Tip:
Highlight text to annotate it
X
Ողջու′յն, ես Ջոնն եմ:
Մի ընկերության աշխատակից եմ:
Մեծ ընկերության...
Մի ընկերություն, որտեղ դեռ չեն գիտակցում, որ իրենց գործունեությունն ամբողջապես կախված է բնությունից:
Այդ է պատճառը, որ ժողով եմ հրավիրել:
Մեծ ժողով՝
քննարկելու «Բնական կապիտալ» թեման:
Դա մի նոր գաղափար է, որը պետք է խթանի մեր բիզնեսի հետագա զարգացումը:
Ձեզ ծանոթ է "ֆինանսական կապիտալ"-ը, այդպես չէ՞:
Եվ այսպես, իսկ ի՞նչ է «բնական կապիտալ»-ը:
Վերցնե′նք Ա ընկերությունը,
Այսինքն՝ մեր ընկերությունը:
Մենք արտադրում ենք կոշիկներ:
Մեծ քանակությամբ կոշիկներ...
Օրինակ՝ վերցնենք մի կոշիկ.
Այն պատրաստված է կաշվից,
Կաշին ստացվում է կովից:
Կովին անհրաժեշտ է խոտ և հացահատիկ,
իսկ դրա համար պահանջվում է մեծ քանակությամբ հող և ջուր
Կոշիկ արտադրելու համար անհրաժեշտ է ներբան:
Կարծո՞ւմ եք ներբաններն օդից են ընկնում
և միայն պետք է բռնե՞լ:
Մեզ անհրաժեշտ է մեծ քանակությամբ կաուչուկ,
իսկ կաուչուկ ստացվում է կաուչուկաբեր ծառերից:
Ծառերին անհրաժեշտ են տարածք, հող, ջուր:
Մեզ պետք է ալյումին` կոշիկի կապիչների անցքերի վրա տեղադրելու համար:
... մեկ այլ բնական ռեսուրս:
Այսպես, շարժվեցինք առաջ...
Մեզ պետք են էներգիա, ջուր, քիմիկատներ, ներկանյութեր:
Խանութների համար անհրաժեշտ են շենքեր, լուսավորություն, հովացման և ջեռուցման համակարգեր:
Իսկ երբ մեր կոշիկները մաշվո՞ւմ են...
Իսկ հիմա պատկերացրեք հետևյալը.
ավերիչ ջրհեղեղից տուժել է մի երկիր, որը կարևոր է մեր մատակարարման շղթայի համար,
չկան ապրուստի միջոցներ,
գործարաններն այլևս չեն աշխատում:
Կորպորատիվ մղձավանջ...
Բայց արդյո՞ք ամեն ինչ պետք է այսպես ընթանա:
Իսկ եթե մենք վերատնկե՞նք անտառները, որոնք մեր տարածքները կպաշտպանեն ջրհեղեղներից,
կամ վերականգնե՞նք խոնավ տարածքները, որոնք կֆիլտրեն ջուրը:
Կամ նույնիսկ հին կոշիկներն օգտագործե՞նք ինչ-որ նոր բան ստանալու համար...
Իսկ եթե մենք հասկանանք, որ «բնական ենթակառուցվածք»-ում ներդրումների շնորհիվ ... կարող ենք խնայե՞լ մեզ և մեր միջոցները:
Եվ այսպես, վերադառնանք իմ հարցին.
Ի՞նչ է «բնական կապիտալ»-ը:
Դա բնությունից ստացվող արժեքների ամբողջությունն է, մեր տրամադրության տակ գտնվող բնական ակտիվները:
Եթե ընկերությունը ստիպված լինի վճարել բնության վրա ունեցած իր ազդեցության դիմաց, մեկ զույգ կոշիկի դիմաց մեր վճարած գումարը կկազմի 6 դոլար:
Սա լուրջ գումար է:
Այնպես որ, ՄՏԱԾԵ՛Ք այդ մասին: Ի՞նչ եք ստանում բնությունից Ձեր բիզնեսի համար:
Արդյո՞ք այն չպետք է ներառվի Ձեր հաշվապահական հաշվեկշռում:
ԿԱՏԱՐԵ՛Ք առաջին քայլը, ՊԱՐԶԵ՛Ք, թե բնության որ ակտիվների վրա Ձեր ընկերությունը պետք է ներդրումներ կատարի:
Միացե՛ք մեզ. www.pitchfornature.com