Tip:
Highlight text to annotate it
X
Օշո` զրույցներ. Լռություն` արտահայտված բառերում
Համարձակ թռիչք կյանքի օվկիան
Կարո՞ղ եք ասել, թե ով եք Դուք:
Ես հրավեր եմ
բոլոր նրանց համար, ովքեր որոնում են,
փնտրում,
և սրտի խորքում ունեն ցանկություն
գտնելու իրենց տունը:
Ես պատասխանն եմ
այն հարցի,
որ բոլորն ունեն,
բայց չեն կարողանում ձևակերպել.
հարցն այն, որն
ավելի փնտրտուք է,
քան հարց,
ավելի նման ծարավի,
քան բանավոր,
մտավոր
հարցադրումի,
ծարավ, որը
զգում է ամեն ոք
իր գոյության ամեն մի բջիջով ու իր մաշկով,
բայց չունի ոչ մի ձև
այն արտաբերելու
բառերով
և հարցնելու:
Ես պատասխանն եմ այդ հարցի, որը չեք կարող հարցնել
և չեք կարող ակնկալել,
որ պատասխանված կլինի:
Երբ ասում եմ, որ
ես եմ պատասխանը,
ես նկատի չունեմ, որ կարող եմ տալ պատասխանը…
Եթե Դուք պատրաստ եք, դուք կարող եք վերցնել այն:
Ես պարզապես նման եմ ջրհորի,
պատրաստ Ձեզ համար
նետելու Ձեր դույլը
Եվ ջուր բարձրացնելու Ձեզ համար
Ես ունեմ այն, բայց
չեմ կարող հասնել Ձեզ
առանց Ձեր ջանքերի:
Միայն Դուք կարող եք հասնել ինձ:
Սա տարօրինակ հրավեր է:
Այն Ձեզանից կպահանջի երկարատև ճանապարհորդություն
և այն կավարտվի միայն
այնտեղ, որտեղ Դուք արդեն իսկ կաք:
Դուք շատ քայլեր պետք է գցեք
և բազում ճանապարհների վրայով
որպեսզի միայն գաք և հասնեք ինքներդ Ձեզ,
որովհետև Դուք շատ եք հեռացել ինքներդ Ձեզանից:
Դուք ամբողջովին մոռացել եք Ձեր հետ դարձի ճանապարհը:
Ես հիշեցում եմ,
հիշողություն
կորսված տան մասին:
Որպես մարդ անհատ, ես գոյություն չունեմ:
Որպես մարդ անհատ, ես պարզապես երևում եմ:
Ես կամ որպես ներկայություն
Սկսած այն օրվանից, երբ ճանաչեցի ինքս ինձ,
որպես մարդ անհատ ես վերացա: Կա միայն ներկայություն,
շատ ու շատ կենդանի ներկայություն,
որը կարող է հագեցնել Ձեր ծարավը,
որը կարող է լիացնել
Ձեր տենչանքը.
Ուստի, մեկ բառով կարող եմ ասել.
Ես հրավեր եմ,
իհարկե, միայն նրանց համար,
ովքեր ունեն ուժգին տենչանք իրենց սրտում,
որ զգում են պակասը իրենք իրենց,
ուժգին անհրաժեշտություն,
որ մինչ չգտնեն իրենք իրենց, մնացած ամեն ինչ անիմաստ է:
Մինչ, այն Ձեր կարևորագույն
մտահոգությունն է,
Ձեր ծայրագույն մտահոգությունը,
Այնպիսին որ եթե պահանջվի, հանուն դրա, Դուք պատրաստ կլինեք կորցնել ամեն ինչ,
բայց Դուք չեք կարող մի կողմ նետել այն…
Կան հազար ու մի ցանկություններ,
բայց երբ խոսքը տենչանքի մասին է, կա միայն մեկը`
հետ վերադառնալ տուն,
գտնել Ձեր
իրականությունը:
Եվ հենց այդ գտնելով,
Դուք գտած կլինեք
այն ամենը, ինչը որևէ արժեք ունի`
երանություն,
ճշմարտություն,
գերագույն ցնծություն:
Հիսուսն ասում էր,
«Եթե ունեք աչքեր տեսնելու համար՝
Տեսեք:
Եթե ունեք ականջներ լսելու համար՝
լսեք»:
Անշուշտ, նա չէր խոսում կույրերի ու խուլերի հետ:
Նա խոսում էր Ձեզ նման մարդկանց հետ:
Հավանաբար,
նա խոսում էր հենց Ձեզ հետ,
որովհետև Դուք նոր չեք:
Դուք հին եք այնքան, որքան ամբողջ գոյությունը:
Դուք միշտ այստեղ եք եղել:
Հավանաբար հանդիպել եք
շատ ուսուցիչների.
հավանաբար մոտ եք եղել
շատ բուդդաների,
բայց այնքան շատ եք տարված եղել չնչին անիմաստություններով:
Դու չեք գիտակցել Ձեր տենչանքը:
Ես
մի ուժ եմ հրահրելու
այդ քունը Ձեր մեջ,
արթնացնելու այդ քնած մեկին
Կրակը կա,
բայց վառվում է շատ թույլ
որովհետև Դուք երբեք նրա մասին հոգ չեք տարել:
Իմ հրավերը Ձեզ բռնկելու համար է,
և քանի դեռ Դուք չեք ճանաչում
այն կյանքը,
որը
լուսավոր է
և բոցավառ`
Ձեր բոլոր գիտելիքները
պարզապես խաբկանք են:
Դուք հավաքում եք դրանք,
որպեսզի Ձեզ օգնեն մոռանալ,
որ իրական գիտելիքը բացակայում է:
Բայց ինչքան էլ որ
ահռելի է Ձեր կուտակածը
մյուս բաների,
օբյեկտիվի
աշխարհի,
այն երբեք չի դառնա Ձեր ինքնաճանաչման փոխարինողը:
Ինքնաճանաչմամբ
հանկարծ անհետանում է ամբողջ մթությունը,
և ամբողջ բաժանումը գոյությունից:
Ես հրավեր եմ
իրականացնելու
համարձակ մի թռիչք
դեպի կյանքի օվկիանոս:
Կորցրեք ինքներդ Ձեզ
քանի որ դա է Ձեզ գտնելու միակ ճանապարհը:
Հեղինակային իրավունքներ©` Օշո Միջազգային Հիմնադրամ, Շվեյցարիա
www.OSHO.com/copyright
OSHO-ն գրանցված ապրանքանիշը է Օշո Միջազգային Հիմնադրամի կողմից: