Tip:
Highlight text to annotate it
X
Մ. թ. ա. 3-րդ հազարամյակում
Միջագետքի արքաներն իրենց երազները գրառում և մեկնաբանում էին մոմե սալիկների վրա:
Մեկ հազարամյակ հետո
Հին եգիպտացիները ստեղծել են երազագիրք`
թվելով շուրջ հարյուր ամենատարածված երազների նշանակությունները:
Դեռևս այդ ժամանակներից
մենք չենք դադարել փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու ենք երազներ տեսնում:
Այսպիսով մեծ թվով գիտական ուսումնասիրություններից,
տեխնոլոգիական առաջխաղացումներից
և համառություն դրսևորելուց հետո,
մենք դեռևս չունենք հստակ պատասխաններ, սակայն կան կան որոշ հետաքրքիր վարկածներ:
Մենք երազներ ենք տեսնում մեր ցանկություններն իրականացնելու համար:
Հազար ինը հարյուրականների սկզբին
Զիգմունդ Ֆրոյդն առաջ քաշեց այն վարկածը, որ մեր բոլոր երազները, մղձավանջները ներառյալ,
ոչ միայն պատկերների ամբողջություն են մեր գիտակից կյանքից,
այլ նաև ունեն խորհրդանշական իմաստ,
որը կապված է մեր ենթագիտակցական ցանկությունների իրագործման հետ:
Ֆրոյդը տեսականորեն ենթադրում էր, որ այն ամենը, ինչ մենք հիշում ենք, երբ արթնանում ենք երազից,
մեր անգիտակից, պարզ մտքերի,
իղձերի ու ցանկությունների խորհրդանշական արտահայտումն է:
Ֆրոյդը կարծում էր, որ վերլուծելով այդ հիշվող դրվագները,
մեր գիտակցության մեջ կբացահայտվի անգիտակցական բովանդակությունը,
և դրանցից ծագող հոգեբանական խնդիրները
կուսումնասիրվեն և կլուծվեն:
Մենք երազներ ենք տեսնում մտապահելու համար:
Քունն օգտակար է մտավոր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար,
սակայն քնի ընթացքում երազներ տեսնելը
ավելի գերադասելի է:
2010 թվականին փորձագետները պարզեցին,
որ սուբյեկտները շատ ավելի հեշտ էին անցնում 3Դ լաբիրինթոսը,
եթե նրանք իրենց երկրորդ փորձից առաջ երազում տեսել էին այն:
Իսկապես, նրանք շուրջ 10 անգամ ավելի լավ արդյունք գրանցեցին
քան նրանք, ովքեր մտածել էին լաբիրինթոսի մասին արթուն ժամանակ,
կամ նրանք, ովքեր ննջել էին, սակայն երազներ չէին տեսել լաբիրինթոսի մասին:
Փորձագետները կարծում են, որ հիշողության հետ կապված որոշ գործընթացներ
տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ մենք քնած ենք,
և մեր երազները այս գործընթացների իրականացման վկայությունն են:
Մենք երազներ ենք տեսնում մոռանալու համար:
Մեր ուղեղի կառուցվածքում
մոտ տասը հազար տրիլիոն նյարդային կապեր կան:
Նրանք առաջանում են այն ամենից, ինչ մենք մտածում կամ անում ենք:
1983 թվականի երազատեսության նյարդաբանական տեսության համաձայն՝
քնի ընթացքում և մեծապես ԱԱՇ փուլում,
մեր նեոկորտեքսը ստուգում է նյարդային կապերը
և ոչնչացնում ոչ պիտանիները:
Առանց այս գործընթացի,
որի արդյունքը մեր երազներն են,
մեր ուղեղը կարող է ծանրաբեռնվել ոչ պիտանի կապերով,
և կպչուն մտքերը կարող են խաթարել մտածողությունը,
ինչի կարիքն ունենք արթուն ժամանակ:
Մենք երազներ ենք տեսնում մեր ուղեղն ակտիվ պահելու համար:
4.«Շարունականան ակտիվության տեսության» համաձայն՝ երազներն այն բանի հետևանքն են,
