Tip:
Highlight text to annotate it
X
Ողջույն, ողջույն, ողջույն:
Ինչպե՞ս են բոլորը:
Ես Իռեն Կասոն եմ:
Բարի գալուստ ռադիո հաղորդում:
Ես ուրախ եմ, որ ձեզ հետ կլինեմ
հաջորդ կես ժամվա ընթացքում:
Ես ծնվել եմ Մադրիդում, Իսպանիա՝ ամենալավ երկրում:
Մանկուց երազել եմ լրագրող դառնալ:
Լրագրությունը, ընդհանրապես, լավագույն մասնագիտությունն է:
Ես աշխատում եմ ռադիոյում, ԹիՎի-ում, պատրաստում և վարում եմ լուրեր:
Մենք ունենք զարմանալի մարդիկ:
Նկատի ունեմ, մենք լավն ենք, ամեն ինչում, այդպես չէ՞, Գլորիա:
Իռեն. Եթե ես մաքրում եմ շենքը, լիարժեք եմ անում դա:
Ես աշխատեցի մինչև հղիության ինն ամիսը, ապա որոշեցի
հանգստանալ: Հիանալի էր:
Հիշում եմ երեխայի հետ առաջին 10 ամիսները, նայելով, թե ինչպես է
նա մեծանում: Բայց հետո, իհարկե, իրականության առաջ կանգնեցինք, և,
ֆինանսապես, ժամանակն էր լուծում գտնելու:
Մենք որոշեցինք, որ այդ պահին մեր ընտանիքի համար լավագույն
լուծումը իմ աշխատանքի վերադառնալն էր:
Ամուսինս օրվա ընթացքում տանն է մնում:
Ապա նա աշխատում է, նաև՝ սովորում:
Ամուսնուս համար նորույթ էր տանը մնալը:
Գիտեք, մենք բաժանում ենք և
երկուսս էլ ակտիվ ենք Դիեգոյի կյանքում:
Ես անընդմեջ գրում եմ ամուսնուս. «Ինչպե՞ս է նա»:
Առաջին շաբաթները նա զանգում էր, և ամենօր նույնն էր:
Նա ասում էր. «Ոչ մի նորություն: Նույն գործերը»:
Բայց նա հիանալի հայր է:
Ես փորձում եմ գտնել կատարյալ միջինը:
Մենք մշակում ենք համակարգ, որը մեզ համար գործում է:
Ես չգիտեմ, ինչ կբերի ապագան, բայց հիմա այն գործում է:
Ես տուն եմ գնում սքանչելի երեխայի մոտ,
իսկ օրվա ընթացքում անում եմ այն, ինչ սիրում եմ:
Ես միշտ ուժ եմ գտնում իմ հավատքի մեջ,
և մտածում եմ, որ դա է ինձ օգնում առաջ գնալ:
Եթե ես չհավատայի, որ ամեն-ինչ Աստծո ձեռքերում է, և որ Նա
ուղղորդում է իմ կյանքը և գիտի, որ ես կարող եմ այդ ամենն անել,
եթե ես չունենայի այդ համոզմունքները, կարծում եմ, շատ դժվար կլիներ
հաջողակ լինել որևէ բանում:
Ես լրագրող եմ,
մայր, իսպանացի:
Ես միշտ բարձրակրունկ կոշիկներ եմ կրում:
Իմ անունն է Իռեն Կասո,
և ես մորմոն եմ: