Tip:
Highlight text to annotate it
X
Ի՞նչ է:
Ի՞նչ է Մարդու Իրավունքների Խորհուրդը:
ՄԱԿի Մարդու Իրավունքների Խորհուրդը՝ 47 երկրից բաղկացած մի համաժողով է, որը քննարկում է աշխարհում մարդու իրավունքներին վերաբերվող հարցերը:
Ինչպե՞ս է այն գործում:
Խորհուրդը քննարկում է մարդու իրավունքներին առնչվող թեմաներ: Բացի այդ, նա քննարկում է մարդու իրավունքների իրավիճակը առանձին երկրներում:
Ճգնաժամային իրավիճակներում, Խորհուրդը ներկայանում է որպես մի ընդհանրական մարմին, որտեղ ծառանում են քննարկումներ և բանավեճեր:
Խորհրդի անդհամները ընտրում են մասնագետների, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն մասնավոր թեմաներ կամ երկրներ,
ինչպես նաև այցելեն երկրներ, տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին:
Մարդիկ կարող են նամակներ հղել այդ մասնագետներին, հայցելով նրանց օգնությունը,
Այդ մասնագետները ներկայացնում են իրենց ուսումնասիրությունների արդյունքները Մարդու Իրավունքների Խորհրդին:
Խորհուրդը նաև զննում է, թե որքանով են ՄԱԿի անդամ երկրները իրագործում մարդու իրավունքների բնագավառում իրենց խոստումները: Այս գործընթացը կոչվում է համապարփակ պարբերական դիտարկում:
Համապարփակ պարբերական դիտարկումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի կառավարությունը և ժողովուրդը լսեն միմիանց և միասնական գործեն առաջընթացի ապահովելու համար:
Ի՞նչ կարող եմ անել ես:
Իմացեք ավելին Մարդու Իրավունքների Խորհրդի մասին: Ծանոթացեք ՄԱԿի մարդու իրավունքների ծրագրերի հետ, և տարածեք Ձեր իմացածը Ձեր շրջապատում:
Հաճախեք ohchr.org կայքը: