X
Create
Sign in

  • Movies
  • TV Shows
  • Music
  • Speeches
  • Gaming
  • Education
  • Beauty
  • Sports
  • Technology
  • Science
  • Health
  • Travel
  • Transportation
  • Career & Work
  • Hobbies
  • Animals
  • Home & Garden
  • Holidays
  • Relationships
  • Parenting
  • Food
  • Culture
  • Finance
  • Business
  • Legal
  • Arts

Ինչու չենք կարող տեսնել ապացույցներ օտար կյանքի. - Chris Anderson

View the full lesson: ****** Stand by for an animated exploration of the famous Fermi Paradox. Giv...
Edit
584k views
1 editor
edited 1+ month ago
Home
Share on facebook Share on twitter Share on Google+
Tip: Highlight text to annotate itX
(Երաժշտություն) Հսկայական տիեզերքում ինչ-որ մի տեղ պիտի որ անթիվ այլ մոլորակներ լինեն, որոնց վրա կյանք կա, բայց ինչո՞ւ մենք չենք տեսնում դրա ապացույցը: Դե, սա 1950թ.-ին Էնրիկո Ֆերմիի հայտնի հարցադրումն է. «Որտե՞ղ են բոլորը»: Դավադրություն տեսաբանները պնդում են, որ չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ) միշտ այցելում են մեզ, ու դրանց մասին զեկույցները թաքցվում են մեզանից, բայց անկեղծ ասած, դա շատ համոզիչ չի հնչում: Բայց հանելուկը մնում է: Վերջին տարվա ընթացքում Կեպլերի տիեզերական աստղադիտարանը հայտնաբերել է, որ միայն մեզ մոտիկ գտնվող աստղերն ունեն հարյուրավոր մոլորակներ, և եթե դուք արտարկեք այդ տվյալները, ստացվում է, որ մեկ ու կես տրիլիոն մոլորակ կա միայն մեր գալակտիկայում: Եթե 10,000-ից մեկն ունի կյանքի համար բարենպաստ պայմաններ, ստացվում է, որ կա 50 միլիոն այդպիսի մոլորակ, հենց այստեղ` Ծիր Կաթին գալակտիկայում: Հանելուկը հետևյալն է. Մեր մոլորակը ձևավորվել է Մեծ պայթյունից միայն 9 միլիարդ տարի հետո: Մեր գալակտիկայում անթիվ այլ մոլորակներ պիտի որ ավելի վաղ ձևավորված լինեին և հնարավորություն ստեղծեին, որ այնտեղ կյանք առաջանա, միլիարդավոր, կամ մի քանի միլիոնավոր տարիներ ավելի վաղ քան Երկրի վրա: Եթե դրանցից միայն մի քանիսն են գիտակից կյանք և տեխնոլոգիաներ ստեղծել, այդ տեխնոլոգիաները զարգացնելու համար նրանք կունենային միլիոնավոր տարիներ: Երկրի վրա մենք տեսել ենք, թե որքան արագ կարող է զարգանալ տեխնոլոգիան միայն 100 տարում: Միլիոնավոր տարիների ընթացքում, գիտակից այլմոլորակային քաղաքակրթությունը հեշտությամբ կարող էր տարածվել ողջ գալակտիկայով մեկ, թերևս ստեղծելով էներգիայի հսկայական և տեսանելի կուտակումներ կամ գաղութացված տիեզերանավերի նավատորմեր, կամ արվեստի փառապանծ աշխատանքներ, որոնք զարդարում են գիշերային երկինքը: Առնվազն, նրանք կարող էին բացահայտել իրենց ներկայությունը գիտակցաբար կամ պատահական այս կամ այն էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով: Եվ չնայած այդ ամենին, մենք չունենք դրա որևէ համոզիչ ապացույց: Ինչո՞ւ: Դե, շատ հնարավոր պատասխաններ կան, դրանցից ոմանք` բավականին մռայլ: Միգուցե մեկ, չափազանգ գիտակից քաղաքակրթություն իսկապես գրավել է գալակտիկան, և պարտադրել է խստագույն ռադիո լռություն, որովհետև այն վախենում է պոտենցիալ մրցակցությունից: Այն պարզապես պատրաստ է ոչնչացնել յուրաքանչյուր բան, որ վտանգ է ներկայացնում: Կամ միգուցե նրանք այնքան էլ գիտակից չեն, կամ միգուցե գիտակցության էվոլյուցիան որն ընդունակ է բարդ տեխնոլոգիա ստեղծել, շատ ավելի հազվադեպ է, քան մենք կարծում ենք: Չե՞ որ այն մեկ անգամ է պատահել Երկիր մոլորակի վրա, 4 միլիարդ տարում: Միգուցե մենք շատ բախտավոր էինք: Միգուցե մենք առաջին այսպիսի քաղաքակրթությունն ենք գալակտիկայում: Կամ միգուցե քաղաքակրթությունն իր հետ միասին բերում է իր իսկ ոչնչացման սաղմեր` չկարողանալով վերահսկել իր իսկ ստեղծած տեխնոլոգիան: Բայց կան նաև շատ հուսադրող պատասխաններ: Նախ և առաջ, մենք շատ մեծ ջանք չենք թափում: Եվ մենք այդ ամենի վրա ծախսում ենք խղճահարույց գումար: Մեր գալակտիկայում աստղերի միայն չնչին տոկոսն է, որտեղ հետաքրքիր ազդանշաններ են որոնվել: Եվ միգուցե մենք սխալ ուղղությամբ ենք նայում: Միգուցե, մինչ քաղաքակրթությունը զարգանում է, նրանք բացահայտում են հաղորդակցման տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի բարդ և օգտակար են քան էլեկտրամագնիսական ալիքները: Միգուցե ամեն ինչ տեղի է ունենում վերջերս բացահայտված առեղծվածային մութ մատերիայի կամ մութ էներգիայի ներսում, որը կարծես թե կազմում է տիեզերքի մեծամասնությունը: Կամ միգուցե մենք նայում ենք սխալ անկյունից:: Միգուցե գիտակից քաղաքակրթությունները հասկացել են, որ կյանքը վերջին հաշվով կազմված է տեղեկատվության բարդ ձևանմուշներից, որոնք փոխազդեցության մեջ են մտնում մեկի մյուսի հետ, և որ այն կարող է ավելի արդյունավետ լինել փոքր մասշտաբով: Այսպիսով, ինչպես Երկրի մեծ ու ծանր մագնիտոֆոնները փոքրացել, դարձել են գեղեցիկ, փոքր iPod, միգուցե գիտակից կյանքը` նվազեցնելու համար բնության վրա իր ազդեցությունը, դարձել է միկրոսկոպիկ չափի, այնպես որ, միգուցե Արեգակնային համակարգը լեփ լեցուն է այլմոլորակայիններով, իսկ մենք պարզապես չե՞նք նկատում: Միգուցե մեր գլխում, մեր սեփական գաղափարներն այլմոլորակային կյանքի տեսակ են: Լավ, դա մի քիչ խելառ միտք էր: Այլմոլորակայինները ստիպեցին ինձ դա ասել: Բայց հավես է, որ գաղափարները կարծես իրենք իրենց կյանքն ունենան, և որ նրանք ավելի երկար կյանք ունեն քան իրենց արարիչները: Միգուցե կենսաբանական կյանքը անցողիկ փուլ է: Դե, հաջորդ 15 տարիների ընթացքում մենք կարող ենք սկսել տեսնել սպեկտրոսկոպիկ տեղեկատվություն մերձավոր մոլորակներից, ինչը ցույց կտա, թե որքան պատրաստ են նրանք կյանքին: Իսկ մինչ այդ, SETI Արտերկրային Քաղաքակրթությունների որոնման ծրագիրը այժմ հրապարակում է իր տվյալները, այնպես որ միլիոնավոր քաղաքացի գիտնականներ, միգուցե դուք նույնպես, կմիավորեք ուժերը հանուն որոնման: Իսկ Երկիր մոլորակի վրա զրոյից կյանք ստեղծելու փորձեր են արվում. կյանք, որը շատ տարբեր կարող է լինել մեր իմացած ԴՆԹ-ից: Այս ամենը կօգնի մեզ հասկանալ արդյո՞ք տիեզերքը լեփ-լեցուն է կյանքով, թե իրականում միայն մենք կանք: Այս պատասխաններից յուրաքանչյուրն իր ձևով ապշեցուցիչ է, որովհետև նույնիսկ եթե մենք մենակ ենք, այն փաստը, որ մենք մտածում և երազում, և անում ենք այս հարցադրումները կարող է դառնալ տիեզերքի մասին ամենակարևոր փաստերից մեկը: Ես ևս մեկ ուրախալի լուր ունեմ ձեզ համար: Գիտելիքի և ըմբռնման որոնումը երբեք ձանձրալի չի դառնում: Ընդհակառակը: Որքան շատ դուք գիտեք, այդքան աշխարն ավելի զարմանահրաշ է թվում: Խենթ հնարավորությունները, անպատասխան հարցերն են որ մեզ առաջ են տանում: Ուստի հետաքրքրասեր եղեք:
Activity
  • Activity
  • Annotations
  • Notes
  • Edits
Sort
  • Newest
  • Best
deicy annotated1+ month ago

View the full lesson: ****** Stand by for an animated exploration of the famous Fermi Paradox. Giv... ...

Permalink Edit Editors
Share

Share this annotation:

deicy edited1+ month ago

Ինչու չենք կարող տեսնել ապացույցներ օտար կյանքի. - Chris Anderson

English Worldwide About Copyright Privacy Terms
© 2023 Readable
Photos Media Bookmark
X Annotate