Tip:
Highlight text to annotate it
X
(Երաժշտություն)
Դպրոցում ամեն օր
անթիվ ժամեր են ծախսվում
տարբեր հարցերի պատասխաններ գտնելու համար:
Բայց այժմ մենք հակառակը կանենք:
Մենք կկենտրոնանանք այնպիսի հարցերի վրա, որոնց պատասխանել հնարավոր չէ,
քանի որ պատասխաններն անհայտ են:
Երբ փոքր էի, սովորություն ունեի գլուխ կոտրել շատ հարցերի վրա:
Օրինակ` ինչի՞ է նման
շուն լինելը:
Արդյո՞ք ձկները ցավ զգում են, իսկ միջատնե՞րը:
Մեծ պայթունը պարզապես պատահականությու՞ն էր:
Կա արդյո՞ք Աստված:
Եվ եթե կա, ինչո՞ւ ենք մենք այդքան համոզված, որ նա տղամարդ է, այլ ոչ թե կին:
Ինչո՞ւ են այդքան շատ անմեղ մարդիկ ու կենդանիներ տառապում սարսափելի բաներից:
Իսկապե՞ս իմ կյանքը պլանավորված է:
Ապագան նո՞ր պետք է գրվի,
թե՞ այն արդեն գրված է
և մենք պարզապես այն չենք տեսնում: Բայց այդ դեպքում ես ունե՞մ ազատ կամք:
Ինչ էլ լինի, ո՞վ եմ ես: Մի՞թե ես միայն բիոլոգիական մեքենա եմ:
Այդ դեպքում ինչո՞ւ ես գիտակցություն ունեմ:
Ի՞նչ է գիտակցությունը: Արդյո՞ք ռոբոտներն էլ մի օր գիտակցություն կունենան:
Ես նկատի ունեմ, ես համոզված էի,
որ մի օր կստանամ այս բոլոր հարցերի պատասխանները:
Նկատի ունեմ, որ ինչ-որ մեկը պիտի իմանա, այդպես չէ՞:
Ահա.. ի՞նչ եք կարծում: Ոչ ոք չգիտի:
Այժմ այս հարցերը առավել քան երբեք ինձ հանգիստ չեն տալիս:
Բայց դրանց մեջ խորանալը շատ հետաքրքիր է,
քանի որ այն տանում է քեզ դեպի գիտելիքի հատակը
և դու երբեք չես իմանա` ինչ կգտնես այնտեղ:
Այսպիսով, այս հարցերի շարանից երկու հարց է ծնվում,
հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չունի...
Քանի՞ տիեզերք գոյություն ունի:
Ինչու՞ մենք չենք տեսնում այլմոլորակային կյանքի գոյության ապացույցը: