Եթե ես լինեի (հնարավորություն ունենաի), այն միլիոնավոր մարդկանց, որ հիմա բանակում են,
կուղարկեի դպրոց սովորելու, թե ինչպես համերաշխ ապրել այլ ազգերի հետ։
Ահա թե ինչ պետք է մենք անենք, այլ ոչ թե սպանենք։
Զինվորները պարզապես մարդասպան մեքենաներ են, նրանք վարժեցված են սպանելու համար։
Ես նրանց կսովորեցնեի` ինչպես հարթել տարաձայնությունները Մեքսիկայի հետ,
գնալ Արաբական երկրներ և փորձել հարթել տարաձայնությունները նրանց հետ։
Այսպիսով միավորել բոլորին՝ բոլոր ազգերը։
(Պատմող) Պատերազմը մարդկանց դեմ կիրառվող միակ բռնության ձևը չէ.
կան նաև սով, աղքատություն,
անտնություն և գործազրկություն։
Այս պայմանների ընդունումը, որպես «մարդկային բնույթի» արտահայտման ձև, առասպել է,
որն օգտագործվում է իրավիճակը նույնը պահելու համար։
Միջավայրի ազդեցությունը
Գենետիկան կապ չունի ագահության, մասնագիտության, ռասայական խտրականության հետ։
Ցանկացած հասարակության մեջ ողջ վարքային համակարգը մարդու կրթության մի մասն է կազմում՝
գրքերը, որոնք կարդում ենք, կուռքերը, որոնց հետևում ենք, մարդիկ, որոնցով հիանում ենք։
Գեները կապ չունեն․․․
բացառությամբ ձեր աչքերի գույնի, քթի ձևի,
թերևս ժառանգական հատկությունների հետ։
Գեները չեն որոշում արժեհամակարգը։
Նույնիսկ, եթե ծնվել եք շատ ավելի լավ ուղեղով, քան մեկ այլ անձ,
այսինքն՝ ավելի լավ ընկալիչներ, ավելի լավ որակի հյուսվածքներ ունեք,
ուզում եմ ասել, եթե ունեք ավելի լավ ուղեղ,
բայց ապրում եք ֆաշիստական երկրում, ապա դուք ավելի արագ կդառնաք ֆաշիստ։
Ուղեղը խտրականության մեխանիզմ չունի։
Ուղեղը չի կարող ասել ձեզ` ինչն է կարևոր կամ քիչ կարևոր,
Դա կարող է անել միայն փորձը։
(Պատմող) Մենք չենք ծնվում ագահ, նախանձ, ատելությամբ կամ էլ մոլեռանդությամբ լի։
Մեր վարքը և արժեքները այն մշակույթի արտացոլումն է, որի կրողն ենք։
Եթե ձեզ մեծացնեին Ամազոնի որսորդները,
ապա դուք որսորդ կդառնաիք։
Եթե ձեզ հարցնեի. «Ձեզ չի՞ մտահոգում, որ հինգ հատ կտրած գլուխներ ունեք»,
ապա դուք կպատասխանեիք. «Այո, իմ եղբայրը քսանն ունի»։
Նա խելագա՞ր է։ Ո՛չ, դա նորմալ է նրա մշակույթի համար։
Սոցիալական և միջավայրի խնդիրները կմնան անհաղթահարելի այնքան ժամանակ,
քանի դեռ մի քանի երկրներ կառավարում են երկրագնդի ռեսուրսների մեծ մասը
և շահույթը գերադասվում է մարդու բարօրությունից։
Շահույթի գերադասումն ամեն ինչից հանգեցնում է այսօր շատ տարածված մարդկային
ավելորդ տառապանքների և անոմալ վարքագծի դրսևորմանը։
Շատ մարդիկ կարծում են, որ մեզ պետք է օրենքի գերակայություն, որպեսզի վերացնենք մեր խնդիրները։
Մենք ունենք հազարավոր օրենքներ,
բայց դրանք մշտապես խախտվել են։
Թղթային հռչակագրերը և պայմանագրերը չեն փոխում
դեֆիցիտի և անապահովության փաստը։
Դուք կարող եք կանխատեսել ապագայի մոտավոր տեսքը և մարդկային արժեհամակարգը,
եթե դուք ուշադրություն դարձնեք օվկիանոսի աղտոտման և վարելահողերի կրճատման միտումների վրա․․․
Եթե նայենք դեգրադացվող համակարգին, ապա կարելի է կանխատեսել
անկարգություններ, կոտորածներ և սպանություններ։
Մարդկային վարքագիծը իրականում շրջակա միջավայրի արդյունքն է։
Եթե կա ինչ-որ բանի պակասություն, օրինակ՝ ջրի, ապա դա գերագնահատվում է և դրա գինը բարձրանում է։
Եկենք քննարկենք սակավությունը որպես համակարգ։
Ենթադրենք երեք օր շարունակ ոսկու հատիկներից անձրև է տեղում։
Մարդիկ դուրս կգան և կսկսեն այն բահերով հավաքել, լցնել իրենց նկուղները։
Նրանք դուրս կնետեն իրենց հագուստը և կլցնեն տան բոլոր պահարանները։
Եթե անձրևը տևի մեկ տարի և ամենուրեք ոսկի թափված լինի,
ապա մարդիկ տանից դուրս կավլեն այն, կհանեն մատանիները և կնետեն:
Այսպիսով, նման պայմանների ազդեցության տակ մարդկային վարքագիծը փոխվում է։
Ինչ որ բանի դիմաց ոստիկան է կանգնած լինում միայն այն ժամանակ, երբ մարդիկ դրա կարիքն ունեն,
բայց օգտվել չեն կարող, դրա համար էլ այնեղ պահակ են կանգնեցնում։
Բայց եթե կիտրոնի, նարնջի և խնձորի ծառերն աճեին ամենուրեք,
ապա դուք չէիք կարողանա վաճառել դրանք։
Եթե Դուք տասը հոգու հետ բնակվեիք մի կղզում,
որը շատ առատ է ռեսուրսներով,
յուրաքանչյուրի համար լիներ հազար հատ ձուկ, տասն անգամ ավելի քան պահանջվում է հացապտուղ և բանան,
ապա փողը,
մասնավոր սեփականությունը չէին էլ առաջանա։
Եթե կղզին այնքան մեծ լիներ, որ տասը հոգի տեղավորվեր 8000 ակր տարածքում,
ապա ոչ ոք չէր ցանկանա տիրել որոշակի տարածքի։
Կան վարքագծի օրինաչափություններ, որոնք նպաստում են գոյատևմանը։
Սոցիալական պայմաններն ազդում են մեր արժեքների և աշխարհայացքի վրա։
Ոչ ոք չի կարող ստեղծել պահանջվող մարդկային վարքագծի համար սահմանադրություն`
առանց հաշվի առնելու նրա միջավայրը։
Այսպիսով, ավելի լավ է մենք հոգ տանենք շրջակա միջավայրի մասին,
մեկս մյուսի մասին,
կրթենք մարդկանց
մեր հնարավորությունների սահմանում՝ ամենաբարձր մակարդակով,
որպեսզի ունենանք հասարակություն։
Անգամ խաղաղության համաձայնագիրը չի կարող կանխել մեկ այլ պատերազմ,
եթե հիմքում ընկած պատճառները չեն հարթվել։
Միգուցե կառավարությունում հարկավոր են բարոյական մարդիկ,
ովքեր կաշխատեն յուրաքանչյուրիս բարօրության համար։
Բայց եթե նույնիսկ բոլոր պաշտոնները զբաղեցնեն ամենաազնիվ մարդիկ,
և երբ մենք սպառենք մեր ռեսուրսները, ապա նորից կունենանք սուտ,
խաբեություն, գողություն և կոռուպցիա։
Այստեղ բարոյականությունը չէ, որ հարկավոր է,
այլ Երկրի ռեսուրսների խելամիտ կառավարում՝
բոլորիս բարօրության համար։
Հասարակության թերությունները
Եկեք ավելի խորը քննարկենք մեր հասարակության կառուցվածքը։
Տնտեսության պահպանման համար հարկավոր է, որպեսզի ապրանքները շարունակաբար վաճառվեն։
Դա ապահովելու համար, արտադրանքը միտումնավոր ստեղծվում է այնպես, որ այն մաշվի և փչանա։
Երևի նկատել եք, որ դա սովորաբար տեղի է ունենում անմիջապես
երաշխիքային ժամանակի սպառվելուց հետո։
Այս անբարոյական պրակտիկան կոչվում է «պլանավորված հնացում»,
որն արտադրանքի արդյունավետության գիտակցաբար իջեցում է։
Նորարարները կրթվում են լավագույն դպրոցներում,
իսկ այնուհետև ստիպված են լինում նախագծել այնպիսի բաներ,
որոնք ըստ ժամանակացույցի մաշվում և շարքից դուրս են գալիս։
Սա հանգեցնում է հսկայական քանակի ռեսուրսների և էներգիայի վատնմանը։
Մենք թալանում ենք մոլորակը հանուն շահույթի։
Եթե մտածենք, ապա կտեսնենք, որ իրականում մարդիկ ոչ թե աշխատանք են ուզում,
այլ ունենալ այն ամենը, ինչ տալիս է իրենց աշխատավարձը։
Փողը իրական ոչինչ չի ներկայացնում
և չկա ոսկի, արծաթ կամ մեկ այլ ռեսուրս, որի վրա այն կարող է հիմնվել։
Փողը հնարավոր չէ ուտել կամ դրանից տուն կառուցել։
Դա նույնիսկ կապված չէ այս մոլորակի վրա
մեր ապրանքներ և ծառայություններ արտադրելու կարողությունների հետ։
Դրամական համակարգը մեզ է փոխանցվել հին դարերից,
և մենք առանց հարցերի շարունակում ենք այն օգտագործել։
«Ինձ տվեք երկրի փողերի վրա վերահսկողությունը և ինձ չի հետաքրքրի,
թե ով է ստեղծում դրա օրենքները»։ - Մայեր Ռոթշիլդ
Այս համակարգը շարունակելու է ներդնել ավելի ու ավելի շատ ավտոմատացում՝
կրճատելով ժողովրդի մեծ մասի գնողունակությունը։
Կգա մի ժամանակ (ըստ գաուսյան կորի),
երբ զբաղվածությունը ահա այսպիսին է, արտադրությունը այսպես
և գնողունակությունը այսպես։ Համակարգը կանգ է առնում։
Բանկերը սննկանում են և այլևս ոչինչ չի աշխատում։
Մենք շատ արագ ենք մոտենում այդ կետին։
- 2011թ. մենք հասանք այնտեղ, որտեղ ակնհայտ է դարձել,
որ մեքենան գերազանցել է մարդուն։
- Մենք աներևակայելի արդյունավետ ենք շատ ավելի քիչ քանակի մարդկանցով։
- Մեր տնտեսությունն ավելի արդյունավետ է, քան երբևիցէ։
- iPad-ի ծրագիրը կարող է չորս մարդուց էլ ավելին անել։
- Պարզապես աշխատատեղերը քիչ են։ Իսկ այն աշխատատեղերը, որոնք կան այսօր
ունեն ցածր աշխատավարձ մի պարզ պատճառով՝
մեծ թվով մարդիկ փնտրում են աշխատատեղեր, իսկ դրանք քիչ են։
Աշխատավարձը փոքրանում է, որն ուժեղ հարվածում է միջին խավին
և պակասեցնում դրա քանակը։
Մենք շարժվում ենք դեպի սոցիալական անկում։
Կարծում եմ, որ սա տեղի է ունենալու ողջ աշխարհում։
Կարիք չի լինելու տապալելու կառավարությունը։
Բավական է թողնել այնպես ինչպես կա. նա ինքն իրեն կտապալի։
Եթե դու կառավարում ես լրատվամիջոցները, ապա կարող ես մարդկանց հանգիստ պահել։
Բայց եթե մեծամասնությունը կորցնում է աշխատանքը, գնողունակությունն ընկնում է,
համակարգը խափանվում է, այլևս չի աշխատում։
Դա արդեն կատարվում է։ Այս երկիրն արդեն իսկ անհուսալի պայմաններում է։
Նրանք դժվարություններ են ունենալու ազգային անվտանգության,
կենսաթոշակների վճարման հետ։
Նրանք իրենց ունեցածից էլ շատ են ծախսել։
Այն ինչ կարող են հիմա անել նրանք, դա միայն պարտք վերցնելն է, բանկերից ավելի ու ավելի շատ վարկ վերցնելը։
Մենք նաև ուզում ենք Ձեզ ցույց տալ մեր ժամանակների մեկ այլ մռայլ պատկեր ևս:
Դա հեռու չէ այստեղից՝ Մանհեթանի կենտրոնում։
Պետական պարտքի գումարը այլևս չի տեղավորվում Պետական Պարտքի Թվատախտակին։
Այն աճել է դեռևս 1989թ.-ին,
երբ պետական պարտքը չէր գերազանցում 3 տրիլիոն դոլարը։
Պետական պարտքը այնքան արագ է աճում, որ ստիպված են եղել հանել դոլարի նշանը,
որպեսզի տեղ ազատեն լրացուցիչ թվանշանի համար,
քանի որ գումարը գերազանցել էր տասը տրիլիոնը և շարունակում է աճել ամեն վարկյան։
Հաջորդ տարի տեղադրվելու է նոր հաշվիչ՝ երկու լրացուցիչ թվանշանների տեղով։
Դաշնային կառավարությունը փող տպելու իրավունք չունի։
Ինչպես նաև իրավունք չունի պարտք տալ և զբաղվել բանկային գործունեությամբ։
Այդպիսի արտոնություն ունեն միայն բանկիրները։
Այսպիսով, ի՞նչ պետք է անի կառավարությունը, եթե նա ցանկանում է կառուցել օդուժ,
ասենք ամսական 2000 ինքնաթիռ ունենալու համար․
նա պետք է պարտք վերցնի մասնավոր վարկային ընկերություններից՝
պայմանավորվելով վերջնաժամկետի համար և երբ պատերազմը տարվում է կամ ավարտվում,
այդ պարտքի բեռը ընկնում է հասարակության ուսերին։
«Պատմությունը ցույց է տալիս, որ դրամի փոխառուները օգտագործել են չարաշահման,
խարդավանքի, խաբեության և բռնության ցանկացած ձև,
որպեսզի պահպանեն իրենց վերահսկողությունն իշխանությունների վրա՝
կառավարելով գումարային հոսքերը և փողի տպաքանակը»։ - Ջեյմս Մեդիսոն
(Պատմող) Մենք և մեր հասարակությունը գտնվում ենք անընդհատ զարգացման մեջ,
որը սոցիալական էվոլյուցիայի մասն է։
Եթե մենք ուզում ենք պահպանվել այս գլխապտույտ ժամանակներում,
ապա մենք պետք է կարողանանք հարմարվել փոփոխություններին։
Ամեն ինչը գտնվում է փոփոխության մեջ, ներառյալ մեր հասարակությունը։
Ալբերտ Այնշտայնն ասել է.
«Մենք չենք կարող լուծել մեր խնդիրները պահպանելով նույն մտածելակերպը,
որն ունեինք խնդրի առաջ գալու ժամանակ»։
Երկիրը դեռ առատ է ռեսուրսներով։
Դրամի միջոցով ռեսուրսների չափորոշումը այլևս տեղին չէ
և իրականում հակասում է մեր գոյատևմանը։
Այսօր մենք ունենք շատ զարգացած տեխնոլոգիաներ,
բայց մեր սոցիալ-տնտեսական համակարգը
ետ է մնացել մեր տեխնոլոգիական հնարավորություններից,
որոնք հեշտությամբ կարող են ստեղծել առատության երկիր բոլորի համար՝
ազատ ստրկությունից և պարտքերից։
Ի՞նչպես է դա հնարավոր։
Երկրագնդի ողջ գումարը բավարար չէ բոլոր մարդկանց կերակրելու և տանիքով ապահովելու համար,
չխոսենք էլ ավելի հավակնոտ նպատակների մասին։
Սակայն երկիրն ունի առավել քան բավարար ռեսուրսներ աշխարհի բոլոր մարդկանց կարիքները բավարարելու համար,
եթե միայն դրանք խելամտորեն կառավարվեն։
Սոցիալական այլընտրանք
(Պատմող) Ջեք Ֆրեսկոն առաջարկում է լուծում, որը նա անվանում է
ռեսուրսակողմնորոշված տնտեսություն։
Դա սոցիալ-տնտեսական համակարգ է, որում բոլոր ապրանքներն ու ծառայությունները
հասանելի են բոլորին առանց փողի,
փոխանակման, վարկի կամ ցանկացած այլ տեսակի ոչ կամավոր աշխատանքի կիրառման։
Սա նման չէ երբևիցէ եղած և ոչ մի սոցիալական համակարգի։
Ֆրեսկոն այս մտքին հասել է 75-ամյա ուսումնասիրությունների
և հետազոտությունենրի արդյունքում։
Ռեսուրսակողմնորոշված տնտեսությունը գործում է ելնելով առկա ռեսուրսներից,
և այդ բոլոր ռեսուրսները հասանելի են երկրագնդի յուրաքանչյուր մարդու՝
առանց որևէ գնապիտակի։
Այսօր մենք ունենք առավել քան բավարար ռեսուրսներ,
որպեսզի կառուցենք շատ զարգացած հասարակություն։
Ես չեմ խոսում ողորմածություն բաժանելու մասին, որով մարդիկ կգոյատևեն։
Ես խոսում եմ շատ զարգացած քաղաքակրթության մասին։
Մենք ունենք ռեսուրսներ, տեխնոլոգիա, ամեն ինչ ունենք դա իրագործելու համար։
(Ռոքսան Մեդոուս) «Վենուս» նախագծի հիմնական ասպեկտներից է դեֆիցիտի վերացումը․
սա հենց այն տեղն է, որտեղ տեխնոլոգիան մտնում է իր դերի մեջ։
Ռեսուրսակողմնորոշված տնտեսությունը չի կարող լինել,
եթե լինի որևէ բանի դեֆիցիտ։
Եթե ցանկանանք գալ ռեսուրսակողմորոշված տնտեսությանը մի հասարակությունում,
որն ունի ռեսուրսների պակաս, ապա ոչինչ էլ չի ստացվի։
Այսօր մեր տեխնոլոգիաներով մենք կարող ենք ամեն ինչը դարձնել հասանելի,
ազատվել դեֆիցիտից, ունենալ առատություն։
Հենց ունենանք առատություն, կազատվենք ագահությունից, եսասիրությունից,
շատ ու շատ հանցագործություններից և վարքային շեղումներից։
(Պատմող) Եթե գիտության և տեխնոլոգիայի ուժերն ուղղվեն
մարդու և շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ուղղությամբ,
ինչպես նաև պարտքի վրա հիմնված դրամական համակարգի արհեստականորեն
ստեղծած դեֆիցիտի հաղթահարման ուղղությամբ, ապա սոցիալական համակարգը
հնարավոր կլինի ձևավորել այնպես, որ բոլորը կապրեն լիարժեք և կառուցողական կյանքով։
Բոլոր մարդիկ` անկախ իրենց քաղաքական հայացքներից, ավանդույթներից,
կրոնական պատկանելիությունից, վերջին հաշվով կախված են միևնույն ռեսուրսներից՝
մաքուր օդ և ջուր,
բարեբեր հող,
բժշկական խնամք և լավորակ կրթություն։
Կարծում եմ, եթե դուք հավատարմության երդում տաք երկրին և նրա բնակիչներին,
ապա ապագայի կերտման ճիշտ ճանապարհին եք։
Բոլոր մարդիկ մեկ ընտանիք են, իսկ Երկիրը նրանց տունն է։
Ոչ պետությունները և ոչ էլ մարդիկ այլևս չեն կարող գոյակցել իրարից առանձին։
Այլևս չպետք է լինեն առանձին պետություններ, այնպես որ յուրաքանչուրը կարող է գնալ այնտեղ, ուր ցանկանում է։
Մինչև Ամերիկայի նահանգների միացումը, դրանք պայքարում էին տարածքների համար։
Նրանք պատերազմում էին զինված ջոկատներով։ Վիճում էին․
«Սա մե՛ր տարածքն է»։ «Ո՛չ, դա դուք եք ներխուժել մեր տարածք»։
Երբ բոլոր նահանգները միացան, կառավարությունը
գծեց տարածքները և բոլորը համաձայնվեցին։
Դա վերջ դրեց տարածքային վեճերին։
Եթե դուք ուզում եք վերջ դնել պատերազմներին, ապա Երկիրը պետք է հայտարարել համընդհանուր ժառանգություն։
Երկրագնդի ռեսուրսները պետք է հայտարարվեն աշխարհի բոլոր մարդկանց ժառանգությունը։
Սա որևէ կապ չունի նրանց հետ, ովքեր ուզում են ստեղծել
էլիտայի և մեծ կորպորացիաների գլխավորությամբ համաշխարհային կարգ,
որտեղ մնացյալ աշխարհը ծառայում է նրանց։
Ընդհակառակը, համաշխարհային ռեսուրսակողմնորոշված տնտեսությունը
բոլոր մարդկանց հնարավորություն է ընձեռում հասնելու իրենց առավելագույն հնարավորություններին,
որտեղ նրանք կարող են ծաղկել և զարգանալ մի հասարակության մեջ, որը հոգում է նրանց մասին,
նույն կերպ պաշտպանում և պահպանում է բնությունը։
Այդ հասարակությունում բոլորը հասկանում են, որ մենք բնության մի մասն ենք, այլ ոչ թե անջատ ենք դրանից։
Շարժառիթ
(Պատմող) Ոմանք հարցնում են, թե ինչ շարժառիթներ կունենան մարդիկ, եթե իրենց բոլոր կարիքները բավարարվեն,
առանց դրա համար աշխատելու անհրաժեշտության։
Հարցը ենթադրում է, որ մարդն իր տարրական պահանջմունքներից բացի այլ ցանկություններ չունի։
Եթե դա ճիշտ լիներ, ապա չէին լինի գյուտարարներ,
գրողներ կամ ուսուցիչներ։
Մարդիկ խանդավառությամբ աշխատում են իրենց հետաքրքրող և մարտահրավեր նետող բաների վրա։
Եկեք այնպես անենք, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա
մասնակցելու երբևիցէ ամենաբարդ խնդրի լուծմանը՝
բարելավել մեր աշխարհը բոլորի համար։
Ընդգծվելու է անհատականությունը, այլ ոչ թե միանմանությունը։
Այս սոցիալական կարգն առաջ կբերի մի նոր շարժառիթների ամբողջություն,
որտեղ արժևորվում է հասարակության և բնության մասին հոգածությունը,
այլ ոչ թե հարստություն, կարողություններ և իշխանություն ունենալու նեղ,
եսակենտրոն նպատակները։
Այն կոչ չի անում միանմանության։ Այն բացարձակապես կոչ է անում բազմազանության.
որքան բազմազան են մարդիկ, այնքան մեծ է իրենց անհատականությունը։
Այսպիսով, պետք է նշանակություն տալ անհատականությանը, ստեղծագործելուն և գյուտարարությանը։
Սա է նախագծի էությունը։
Այն գիտնականների խումբ չէ, որը մարդկանց ասում է`
ինչ անել, ինչպես ապրել, ուր գնալ, ինչ մտածել։
Շարժառիթ լինում է, երբ մարդիկ ունենում են իմաստալից խնդիրներ։
Իրական աճ և զարգացում լինում է այն ժամանակ, երբ մարդիկ ներգրավված են ստեղծագործական,
հետաքրքիր խնդիրների լուծման մեջ։
Սակայն գումար վաստակելու համար ամենօրյա, սովորական,
տխուր աշխատանքը սպանում է շարժառիթը։
Եթե մարդուն ապահովեն ամեն ինչով`
անհրաժեշտ սնունդով, հագուստով և կացարանով,
ապա նա էլ առավոտյան աշխատանքի չի գնա, քանի որ դրա կարիքը չի ունենա։
Նրանք ունեն տուն, հագուստ, ֆիլմեր և զվարճանք։
Ի՞նչու գնալ աշխատանքի։ Աշխատանքը ծանր է, միօրինակ և ձանձրալի։
Եթե ապագայում մարդկանց բոլոր պահանջները բավարարված լինեն
և նրանք չունենան մարտահրավերներ, ապա ամեն ինչ կանգ կառնի։
Այդ պատճառով մարդկանց առջև անընդհատ նոր խնդիրներ են դրվելու։
Մեր դպրոցներում աշակերտներին կառաջարկվի լուծել
բազմաթիվ չլուծված խնդիրներից մեկը։
Եթե դուք լավ եք սնվում և հագնվում, ապա դա չի կանգնեցնում ձեր ուղեղի աշխատանքը։
Այդ դեպքում միլիոնատերերը էլ ոչինչ չէին անի, կարծես անջատված կլինեին,
քանի որ ամեն ինչ ունեն։ Բայց դա այդպես չէ։
Շատ միլիոնատերեր օրական 18 ժամ են աշխատում
և դեռ նրանց ժամանակը չի բավարարում։ Դա կապված է ձեր ապրած կյանքի
և ստացած կրթության հետ։ Որքան շատ գիտեք օվկիանոսագրության, աստղագիտության և այլնի մասին,
այնքան շատ հետաքրքրություններ ունեք և այնքան էլ շատ հագեցած կյանք։
Եթե դուք ապահովված եք սննդով, հագուստով ու տանիքով, ապա դուք կարող եք աշխատել։
Դուք էլ կարիք չեք ունենա ապրուստի մասին մտածել
և շարժառիթը ձեր մեջ շատ ավելի կմեծանա։
Ես դա անվանում եմ նորարարական շարժառիթների համակարգ։
Այն չի հիմնվում փողի վրա, այլ խնդիրների լուծման վրա։
Դուք հաճույք եք ստանում` տեսնելով, թե ինչպես է երկիրն ավելի լավանում։
Երկրագնդի ռեսուրսների խելամիտ կառավարումը
Ինչպե՞ս կարողանանք գրագետ կիրառել տեխնոլոգիաները,
որպեսզի ստեղծենք ավելին, քան անհրաժեշտ է յուրաքանչյուրին։
Դրան հասնելու համար պլանավորումը պարտադիր պետք է հիմնված լինի
Երկրի ռեսուրսների իրական կարողությունների վրա։
Մեր ողջ ենթակառուցվածքը պետք է վերափոխվի
և գործի որպես մեկ համընդհանուր համաձայնեցված և ամբողջական համակարգ։
Դա նշանակում է, որ մենք պետք է համաշխարհային հասարակությունը դիտարկենք որպես մեկ ամբողջություն
և կատարենք համապատասխան պլանավորում։
Միայն այս ձևով մենք պետք է օգտագործենք տեխնոլոգիաները, որպեսզի կարողանանք հաղթահարել ռեսուրսների դեֆիցիտը,
ստեղծել համընդհանուր առատություն և պահպանել շրջակա միջավայրը։
Հետևաբար, առաջին հերթին հարկավոր է կատարել համաշխարհային հետազոտություն` պարզելու համար, թե ինչ ունենք։
Դա իր մեջ ներառում է ֆիզիկական ռեսուրսները, անձնակազմը,
արտադրական հնարավորությունները և մարդկանց կարիքները։
Սա հնարավորություն կտա որոշելու անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների չափը։
Օրինակ՝ որտե՞ղ են գտնվում հացահատիկի աճեցման համար վարելահողերը։
Որքա՞ն մարդ կա տարբեր շրջաններում
և ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
Դրանով կպարզենք, թե որտեղ և որքան հիվանդանոցներ կառուցենք։
Եթե փորձենք դա անել այսօր
(առաջարկենք անցկացնել ռեսուրսների գլոբալ հետազոտություն բոլոր պետություններում), ապա նրանք կհարցնեն․
«Ինչի՞ համար եք ուզում դա անել։ Ուզում եք տեսնել`
կհերիքե՞ն մեր ռեսուրսները սպառազինության պայքարում ձեզ հաղթելու համար»։
Նրանք թերահավատորեն կմոտենան դրան, չեն վճռի տրամադրել այդպիսի տեղեկություն․
ես կասեի` դա չի աշխատի այսօրվա մշակույթի պայմաններում,
այլ կաշխատի երբ առաջարկված գաղափարների առավելությունները հիմնավորվեն
և ընդունվեն բոլոր պետությունների կողմից…
Դրանք պետք է լինեն հատուկ առավելություններ,
որոնք ձեռնտու են այդ պետություններին։
Այդժամ հնարավոր կլինի անցկացնել հետազոտությունը։
Դա իմ կամ որևէ ուրիշ մեկի կարծիքի վրա չէ, որ պետք է հիմնի։
Պետք է հիմնվել բնակչության թվաքանակի,
առկա ռեսուրսների և երկրի կրողունակության վրա,
որը որոշում է թե ինչ անել և ինչ արագությամբ։
Այսօր դա կատարվում է բոլորովին այլ սկզբունով,
բայց ապագայում այն հիմնվելու է
դինամիկ հավասարակշռության մոդելի վրա։
Դա նշանակում է շահագործել ամեն ինչ առավելագույն պոտենցիալով՝
առանց անտեսելու շրջակա միջավայրը։
(Պատմող) Բոլորի համար առատության և բարձր կենսամակարդակի հասնելու բանալին՝
որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում ավտոմատացման ներդրումն է:
Անցումային ժամանակաշրջանում մենք պետք է միավորենք
համակարգիչների և տեխնոլոգիաների հետ աշխատող մարդկանց տեխնոլոգիական հնարավորությունները,
որպեսզի մշակենք մեթոդներ
ռեսուրսների տեղափոխման համար, ինչպես նաև
ստեղծենք դրանց վերամշակման համար անհրաժեշտ արդյունաբերական գործարաններ։
(Պատմող) Մեր խնդիրները և դրանց լուծումները տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական։
Խնդիրների մեծ մասը կարող են լուծվել, երբ տեխնոլոգիան և գիտական մեթոդը
ծառայեն համայն մարդկությանը, այլ ոչ թե որոշ ընտրյալներին։
Հարցրեք ինքներդ ձեզ` ի՞նչ եք դուք ուզում։
Ես ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ չեմ վախենա,
որ երեխաս կգնա հերթական պատերազմի,
որ կլինեն զրկանքներ, խնդիրներ կամ հիվանդություններ։
Գիտե՞ք, թե ինչպես կառուցել այդպիսի աշխարհ։ Ո’չ, ես չգիտեմ։
Ինչպե՞ս իրագործել դա։ Պետք է բոլոր բնագավառի գիտնականներին
հավաքել մեկտեղ և ասել․ «Սրանք այն խնդիրներն են, որ մենք ցանկանում ենք լուծել»։
Գիտական կառավարումը չի նշանակում, որ գիտնականները կառավարում կամ վերահսկում են մարդկանց։
Դա նշանակում է, որ նրանք ավելի լավ գիտեն, թե ինչպես կառուցել տրանսպորտային համակարգեր,
մաքրել օդը, նրանք գիտեն
այսօր առկա օվկիանոսների մաքրման ամենալավ միջոցները։
(Պատմող) Համակարգիչները կարող են բավարարել յուրաքանչյուրի պահանջները,
երբ համակարգչայնացումը վերջնականապես ինտեգրացված կլինի
այս նոր և դինամիկ մշակույթի բոլոր ասպեկտներում։
Դա կարելի է պատկերացնել որպես էլեկտրոնային նյարդային համակարգ,
որը ձգվում է սոցիալական համակարգի բոլոր ոլորտներով։
Դրա ֆունկցիան լինելու է համակարգել
արտադրությունը և հավասարաչափ բաշխումն այնպես,
որ չլինի դեֆիցիտ կամ ռեսուրսների գերծախս։
(Ռոքսան Մեդոուս) Այս բարձր տեխնոլոգիական հասարակությունում
որոշումները հիմնվում են շրջակա միջավայրի,
մարդու և արդյունաբերության միջև հետադարձ կապի վրա։
Պատկերացրեք դա որպես էլեկտրական տվիչներ,
որոնք միացված են քաղաքներին,
գործարաններին, պահեստներին, բաշխման կենտրոններին, տրանսպորտային ցանցերին
և ամբողջ աշխարհով մեկ հավաքում են տվյալներ,
որպեսզի կարողանանք կատարել ավելի ճշգրիտ որոշումներ։
Այդ որոշումները կայացվում են հիմնվելով հասարակության կարիքների վրա,
այլ ոչ թե կորպորատիվ կամ մասնավոր շահերի վրա։
(Պատմող) Ավտոմատացված տեխնոլոգիաներից կամ մեքենաներից չէ, որ պետք է զգուշանանք,
այլ եսասիրական հետաքրքրությունների համար դրա ոչ ճիշտ օգտագործումից և չարաշահումից։
Հիշե՛ք, դա մարդիկ են որոշում, թե ինչ վերջնական նպատակների համար է ծառայելու մեքենան։
Եթե տեխնոլոգիաները չեն ազատում մարդուն
բարձրագույն մարդկային ձեռքբերումների հասնելու համար,
ապա նրա ողջ տեխնոլոգիական ներուժը կլինի անիմաստ։
Մինչ իրական վերակառուցումը սկսելը պետք է հետազոտել
դրա դրական և բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա։
Ապագայի Նախագծումը
(Պատմող) Այս ամենը միայն դատարկ խոսակցություն կլինի, քանի դեռ չկա տեխնիկական նախագիծ,
թե ինչպես կազմակերպել և օգտագործել ռեսուրսները առատության հասնելու համար։
Ստորև բերված են «Վենուս» նախագծի շատ մոտեցումներից մի քանիսը,
որոնք նախատեսված են սոցիալական ողջ սպեկտրի համար։
Այսօր երկրի բնակչության կեսից ավելին ապրում են այնպիսի քաղաքերում, որոնք աղտոտված են,
վտանգավոր են և վատնում են էներգիան։
Քաղաքը պետք է նախագծել որպես կենդանի համակարգ,
որպես օրգանիզմ, որպես համալսարան․
ապագայի բոլոր քաղաքները կլինեն քաղաք-համալսարաններ,
որոնք զարգանում են և շարունակում են փոխանակվել մտքերով։
Քաղաքը ունենալու է ներկառուցված տրանսպորտային համակարգ`
բացառելով վթարները,
և յուրաքանչյուր բնագավառում ամեն ինչ մտածված է լինելու։
Բժշկություն, բուսաբանություն, գյուղատնտեսություն, ընդհանուր համակարգ՝ մեկ պլանավորման համակարգ։
(Պատմող) Իրականում ավելի հեշտ է կառուցել նոր քաղաքներ,
քան վերանորոգել և սպասարկել հները։
Ֆրեսկոն նոր քաղաքների նախագծման մեջ օգտագործում է համակարգային մոտեցում։
Դրանք բնակվելու համար ցանկալի և հաճելի են։
Այն միտքը, որ համընդհանուր խելամիտ պլանավորումը
ենթադրում է համատարած միօրինակություն՝ անհեթեթություն է։
Քաղաքները նման կլինեն միայն նրանով,
որ կպահանջեն ավելի քիչ նյութեր, կխնայեն ժամանակ և էներգիա
և հարմարված կլինեն նորարարական ներդրումների համար`
միաժամանակ պահպանելով տեղի էկոլոգիան։
Եթե քաղաքները նախագծվեն մարդկային կարիքները բավարարելու համար,
ապա այլևս չեն լինի այսօր գերակշռող խնդիրների մեծ մասը։
Կենտրոնական գմբեթաձև շենքում լինելու են մանկապարտեզներ,
դպրոցներ, ատամնաբուժարաններ և այլ բժշկական սպասարկման կենտրոններ։
Քաղաքի նախագծման և արտադրության փուլում
մենք մշակում ենք քաղաքային համակարգի միայն 1/8-ը, իսկ հետո վերարտադրում ենք այն,
այլ ոչ թե ճարտարապետներն առանձին - առանձին նախագծում են յուրաքանչյուր շենք և կառուցվածք,
որն էներգիայի և տաղանդի ահռելի կորուստ է։
(Պատմող) Երկրագնդի ողջ բնակչության համար բնակարանային խնդիրը լուծելիս
շինարարական մեթոդները խիստ տարբերվելու են այսօր օգտագործվող մեթոդներից։
Արտամղվող և ինքնամոնտաժվող կառուցվածքները կարող են հեղաշրջել
և արագացնել շինարարական գործընթացները։
Այդպիսի թեթև և ամուր բնակարանները կարող են արտադրվել անընդհատ էքստրուզիայի ճանապարհով,
այնուհետև առանձնացվել և մոնտաժվել հսկա մեքենաների օգնությամբ։
Այս արդյունավետ կառուցվածքների արտաքին մակերևույթները ծառայում են որպես ֆոտոգալվանական մարտկոցներ
և ջերմակուտակիչներ։
Դուք ոչինչ չեք սեփականաշնորհում այդ հասարակությունում։
Իրականում մարդիկ գումարի կարիք չունեն.
նրանք ուզում են ունենալ այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է։
Առատության հասարակությունում, որտեղ ամեն բան հասանելի է,
մարդիկ կդադարեն պահել և կուտակել տարբեր բաներ։
Ամեն ինչ վերամշակվելու, նորացվելու և դարձվելու է ավելի լավը։
Ենթադրենք` ունենք հին մեքենայի մասեր:
Դրանք բավարար են նոր մեքենա ստեղծելու համար, այդ պատճառով հին մեքենաներ չեն լինի։
Հին՝ նշանակում է վտանգավոր։
Պատկերացրեք` դուք վարում եք թանկարժեք, նոր մեքենա, իսկ ձեզ ընդառաջ է գալիս մեկ ուրիշը՝ ջարդջրդված հին մեքենայով.
եթե այդ մեքենայի արգելակները չաշխատեն, դուք հնարավոր է մահանաք։
Մենք չենք ուզում մայրուղիներում տեսնել հին մեքենաներ,
շարքից դուրս եկող,
անընդհատ սպասարկում պահանջող ապրանքներ։
(Պատմող) Ռեսուրսակողմնորոշված տնտեսության ժամանակ
մարդկանց հասանելի է լինելու իրենց անհրաժեշտ ցանկացած ապրանք`
առանց դրանք գնելու, սպասարկելու և ապահովագրելու անհրաժեշտության։
Այսպիսով ապրանքների շրջանառությունը կմեծանա
և դրանք անհրաժեշտության պահին միշտ հասանելի կլինեն։
Մարդկանց անհրաժեշտ ցանկացած բան հասանելի է լինելու այս շենքերում`
քանդակագործության համար նյութեր, երաժշտական գործիքներ․․․
Որոշ չափով դա նման է լինելու հանրային գրադարանի։
Մարդիկ կարող են գնալ և վերցնել տեսախցիկ, հեծանիվ կամ էլ ձեռքի ժամացույց։
Անհրաժեշտ ամեն բան հասանելի է առանց գնապիտակի։
Դա նշանակում է հասնել արտադրության այնպիսի բարձր մակարդակի,
որ այլևս դեֆիցիտ չլինի։
Դա կօգնի կանխարգելել գրեթե բոլոր հանցագործությունները։
Չկա մի միջոց ներկայիս համակարգն ազնիվ և արդար սարքելու համար։
Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը կերաշխավորի մարդու իրավունքները։
Երբ ապրանքներն ու ծառայություններն անվճար հասանելի կլինեն բոլորին,
կարիք չի լինի պայքարել կանանց կամ սևամորթների իրավունքների համար։
Դա ինքն ըստ ինքյան կլինի այդպիսի հասարակության մեջ։
Կարիք չի լինի ստեղծել օրենքներ, ինչպես օրինակ՝ «մի՛ գողացիր»․
դա մարդկային վարքագիծը կշրջանցի։
Կենտրոնական շենքի շուրջը գտնվում են հետազոտական կենտրոններ,
որոնք աշխատում են այնպիսի բաների վրա,
որոնք կարևոր են ողջ համայնքի բարօրության համար։
Հետազոտական կենտրոններից հետո
գալիս են հանգստյան գոտիները,
որտեղ կան թենիսի կորտեր և մարդկանց անհրաժեշտ այլ խաղային հրապարակներ։
Հանգստյան գոտուց այն կողմ գտնվում է բնակելի թաղամասը,
որտեղ ողջ տարածքով մեկ կան գետեր, ջրվեժներ և լճեր։
(Պատմող) Մենք կարող ենք տրամադրել եզակի տների և բնակարանների լայն տեսականի,
որոնք սպասարկման կարիք չունեն, հրակայուն են
և գործնականում անխոցելի են եղանակային անբարենպաստ պայմանների համար։
Հաջորդ հատվածում գտնվում են բազմաբնակարանային շենքերը։
Որոշ մարդիկ կուզեն ապրել այս բնակարաններում, քանի որ
այստեղ կան թատերական խմբակներ, մարզական ակումբներ,
բուժօգնություն, ատամնաբուժարաններ․․․ Ամեն ինչ կենտրոնացված է մեկ շենքում։
Կարծում եմ, որ ապագայում մարդիկ կտեղափոխվեն առանձնատներից
դեպի բնակելի համալիրներ։
Արտաքին շրջանում գտնվում են ջերմոցային տնտեսությունները
կամ հիդրոպոնիկ ֆերմաները։
Կան նաև ցանքային դաշտեր։
(Պատմող) Քաղաքում օգտագործվելու են բնության հետ ներդաշնակ
էներգիայի ստացման լավագույն մաքուր եղանակները, ինչպիսիք են՝ քամու, արեգակնային, երկրաջերմային,
ջերմակուտակային, պիեզոէլեկտրական, ալիքային, ջերմային դիֆերենցիալ,
հիդրոթերմալ և այլն։
Ապագայում էներգիայի արտադրության մեծ հեռանկար է
Բերինգի նեղուցում կամրջի կամ թունելի կառուցումը։
Այս ստորջրյա կառուցվածքներն օվկիանոսային հոսանքների էներգիայի մի մասը
տուրբինների միջոցով փոխակերպում են մաքուր էլեկտրաէներգիայի։
Օգտագործելով այս էներգիայի աղբյուրները մենք կարող ենք ամբողջ մոլորակը ապահովել մաքուր էներգիայով
և թույլ տալ ողջ մարդկությանը վայելել կյանքի բարձր կենսամակարդակը
գալիք հազարամյակների համար։
Այլևս կարիք չկա օգտագործել մթնոլորտն աղտոտող ածխաջրածինը։
Աղտոտող արտանետումները կմնան անցյալում։
Ողջ տրանսպորտը ինտեգրացված կլինի
համաշխարհային տրանսպորտային համակարգում։
Փոխադրումները քաղաքի ներսում կատարվելու են տրանսվեյերների միջոցով։
Քաղաքների միջև փոխադրումները կատարվելու են մոնոռելս երկաթուղիների միջոցով։
Մագնիսական բարձիկներով գնացքներն օգտագործվելու են հեռավոր փոխադրումների համար։
Արդյունավետության բարձրացման նպատակով այս մագնիսական բարձիկներով գերարագ գնացքները
համալրված են շարժական տեղամասերով,
որոնք կարող են առանձնացվել գնացքի շարժման ժամանակ։
Ինքնաթիռները ցուցադրելու են կառուցվածքային բազմազանություն։
Այս ուղղահայաց թռիչքի և վայրէջքի ինքնաթիռը
կարող է փոխադրել ինչպես մարդկանց, այնպես էլ բեռներ։
Առաջնայինն անվտանգությունն է, այլ ոչ թե փողի տնտեսումը
կամ էժան միջոցների որոնումը։
Այս մոդուլային բեռնատար նավը բաղկացած է անջատելի բաժիններից,
որոնք կարող են արագ բեռնվել և բեռնաթափվել։
Բաժինների քանակը կախված է
փոխադրվող բեռի քանակից։
Երբ բոլոր բաժինները միացված են, դրանք շարժվում են ինչպես մեկ ամբողջություն։
Նավերը կարող են լինել լողացող գործարաններ,
որոնք արտադրանքը թողարկում են ճանապարհին՝ մինչև նշանակման վայր հասնելը։
Դրանք նաև կարող են ծառայել որպես կրթական կենտրոններ,
որտեղ երեխաներն ու մեծահասակները ճանապարհորդելով աշխարհով մեկ ստանում են առաջատար կրթություն`
ոչ թե ուրիշից լսելով,
այլ անմիջապես իրական պայմաններում առարկայի հետ շփվելով։
Տրանսպորտային համակարգը ներառելու է ջրագծերի,
ջրանցքների և ոռոգման համակարգերի ցանց։
Դա կարող է նվազագույնի հասցնել ջրհեղեղների և երաշտների հնարավորությունը,
միաժամանակ կօգնի ձկների միգրացիային, կապահովի բնական հրդեհային պատնեշով,
վթարային ջրի աղբյուրով, ձկնարդյունաբերական ֆերմաներով և հանգստի գոտիներով։
(Ռոքսան Մեդոուս) Երբ մենք գիտությունը և տեխնոլոգիան ազատենք
շուկայական հարաբերությունների, ֆինանսավորման, արտոնագրերի կապանքներից
և ուղղենք անմիջապես դեպի սոցիալական համակարգի բարելավմանը,
մենք կհասնենք շատ բարձր կենսամակարդակի՝
շատ կարճ ժամանակահատվածում։
Այսպիսի հասարակությունը շարունակաբար և շատ արագ կերպով կատարելագործվելու է
շնորհիվ նոր տեխնոլոգիաների, գյուտերի և գաղափարների։
Դա կլինի զարգացող հասարակություն,
այլ ոչ թե հաստատված կարգը պահպանող հասարակություն, ինչպիսին ունենք այսօր։
(Պատմող) Պատկերացրեք` ապրում եք հրաշալի օվկիանոսային քաղաքում,
որն աշխատում է օվկիանոսային էկոլոգիայի վերականգնման վրա`
միաժամանակ բեռնաթափելով ցամաքային խիտ բնակեցված քաղաքները։
Այս ծովային քաղաքները կարող են ծառայել որպես համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ,
որտեղ ուսանողներն ուսումնասիրում են ծովային գիտություններ։
Դրանք կարող են օգտագործվել ձկնարդյունաբերության և հանքարդյունաբերության համար,
միաժամանակ կպահպանեն օվկիանոսի էկոլոգիական դինամիկ հավասարակշռությունը։
Ծովային ինքնաբավ քաղաքների տեսքը փոփոխվում է
կախված դրանց դիրքից և նշանակությունից։
Այս ստորջրյա դիտակայանը մարդկանց թույլ է տալիս
բնական միջավայրում ուսումնասիրել ծովային կյանքը։
Այս ծովային ֆերմերային տնտեսությունները
բազմացնում են ձկներ և այլ ծովային կենդանիներ`
աշխարհի ողջ մարդկությանը սնունդով ապահովելու համար։
Այսպիսի կառուցվածքները թույլ են տալիս ջրին ազատորեն հոսել իրենց միջով։
Տեխնոլոգիայի այս կերպ կիրառումը հնարավոր կդարձնի
շատ կարճ ժամանակում համաշխարհային
սոցիալական առաջընթացը և վերակառուցումը։
Ուտոպիան, եթե իսկ մի օր իրականություն դառնա, կլճանա ու կվերանա,
մինչդեռ այն ինչի մասին խոսում եմ դա էվոլյուցիայի ենթարկվող
կամ զարգացող մշակույթ է։
Ես ոչ մի պատկերացում չունեմ կատարյալ հասարակության մասին։ Ես չգիտեմ դա ինչ է նշանակում։
Ես գիտեմ, որ կարող ենք մեր ունեցածից ավելին անել։
Ես ուտոպիստ չեմ, ոչ էլ հումանիստ,
որն ուզում է բոլորին տեսնել ջերմության և համերաշխության մեջ։
Բայց ես գիտեմ, եթե ոչինչ չփոխենք՝ մենք կսպանենք իրար
և կոչնչացնենք աշխարհը։
(Պատմող) Այս նոր ապրելակերպը ժամանց և հանգիստ տրամադրելով մեկտեղ
կբարձրացնի ամեն մարդու գիտելիքների և ստեղծագործական մտքի մակարդակը։
Հաջողության չափանիշ է լինելու անհատի ինքնակայացումը,
այլ ոչ թե հարստանալը և եսակենտրոն նպատակները։
Ռեսուրսակողմնորոշված տնտեսությունն ոչ միայն փոխելու է մեր շրջակա միջավայրը`
դարձնելով այն մաքուր, արդյունավետ և հաճելի,
այլև կբերի նոր արժեհամակարգ,
որը համապատասխանում է այս նորարարական մոտեցման ուղղությանը և նպատակներին։
Երբ կրթությունն ու ռեսուրսները լինեն հասանելի բոլորին,
մարդկային պոտենցիալը ոչ մի սահման չի ճանաչի։
Յուրաքանչյուրը կարող է ազատորեն հետապնդել
իր ընտրությամբ ցանկացած կառուցողական նպատակներ`
առանց այն տնտեսական սահմանափակումների, որոնց հանդիպում ենք այսօր։
Եկել է որոշելու ժամանակը,
արդյոք ցանկանու՞մ ենք ազատվել ներկայիս դեֆիցիտի,
վատնող, բնությունը կործանող մշակույթից
և ունենալ բնության մասին հոգացող, առատության, կայուն հասարակություն։
Առանց իր ապագայի մասին տեսլականի ժողովուրդը
դատապարտված է կրկնել անցյալի սխալները
կրկին ու կրկին։
Մենք անարդարացիորեն ասում ենք,
որ մարդն էվոլյուցիայի բարձրագույն ձևն է. դա մեզ ասել են դպրոցում։
Մարդիկ ոչնչացնում են օվկիանոսները, ջրային կյանքը, մթնոլորտը և մեկը մյուսին։
Քաղաքի վրայով թռչող մարդը սեղմում է կոճակը
և ատոմային զենքով այրում է քաղաքի բոլոր մարդկանց։
Նա բնության բարձրագույն արարա՞ծն է։ Դեռ ո՛չ…
իմ կարծիքով։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։
Մենք կամ կստեղծենք դրախտ Երկրի վրա, կամ կսրբենք մեզ Երկրի երեսից և կմատնվենք մոռացության։
Ապագան ցույց կտա։
Ապագան ինքներս ենք կերտում։
(Պատմող) Մենք կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ պատերազմները և կարիքը հեռավոր անցյալում են։
Երբ գիտությունն ու տեխնոլոգիաները
գլոբալ ռեսուրսակողմնորոխված տնտեսության պայմաններում
օգտագործվեն բնության պահպանման և մարդկանց բարօրության համար,
այդժամ մենք միայն կհասկանանք,
թե ինչ է նշանակում լինել իսկապես քաղաքակիրթ։
Եղեք աճող համայնքի մի մասը, որն աշխատում է «Վենուս» նախագծի
նպատակներն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Միացեք այս պոզիտիվ ապագայի տեսլականն ավելի լայն լսարանին հասցնելու համար
գեղարվեստական ֆիլմի ստեղծման մեր ջանքերին։
Այս ամենը կարելի է կառուցել մեր ունեցած գիտելիքներով։
Կպահանջվի 10 տարի Երկրի մակերեսը վերափոխելու համար,
վերածելու այն երկրորդ եդեմական այգու։
Ընտրությունը ձերն է։ Հիմար միջուկային զենքի մրցավազքը,
զենքի արտադրությունը, քաղաքական այս կամ այն
կուսակցությունն ընտրելով խնդիրները լուծելու փորձը.
ողջ քաղաքականությունը խրված է կոռուպցիայի մեջ։
Թույլ տվեք նորից ասել․ կոմունիստնե՛ր, սոցիալիստնե՛ր,
ֆաշիստնե՛ր, դեմոկրատնե՛ր, լիբերալնե՛ր։
Չկա սևամորթների, լեհական, հրեական,
հունական կամ կանանց խնդիր։ Կա՛ համամարդկային խնդիր։