որ մեր ուղեղը պատշաճ կերպով գործելու համար
մշտապես երկարատև հիշողություններ ստեղծելու և դրանք ամրապնդելու կարիք ունի:
Այսպիսով, երբ արտաքին տվյալների մուտքը նվազում է որոշակի մակարդակից,
օրինակ, երբ քնած ենք,
մեր ուղեղը ինքնաբերաբար ակտիվացնում է
տվյալների գոյացումը իր հիշողության տիրույթից,
ինչը մեզ է հասնում այն մտքերի և զգացումների տեսքով,
որոնք ունենում ենք երազներում:
Այլ կերպ ասած,
մեր ուղեղն օգտագործում է երազները որպես պաշտպանիչ ռեժիմ,
որպեսզի ամբողջովին չանջատվի:
Մենք երազներ ենք տեսնում փորձելու համար:
Վտանգավոր և սպառնալից իրավիճակներ ընդգրկող երազները շատ տարածված են,
և ըստ «Պարզունակ բնազդի դրսևորման» տեսության,
երազի բովանդակությունը սերտ կապված է նրա նպատակի հետ:
Անկախ նրանից, թե երազում տեսնում ենք մի անհանգիստ գիշեր, որտեղ արջը հետապնդում է մեզ,
կամ թե մութ նրբանցքում մարտնչում ենք նինջայի հետ,
այս երազները հնարավորություն են տալիս մեզ փորձելու և պատրաստ պահելու մեր «պայքար կամ փախուստ» բնազդը,
եթե դրա անհրաժեշտությունը լինի իրական կյանքում:
Բայց դա կարող է նաև հաճելի լինել,
օրինակ՝ հրապուրիչ հարևանի մասին երազը
կարող է նաև որոշակիորեն ստուգել մեր վերարտադրողական բնազդը:
Մենք երազներ ենք տեսնում ապաքինվելու համար:
Ուղեղում լարվածության նեյրոհաղորդիչները շատ ավելի պասիվ են
քնի ԱԱՇ փուլում
և նույնիսկ երազների տրավմատիկ դրվագների ժամանակ,
ինչը դրդեց փորձագետներին ենթադրել,
որ երազատեսության նպատակներից մեկը ցավային զգացումների մեղմացումն է
հոգեբանական ապաքինման համար:
Մեր երազներում տրավմատիկ իրադարձություններն ավելի քիչ մտավոր լարվածությամբ վերլուծելը
կարող է մեզ տալ ավելի պարզ պատկեր
և դրան հոգեբանորեն առողջ կերպով արձագանքելու կարողություն:
Տրամադրության որոշակի խանգարումներ և հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդիկ հաճախ քնի հետ կապված խնդիրներ են ունենում,
ինչը դրդում է գիտնականներին կարծել, որ երազատեսության պակասը
կարող է նրանց հիվանդություններին նպաստող գործոն հանդիսանալ:
Մենք երազներ ենք տեսնում խնդիրներ լուծելու համար:
Իրականությունից և պայմանական տրամաբանությունից անկախ,
երազներում մեր բանականությունը կարող է անթիվ սցենարներ ստեղծել՝
օգնելու մեզ ընկալել խնդիրները
և լուծումներ մշակել , որոնք գուցե արթուն ժամանակ չդիտարկեինք:
Ջոն Սթայնբեքը այդ երևույթն անվանել է «Քնի կոմիտե»
և հետազոտությունը հաստատել է
երազատեսության արդյունավետությունը խնդիրների լուծման գործում:
Ահա հենց այսպես նաև հռչակավոր քիմիկոս Աուգուստ Կեկուլեն
հայտնաբերեց բենզոլի մոլեկուլի կառուցվածքը,
և սա է պատճառը, որ երբեմն խնդրի լավագույն լուծումը
«քնով անցնելն է»:
Սրանք հայտնի տեսություններից ընդամենը մի քանիսն են:
Քանզի տեխնոլոգիան ընդլայնում է ուղեղը ուսումնասիրելու մեր կարողությունները,
միգուցե մի օր
ստանանք մեր հարցերի հստակ պատասխանները:
Սակայն մինչ այդ օրը, պարզապես կշարունակենք երազներ տեսնել: