Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Zaruhi Poghosyan Reviewer: Kristine Sargsyan
Անունս Ջոշուա Ուոլթերզ է:
Ես դերասան եմ:
(նվագում է բերանով)
(ծիծաղ)
(ծափահարություններ)
Բայց դերասան լինելու հետ մեկտեղ,
ինձ նաև ախտորոշել են
երկբևեռ:
Ես դա ընկալում եմ որպես դրական,
քանի որ ինչքան շատ եմ գժվում բեմի վրա,
այնքան ավելի հետաքրքրական եմ դառնում:
Երբ ես 16 տարեկան էի Սան Ֆրանցիսկոյում,
ես իմ բեկումնային մանյակային ապրումները ունեցա,
որում կարծում էի, թե Հիսուս Քրիստոսն եմ:
Միգուցե դուք մտածեցիք` սարսափելի է,
բայց իրականում գոյություն չունի թմրանյութերի այն քանակը, որոնք ընդունելով
այնքան ազդեցության տակ ընկնես,
որ մտածես` Հիսուսն ես:
(ծիծաղ)
Ինձ ուղարկեցին մի տեղ,
հոգեբուժարան,
և հոգեբուժարանում
ամեն մեկն անում է իր սեփական միանձնյա ներկայացումը:
(ծիծաղ)
Այնտեղ չկա այսպիսի հանդիսատես,
որպեսզի արդարացնի նրանց փորձերի ժամանակը:
Նրանք ուղղակի փորձեր են անում:
Մի օր նրանք կհայտնվեն այստեղ:
Եվ երբ ես դուրս եկա,
ինձ ախտորոշեցին,
դեղեր տվեցին
հոգեբույժի կողմից:
"Լավ, Ջոշ, ինչու քեզ չտանք որոշ...
ինչու չտանք որոշ քանակությամբ Զիպրեքսա:
Լա՞վ, ըհը՞:
Համենայդնեպս դա այն է , ինչ գրված է գրչիս վրա":
(ծիծաղ)
Տեսնում եմ` ձեզնից մի քանիսն այդ բնագավառից են:
Զգում եմ ձեր աղմուկը:
Ավագ դպրոցի առաջին կեսը
անցումային շրջանի պայքարն էր,
և երկրորդ կեսը
այդ դեղերի չափազանց շատ օգտագործումն էր,
որոնց պատճառով ես քնում էի դասերի ժամանակ:
Երկրորդ կեսը ուղղակի մի մեծ, կարելի է ասել, նինջ էր դասարանում:
Երբ ես դուրս եկա,
ես ունեի ընտրություն:
Կամ կարող էի ժխտել
իմ մտավոր արատը,
կամ սիրով ընդունել
իմ մտավոր օժտվածությունը:
(Շեփորի ձայն)
Ներկայումս մի շարժում կա.
մտավոր արատը վերաձևակերպել որպես դրական,
թեկուզ դրա հիպոմանյակային եզրային մասը:
Եթե չգիտեք ինչ է հիպոմանիան,
դա կարծես մի շարժիչ է, որը վերահսկողությունից դուրս է,
միգուցե Ֆերարիի շարժիչ, առանց արգելակների:
Այստեղ ներկայացնողներից շատերը, ձեզնից շատերը` դահլիճում նստած,
ունեն այդ ստեղծագործական եզրը,
եթե գիտեք ` ինչ ի նկատի ունեմ:
Դուք ձգտում եք անել մի բան,
որը բոլորը ասում են ձեզ` անհնար է:
Կա մի գիրք` Ջոն Գարթներ:
Ջոն Գարթները գրել է այս գիրքը` ,
որում Քրիստափոր Կոլումբոսը, Թեդ Թըրները և Սթիվ Ջոբսը
և բոլոր այս բիզնես-մտածելակերպով անձինք,
ունեն այս մրցակցելու գիծը:
Մեկ այլ գիրք էլ է գրվել ոչ շատ վաղուց
90-ականների կեսին,
որը կոչվում է , Քեյ Րեդֆիլդ Ջեյմիսոնի կողմից գրված,
որտեղ դրան անդրադարձել են ստեղծագործական իմաստով,
որում Մոցարտը, Բեթհովենն ու Վան Գոգը
բոլորն ունեն այդ մանյակային դեպրեսիան:
Նրանցից ոմանք ինքնասպանություն գործեցին:
Այնպես որ, այդ բոլորը
հիվանդության դրական կողմը չէր:
Այժմ, վերջերս
այս բնագավառում առաջընթաց է նկատվել:
Եվ Նյու Յորք Թայմս-ում մի հոդված գրվեց,
2010-ի սեպտեմբերին,
որում ասվում էր.
"Ուղղակի բավականին մանյակային"
Ուղղակի եղիր այնքան մանյակային, որքան պետք է,
որում ներդրողները, ովքեր փնտրում են այս տեսակի նախաձեռնողների,
ովքեր ունեն այս տեսակ սպեկտր,
գիտեք ինչ ի նկատի ունեմ,
միգուցե ոչ լրիվ երկբևեռ,
բայց նրանք երկբևեռության սպեկտրի մեջ են,
որում մի կողմից
միգուցե մտածում ես` Հիսուսն ես,
և մյուս կողմից
միգուցե նրանք քեզնով բավականին շատ փող են աշխատում:
(ծիծաղ)
Ձեր հերթն է: Ձեր հերթն է:
Եվ բոլորը ինչ որ տեղ մեջտեղում են:
Բոլորը ինչ որ տեղ մեջտեղում են:
Այնպես որ, միգուցե դուք կարծում եք,
որ չկա այնպիսի բան,
ինչպիսին գիժն է,
և մտավոր արատի ախտորոշում ունենալ
չի նշանակում դու գիժ ես:
Սակայն միգուցե դա նշանակում է,
որ դու ավելի զգայուն ես
այն բաների հանդեպ, որոնք մարդկանց մեծ մասը չի տեսնում
կամ զգում:
Միգուցե իրականում ոչ ոք իսկապես գիժ չէ:
Բոլորն ուղղակի մի փոքր խենթ են:
Ինչքա՞ն,
կախված է թե սպեկտրի որ մասում ես:
Ինչքան`
կախված է նրանից, թե որքան հաջողակ ես դու:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)