Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Gohar Khachatryan Reviewer: Kristine Sargsyan
Նյու-Յորքում, ես աշխատում եմ որպես զարգացման տնօրեն
Ռոբին Հուդ կոչվող մի հասարակական կազմակերպությունում։
Երբ ես չեմ պայքարում աղքատության դեմ, ես պայքարում եմ հրդեհների դեմ,
որպես կամավորական հրշեջ կազմակերպության խմբի պետի օգնական:
Մեր քաղաքում,
որտեղ կամավորներն օգնում են բարձր որակավորում ունեցող մասնագետներին,
միայն դեպքի վայր շուտ հասնելիս,
կարող եք մասնակցել փրկարար աշխատանքին։
Ես հիշում եմ իմ առաջին հրդեհը:
Ես երկրորդ կամավորն էի դեպքի վայրում,
այնպես որ բավականին մեծ հավանականություն կար, որ կմասնակցեի հրշեջ աշխատանքներին:
Բայց միաժամանակ կամավորների մեջ մեծ մրցակցություն էր ընթանում
խմբի պետին գտնելու և,
պարզելու համար մեր առաջադրանքները։
Երբ ես գտա խմբի պետին,
նա շատ ուշագրավ խոսակցություն էր վարում
տան տիրոջ հետ,
որն անկասկած իր կյանքի ամենավատ օրերից մեկն էր անցկացնում։
Ուշ գիշեր էր,
ուժեղ անձրևի էր գալիս, նա կանգանած էր դրսում,
անձրևանոցի տակ, ննջազգեստով և ոտաբոբիկ,
մինչ իր տունն այրվում էր։
Մյուս կամավորն, որն ինձանից մի քիչ առաջ էր տեղ հասել,
եկեք անվանենք նրան Լեքս Լյութեր,
(Ծիծաղ)
առաջինն էր գտել խմբի պետին,
և նրան հանձնարարվել էր տուն մտնել
և փրկել տան տիրոջ շանը։
Շա՜նը։ Ես նախանձից մեռնում էի։
Ահա մի ինչ-որ իրավաբան կամ կառավարիչ, որն
մինչ իր կյանքի վերջը, կարող է պատմել մարդկանց,
որ ներս է մտել այրվող շենք,
կենդանի էակի փրկելու,
միայն այն պատճառով, որ ինձանից հինգ վայրկյան շուտ է տեղ հասել։
Դե, հաջորդն ես էի։
Խմբի պետն ձեռքով ինձ կանչեց։
Նա ասաց․ «Բեզոս, ուզում եմ, որ տուն մտնես։
Բարձրանաս վերև, կրակի կողքից անցնես,
և այս կնոջ համար մի զույգ կոշիկ բերես»։
(Ծիծաղ)
Երդվում եմ։
Դե, ես մի փոքր այլ բան էի ակնկալում,
բայց ներս գնացի,
բարձրացա աստիճաններով, ներս մտա միջանցք, անցա «իրական» հրդեհաշեջների կողքով,
որոնք այդ պահին արդեն հանգեցրել էի կրակի մեծ մասը,
մտա ննջասենյակ մի զույգ կոշիկ գտնելու համար։
Գիտեմ թե ինչ եք մտածում,
բայց ես հերոս չեմ։
(Ծիծաղ)
Իմ գտած ապրանքն իջեցրեցի ներքև,
որտեղ դռան մոտ հանդիպեցի
իմ թշնամուն և թանկագին շանը։
Մենք հասցրեցինք մեր գանձերն տանտիրոջը,
և զարմանալի չէր,
որ առաջին հրդեհաշեջը շատ ավելի մեծ ուշադրության արժանացավ քան ես։
Մի քանի շաբաթ անց,
բաժինը նամակ ստացավ տանտիրոջից,
որը շնորհակալություն էր հայտնում մեզ ցուցաբերված ջանքերի համար,
իր տունը փրկելու գործում։
Որպես բարի կամքի բարձր դրսևորում, նա նշել էր, որ
ինչ-որ մեկը իր համար նույնիսկ կոշիկ էր հայթայթել։
(Ծիծաղ)
Ռոբին Հուդում իմ մասնագիտական կարիերայում,
և որպես կամավոր հրդեհաշեջ իմ փորձի ընթացքում,
ես ականատես եմ գտնվել հսկայական չափերի հասնող բարության
և առատաձեռնության արարքների,
բայց ես նաև վկա եմ եղել քաջ և արժանավայել արարքների
անհատական մակարդակի վրա։
Եվ գիտեք թե ի՞նչ եմ հասկացել։
Դրանք բոլորն էլ կարևոր են։
Երբ ես նայում եմ այս սենյակում հավաքվածներին,
մարդկանց, որոնք կամ արդեն հասել են հաջողության,
կամ հաջողության հասնելու
ճանապարհին են գտնվում,
ցանկանում եմ հիշեցնել․
մի սպասեք։
Մի սպասեք ձեր առաջին միլիոնը վաստակելուն,
որպեսզի ինչ-որ մեկի կյանքը փոխեք։
Եթե կարող եք ինչ-որ բան անել,
արեք դա հիմա։
Օգնեք բարեգործական ճաշարանում, մաքրեք հարևանությամբ գտնվող այգին,
մենթոր դարձեք։
Մեզ ամեն օր չի տրվում հնարավորություն
փրկել ինչ-որ մեկի կյանքը,
բայց ամեն օր տրվում է հնարավորություն փոխել այն։
Այնպես որ միացեք զվարճանքին, փրկեք կոշիկները։
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)
Բրունո Ջյուզանի` Մարկ, Մարկ, վերադարձիր:
(Ծափահարություններ)
Մարկ Բեզոս` Շնորհակալություն: