Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Shushan Davtyan Reviewer: Luiza Hakobyan
Ես ձեզ մի քիչ կպատմեմ իռացիոնալ վարքագծի մասին:
Իհարկե ոչ ձեր, այլ ուրիշների:
/Ծիծաղ/
Մի քանի տարի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) գտնվելուց հետո
հասկացա, որ գիտական աշխատանքներ գրելը այդքան էլ հետաքրքիր չէ:
Չգիտեմ էլ, թե դրանցից քանիսն եք կարդում:
Սակայն դրանք ոչ ընթերցելը, հաճախ ոչ էլ գրելը, հետաքրքիր չէ:
Գրելը նույնիսկ ավելի վատ է:
Այդպիսով որոշեցի փորձել և ավելի զավեշտալի բան գրել:
Մոտս միտք հղացավ, որ խոհարարական գիրք գրեմ:
Եվ իմ այդ գրքի անվանումը պիտի լիներ
"Սնվել առանց փշրանքների. Լվացարանակոնքի մոտ ուտելու արվեստը"
/Ծիծաղ/
Եվ դա պիտի լիներ հայացք աշխարհին խոհանոցի միջոցով:
Բավականին ոգևորված էի: Պատրաստվում էի մի քիչ խոսել
ուսումնասիրություններից, մի քիչ էլ խոհանոցից:
Գիտեք, այնքան բան ենք անում խոհանոցում, որ կարծեցի` հետաքրքիր կլինի:
Մի քանի գլուխ գրեցի:
Տարա այն ՄՏԻ հրատարակչություն, բայց նրանք ասացին.
"Գրավիչ է, բայց ոչ մեզ համար: Մեկ ուրիշին գտեք":
Ես մոտեցա այլ մարդկանց, բայց բոլորը նույնն ասացին:
"Գրավիչ է, բայց ոչ մեզ համար":
Մինչ մեկն ասաց.
"Լսիր, եթե լուրջ մտադրություններ ունես,
առաջին հերթին շարադրիր ուսումնասիրությունդ: Պարտավոր ես մի բան հրատարակել":
Հետո նոր կկարողանաս այլ բան գրել:
Եթե իրոք ուզում ես, ապա ստիպված ես":
Ես էլ ասացի. "Գիտեք, իրոք չեմ ուզում ուսումնասիրությանս մասին գրել:
Ամբողջ օրը դա եմ անում: Կուզենայի այլ բան գրել.
ինչ-որ ավելի ազատ և սակավ սահմանափակ բան:
Այդ մարդը շատ հաստատակամ էր և ասաց.
"Լսիր, դա քո ուզածին հասնելու միակ ճանապարհն է":
Ես էլ ասացի: "Լավ, դե եթե ստիպված եմ..."
Ես մի քիչ հանգստացա ու ասեցի: "Ես կգրեմ ուսումնասիրությանս մասին,
եթե այլ ելք չկա: Հետո կվերադառնամ խոհարարական գրքին":
Այդպիսով, գրեցի ուսումնասիրությանս մասին գիրքը:
Պարզվեց, որ բավականին զավեշտալի էր երկու տեսանկյունից:
Առաջին հերթին, հաճույքով էի գրում:
Բայց ամենահետաքրքրիրն այն էր,
որ սկսեցի մարդկանցից սովորել:
Գրելու համար հիանալի ժամանակաշրջան է,
քանի որ այնքան կարծիքներ կարող ես մարդկանցից ստանալ:
Մարդիկ ինձ գրում են իրենց անձնական փորձի մասին
և իրենց օրինակների մասին, տարակարծությանների
ու նյուանսների:
Եվ նույնիսկ վերջին մի քանի օրերին այստեղ լինելով`
ես ծանոթացա սևեռուն վարքագծի բարձունքների հետ,
որոնց մասին կյանքում չէի մտածել:
/Ծիծաղ/
Կարծում եմ` դա հիանալի է:
Ես ձեզ մի քիչ կպատմեմ իռացիոնալ վարքագծի մասին:
Կուզենայի սկսել տեսողական մի քանի խաբկանքի ցուցադրությամբ`
որպես ռացիոնալի մետաֆոր:
Ուրեմն, մտածեք այս երկու սեղանների մասին:
Երևի տեսել եք այս խաբկանքը:
Եթե հարցնեի` ո՞րն է ավելի երկար` ձախ սեղանի ուղղահայաց գիծը,
թե աջ սեղանի հորիզոնտալ գիծը:
Ո՞րը կնշեիք:
Արդյո՞ք ձախ սեղանի երկար լինելուց բացի այլ բան կտեսնեիք:
Իհարկե ոչ, դա անհնարին Է:
Բայց տեսախաբկանքի լավն այն է, որ կարող ենք հեշտությամբ ցուցադրել սխալները:
Տանենք գծեր, բայց դրանք էլ բան չէն բացատրում:
Կարող եմ հիմա շարժել այդ գծերը:
Ու առանց այդ գծերը փոփոխելու, հավատացեք դա չեմ արել,
ես ապացուցեցի, որ ձեր աչքերը ձեզ խաբում էին:
Հետաքրքրականն այն է,
երբ գծերը հանեմ,
այնպես կստացվի, որ մի րոպե առաջ բան չսովորեցիք:
/Ծիծաղ/
Դուք չեք կարողանա նայել ու ասել. "Լավ, հիմա ես տեսնում եմ իրականությունը անպես, ինպես կա":
Ճի՞շտ չեմ: Դուք չեք կարող ձերբազատվել
այն զգացողությունից, որ միևնույնն է մի գիծը ավելի երկար է:
Մեր ինտուիցիան մեզ խաբում է կրկնվող, կանխատեսելի և հետևողական կերպով:
Ու ոչինչ դրա հետ չենք կարող անել`
քանոն վերցնելուց ու չափելուց բացի:
Ահա ևս մեկ օրինակ: Սա իմ սիրած խաբկանքներից մեկն է:
Ի՞նչ գույնի է վերևի աղեղի տակի քառակուսին:
Դարչնագույն: Շնորհակալություն:
Իսկ ներքևի՞նը: Դեղին:
Պարզվում է դրանք նույնն են:
Ինչ որ մեկը կարո՞ղ է դա տեսնել:
Շատ մեծ դժվարությամբ:
Կարող եմ ծածկել խորանարդի մնացյալ մասը:
Ու եթե դա անեմ, կտեսնեք, որ դրանք նույնն են:
Իսկ եթե ինձ չեք հավատում, ապա կարող եք հետո վերցնել սլայդը,
փորձարկումներ անել և տեսնել, որ դրանք նույնն են:
Սակայն պատմությունը կկրկնվի,
եթե ֆոնը հանենք, ապա
խաբկանքը հետ կգա:
Չխաբնվելու տարբերակ չկա:
Իհարկե եթե դուք դալտոնիկ չեք:
Ուզում եմ խաբկանքը ընդունեք որպես փոխաբերություն (մետաֆոր):
Տեսնելը մեզ մոտ ամենալավ ստացվող բաներից մեկն է:
Մեր ուղեղի մի մեծ մաս տեսողությանն է նվիրված:
Ավելի մեծ մասը, քան որևէ այլ բանի:
Մենք օրվա ընթացքում ամենաշատը տեսնում ենք:
Մենք էվոլյուցիայով ստեղծված ենք տեսնելու համար:
Եթե անում ենք նույն կրկնվող և կանխատեսելի սխալները տեսողության մեջ,
որը մեզ մոտ ստացվող ամենալավ բաներից մեկն է:
Այդ պարագայում ինչքանո՞վ է հնարավոր ավելի շատ սխալներ չկատարելը
մեզ մոտ այդքան էլ լավ չստացվող բաներում:
Օրինակ` ֆինանսկան որոշումների ընդունման ժամանակ:
/Ծիծաղ/
Մի բան, որը մենք էվոլյուցիայի ընթացքում խնդիր չունեինք անելու:
Մենք ուղեղի հատուկ հատված չունենք դրա համար,
ինչպես նաև ժամերով չենք զբաղվում դրանով օրվա ընթացքում:
Դրա համար էլ այս դեպքերում,
մենք ավելի շատ սխալներ ենք անում:
Ու ավելի վատ է, որ չենք էլ կարողանում դրանք տեսնել:
Որովհետև տեսողական խաբկանքների դեպքում մենք կարող ենք դրանք ցուցադրել:
Սակայն իմացական (կոգնիտիվ) խաբկանքների ժամանակ շատ ավելի բարդ է
մարդկանց իրենց սխալները ցուցադրելը:
Այսպիսով, ուզում եմ ձեզ իմացական կամ
որոշումների կայացման խաբկանքներ ցուցադրել:
Սա հասարակական գիտությունների իմ ամնեասիրած գրաֆիկներից է:
Ջոնսոնի և Գոլդշտայնի աշխատություններից է վերցված:
Այն պարզապես ցույց է տալիս
մարդկանց տոկոսը, որոնք նշում են, որ
հետաքրքրված են օրգաններ նվիրաբերելու մեջ:
Սրանք եվրոպական տարբեր երկրներ են: Կարելի է տարանջատել
երկրների երկու տեսակ:
Աջում գտնվող երկրները ավելի շատ են հակված օրգաններ նվիրաբերելուն:
Իսկ ձախում գտնվող երկրները շատ քիչ
կամ շատ ավելի քիչ:
Հարցը նրանում է, թե ինչու՞: Ինչու՞ են որոշ երկրներ ավելի
շատ տալիս, իսկ որոշները՝ քիչ:
Երբ մարդկանց հարցնում ես,
նրանք սովորաբար կարծում են, թե դա պայմանավորված է մշակույթի հետ:
Այդպե՞ս չէ: Որքա՞նով եք դուք մտահոգվում այլ մարդկանց մասին:
Օրգանները մեկ այլ մարդուն տալը
հավանաբար կախված է նրանից, թե ինչքան եք մտահոգվում հասարակության մասին, ինչքան եք դրան կապված:
Իսկ միգուցե դա հավատքից է:
Սակայն, եթե նայենք պատկերին,
կտեսնենք, որ այն երկները, որոնք մեր կարծիքով նման են,
իրականում լրիվ տարբեր վարքագիծ են ցուցաբերում:
Օրինակ` Շվեդիան ամենաաջում է,
մինչդեռ Դանիան, որը մենք համարում ենք մշակույթով նման,
ամենաձախում է:
Գերմանիան ձախում է, Ավստրիան աջում:
Նիդեռլանդները ձախում են, իսկ Բելգիան աջում:
Ի վերջո, հիմնվելով եվրոպական նմանության ձեր յուրահատուկ
ընկալման վրա,
կարող եք մտածել, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կամ իրար նման են, կամ ոչ:
Պարզվում է, որ օրգանների նվիրաբերման տեսանկյունից նրանք շատ տարբեր են:
Ի դեպ, Նիդեռլանդները հետաքրքրիր պատմություն ունեն:
Կարող եք տեսնել, որ այն փոքր խմբի ամենամեծն է:
Պարզվում է, նրանք 28 տոկոսի են հասել
երկրի ամեն ընտանիքին նամակ ուղարկելով
և աղաչելով միանալ օրգանների նվիրաբերման ծրագրին:
Գիտեք արտահայտությունը. "Աղաչելով միայն այսքանի կհասնես":
Այն 28 տոկոս է օրգանների նվիրաբերման պարագայում:
/Ծիծաղ/
Սակայն ինչ էլ որ աջի երկրներն են անում,
նրանք շատ ավելի լավ աշխատանք են անում, քան աղաչելը:
Այսպիսով, ի՞նչ են նրանք անում:
Պարզվում է, գաղտնիքը ՊԱՏ-ի (Պետական ավտոտեսչության) կողմից օգտագործվող ձևերից մեկի մեջ է:
Ահա և պատմությունը:
Ձախ կողմի երնրները ՊԱՏ-ի ձևն են կիրառում,
որը հետևալ տեսքի ունի.
Նշում կատարեք, եթե ցանկանում եք մասնակցել
օրգանների նվիրաբերման ծրագրին:
Ու ի՞նչ է հետևում:
Մարդիկ չեն նշում և չեն մասնակցում:
Աջի երկրներում, որոնք ավելի շատ են նվիրաբերում,
գոյություն ունի մի քիչ տարբերվող ձև:
Այն ասում է. նշում կատարեք, եթե չեք ուզում մասնակցել:
Բավականին հետաքրքիր է, որ մարդիկ
կրկին չեն նշում: Բայց այս դեպքում նրանք մասնակից են դառնում:
/Ծիծաղ/
Հիմա մտածեք, թե սա ինչ է նշանակում:
Մենք առավոտյան արթնանում ենք և կարծում, որ որոշումներ ենք կայացնում:
Մենք առավոտյան արթնանում ենք և բացում զգեստապահարանի դուռը:
Մենք կարծում ենք, թե որոշում ենք ինչ հագնել:
Մենք բացում ենք սառնարանը և կարծում, թե որոշում ենք ինչ ուտել:
Իրականում այս ամենի իմաստն այն է,
որ մեր որոշումներից շատերը մեզանից կախված չեն:
Դրանք կախված են այն մարդկանցից, որոնք մեզ համար այդ ձևերը մշակում են:
Երբ մտնում ես ՊԱՏ,
այդ ձևը մշակած մարդը մեզ վրա մեծ ազդեցություն կունենա այն պարագայում,
թե մենք ինչպես ենք վարվելու վերջում:
Շատ բարդ է նաև կանխազգալ այդ արդյուքները: Ինքներդ մտածեք այդ մասին:
Ձեզանից քանի՞սն է մտածում,
որ երբ վաղը գնաք վարորդական իրավունքները նորացնելու
և գնաք ՊԱՏ
ու լրացնեք այս ձևերից մեկը,
ձեր վարքագիծը կփոխվի:
Շատ դժվար է պատկերացնել, թե դուք ազդեցություն կունենաք մեր վրա:
Մենք կարող ենք ասել. "Վա՜յ, այս ծիծաղելի եվրոպացիները: Իհարկե դա նրանց վրա կազդի":
Սակայն, երբ խոսքը մեզ է վերաբերվում,
մենք կարծում ենք, թե ուղղորդողը մենք ենք,
մենք մտածում ենք, որ մենք ենք հսկում իրավիճակը
և մենք ենք որոշումներ կայացնում:
Այդ իսկ պատճառով շատ բարդ է ընդունել
այն գաղափարը, որ իրականում
մեզ մոտ որոշում կայացնելու խաբկանք է, այլ ոչ իրական որոշում:
Իհարկե կարող եք ասել.
"Մեզ համար մեկ են այդ որոշումները":
Իրականում, սրանք որոշումներ են մի բանի մասին,
ինչը կպատահի մեզ հետ մահվանից հետո:
Արդյո՞ք ամենաքիչը չպիտի հետաքրքրվենք այն բանի մասին, ինչ է կատարվում մահվանից հետո,
քան այլ բանի մասին:
Այսպիսով, սովորական տնտեսագետը, որը հավատում է ռացիոնալությանը,
կասեր. "Գիտե՞ք ինչ: Մատիտ վերցնելու
և V նկարելու ծախսը անձի համար ավելի մեծ է,
քան իր որոշումից ստացված հնարավոր օգուտը":
Դրա համար էլ ստանում ենք նմանատիպ արդյունք:
Բայց իրականում սա տեղի է ունենում, ոչ թե այն պատճառով, որ հեշտ է:
Ոչ թե, որ պարզ է: Ոչ թե, որ չենք մտահոգվում:
Ընդհակառակը, որովհետև մտահոգվում ենք:
Դա շատ բարդ է և բազմաբնույթ:
Այնքան բազմաբնույթ է, որ չգիտենք, թե ինչ անենք:
Ու քանի որ գաղափար անգամ չունենք անելիքի վերաբերյալ,
մենք ընտրում ենք այն, ինչ մեզ համար արդեն ընտրված էր:
Մեկ այլ օրինակ կբերեմ:
Սա Ռեդելմայերի և Շըֆիերի աշխատությունից է:
Նրանք ասում են."Դե, այս էֆեկտը պատահում է նաև փորձագետների հետ.
մարդիկ, որոնք լավ են վարձատրվում, մասնագիտացած են իրենց որոշումների մեջ,
դա շատ են անում":
Նրանք հավաքեցին մի խումբ բժիշկների
և ներկայացրեցին մի հիվանդի գործ:
Ահա հիվանդը: Նա 67 տարեկան ֆերմեր է:
Նա ինչքան ժամանակ է տանջվում է աջ կոնքի ցավից:
Հետո բժիշկներին ասացին.
"Մի քանի շաբաթ առաջ որոշում կայացվեց,
որ այս հիվանդին ոչինչ չի օգնում...
բոլոր այս դեղամիջոցները... Ոչինչ չի գործում...
Այսպիսով դուք ուղարկում եք հիվանդին կոնքի վիրահատության
Կոնքազդրի վիրահատության... Հասկանալի՞ է:"
Այսպիսով հիվանդը կոնքազդրի վիրահատության ճամփին է:
Հետո բժիշկների մի մասին ասում են.
"Երեկ վերանայեցինք հիվանդի անկետան
և հասկացանք, որ մոռացել էիք մի դեղամիջոց օգտագործել:
Դուք չէիք փորձել այբուփրոֆենը:
Ի՞նչ կանեիք. հետ կկանչեիք հիվանդին և կփորձեիք այբուփրոֆենը,
թե կթողնեիք տանեին վիրահատության":
Լավ լուրն այն է, որ բժիշկների մեծ մասը այս դեպքում
որոշել էր հետ կանչել հիվանդին և փորձել այբուփրոֆենը:
Շատ լավ է բժիշկների համար:
Բժիշկների երկրորդ կեսին ասել էին.
"Երեկ, երբ դուք վերանայեցիք հիվանդի անկետան
և բացահայտեցիք, որ դեռևս երկու դեղամիջոց չեք օգտագործել`
այբուփրոֆեն և պիրոքսիկամ":
Նրանց ասել էին: "Դուք ունեք երկու դեղամիջոց, որ դեռ չեք փորձել: Ի՞նչպես կվարվեք":
Կթողնեք գնա, թե հետ կկանչեք:
Ու եթե հետ կանչեք, որ մի դեղամիջոցը կփորձեք` այբուփրոֆենը, թե պիրոքսիկամը:"
Մի պահ մտածեք սրա մասին: Ավելի հեշտ է
ուղարկել հիվանդին վիրահատության:
Բայց նրան հետ կանչելը հիմա դառնում է ավելի բարդ:
Առաջանում է մեկ այլ որոշման կարիք:
Ի՞նչ է պատահում այս դեպքում:
Բժիշկների մեծամասնությունը որոշում է հետ չկանչել
հիվանդին վիրահատությունից:
Ի դեպ, հուսով եմ, սա ձեզ մտածելու առիթ կդառնա,
/Ծիծաղ/
երբ գնաք բժշկի այցելության:
Բանը նրանում է, որ ոչ մի բժիշկ երբեք չի ասի.
"Պիրոքսիկամ, այբուփրոֆեն, վիրահատություն:
Եկեք վիրահատություն անենք":
Բայց այն պահին, երբ դա տրվում է որպես դիցուք,
այն մեծ ազդեցություն է ունենում մարդկանց հետագա արարքների վրա:
Ես ձեզ իռացիոնալ որոշումներ կայացնելու ևս մի քանի օրինակներ կբերեմ:
Պատկերացրեք, ես ձեզ ընտրելու հնարավորություն եմ ընձեռում.
Ցանկանու՞մ եք արդյոք գնալ Հռոմ հանգստյան օրերին:
Բոլոր ծախսերը փակվում են`
հյուրանոցը, տրանսպորտը, ուտելիքը, հիմնական նախաճաշը,
թեթև նախաճաշը:
Թե՞ ուիքենդ Փարիզում:
Փարիզում կամ Հռոմում ուիքենդները տարբեր բաներ են:
Տարբեր ուտելիքներ, տարբեր մշակույթ, տարբեր արվեստ:
Պատկերացրեք, որ ավելցանում եմ մեկ այլ տարբերակ,
որ ոչ ոք չէր ընտրել:
Պատկերացրեք ես ասում եմ. "Ուիքենդ Հռոմում,
ուիքենդ Փարիզում, թե՞ ձեր մեքենայի առևանգում":
/Ծիծաղ/
Զավեշտալի գաղափար է: Ի՞նչ պիտի մեքեանյի առևանգումը փոխի
այս պարագայում:
/Ծիծաղ/
Բայց ինչ կլինի, եթե մեքենայի առևանգման տարբերակը
մի քիչ այլ ձևակերպենք:
Ինչ կնախընտրեիք, եթե Հռոմի համար բոլոր ծախսերը
փակվում են:
Սակայն առավոտյան սուրճ չի մատուցվում:
Ցանկության դեպքում պիտի դուք ինքներդ վճարեք 2.50 եվրո:
Այսպիոսով, եթե հնարավոր է Հռոմի տարբերակը ստանալ
սուրճի հետ միասին,
ապա ինչու՞ պիտի ընտրեք Հռոմ առանց սուրճի տարբերակը:
Դա մեքենան գողանալու նման բան է: Անբարենպաստ պայման է:
Ու գիտեք, այն վայրկյանին, երբ ավելացնում եք Հռոմը առանց սուրճի տարբերակը,
սուրճով Հռոմը դառնում է ավելի ցանկալի: Մարդիկ դա են ընտրում:
Փաստը, որ կա Հռոմ առաց սուրճի,
սուրճով Հռոմը դարձնում է ավելի գրավիչ:
Նույնիսկ ավելի գրավիչ, քան Փարիզը:
/Ծիծաղ/
Ահա երկու օրինակ այս սկզբունքից:
Մի քանի տարի առաջ սա The Economist ամսագրի գովազդներից մեկն էր, որը
առաջարկում էր երեք տարբերակ:
Առցանց բաժանորդագրում 59 դոլարով:
Տպագիր բաժանորդագրում 125 դոլարով:
Կամ երկուսը 125-ով:
/Ծիծաղ/
Ես տեսա դա ու զանգահարեցի The Economist ամսագրի խմբագրությանը:
Փորձեցի պարզել` ինչ էին մտածում:
Մի մարդուց մեկն էին փոխանցում զանգս:
Մինչև միացրեցին վեբ կայքի պատասխանատուի հետ:
Զանգահարեցի, նրանք սկսեցին պարզաբանել, թե ինչ է կատարվում:
Հաջորդ բանն այն էր, որ գովազդը հանվեց առանց բացատրության:
Որոշեցի մի փորձ անց կացնել, որը
կուզենայի The Economist-ը աներ ինձ հետ:
Վերցրեցի գովազդի հայտարարությունը և տվեցի ՄՏԻ 100 ուսանողի:
Հարցրեցի. ո՞ր տարբերակը կընտրեք:
Մեծ մասը ընտրեց երրորդ տարբերակը:
Բարեբախտաբար ոչ ոք չուզեց գերակշռող տարբերակը:
Նշանակում է, մեր ուսանողները կարդալ գիտեն:
/Ծիծաղ/
Բայց եթե կա տարբերակ, որը ոչ ոք չի նախընտրում,
ապա կարող ենք հանել այն, այդպես չէ՞:
Տպեցի մեկ այլ առաջարկ:
Որտեղ հանել էի մեջտեղի տարբերակը:
Տվեցի այլ 100 ուսանողների: Ահա թե ինչ տեղի ունեցավ:
Հիմա էլ ամենագրավիչ տարբերակը դարձավ ամենաքիչը,
և հակառակը:
Մեջտեղի անօգտակար ընտրությունը,
անօգտակար էր այն պատճառով, որովհետև ոչ ոք այն չէր նախընտրում:
Բայց օգտակար էր նրանով, որ օգնում էր մարդկանց հասկանալ,
թե իրենք ինչ էին ուզում:
Իրականում, համեմատած մեջտեղի տարբերակի հետ,
ինչը տպագիր բաժանորդագրությունն էր 125-ով,
առցանաց և տպագիր բաժանորդագրությունը 125-ով հիանալի ձեռքբերում էր:
Եվ որպես հետևանք, մարդիկ դա էլ ընտրում էին:
Այստեղ հիմնական իմաստը կայանում է նրանում,
որ մենք իրականում այդքան էլ լավ չենք հասկանում մեր նախընտրությունները:
Ու քանի որ դա այդպես է,
մեզ վրա ազդում են արտաքին ուժերը:
Դիցուք տվյալները, որոշակի պայմանները և այլնը:
Մեկ այլ օրինակ:
Մարդիկ կարծում են, որ արտաքին գրավչության դեպքում,
մեկին տեսնում ենք ու միանգամից հասկանում, արդյոք մեզ դուր է գալիս անձը, թե ոչ:
Շլանում ենք նրանով, թե ոչ:
Դրա համար էլ ունենք 4 րոպեանոց ժամադրություններ:
Այդ իսկ պատճառով որոշեցի մի փորձ կատարել մարդկանց հետ:
Կցուցադրեմ ոչ իրական մարդկանց գրաֆիկական պատկերներ:
Փորձը կատարել էի մարդկանց հետ:
Որոշ մարդկանց ցույց էի տվել Թոմի և Ջերիի նկարները:
Հարցրել էի, արդյոք Թոմին, թե Ջերիին կժամադրեին:
Մասնակիցների մի կեսի համար ավելացրել էի Ջերիի տգեղ տարբերակը:
Photoshop-ով թեթևակի տգեղացրել էի Ջերիին:
/Ծիծաղ/
Մյուս կեսին տվել էի Թոմի տգեղ տարբերակը:
Հարցը նրանում էր` արդյո՞ք տգեղ Ջերին կամ Թոմը
կօգնեն իրենց ավելի հմայիչ "եղբայրներին":
Պատասխանը միանգամայն դրական էր:
Երբ կար տգեղ Ջերի տարբերակը, Ջերին ավելի ցանկալի էր:
Երբ կար տգեղ Թոմի տարբերակը, Թոմն ավելի ցանկալի էր:
/Ծիծաղ/
Այս ամենը կյանքի համար ունի երկու
կոնկրետ նշանակություն:
Եթե գնաս բար ծանոթանալու, ու՞մ կտանես հետդ:
/Ծիծաղ/
Ձեր մի քիչ ավելի տգեղ տարբերակը:
/Ծիծաղ/
Ձեզ նման, նման... Բայց մի քիչ տգեղ:
/Ծիծաղ/
Երկրորդ կետն էլ այն է,
եթե մեկը ձեզ հրավիրում է, կարող եք կռահել, թե ինչ է նա ձեր մասին մտածում:
/Ծիծաղ/
Հիմա սկսեցիք հասկանալ:
Ո՞րն է գլխավոր միտքը:
Միտքը կայանում է նրանում, որ երբ մտածում ենք տնտեսագիտության մասին,
մտածում ենք մարդու գեղեցիկ էության մասին:
"Ի՜նչ գլուխգործոց է մարդը:Ինչպիսի՜ վեհ նպատակներով": (Շեքսպիր)
Մենք այդպես ենք ընկալում ենք մեզ, ուրիշներին:
Վարքագծային տնտեսագիտությունը մարդուն
սակավ դրական է պատկերում:
Բժիշկների ասած` դա մեր կարծիքն է:
/Ծիծաղ/
Բայց մի սպիտակ կետ կա:
Իմ կարծիքով, կետը այն է, որ
հենց դա էլ վարքագծային տնտեսագիտությունը դարձնում է հետաքրքիր:
Արդյո՞ք մենք Գերմարդն ենք, թե՞ Հոմեր Սիմփսոնը:
Երբ հասնում ենք ֆիզիկական աշխարհի կառուցմանը,
հասկանում ենք մեր սահամնաափակումները:
Քայլեր ենք նախաձեռնում ու այլ բաներ ստեղծում,
որ բոլորը չէ, որ կարողանում են օգտագործել:
/Ծիծաղ/
Մենք հասկանում ենք մեր սահմանափակումները:
Եվ կառուցում ենք դրանց շուրջ:
Բայց ինչ-որ պատճառով, երբ բանական աշխարհի հերթն է գալիս,
երբ պիտի ստեղծենք առողջապահություն, թոշակային համակարգ
և արժեթղթերի շուկաներ, մոռանում ենք, որ սահմանափակ ենք:
Կարծում եմ, եթե հասկանայինք գիտակցության սահմանափակումները,
միևնույն կերպով, ինչպես հասկանում ենք ֆիզիկական սահմանափակումները,
չնայած նրան, որ դրանք այդքան էլ բացահայտ չեն՝
կկարողանայինք ավել լավ աշխարհ կառուցել:
Կարծում եմ, հենց դա էլ այս ամենի հույսն է:
Շատ շնորհակալ եմ:
/Ծափահարություններ/