Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Gohar Khachatryan Reviewer: Kristine Sargsyan
Ողջույն:
(Ծիծաղ)
Ես արեցի դա երկու պատճառով:
Առաջին հերթին, ես ցանկանում էի
լավ տեսողական առաջին տպավորությունը թողնել:
Բայց հիմնական պատճառը հետեւյալն է.
դա այն է, ինչ տեղի է ունենում ինձ հետ երբ ես ստիպված եմ կրել
Լեդի Գագայի ահավոր միկրոֆոնից:
(Ծիծաղ)
Ես սովոր եմ անշարժ միկրոֆոնի:
Այն նախատեսված է հանրային ելույթների համար:
(Ծիծաղ)
Բայց երբ փակցնում են սա իմ գլխին ինչ-որ բան է տեղի ունենում:
Ես դառնում եմ ահավոր:
(Ծիծաղ) Կներեք ինձ:
Եվ ես արդեն շեղվել եմ թեմայից:
(Ծիծաղ)
Տիկնայք եւ պարոնայք,
ես նվիրել եմ իմ կյանքի վերջին 25 տարին
գրքերի դիզայնին:
«Այո, ԳՐՔԵՐ: Գիտեք, այդ թղթե կարված հատորները, որոնց վրա թանաքով է գրված:
Դուք չեք կարող անջատել դրանք:
Պատմեք ձեր երեխաներին»:
Ամենը սկսվեց մի բարեգութ սխալից
ինչպես պենիցիլինը: (Ծիծաղ)
Իրականում ես ցանկանում էի
լինել գրաֆիկ դիզայներ
Նյու Յորքի դիզայնի որեւէ մեծ ֆիրմաներից մեկում:
Բայց այնտեղ ժամանելուն պես
1986 թ.-ի աշնանը մի շարք հարցազրույցներից հետո
միակ բանը, որն ինձ առաջարկեցին
Արվեստի տնօրենի օգնականի պաշտոնն էր Alfred A. Knopf ֆիրմայում՝
գրքերի հրատարակչությունում:
Ես իհարկե հիմար էի,
բայց ոչ այնքան հիմար, որ հրաժարվեի աշխատանքից:
Ես գաղափար չունեի,
թե ինչի մասն էի պատրաստվում դառնալ,
եւ ես աներեւակայելիորեն բախտավոր էի:
Շուտով ես հասկացա թե ինչ էր իմ գործը:
Իմ գործն էր տալ այս հարցը՝
«Ի՞նչ տեսք ունեն պատմությունները»:
Որովհետեւ դա այն է ինչ անում է Knopf-ը:
Այն պատմությունների գործարան է, լավագույներից մեկն աշխարհում:
Մենք հանրությանը պատմություններ ենք ներկայացնում:
Պատմությունները կարող են լինել ամեն ինչ
եւ դրանցից որոշներն իրական են:
Բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր բան՝
դրանք բոլորն ինչ-որ տեսք պիտի ունենան:
Դրանք բոլորը «դեմք»-ի կարիք ունեն:
Ինչու՞: Առաջին տպավորություն թողնելու համար,
այն մասին, թե ինչ է ձեզ սպասում:
Գրքի դիզայները բովանդակությանը ձեւ է տալիս,
բայց նա նաեւ
շատ ուշադիր ղեկավարում է այդ երկուսի համակցությունը:
Պենի պետական համալսարանի
գրաֆիկ դիզայնի իմ առաջին դասին
ուսուցիչը, Լենի Սեմեսեն, մտավ սենյակ
գրատախտակին մի խնձոր նկարեց,
գրեց «խնձոր» բառը դրա տակ
եւ ասաց. «Դաս առաջին: Լսեք ուշադիր»:
Եվ նա ծածկեց նկարն ու ասաց.
«Դուք անում եք կամ սա», ապա նա ծածկեց գրվածը,
«կամ ցույց եք տալիս սա:
Բայց դուք չեք անում սա»:
Որովհետեւ դա նույն է ինչ ձեր ունկնդրին հիմարի տեղ դնելը:
(Ծիծաղ)
Իսկ նրանք ավելիին են արժանի:
Եվ շուտով,
ես կարող էի այդ տեսությունը ստուգել
երկու գրքի վրա, որոնց դիզայնի վրա աշխատում էի Knopf-ում:
Առաջինը Քեթրին Հեպբերնի հուշերն էին,
իսկ երկրորդը Մարլեն Դիտրիխի կենսագրությունը:
Հեպբերնի մասին գիրքը
գրված էր խոսակցական ոճով,
կարծես նա նստած է սեղանի շուրջը եւ պատմում է ամեն ինչ ձեզ:
Դիտրիխի գիրքը դիտարկում էր
իր դստեր կողմից, այն կենսագրություն էր:
Այսպիսով, Հեպբերնի պատմությունը բառեր են,
իսկ Դիտրիխի պատմությունը նկարներ, ուստի մենք արեցինք սա:
Ահա այսպես:
Մաքուր բովանդակություն ու մաքուր ձեւ, կողք կողքի:
Առանց կռիվ անելու, տիկնայք:
«Ի՞նչ է Jurassic Park-ը»:
Ի՞նչ պատմություն ունենք այստեղ:
Ինչ-որ մեկը
ստեղծում է դինոզավրեր
հանելով իրենց ԴՆԹ-ն
նախապատմական սաթից:
Հանճարեղ միտք:
(Ծիծաղ)
Բարեբախտաբար,
ես ապրում եւ աշխատում եմ Նյու-Յորքում,
որտեղ շատ դինոզավրեր կան:
(Ծիծաղ)
Այսպիսով,
ես գնացի Բնական պատմության թանգարան,
տեսա ոսկորները, ապա գնացի թանգարանի խանութը
եւ գնեցի մի գիրք:
Ինձ վրա հատկապես մեծ տպավորություն թողեց գրքի այս էջը,
հատկապես դրա աջ ներքեւի անկյունը:
Ես վերցրեցի այդ նկարը
դրեցի այն Photostat մեքենայի մեջ
(Ծիծաղ)
վերցրեցի թափանցիկ թղթի կտոր,
եւ փակցրեցի այն Photostat-ով ստացված պատճենի վրա
սկոտչի կտորով, (կանգնացրեք ինձ եթե շատ արագ եմ բացատրում)
(Ծիծաղ)
ապա վերցրեցի ռապիտոգրաֆ գրիչ
բացատրեք փոքրերին,
(Ծիծաղ)
ես սկսեցի վերակառուցել դինոզավրին:
Ես գաղափար չունեի, թե ինչ եմ անում,
գաղափար չունեի, թե ուր եմ գնում,
բայց ինչ-որ մի պահ ես կանգ առա,
երբ կանգ առնելը լավ միտք թվաց:
Իմ մոտ ստացվեց գրաֆիկ պատկեր,
թե ինչպես է կենդանին կյանքի կոչվում:
Մենք այդ պրոցեսի մեջտեղում ենք:
Ապա ես դրան գիր ավելացրեցի:
Շատ հասարակ բան,
մի քիչ նման է հանրային այգու նշանին:
(Ծիծաղ)
Տպագրությունում այն բոլորի դուրը եկավ,
եւ մենք ուղարկեցինք այն հեղինակին:
Նույնիսկ այն ժամանակ,
Մայքլը նորագույն տեխնոլոգիաներից են օգտվում:
«Մայքլ Քրիկտոնը պատասխանում է ֆաքսով»:
«Վաու՜:Հիանալի շապիկ է:»
(Ծիծաղ) (Ծափահարություններ)
Ես հանգիստ շունչ քաշեցի այդ հաղորդագրությունը տեսնելուն պես:
(Ծիծաղ)
Ես կարոտում են Մայքլին:
Եվ իհարկե ինչ-որ մեկը MCA Universal-ից
զանգահարեց մեր իրավաբանական վարչություն դիտարկելու
նկարի իրավուքները գնելու հնարավորությունը,
այն դեպքի համար, եթե նրանք ուզենան օգտագործել այն:
Դե իհարկե նրանք օգտագործեցին այն:
(Ծիծաղ) (Ծափահարություններ)
Եվ ես ոգեւորված էի:
Մենք բոլորս գիտենք, որ դա հիանալի ֆիլմ էր,
եւ այնքան հետաքրիր էր տեսնել,
թե ինչպես է այն դառնում մի ֆենոմեն,
եւ տեսնել այդ ֆենոմենի տարբեր տեսակները:
Բայց ոչ այդքան հեռավոր անցյալում
ես սա տեսա ցանցում:
Ոչ, սա ես չեմ:
Բայց ով էլ սա լինի,
ես պատկերացնում եմ, որ մի օր նա արթնացել է եւ մտածել.
«Աստված իմ, անցյալ գիշեր ոտքիս այս չկար:
Ինչքան անջատված եմ եղել»:
(Ծիծաղ)
Բայց եթե մտածեք, իմ գլխից
իմ ձեռքեր, նրա ոտք:
(Ծիծաղ)
Սա պատասխանատվություն է:
Եվ սա պատասխանատվություն է, որը ես լուրջ եմ ընդունում:
Գրքի դիզայները պատասխանատվությունը երեքկողմանի է,
ընթերցոցի հանդեպ, հրատարակչի հանդեպ, եւ ամենակարեւորը հեղինակի հանդեպ:
Ես ուզում եմ, որ դուք նայեք գրքին
եւ ասեք. «Վաու՜: Ես պետք է կարդամ սա»:
Դավիդ Սեդարիսը իմ ամենասիրելի գրողներից է,
եւ այս պատմվածքը
նուդիստական գաղութ նրա այցի մասին է:
Իսկ գաղութ նա գնացել էր, որովհետեւ
խնդիրներ ուներ իր մարմնի հետ,
եւ փորձում էր հասկանալ դրա պատճառը:
Ինձ համար, սա պարզապես արդարացում էր դիզայն անել մի գիրք,
որը բառացիորեն կարող էիք մերկացնել:
Բայց երբ անում եք դա,
անակնկալի եք գալիս:
Դուք տեսնում եք մի պատկեր, որ ձեր պատկերացրածից ավելի խորն է:
Դավիդին դուր եկավ այս դիզայնը հատկապես այն պատճառով,
որ գիրքը ստորագրելիս, մի բան, որ նա շատ է անում,
նա կարող էր օգտագործել անհայտացող մարկեր եւ անել սա:
(Ծիծաղ)
Ողջույն:
(Ծիծաղ)
Օգուստին Բորոուն գրել է մի հուշուգրություն
["Dry"] անվամբ, որը ռեաբիլիտացիոն կենտրոնում անցկացրած իր ժամանակի մասին է:
Իր 20ականների մեջ նա գովազդային ոլորտում գործադիր պաշտոն էր զբաղեցնում,
եւ ինչպես մենք գիտենք Mad Men-ից նա ալկոհոլիկ էր:
Նա այդ կարծիքին չէր, բայց
նրա գործընկերները միջամտեցին եւ ասացին.
«Դու գնում ես ռեաբիլիտացիոն կենտրոն, կամ դու գործից ազատված ես»:
Ինձ համար սա տիպոգրաֆիկ լուծում էր,
մի բան, որ ես անվանում են Type 101-ի հակադրություն:
Ի՞նչ է դա նշանակում:
Գրատպության առաջին դասին սովորաբար
դուք հանձնարարություն եք ստանում ընտրել մի բառ
եւ այն գրել այնպես, որ այն հաղորդի իր իմաստը: Դա Type 101 է:
Շատ պարզ է:
Սա լինելու է դրա հակառակը:
Ես ուզում եմ, որ այս գիրքն ունենա այնպիսի տեսք, կարծես այն ստում է,
հուսահատ ստում է, ինչպես մի ալկոհոլիկ:
Պատասխանը ձեր պատկերացրած տեխնիկապես ամենահեշտ լուծումն էր:
Ես ընտրեցի ֆոնտը, տպեցի այն Epson տպիչի օգնությամբ
ջրում լուծվող թանաքով, փակցրեցի այն պատին
եւ մի դույլ ջուր շփեցի վրան: Պրեստո:
Ապա երբ մենք գնացինք տպագրություն
տպիչը թանաքի վրա փայլուն շերտ ավելացրեց
եւ այն իսկապես այնպիսի տեսք ստացավ կարծես թանաքը հոսում է:
Գրքի տպագրությունից որոշ ժամանակ անց, Օգուստինը թաքնված էր
օդանավակայանի գրախանությում
եւ հետեւում էր, թե ով է գնում իր գիրքը:
Մի կին մոտեցավ գրքերին,
նա մի խեթ հայացք նետեց, ապա գիրքը տարավ վաճառողի մոտ
եւ ասաց նրան. «Այս մեկը փչացած է»:
(Ծիծաղ)
Իսկ վաճառոցն ասաց. «Գիտեմ տիկին: Դրանք բոլորն այդ վիճակում ենք ստացել»:
(Ծիծաղ)
Այս դա ես անվաում եմ տպագրական լավ աշխատանք:
Գրքի կազմը
զտում է:
Այն հայկու է,
եթե կամենում եք, պատմության հայկու:
Այս մի պատմությունը
Օսամա Թեզուկայի կողմից
Բուդդայի կյանքի մասին է,
այն ութ հատորից է բաղկացած: Բայց լավագույնն այն է,
որ երբ այն ձեր պահարանի վրա է,
դուք ստանում եք Բուդդայի կյանքի պատմությունը:
Բոլոր այս լուծումները
ծնվում են գրքի տեքստից,
բայց երբ գրքի դիզայները կարդում է տեքստը,
նա նաեւ պիտի մեկնաբանի
եւ թարգմանի այն:
Այս պատմությունը գլուխկոտրուկ էր:
Ահա թե ինչ է կատարվում:
«Ինտրիգա եւ սպանություն 16-րդ դարի Օսմանյան դատարանի նկարիչների շարքում»:
(Ծիծաղ)
Այսպիսով, ես համախմբեցի մի քանի նկար,
նայեցի դրանց
եւ վերադասավորեցի դրանք:
Ահա դիզայնը, ճի՞շտ է:
Ահա շապիկի կազմը եւ մեջքը, այն հետաքրքիր չէ:
Բայց իրական պատմությունը սկսվում է, երբ դու դնում ես գիրքը պահարանի վրա:
Մենք հայտնաբերեցինք
գաղտնի սիրեկաններին:
Վա՜յ: Սուլթանը նրանց հայտնաբերում է:
Նա գոհ չի լինի:
Վա՜յ: Սուլթանի կյանքը վտանգված է:
Այժմ մենք պետք է բացենք այն,
իմանալու համար, թե ինչ է լինում հետո:
Փորձեք դա ստանալ Kindle-ով:
(Ծիծաղ)
Մի ստիպեք, որ բացեմ այդ խոսակցությունը:
Լրջորեն եմ ասում:
Էլ. գրքերից շատ բան ենք շահում՝
հարմարավետություն, դյուրակրություն:
Բայց ինչ-որ մի բան անշուշտ կորցնում ենք՝ ավանդույթ,
զգայական փորձ, ձեռքում գիրքը պահելու հարմարավետություն,
մի փոքր մարդկություն:
Գիտե՞ք ինչ էր անում Ջոն Ափդայկը
առաջին հերթին, երբ իր իսկ գրած
գրքի օրինակ էր ստանում Alfred A. Knopf-ից:
Նա հոտ էր քաշում դրանից:
Ապա նա ձեռքն անցկացնում էր թղթի վրայով,
թանաքի վրայով եւ էջերի եզրերի վրայով:
Այդքան տարիների ընթացքում, այդքան գրքեր, բայց նա երբեք չէր հոգնում դա անելուց:
Ես iPad-ի կողմնակից եմ,
բայց հավատացեք ինձ, դրանից հոտ քաշելը ոչինչի չի բերի:
(Ծիծաղ)
Հիմա Apple-ի տղաները միմյանց հաղորդագրություններ են գրում,
«Մշակել հոտ արձակող պլագիններ»:
(Ծիծաղ)
Վերջին պատմությունը, որը պատմելու եմ, մի զարմանահրաշ պատմություն է:
Մի կին,
Աոմամի անունով 1984 է.-ին Ճապոնիայում
իջնում է ներքեւ մի սպիրալաձեւ աստիճանով,
երբ հասնում է ներքեւ
նա հանկարծակի զգում է,
որ մուտք է գործել նոր իրականություն,
որը մի փոքր տարբեր է իր իրականությունից,
շատ նման, բայց տարբեր:
Այսպիսով, մենք գործ ունենք գոյության երկու զուգահեռ մակարդակների հետ,
ինչպիսին են օրինակ գիրքը ու դրա շապիկը:
Ինչպե՞ս պատկերել դա:
Մենք վերադառնում ենք Հեպբերնին ու Դիտրիխին, բայց այս դեպքում մենք միավորում ենք դրանք:
Այսպիսով, մենք խոսում ենք տարբեր մակարդակների, թղթի տարբեր կտորների մասին:
Սա կիսաթափանցիկ թղթի կտոր է:
Այն ձեւի ու պարունակության մի մասն է:
Երբ այն գրքի վրա է հագցված,
որը հակառակն է, այսպիսի բան է ստացվում:
Այսպիսով, եթե նույնիսկ որեւէ բան չգիտեք այս գրքի մասին,
դուք ուզած չուզած մտածում եք մի մարդու մասին,
ով գոյության երկու մակարդակներում է ապրում:
Եվ իրն ինքն իրենով հրավիրում է ընթերցողին
խորհել, ուսումնասիրել
եւ հպվել:
Այն հայտնվեց
Նյու-Յորք Թայմսի լավագույն վաճառված գրքերի ցանկում երկրորդ տեղում:
Սա չլսված բան էր
եւ տպագրիչի եւ հեղինակի համար:
Մենք խոսում ենք 900 էջ ունեցող գրքի մասին,
որն այնքան տարօրինակ է, որքան գրավիչ,
եւ որն ունի այնպիսի մի տեսարան,
որտեղ փոքրիկ մարդուկների ամբոխը
դուրս է գալիս քնած աղջկա բերանից
եւ դառնում հովվաշան պայթյունի պատճառ:
(Ծիծաղ)
Ջեքի Քոլինզից մի քիչ տարբեր է:
Գիրքը արդեն 14 շաբաթ ցանկի մեջ է,
արդեն ութ տպագրություն է եղել, եւ վաճառքները աճում են:
Այսպիսով, չնայած մեզ համար տպագրությունն արվեստ է,
մենք շատ լավ գիտենք, որ այն նաեւ բիզնես է,
ու եթե մենք մեր գործը լավ անենք ու մի քիչ բախտներս բերի,
մեծ արվեստը կարող է մեծ բիզնես լինել:
Ահա եւ իմ պատմությունը: Այն շարունակելի է:
Ի՞նչ տեսք այն ունի:
Այո, այն կա եւ կլինի,
բայց այս մի դիզայների համար,
էջ թերթող,
էջերի եզրերը ծալող,
լուսանցքում նշումներ անող,
թանաքից հոտ քաշող դիզայների համար,
պատմությունն այսպիսի տեսք ունի:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)