Tip:
Highlight text to annotate it
X
Ուզում եմ բավականին ծանր հարց տալ ձեզ: Եթե այսօր ձեր վերջին օրը լիներ, ի՞նչ
կանեիք: Իսկ ի՞նչ կասեիք, եթե սա ձեր վերջին րոպեն լիներ: Գիտեմ, որ սա մի քիչ խենթ է հնչում,
սակայն եկեք ասենք, որ դուք երբեք հնարավություն չէիք ունենա հրաժեշտ տալու ձեր ընտանիքին, ընկերներին:
Երբեք չէիք կարող շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում պետք է հայտնած լինեիք: Միգուցե դուք չեք ներել
և դեռ այդ բեռը կրում եք ձեր սրտում: Միգուցե մի սխալ բան կա, որ
արել եք ձեր կյանքում և դուք ուղղակի երբեք հնարավորություն չեք ունեցել ասելու. : Գիտեք, շփվելով
այս բաների հետ, դուք ստիպված եք ձեր կյանքն այսօր ապրել, հաստատ չիմանալով, թե արդյոք վաղվա օրը
կբացվի: Ուզում եմ ձեզ հարցնել: Եթեսա ձեր վերջին օրը լիներ, ի՞նչ կանեիք:
Ու՞մ կգրկեիք, ու՞մ կզանգեիք, ում՞ շնորհակալություն կհայտնեիք: Եվ ու՞մ
կներեիք: