Tip:
Highlight text to annotate it
X
Իմ անունն է Ջեֆ Դեքեր:Ես ամուսին և չորս երեխաների հայր եմ:
Ես մոտոցիկլեր եմ քանդակում Հարլի Դեյվիդսոնի համար:
Կյանքում իմ կիրքը մոտոցիկլներ վերանորոգելն ու վարելն է:
Ես միշտ հավաքել եմ հին իրեր, ուղղակի բերել եմ տուն:
Դա կարծես Դեքեր նշանաբան է.
«Այն ինչ անվճար է, ձեռք բեր ամեն գնով»: Հասկանո՞ւմ եք:
Երբ մի բան եմ տեսնում աղբարկղում, ինձ չի հետաքրքրում ով
կտեսնի, եթե մտածում եմ, որ դրա դեն նետելու ժամանակը չէր,
ես հանում եմ այն աղբարկղից:
Ես աշխատում էի հին մոտոցիկլի վրա, և հետո սկսում էի
քանդակել այն, որովհետև երբեք չեմ կարծել որ
բրոնզե քանդակների վաճառքի համար հնարավորություն կար:
Ոչ ոք երբեք մոտոցիկլեր քանդակելն ապրուստի միջոց չի դարձրել:
Դրանք տանում էի միջոցառումների: Եվ կինս դա չէր սիրում,
բայց ես ամբողջովին Ջէք և Բինսթոք էի:
Ես գնում էի այնտեղ, և փոխանակ տուն վերադառնայի փողով,
տուն էի գալիս մոտոցիկլերի պահեստամասերով:
Բայց պահեստամասերը ավելի հեշտ էի վաճառում, քան իմ արվեստը:
Եվ ժամանակը եկավ, երբ այդ ամենը փոխվեց,
և մարդիկ ուզում էին իմ արվեստը միայն դրա համար:
Դա հետաքրքրական պահ էր:
Ես երբեք չեմ համարել, որ հավասարակշռված կյանք ունեմ,
բայց ինձ թվում է դա այդպես չէ:
Ես ձգտում եմ հավասարակշռություն, քանի որ ընտանիքս է տալիս այն:
Ես այնքան շեղված եմ մոտոցիկլերի հանդեպ իմ սիրո մեջ,
նրանց քանդակելու և ընդհանուր առմամբ մոտոցիկլային մշակույթի հանդեպ,
որ ապաստան եմ գտնում Եկեղեցում և իմ ընտանիքում:
Անշուշտ գիտեմ, որ ես կատարյալ մորմոն չեմ:
Եվ ես գիտեմ, որ կիրակի օրը ուսուցանող մարդն էլ կատարյալ չի:
Այնպես որ երբ նա սխալվում է, ես հաճույք չեմ ստանում դրանից:
Եվ այսպես. «Ես միակը չեմ, որ ամեն ինչ խառնում է իրար»:
Հասկանում եք չէ՞, ինչ եմ ասում:
Մարդկանց մեծ մասը, ում հետ ես շփվում եմ
Եկեղեցու անդամներ չեն: Բայց նրանք բոլորը հակված են
հեռանալ, երբ նրանց սկսում եմ ճանաչել, և բոլոր կարծրատիպերը որ
նրանք ունեն մորմոնների հանդեպ ես օգնում եմ կոտրել:
Ինձ հանդիպելուց հետո նրանք հարցնում են,
«Մորմոններին կարելի՞ է մոտոցիկլեր սիրել»:
Ասում եմ. «Ես չգիտեմ հատվածներ սուրբ գրքերում, որ դա արգելեն»:
Իմ անունն է Ջեֆ Դեքեր:
Ես քանդակագործ եմ Հարլի Դեյվիդսոնի և Մեղավորների Մոտոակումբի համար,
և ես մորմոն եմ:
Դուք չեք կարող օգտագործել «Մեղավոր- ների Մոտոակումբ», բայց դա ճիշտ է: