Tip:
Highlight text to annotate it
X
Վերադառնանք Իբիսայում Martini Royale Կաստինգի այս դրվագին:
Նյարդայնացած եմ, բայց կարծում եմ լավ է անցնելու:
Կարծում եմ ձեզ իսկապես դուր եկավ այն, ինչ ես արեցի: Պատմության վերջում
ես թափահարեցի մազերս:
Բարի լույս աղջիկներ:
Բարի լույս:
Այսօրվա ձեր մարտահրավերը հետևյալն է.
Դուք հնարավորություն ունեք ցույց տալու ձեր անհատականությունը, որի արդյունքում մի եզակի և
առանձնահատուկ տեսահոլովակ կստանանք:
Առաջադրանքը պարզ է: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է քայլի լողավազանի երկարությամբ,
սեղանից վերցնի Martini Royale և մատուցի Յուրիին:
Այն, թե ինչպես կկատարեք այդ առաջադրանքը, լիովին ձեր ցանկությամբ է, սակայն հիշեք.
Այն ամենն, ինչ անում եք պետք է
արտացոլի ձեր անհատականությունը և
էկրանավորի ձեր բնավորությունը: Մաղթում ենք հաջողություն:
Շնորհակալություն:
Հետաքրքիր կլիներ տեսնել` քանի մարդ կարող է լողալ,
Քանի մարդ կանցնի լողավազանի կողքով և թե քանի մարդ
կկարողանա քայլել ջրում, եթե կան այդպիսիք: Հույս ունեմ
նշմարել, թե ով ինչի է ընդունակ:
Առաջինը կանգ առնենք Ֆերնանդայի վրա: Նա Պորտուգալիայից է:
Մենք բոլորս գաղտնի ենք պահում ձեր մտքերը, հետևաբար ոչ ոք
չի կարող դրանք գողանալ: Հաճելի մթնոլորտ է:
Բոլորին դուր է գալիս այս
գործողությունը:
Թափահարում եմ իմ մազերը: Ահա և պատմության վերջը:
Հաջորդը Մարիամն է` Վրաստանից:
Տեսնելով լողավազանը և Martini Royale-ի բաժակը` կարծեցի
կհամբուրեմ բաժակը:
Համբուրեցի բաժակը: Այսպիսով, նա կտեսնի դա և կխմի բաժակից,
կհամբուրի ինձ և իմ երազանքը կիրականանա:
Նենսին` Լիբանանից:
Ես փորձեցի այսպես. Իբր ես ու Յուրին կռվում ենք Martini-ի համար:
Այսպիսով այստեղ իմ բախտը բերեց:
Հաջորդը Զառան է` Հայաստանից:
Այսօր ես այնքան նյարդային, այնքան հուզված եմ: Ունեմ մի քանի մտքեր
այս կապակցությամբ, բայց չեմ կողմնորոշվում, թե որն է պետք իրագործել:
Պետք է բաժակը Յուրիին տայի, սակայն փոխարենը
վերցրեցի այն նրանից: Կարծում եմ զվարճալի էր
Ի՞նչ անակնկալ է մեր մյուս աղջիկը պատրաստել:
Յուրի, մեծ անակնկալ քեզ:
Ես պարզապես նայում եմ ինչ ունեն աղջիկներն անելու
Կարևոր է, որ հասկանամ նրանց` մեր կողմից առաջադրված մարտահրավերները:
Այժմ մնացել են 2 աղջիկ:
Վիկտորիան կարծես Շառլիզ Թերոնը լիներ, երբ հանեց
Իր զարդեղենը: Դա իսկապես զգայուն քայլ էր:
Վերջինը, բայց ոչ պակաս կարևոր փոքրիկ ռուս աղջիկը` Ջուլիան:
Ես իմ կոստյումն եմ պատրաստում այսօրվա կարևոր նկարահանումներից մեկի համար:
Նյարդային եմ, բայց գլուխ կհանեմ:
«Քեզ էի սպասում իմ ողջ կյանքում»:
Արեցի դա: Զգացմունքային էր, քանի որ այն իմ կյանքում` վերջին մի քանի ամիսների
ամենալավ պահերից էր
և այնքան կարևոր է ասել տղամարդուն`
«ես քեզ սպասում էի իմ ողջ կյանքում»:
Առաջին մարտահրավերն ավարտվեց: Այժմ այս խմբում ձեր սիրելի մասնակցի օգտին
պետք է քվեարկեք:
Այն մեկի օգտին, ով լավագույն կերպով մարմնավորում է “Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն” կարգախոսը:
Ստուգեք, մյուսների մասնակցությունն իրենց խմբերում:
Ձեր քվեները կենսական նշանակություն ունեն և հիշեք, որ յուրաքանչյուր դրվագում կարող եք միայն
մեկ մասնակցի համար քվեարկել: Այսպիսով, եղե´ք ուշադիր:
Բաց մի´ թողեք Իբիսայում Martini Royale Կաստինգի հաջորդ դրվագը,
որտեղ բոլոր 28 մասնակիցները Սալինաս լողափում
կլողան, արևայրուք կընդունեն,
Նենսին իսկապես լավ է գլուխ հանում այս ամենից:
Խորհուրդ չհարցրեցի:
Այքան մտքեր ունեմ:
Կարծում եմ այդ նկարներից մի քանիսը հիասքանչ են:
Ստացա այն, ինչ իսկապես ուզում էի:
Սիրում եմ, երբ ստեղծագործում եմ:
Մի խոսիր, խնդրում եմ: Փակի´ր բերանդ:
Պարզ չէ: