Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Nelli Manucharyan Reviewer: Ani G. Latoyan
Ի՞նչ պետք է լինի ուսման ապագան
Ես մի ծրագիր ունեմ,
սակայն որպեսզի ձեզ պատմեմ այդ ծրագրի մասին
նախ պետք է պատմեմ մի փոքրիկ պատմություն,
որը յուրովի հիմք կհանդիսանա պատմությանս համար:
Ես փորձեցի պարզել,
թե որտեղից է առաջացել ուսման այն ձևը, որն անցնում ենք դպրոցներում
թե որտեղի՞ց է այն առաջացել:
Անշուշտ, դուք կարող եք հայացք նետել հեռավոր անցյալ,
սակայն եթե նայեք դպրոցների ներկա ուսուցման ձևին,
ապա շատ հեշտ կլինի պարզել, թե որտեղից է դա եկել:
Այն առաջացել է մոտ 300 տարի առաջ,
այն առաջացել է աշհարհի ամենամեծ
և վերջին կայսրությունից՝ Բրիտանական կայսրությունից:
Պատկերացրեք թե ինչպես կվարեին շոու,
կամ ինչպես կղեկավարեին աշխարհը
առանց համակարգիչների, առանց հեռախոսների,
թղթի կտորների վրա նշումների կատարելով,
և նավարկելով:
Պետք է ասեմ, որ վիկտորիականները արել են դա:
Այն, ինչ նրանք արել են՝ ապշեցուցիչ է:
Նրանք ստեղծել էին մարդկանց միջոցով կառավարավող
գլոբալ համակարգիչ:
Այն մինչև հիմա մեզ հետ է:
Այն կոչվում է բյուրոկրատական, վարչական մեքենա:
Որպեսզի այդ մեքենան աշխատի,
հարկավոր է շատ ու շատ մարդկանց ներգրավել :
Նրանք ստեղծեցին մեկ այլ մեխանիզմ՝ այդ մարդկանց հավաքելու համար:
Եվ դա կոչվեց դպրոց:
Դպրոցները կկրթեին մարդկանց,
որոնք հետագայում կդառնային
բյուրոկրատական վարչական մեխանիզմի մի մասը:
Նրանք պետք է նույնատիպ լինեին:
Նրանք պետք է իմանային 3 բան. այն է՝
նրանք լավ ձեռագիր պետք է ունենային, քանի որ տվյալները ձեռագիր էին գրվում,
նրանք պետք է կարդալ իմանային,
և պետք է կարողանային իրենց մտքում բազմապակել,
բաժանել, գումարել ու հանել:
Նրանք այնքան միատեսակ պետք է լինեին, որ դու կարող էիր նրանցից մեկին վերցնել Նոր Զելանդիայից
և տեղափոխել Կանադա,
ու նա անմիջապես գործունակ լիներ:
Վիկտորիկանները մեծ ճարտարագետներ էին:
Նրանք նախագծել էին մի համակարգ, որը այնքան ուժեղ էր,
որ մինչ այժմ մեզ հետ է,
շարունակաբար ստեղծելով նույնատիպ մարդիկ
մի մեքենայի համար, որ այլևս գոյություն չունի:
Կայսրությունն այլևս չկա,
ուրեմն ինչ կապ ունենք այդ կառուցվածքի հետ
որ ստեղծում է նույնանման մարդկանց,
և ի՞նչ ենք պատրաստվում անել,
եթե, իհարկե, պատրաստվում ենք որևէ բան անել դրա հետ:
[«Դպրոցները, ինչպես գիտենք, հնացած են»]
Սա բավականին ուժեղ մեկնաբանություն է:
Ես ասացի, որ այն դպրոցները, ինչպիսին որ մենք գտենք դրանց այսօր, հնացած են:
Ես չեմ ասում, որ դրանք քանդված են:
Բավականին նորաձև է ասել, որ կրթական համակարգը քանդված է:
Այն քանդված չէ: Այն հրաշալի կերպով է կառուցված:
Պարզապես, մենք դրա կարիքը այլևս չունենք: Այն հնացած է:
Որոնք են այն աշխատանքի տեսակները, որ մենք ունենք այսօր:
Դե, ծառայողները համակարգիչներն են:
Դրանք հազարներով կան յուրաքանչյուր գրասենյակում:
Եվ կան մարդիկ, որոնք ուղորդում են այդ համակարգիչներին
անել իրենց ծառայողական աշխատանքը:
Այդ մարդիկ կարիք չունեն ձեռքով գեղեցիկ գրելու:
Նրանք կարիք չունեն մտքում բազմապատկել թվեր:
Նրանք կարիք ունեն կարդալու:
Ըստ էության, նրանք պետք է կարողանան կարդալ խորաթափանց:
Ինչ խոսք, այսօր մենք նույնիսկ չգիտենք,
թե ապագայի աշխատանքները ինչպիսին կլինեն:
Մենք գիտենք, որ մարդիկ կաշխատեն, որտեղ ցանկանան,
երբ ցանկանան:
Ինչպես է ներկայիս դպրոցը պատրաստվում նախապատրաստել նրանց
ապրել այդպիսի աշխարհում:
Ինչ խոսք, ես լրիվ պատահաբար եմ բախվել այս խնդրին:
Ես մարդկանց ծրագրավորում էի դասավանդում
Դելիում, 14 տարի առաջ:
Եվ հենց իմ աշխատավայրի կողքին մի ետնախորշ կար:
Ես մտածում էի, թե արդյո՞ք այդ երեխաները
երբևէ կսովորեն համակարգչային ծրագրեր գրել,
թե ոչ:
Միևնույն ժամանակ, մենք շատ ծնողներ ունեինք,
հարուստ մարդիք, որոնք ունեին համակարգիչներ,
և որոնք ինձ ասում էին. «Գիտեք, իմ տղան,
կարծում եմ, տաղանդավոր է,
որովհետև նա հրաշալի բաներ է անում համակարգչով:
Իսկ աղջիկս, օ՜հ, նա հաստատ չափազանց խելացի է»:
Եվ այսպես շարունակ: Ու ես հանկարծակի հասկացա,
ինչպես է պատահել, որ այդ հարուստները ունեն
այդչափ տաղանդավոր երեխաներ:
(Ծիծաղ)
Ո՞րն է աղքատ մարդկանց սխալը:
Ես մի անցք բացեցի ետնախորշի
միջնապատի վրա
և տեղադրեցի մի համակարգիչ ներսում, որպեսզի տեսնեի, թե ինչ կկատարվեր,
եթե ես տայի համամակարգիչ այն երեխաներին, որոնք դա երբեք չեն ունեցել,
որոնք անգլերեն չգիտեին, կամ չգիտեն, թե ինչ է ինտերնետը:
Երեխաները վազելով մոտեցան:
Համակարգիչը 3 ֆուտ բարձրության վրա էր դրված, և նրանք հարցրեցին. «Ի՞նչ է սա»:
Եվ ես պատասխանեցի. «Ախ այո, դե, ես չգիտեմ»:
(Ծիծաղ)
Նրանք ասացին . «Իսկ ինչու՞ ես դա դրել այդտեղ»:
Ես պատասխանեցի. «Հենց այնպես»:
Եվ նրանք ասացին. «Կարո՞ղ ենք դիպչել»: Ես ասացի. «Դե եթե ցանկանում եք»:
Եվ ես հեռացա:
Մոտ ութ ժամ հետո,
մենք գտանք նրանց համակարգչով ինտերնետն ուսումնասիրելիս, և միմյանց սովորացնելիս
Եվ ես ասացի. «Սա հնարավոր բան չէ, քանի որ...
Ինչպե՞ս է սա հնարավոր: Ախր նրանք ոչինչ չգիտեն»:
Աշխատակիցներս ասացին. «Ոչ, կա մի պարզ լուծում:
Ուսանողներից մեկը հավանաբար անցնելիս է եղել և
ցույց է տվել, թե ինչպես օգտվել մկնիկից»՛:
Ես պատասխանեցի. «Այո, դա հնարավոր է»:
Ուստի, ես կրկնեցի նույն փորձը, բայց արդեն Դելիից 300 մղոն հեռավորության վրա գտնվող
մի իսկապես խուլ գյուղում,
որտեղ անցնող ծրագրավորողի հավանականությունը
շատ փոքր էր: (Ծիծաղ)
Ես կրկնեցի փորձս այնտեղ:
Համակարգիչը դնելու տեղ չկար, ուստի ես այն պարզապես տեղավորեցի պատի մեջ
և հեռացա, վերադարձա մի քանի ամիս հետո,
և տեսա երեխաներին համակարգչով խաղեր խաղալիս:
Երբ նրանք ինձ տեսան, ասացին,
«Մենք ավելի հզոր պրոցեսոր և ավելի լավ մկնիկ ենք ուզում»:
(Ծիծաղ)
Եվ ես պաստասխանեցի. «Ախր որտեղի՞ց եք այս ամենը սովորել»:
Եվ նրանք մի շատ հետաքրքիր բան ասացին ինձ:
Շատ նյարդայնացած ձայնով նրանք ասացին.
«Դուք մեզ տվեցիք մի մեքենա, որ միայն անգլերենով է աշխատում,
ուստի մենք ստիպված էինք ինքներս մեզ անգլերեն սովորեցնել, որպեսզի համակարգչից օգտվենք» (Ծիծաղ):
Դա առաջին անգամն էր, երբ ես որպես ուսուցիչ,
լսեցի «ինքներս մեզ սովորեցնել», բառակապակցությունը, որն ասված էր այդքան սովորական կերպով:
Ահա այդ տարիների մի կարճ ակնարկ:
Դա «Անցք պատի մեջ»-ի առաջին օրն էր:
Ձեր աջ կողմում ուսանող է: Նա ութ տարեկան է:
Նրա ձախ կողմում իր ուսանողն է: Նա վեց տարեկան է:
Եվ նա սովորեցնում է, թե ինչպես օգտվել համակարգչից:
Այնուհետև երկրի մի այլ մասում
ես կրկնեցի այդ նույն բանը նորից ու նորից,
ստանալով լիովին նույն արդյունքները, ինչ մենք արդեն ունեինք:
[«Անցք պատի մեջ ֆիլմ-1999»]
Ութ տարեկան երեխան ցուցումներ է տալիս իր մեծ քրոջը:
Եվ վերջապես մի աղջիկ Մարաթի լեզվով բացատրում է` ինչ է սա
և ասում «Ներսում պրոցեսոր կա»:
Այսպիսով, ես սկսեցի հրապարակել այդ ամենը:
Ես հրապարակեցի ամենուրեք: Ես գրեցի և չափագրեցի ամեն ինչ,
և ասացի ինն ամիս անց, որ երեխաների մի խումբ
համակարգչի հետ միայնակ թողնված նույն սենյակում
կհասնի նույն արդյունքին, ինչ Արևմուտքի գրասենյակային մի քարտուղար:
Ես տեսնում էի, թե դա ինչպես է կատարվում նորից ու նորից:
Բայց ես անհամբեր էի իմանալ, թե էլ ինչ նրանք կարող էին անել,
եթե արդեն անում էին այդքանը:
Ես սկսեցի փորձարկել ուրիշ առարկաներ ևս,
նրանց շարքում, օրինակ, արտասանությունը:
Երեխաների մի համայնք կա հարավային Հնդկաստանում,
որոնց անգլերեն արտասանությունը, իսկապես, վատն է,
և նրանք լավ արտասանության կարիք ունեին, քանի որ դա կբարելավվեր նրանց աշխատանքը:
Ես նրանց տվեցի խոսքից-մինչև-տեքստ համակարգչային ծրագիրը,
և ասացի. «Շարունակեք խոսել սրա մեջ, մինչև որ դա կսկսի տպել, այն ինչ դուք խոսում եք»:
(Ծիծաղ)
Նրանք արեցին դա, և դիտեք մի փոքր դրա մասին:
Համակարգիչ. Ուրախ են քեզ տեսնել: Երեխա. Ուրախ են քեզ տեսնել:
Սուգատա Միտրա. Այս աղջկա դեմքով ավարտելու հիմնական պատճառս այն է,
որ կարծում եմ՝ ձեզանից շատերը գիտեն նրան:
Նա վերջերս ընդունվել է աշխատանքի Հայդարաբադի հեռախոսակապի կենտրոնում
և գուցե արդեն ձեզ տանջել է ձեր կրեդիտային պարտքերի համար
շատ մաքուր անգլերեն արտասանությամբ:
Դե հետո մարդիք ասացին, լավ, մինչև ու՞ր սա կարող է հասնել:
Եվ որտե՞ղ է սրա վերջաբանը:
Ես որոշեցի, որ կքանդեմ իմ սեփական փաստարկը՝
անհեթեթ առաջարկություն անելով:
Ես մի վարկած առաջադրեցի, ծիծաղելի մի վարկած:
Թամիլը հարավ-հնդկական լեզու է, և ես ասացի,
կարո՞ղ են արդյոք հարավ-հնդկական գյուղի Թամիլախոս երեխաները
սովորել ԴՆԹ-ի ռեպլիկացիայի կենսատեխնոլոգիաները անգլերեն լեզվով
փողոցային համակարգչի միջոցով:
Եվ ես ասացի, ես կհետևեմ դրան: Նրանք զրո արդյունք կունենան:
Ես մի քանի ամիս կնախատեսեմ, մի քանի ամիս կթողնեմ այն,
երբ վերադառնամ, նրանք զրո արդյունք կունենան:
Կվերադառնամ լաբորատորիա և կասեմ, որ մեր՝ ուսուցիչների, կարիք դեռ կա:
Ես մի գյուղ գտա: Այն Հարավային Հնդաստանում էր և կոչվում էր Կալիկուպամ:
Ես այնտեղ տեղադրեցի «Անց պատի մեջ» համակարգիչներ,
համացանցից ներբեռնեցի ԴՆԹ-ի ռեպլիկացիայի մասին բոլոր հնարավոր տեսակի նյութերը,
որոնցից շատերը նույնիսկ ես չէի հասկանում:
Երեխաները մոտ վազեցին ու ասացին . «Ի՞նչ է սա»:
Դե ես էլ պատասխանեցի. «Այս ամենը շատ արդիական է, շատ կարևոր է: Սակայն ողջ նյութը անգլերենով է»:
Նրանք ասացին .«Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այդչափ երկար անգլերեն բառերը,
դիագրամներն ու քիմիան»:
Այդ ժամանակամիջում ես արդեն մշակել էի մանկավարժական նոր մեթոդ,
ուստի կիրառեցի այն: Ասացի. «Գաղափար անգամ չունեմ»:
(Ծիծաղ)
«Եվ, ինչևէ, ես հեռանում եմ»:
(Ծիծաղ)
Եվ ես լքեցի մի քանի ամսով:
Նրանք զրո ստացան: Ես նրանց քննեցի:
Ես վերադարձա երկու ամսից,
երեխաներն ինձ շրջապատեցին և ասացին. «Մենք ոչինչ չենք հասկացել»:
Եվ ես ասացի.«Դե այն, ինչ ես սպասում էի»:
Ես ասացի. «Լավ, որքա՞ն ժամանակ պահանջվեց,
որ հասկացաք, որ ոչինչ չեք հասկանում»:
Եվ նրանք ասացին. «Մենք չենք վհատվել:
Ամեն օր նայում էինք դրան»:
Եվ ես ասացի. «Ի՞նչ: Դուք ոչինչ չեք հասկանում այդ էկրանից
և երկու ամիս շարունակ նայել եք դրան: Ի՞նչի համար»:
Հետո մի փոքրիկ աղջիկ, ում դուք հիմա տեսնում եք,
բարձրացրեց ձեռքը և կոտրած թամիլով և անգլերենով ասաց ինձ.
«Դե, բացի այն փաստից, որ
ԴՆԹ-ի մոլեկուլի սխալ կրկնապատկումը կարող է հիվանդություն առաջացնել,
մենք ուրիշ բան չենք հասկացել»:
(Ծիծաղ) (Ծափահարություններ)
Այնուհետև ես քննեցի նրանց:
Ես կրթական անհնարինություն ստացա՝ զրոյից մինչև 30 տոկոս,
երկու ամսվա ընթացքում, տրոպիկական տապի պայմաններում
ծառի տակ տեղադրված համակարգչով և մի լեզվով, որ նրանք ամենևին չէին ճանաչում,
անելով մի բան, որ մի տասնամյակ հեռու էր նրանց ժամանակներից:
Ահեթեթություն: Սակայն ես պետք է հետևեի վիկտորիական նորմերին:
Երեսուն տոկոսը ձախողում էր:
Ինչպե՞ս նրանց հաջողության հասցնեին: Ես պետք այնպես անեի, որ նրանք ևս 20 միավոր ձեռք բերեին:
Ես չէի կարող ուսուցիչ գտնել: Միակ բանը, որ կարող էի անել,
իմ 22 ամյա ընկերուհուն գտնելն էր, որը հաշվապահ էր
և որն ամբողջ ժամանակ երեխաների հետ էր:
Ես որոշեցի հարցնել այդ աղջկան .՛«Կարո՞ղ ես օգնել նրանց»:
Եվ նա ասաց . «Իհարկե, ոչ:
Ես դպրոցում դա չեմ անցել: Ես գաղափար չունեմ, թե
նրանք ինչ են անում ծառի տակ ողջ օրը: Ես չեմ կարող Ձեզ օգնել»:
Ես ասացի. «Ես քեզ հետևյալը կասեմ. Կիրառիր տատիկի մեթոդը»:
Նա հարցրեց. «Ո՞րն է դա»:
Ես պատասխանեցի. «Կանգնիր նրանց ետևում:
Երբ նրանք ցանկացած բան կանեն, դու պարզապես ասա.
«Օ՜հ, կեցցեք, բայց ինչպե՞ս է դա արեցիք:
Ո՞րն է հաջորդ քայլը: Աստված իմ, երբ ես ձեր տարիքում էի, ես դա չէի կարողանում անել»:
Մի խոսքով այն, ինչ տատիկներն են սովորաբար անում»:
Այսպիսով նա արեց դա ևս երկու ամիս:
Արդյունքները ցատկեցին մինչև 50 տոկոս:
Կալիկուպամի ցուցանիշները բարձրացան
հասնելով իմ ղեկավարած Նյու Դելիի մասնավոր դպրոցին՝
հարուստների համար նախատեսված, որն ուներ կենսատեխնոլոգիայի մասնագիտացած ուսուցիչ:
Երբ ես տեսա այդ գրաֆիկը, ես գիտեի, որ կա մի միջոց, որ կհարթեցնի դաշտը:
Ահա Կալիկուպամը:
(Երեխաները խոսում են) Նեյրոններ... հաղորդակցություն:
Ես սխալ անկյունով եմ նկարահանել: Այդ մեկը սիրողական նկարահանում էր,
սակայն այն , ինչ նա ասում էր, ինչպես կարողացաք հասկանալ,
նեյրոնների մասին էր, իր այդ ձեռքերով,
և ասաց նեյրոնները հաղորդակցվում են:
Նա ընդհամենը 12 տարեկան է:
Այսպիսով, ինչպիսի՞ն կլինեն ապագայի աշխատանքները:
Դե, մենք գիտենք, թե ինչպիսին են դրանք այսօր:
Ինչպիսի՞ն է լինելու ուսուցումը: Դե, մենք գիտենք, թե ինչպիսին է այն այսօր,
երեխաներ՝ իրենց բջջային հեռախոսները մի ձեռքում
դժկամորեն դպրոց գնալիս ՝ մյուս ձեռքում գրքերը պահելով:
Ինչպիսի՞ն այն կլինի վաղը:
Կարող է այնպես պատահե՞լ, որ մենք ընդհանրապես դպրոց հաճախելու կարիք չունենանք:
