Tip:
Highlight text to annotate it
X
TEDxOjai x =Ինքնուրույն կազմակերպված TED կոնֆերենցիա
Այսօր մենք ապրում ենք ամենաանհանգիստ ժամանակներում։
Աշխարհի բոլոր ազգերը կարծես կրում են որոշակի փոփոխություններ։
Տարիներ շարունակ ունեցած գործազրկության,
ռազմական հակամարտությունների,
տարածքային վեճերի խնդիրներից խուսափելու
և դրանց լուծման միակ միջոցը,
ըստ երևույթին,
այնպիսի արժեհամակարգի ընդունումն է,
որը կնպաստի մեր գոյատևմանը։
Կարծում եմ, դա անելու համար պետք է
Երկրագնդի բոլոր ռեսուրսները հայտարարել
մարդկության համընդհանուր ժառանգություն
և ձերբազատվել դրամական համակարգից՝
ամեն բան մարդկանց հասանելի դարձնելով։
Ամեն կենսապես անհրաժեշտ բան պետք է հասանելի դարձվի։
Եթե մեզ չհաջողվի դա անել, ապա կլինեն շարունակական տարածքային վեճեր։
Եթե մի քանի պետություններ վերահսկում են աշխարհի ռեսուրսների մեծ մասը,
ապա տարածքային վեճերն անխուսափելի կլինեն։
Խնդիրը նրանում է, թե կկարողանա՞նք արդյոք ստեղծել բնականոն զարգացող աշխարհ՝
առանց բանակների, նավատորմերի, բանտերի և ոստիկանության։
Ես կարծում եմ, որ եթե մարդկանց հասանելի լինի
կենսապես անհրաժեշտ ամեն բան՝
բարձրակարգ կրթություն, պատշաճ բնակարան, առողջ սնունդ,
մաքուր օդ, մաքուր ջուր և մաքուր տեխնոլոգիաներ,
ապա հնարավոր կլինի ունենալ
գլոբալ բնականոն զարգացում։
Եթե մեզ դա չհաջողվի անել,
ապա կարծում եմ, որ դա կբերի
դարեր շարունակ ունեցած խնդիրների շարունակմանը․
պատերազմ, դեպրեսիա, ճգնաժամ, բում։
Մենք պետք է համաձայնության գանք այնպիսի արժեհամակարգի շուրջ,
որը հոգ կտանի յուրաքանչյուրի մասին՝ առանց որևէ գերիշխող խմբի։
Անգամ այսօրվա ամենահարուստ մարդիկ
շատ ավելի լավ կապրեն ռեսուրսակողմնորոշված տնտեսության ժամանակ։
Մենք չունենք բավական գումար աշխարհի ողջ մարդկությանը բնակարանով ապահովելու,
հիվանդանոցներ կառուցելու և սոցիալական խնդիրները լուծելու համար,
սակայն մենք ունենք առավել քան բավարար ռեսուրսներ դա իրագործելու համար։
Ահա թե մենք ինչու ենք կարևորում գլոբալ ռեսուրսակողմնորոշված տնտեսությունը։
Եթե մարդկանց հասանելի լինեն իրենց կենսապես անհրաժեշտ ամեն բան,
ապա հանցագործությունը գրեթե զրոական կլինի։
Այլ խոսքով, շուտ մաշվող և շարքից դուրս եկող ապրանքներ արտադրելով,
մարդկանց անընդհատ գնումներ կատարել ստիպելով
ներկայիս հնացած համակարգը պահպանելու փոխարեն մենք պետք է անցնենք նոր համակարգի,
որը չի ստեղծում մարդկային անոմալ վարքագծի դրսևորման անհրաժեշտ պայմաններ։
Մենք նաև պետք է ստեղծենք հաղորդակցման լեզու, որը ենթակա չէ տարբեր մեկնաբանությունների։
Այսօր երբ խոսում եք մարդկանց հետ, թեպետ և նրանք լսում են ձեզ,
սակայն նրանց կողմից դա ընկալվում է տարբեր կերպ՝ կախված իրենց կյանքի փորձից։
Մեզ պետք է ավելի հստակ համակարգ։
Գուցե մի այնպիսի համակարգ, որն օգտագործում են ինժեներները։
Ինժեներները խոսում են այնպիսի լեզվով, որը ենթակա չէ մեկնաբանությունների։
Նույն կերպ միմյանց հետ խոսում են քիմիկոսները։
Մենք կդառնանք խնդիր հարթողներ։
Բոլոր մարդիկ կրեատիվ կդառնան,
քանի որ այսօր մենք գիտենք,
թե ինչն է մարդուն դարձնում երևակայող և կրեատիվ։
Դա մենք չենք ժառանգում, այլ ձեռք ենք բերում։
Այժմ մենք ունենք մեթեդներ,
որոնք կօգնեն մարդկանց ունենալ ավելի լայն աշխարհայացք
և պատրաստ լինել փոփոխությունների համար։
Ապագայում չեն լինելու անփոփոխ համակարգեր։
Բոլոր համակարգերն անընդհատ փոփոխություններ են կրելու։
Դա վերաբերվում է լեզվին, հասարակական կարգերին և այլն։
Քաղաքների և մեր սոցիալական համակարգի կառուցվածքը պետք է վերափոխել
հաշվի առնելով բնական պայմանները և ռեսուրսների քանակաը։
Եթե քաղաքները նախագծվեն այնպես, որ բավարարեն մարդկանց կարիքները,
ապա մենք չենք ունենա այսօր տարածված խնդիրների մեծ մասը։
Կենտրոնական գմբեթաձև շենքում կան մանկապարտեզներ,
դպրոցներ, ատամնաբուժարաններ և հիվանդանոցներ։
Մենք նախագծում ենք քաղաքի միայն 1/8-ը, այնուհետև կրկնօրինակում ենք այն,
այլ ոչ թե նախագծում յուրաքանչյուր շենքն առանձին,
որն էներգիայի և տաղանդի մեծ վատնում է։
Մենք կարող ենք կառուցել գեղեցիկ քաղաք։
Զբոսայգիներ կառուցելու փոխարեն,
կարող ենք քաղաքը ընկղմել պարտեզների մեջ այնպես,
որ տները գեղեցիկ միջավայրում կլինեն։
Մարդկանց անհրաժեշտ ցանկացած բան
հասանելի է լինելու այս շենքերում`
քանդակագործության համար նյութեր, երաժշտական գործիքներ․․․ Որոշ չափով դա նման է լինելու հանրային գրադարանի։
Անհրաժեշտ ամեն բան հասանելի է առանց գնապիտակի։
Դա նշանակում է հասնել արտադրության այնպիսի բարձր մակարդակի,
որ այլևս դեֆիցիտ չլինի։
Երբ դեֆիցիտը հաղթահարվի, շատ խնդիրներ,
օրինակ՝ հիպերտոնիան, կվերանան։
Շատ ընտանեկան վեճերի հիմքում ընկած է դեֆիցիտը։
Կենտրոնական շենքի շուրջը գտնվում են հետազոտական կենտրոններ,
որոնք աշխատում են այնպիսի բաների վրա, որոնք կարևոր են ողջ համայնքի բարօրության համար։
Այստեղ գտնվում է բնակելի թաղամասը,
որտեղ ողջ տարածքով մեկ կան գետեր, ջրվեժներ և լճեր։
Հաջորդ հատվածում գտնվում են բազմաբնակարանային շենքերը։
Այդ շենքերը պարունակելու են ամեն ինչ ։
Կարծում եմ, որ ապագայում մարդիկ կտեղափոխվեն առանձնատներից
դեպի բնակելի համալիրներ։
Քաղաքը կառուցելուց առաջ պետք է հետազոտել տեղի բնակլիմայական պայմանները,
բնակչության թվաքանակը, հողի բերքատվությունը
և նախագծելիս հիմնվել տեղի կամ ամբողջ մոլորակի կրողունակության վրա։
Ցանկացած ավելի քիչ բան ուղղակի չի աշխատի։
Առանց տեխնոլոգիաների այս ամենը հնարավոր չի լինի իրագործել։
Պետք է ավտոմատացնել ողջ միօրինակ և ձանձրալի աշխատանքը,
որպեսզի մարդիկ այլևս այն չանեն։
Համակարգիչների հետ աշխատող մարդիկ կարող են լուծել խնդիրների մեծ մասը։
Պատերազմը ազգերի միջև
տարաձայնությունների լուծման մեծ ձախողում է։
Ես պատկերացնում եմ, որ մոտ ապագայում
մենք կունենանք ազգերի միջև տարաձայնությունների լուծման ավելի լավ մեթոդներ
և կխրախուսենք համագործակցությունը, այլ ոչ թե մրցակցությունը։
1929 թ․ Մեծ ճգնաժամի տարիներին
վաճառքում կաին մեքենաներ, ռադիոընդունիչներ
և ցանկացած այլ բան,
սակայն հասարակությունը դրանք գնելու գումար չուներ։
Եթե մենք շարունակենք գնալ նույն ուղղով
և գնալով մեծացնենք ավտոմատացումը,
ապա հասարակության գնողունակությունը կընկնի։
Նրանք կփոխարինվեն արտադրական մեքենաներով,
ինչը և անհնար կդարձնի դրամական համակարգի հետագա գոյությունը։
Ես փորձում եմ կանխատեսել ապագան և նախագծել այնպիսի բաներ,
որոնք օգտակար են բոլոր մարդկանց համար։
Հաշվի առեք սա, քանի որ մենք ապրում ենք անցումային ժամանակներում։
Երբ ես խոսում եմ մոլորակի վրա կյանքի պահպանման մասին,
ես ի նկատի ունեմ օվկիանոսները, ցամաքը։
Եվ այս ամենը պետք է դառնան բոլոր ազգերի համընդհանուր ժառանգությունը։
Կարծում եմ, որ վերջ ի վերջո
մենք կհրաժարվենք առանձին պետություններ ունենալու պատկերացումներից
և կմիավորվենք մեկ հսկայական խմբի մեջ,
որը կոչված է լինելու պահպանել շրջակա միջավայրը և մարդկային կյանքը։
Սա այն է, ինչը մենք հուսով ենք իրականացնել ռեսուրսակողմնորոշված տնտեսության մեջ։