Կարող է պատահե՞լ, որ եթե դու որևէ բան իմանալու կարիք ունենաս
կարողանաս պարզել երկու րոպեում:
Կարո՞ղ է պատահի -- աղետալի հարց է,
մի հարց, որն ինձ համար ձևավորվել է Նիկոլաս Նեգրոպոնտեի օրինակից --
կարող է պատահե՞լ, որ մենք շարժվում ենք կամ գնում ենք դեպի մի ապագա,
որտեղ գիտելիքը հնացած է:
Բայս սա սարսափելի է: Մենք հոմոսապիենս ենք:
Գիտելիքը, սա է, ինչը մեզ տարբերակում է կապիկներից:
Բայս եկեք դրան նայենք մեկ այլ կողմից:
Բնությունից 100 մլն տարի պահանջվեց
կապիկներին ոտքի կանգնեցնել
և դարձնել մարդ:
Մեզանից ընդամենը 10.000 պահանջվեց, որպեսզի գիտելիքը հնացած ճանաչվի:
Ինչպիսի՞ նվաճում է սա:
Մենք պետք է ներմուծենք սա մեր ապագա:
Ինձ թվում է խրախուսանքը հիմնական բանալին է:
Եթե նայեք Կուպպամին,
եթե նայեք բոլոր փորձարկումներին, որ ես արել եմ,
դրանք բոլորն էլ պարզապես ցույց են տալիս, որ «Կեցցես» ՝բառը ողջունելի է ուսուցում:
Նյարդաբանությունից ապացույց կա:
Մեր ուղեղի ռեպտիլային հատվածը (ուղեղիկը և երկարավուն ուղեղը), որը գտնվում է ուղեղի կենտրոնում,
վտանգված լինելու դեպքում անջատում է մնացած ամեն ինչ,
այն անջատում է գլխուղեղի կեղևի դիմային հատվածը, որը պատասխանատու է ուսուցման համար
այն լիովին անջատում է դա:
Պատիժն ու քննությունները դիտարկվում են այստեղ որպես սպառնալիքներ:
Մենք ստիպում ենք մենք երեխաներին անջատել իրենց ուղեղները,
և հետո պահանջում նրանցից. «Գործիր»:
Ինչու՞ են նրանք այսպիսի համակարգ ստեղծել:
Քանի որ այդպես էր պետք:
Կայսրությունների դարաշջանում
դուք ցանկանում էիր ունենալ այնպիսի մարդիկ, որոնք կարող էին գոյատևել սպառնալիքի ու վտանգի պայմաններում:
Երբ մեն-մենակ կանգնած էիր լինում խրամատում,
դու հանձնում էիր քննությունդ այն դեպքում, եթե կարողանայիր գոյատևել:
Եթե ոչ, ուրեմն ձախողվել էիր:
Սակայն Կայսրությունների դարաշրջանը անցել է:
Իսկ ի՞նչ է պատահել մեր դարաշրջանի ստեղծագործական ճիղին:
Մենք պետք է վերադարձնենք սպառնալիքից
դեպի հաճույք տանող հավասարակշռությունը:
Ես վերադարձա Անգլիա՝ բրիտանացի տատիկներ փնտրելու համար:
Ես գրություններ թողեցի ՝ ասելով,
եթե դուք բրիտանացի տատիկ եք, հասանելի եք համացանցում և ունեք տեսախցիկ,
կարո՞ղ եք ինձ ձեր ազատ ժամանակից շաբաթական 1 ժամ տրամադրել անվճար:
Երկու շաբաթվա ընթացքում ես 200 տատիկ գտա:
Ես ավելի շատ բրիտանացի տատիկ եմ ճանաչում, քան որևէ այլ մարդ տիեզերքում:
Նրանց անվանում են Ամպ-տատիկներ:
Ամպ-տատիկը նստում էր համացանցում:
Եթե երեխան խնդիրներ ուներ, մենք դիմում էինք Տատիկին:
Նա հայտնվում էր Skype-ում և լուծում խնդիրները:
Ես տեսել եմ՝ ինչպես են նրանք անում դա Հյուսիսային Անգլիայում,
Դիգլս գյուղում,
որը Հնդկաստանում, Թամիլ Նադուի գյուղերից է,
և գտնվում է 6,000 մղոն հեռավորության վրա:
Նա կիրառում էր այդ մեթոդը մի հնացած ժեստի միջոցով:
«Շշշշ»:
Լա՞վ:
Նայեք սրան:
Տատիկը. «Դու չես կարող ինձ բռնել: Դե կրկնեք:
Դու չես կարող ինձ բռնել»:
Երեխաներ. «Դու չես կարող ինձ բռնել»:
Տատիկ. «Ես գնդլիկ-բոքոնիկն եմ»: Երեխաներ. «Ես գնդլիկ-բոքոնիկն եմ»:
Տատիկ. «Կեցցե՛ք, շատ ապրեք»:
Ուստի, ի՞նչ է կատարվում այստեղ:
Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել
ուսուցմանը
որպես կրթութական ինքնակազմակերպման:
Եթե թույլ տաք կրթական պրոցեսին ինքնակառավարվելու,
արդյունքում ուսուցում կառաջանա:
Խոսքը ուսուցում առաջացնելու մասին չէ:
Այլ թույլ տալու, որպեսզի դա առաջանա:
Ուսուցիչը գործընթացը սկսում է,
այնուհետև ետ է քաշվում ՝ սպասելով
և հետևելով՝ ինչպես է ուսուցումը տեղի ունենում:
Կարծում եմ, որ այս ամենը մատնանշում հենց դա:
Բայս ինչպե՞ս մենք կիմանանք: Ինչպե՞ս կպարզենք դա:
Դե, ես մտադիր եմ կառուցել
այս Ինքնակառավարվող Ուսուցման Միջավայրը:
Դա հիմնականում կլինի համացանցի, համագործակցության
և ոգեշնչման միասնության միջոցով:
Ես սա կիրառեցի շատ դպրոցներում:
Դա փորձարկվեց ողջ աշխարհում, և ուսուցիչներն
ետ քաշվեցին ու ասացին. «Դե դա հենց այնպես, իքնաբերարաբ է ստացվում»:
Եվ ես ասացի. «Այո, դա հենց այնպես , ինքնաբերարաբ է ստացվում»: «Ինչպե՞ս գուշակեցիք:
Ես ասացի. «Դուք չեք հավատա երեխային, որ ինձ ասաց դրա մասին
և թե որտեղից են նրանք»:
Ահա SOLE-ն գործի մեջ:
(Երեխաները խոսելիս)
Այս մեկը Անգլիայում է:
Նա պահպանում է կարգ ու կանոնը,
քանի որ, հիշեք, ոչ մի ուսուցիչ չկա տարածքում:
Աղջիկ: Էլեկտրոնների հանրագումարը հավասար չէ պրոտոնների հանրագումարին: ՍՄ: Ավստրալիա
Աղջիկ: Համընդհանուր դրական և բացասական էլեկտրական լիցքեր հաղորդելով դրանց:
Համընդհանուր լիցքը ազդում է իոնի վրա հավասար է
պրոտոնների թվին՝ հանած էլեկտրոնների թիվը:
ՍՄ: Իր ժամանակից մի տասնամյակ առաջ:
Այնպես որ, SOLE-երը, կարծում եմ, մենք խոշոր հարցերի ուսումնական պլանի կարիք ունենք:
Դուք արդեն լսել եք դրա մասին: Դուք գիտեք՝ ինչ է դա նշանակում:
Կար ժամանակ, երբ քարե դարում տղամարդիք ու կանայք նստում էին,
նստում և նայում երկնքին, ապա ասում,
«Այս ի՞նչ փայլփլուն լույսեր են»:
Նրանք են կազմել առաջին ուսումնական պլանը, սակայն մենք տեսադաշտից կորցրեցինք այդ զարմանահրաշ հարցը:
Մենք դրանք իջեցրինք մինչև անկյան տանգեսը:
Բայց դա այդքան էլ գրավիչ չէ:
Այնպես որ, ինչպես կհարցնեիք իննամյա երեխային.
«Եթե երկնաքար մոտենալիս լիներ երկրագնդին,
ինչպես կհասկանայիր՝ արդյո՞ք դա կնկնի, թե՝ ոչ»:
Եվ եթե նա ասեր. «Դե, չգիտեմ, ինչպե՞ս»:
Դու կպատասխանեիր. «Մի կախարդական բառ, որի անունն է անկյան տանգես»,
այնուհետև թողնեիր նրան մենակ: Նա դա կպարզեր:
Այստեղ մի քանի նկարներ են SOLE -ից
Ես փորձեցի անհավանական, անհավանական հարցեր, օրինակ՝
«Ե՞րբ է աշխարհը ստեղծվել: Ինչպե՞սի ավարտ կունենա դա»,
տալ իննամյա երեխային:
Սա այն բանի մասին էր, թե ինչ է տեղի ունենում մեր շնչած օդի հետ:
Սա արվել է երեխաների կողմից առանց որևէ ուսուցչի օգնության:
Ուսուցիչը միայն հարց է տալիս,
և հետո նահանջում ու հիանում պատասխանով:
Ուստի, ո՞րն է իմ ցանկությունը:
Իմ ցանկությունը
այն է, որ մենք նախագծենք ուսուցման ապագան:
Մենք չենք ցանկանում լինել պահեստային մաս
մեծ մարդկային համակարգչի համար, այնպես չէ՞:
Մենք պետք է նախագծենք ուսուցման ապագան:
Եվ ես պետք է դիմանամ:
Ես պետք է ճիշտ ձևակերպեմ այս արտահայտությունը,
քանի որ, դե դուք գիտեք, սա շատ կարևոր է :
Իմ ցանկությունը ուսուցման ապագան նախագծելուն օգնելն է՝
աջակցելով ողջ աշխարհի երեխաներին,
ինչպես օգտվել իրենց հրաշքից և միասին աշխատելու իրենց ունակությունից:
Օգնեք ինձ կառուցել այս դպրոցը:
Այն կկոչվի Դպրոց Ամպի մեջ:
Այն կլինի դպրոց, որտեղ երեխաները կշարունակեն այդ մտավոր արկածները՝
առաջնորդվելով խոշոր հարցերով, որոնք իրենց միջնորդներին կառաջադրեն:
Այն, ինչ ես ցանկանում եմ անել
հաստատություն կառուցելն է, որտեղ ես կարող եմ ուսումնասիրել սա:
Սա մի հաստատություն է , որը գործնականորեն անանուն է:
Միայն մի տատիկ կա,
որ ղեկավարում է առողջությունն ու անվտանգությունը:
Մնացածը ամպից է:
Լույսերը միանում և անջատվում են ամպից,
և այլն, և այլն... ամեն բան պատրաստված են ամպից:
Բայց դուք ինձ հարկավոր եք այլ նպատակի համար:
Դուք կարող եք ստեղծել Ինքնուս կազմակերպված միջավայր
տանը, դպրոցում, դպրոցից դուրս, ակումբներում:
Դա շատ հեշտ է անել: Հրաշալի փաստաթուղթ կա
պատրաստված TED -ի կողմից, որը ասում է, թե ինչպես դա անել:
Եթե ցանկանում եք, կարող եք անել այն
բոլոր հինգ մայրցամաքներում
և տվյալներ ուղարկեք ինձ,
հետո ես դրանք կմիացնեմ , կուղարկեմ Ամպերի Դպրոց,
և կկառուցենք ուսուցման ապագան:
Սա է իմ ցանկությունը:
Եվ վերջին բանը ավելացնեմ:
Ես ձեզ կտանեմ Հիմալայների գագաթը:
12.000 ֆուտ բարձրության վրա, որտեղ օդը սակավ է,
մի անգամ ես կառուցեցի 2 «Անցք Պատի մեջ» համակարգիչներ
և երեխաները հավաքվեցին դրա շուրջ:
Նրանց մեջ կար մի փոքրիկ աղջիկ, ով հետևում էր ինձ:
Ես ասացի նրան. «Գիտես, ուզում եմ համակարգիչներ տալ բոլորին, բոլոր երեխաներին:
Սակայն չգիտեմ, ին՞չ պետք է անեմ»:
Ես փորձում էի աննկատ նկարել նրան:
Նա հանկարծակի ձեռքն այսպես պարզեց ու ինձ ասաց.
«Գործի անցի»:
(Ծիծաղ), ( Ծափահարություններ)
Կարծում եմ, լավ խորհուրդ էր:
Ես կհետևեմ նրանց խորհրդին: Կդադարեմ խոսել:
Շնորհակալություն, անչափ շնորհակալ եմ:
( Ծափահարություններ)
Շնորհակալություն, Շնորհակալություն (Ծափահարություններ)
Շնորհակալություն բոլորին: (Ծափահարություններ)