Tip:
Highlight text to annotate it
X
Martini Royale կաստինգի այս դրվագում ոճային պատերազմ է,
քանի որ մեր մասնակիցների թեման նորաձևությունն է:
Մենք ցանկանում ենք վճռականություն տեսնել նորաձևությունում: Դուք չպետք է կորցնեք ձեզ` ասելով.
«Ահ, արդյո±ք լավ կստացվի»: Դուք պետք է ինքնավստահ լինեք` ասելով.
«Ես երկար չեմ կենտրոնանա դրա վրա» և, եթե դուք սիրելով եք կրում զգեստը
և վստահ եք, որ այն գեղեցիկ է, ապա նույնը կմտածեն և ձեզ շրջապատող անձինք:
Բարի լույս աղջիկներ:
Բարի լույս:
Ձեր մարտահրավերն այսօր յուրաքանչյուր կնոջ սիրելի թեման է: Նորաձևությունն է:
Յուրաքանչյուրդ պետք է 2 տարբեր տեսք ապահովեք և, այնուհետև, ներկայանաք բեմահարթակի վրա:
Ձեր ստեղծած տեսքը պետք է արտահայտի ձեր ինքնությունը և ցույց տա, որ դուք յուրահատուկ
անձնավորություն եք: Սարահ Կուրրանը հանդիսանում է Wardrobe.com-ի հիմնադիրը: Նորաձևության մասնագետը, ով տիրապետում է հանդերձանք ստեղծելու նրբություններին,
ուշիուշով կհետևի ձեր կերտած կերպարներին:
Ցուցադրությունը կսկվի 1 ժամից: Հաջողություն:
Առաջին տեսքը, որով նրանք պետք է ներկայանան իրենց իսկ ստեղծած
ոճն է, բաղկացած իրենց իսկ հագուստով, որը կարտացոլի նրանց ով լինելը և այն, թե ինչպես են իրենք իրենց տեսնում:
Ես որոշեցի ներկայանալ այն հագուստով, որով կմասնակցեի լողավազանում երեկոյի:
Աֆրիկյան գլխափաթթոցով:
Ներկայացվող երկրորդ հագուստը պետք է լինի 24 ժամյա զգեստ, որը նրանք անհատապես պետք է համապատասխանեցնեն այնպես,
որ այն սազի տարբեր իրավիճակներում: Տարբերությունը կլինի այն, թե
ինչպես նրանցից յուրաքանչյուրը կհագնվի` օգտագործելով համապատասխան պարագաներ տարբեր իրավիճակներում`
սկսած ընկերների հետ հավաքույթից մինչ իսկ ընկերոջ ծնողների հետ առաջին հանդիպումը:
Շատ վառ է: Ինձ դուր է գալիս գույնը, բաճկոնն աչքի է ընկնում,
սակայն գույնը չէ, որ ինձ մոտիվացիա է տալիս:
Մարինան գիտի, թե ինչ է ուզում: Այստեղ նա իրեն չկորցրեց:
Նա առաջիններից էր, ով հայտնվեց սեղանի մոտ և նա գիտեր, թե ինչ է ուզում:
Նա ասաց Սարահին. «Սա հիանալիորեն կներկայացնի իմ անհատականությունը»:
Սարահին դա շատ դուր եկավ: Այժմ նա հանգստանում է:
Իսկ ին±չ կասես պայուսակի մասին:
Ես որոշել էի վերցնել այս պայուսակը, իսկ այժմ որոշեցի ընտրել կապույտը:
Նրանք գիտեն իրենց ոճը: Նրանք գիտեն, թե ինչ են ուզում:
Հարկավոր չէ նրանց ուղղորդել, ընդամենը պետք է նրանց ասել,
արդյոք նրանք ճիշտ ուղու վրա են, թե ոչ:
Ոճավորման վերջին րոպեներն ավարտվեցին: Ահա և ներկայանալու ժամանակը եկավ: Այժմ տեսնենք, թե ինչպես աղջիկները կներկայացնեն
իրենց բեմահարթակի վրա:
Martini-ն մոդել չի փնտրում,
այլ ուզում է գտնել անհատի:
Առաջինը` Դեբորան է Իտալիայից:
Դեբորան ընտրեց հասարակ մի բան:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ այդ զգեստը ինքն է կարել:
Գիտեմ, անհավատալի է: Նա մոդել է, բայց տաղանդավոր:
Նա գեղեցիկ է, բայց արդյոք ո՞ւնի անհատականություն:
Հաջորդը` Անաստասիան Ղազախստանցի:
Նրա հագուստը կարում է Ղազախստանի դիզայներներից մեկը: Նա երկու երեխա
ունի (ուաու, հիանալի է) նայիր, ահ, շատ հաճելի է:
Դե´ աղջիկ, ցույց տուր քեզ: Ի՜նչ զվարճալի է:
Անաստասիան ինձ իրոք զարմացրեց:
Ինձ դուր եկավ, երբ նա մոտեցավ բեմահարթակի վերջնամասին և հանեց իր կոշիկներն ու
նետեց դրանք: Այս արարքը ցույց է տալիս, թե նա ինչքան աշխույժ անձնավորություն է:
Այժմ Հարավային Աֆրիկայից Դանալիզի հերթն է:
Դանլազին ասաց, որ այս զգեստը նրա սիրելի զգեստն է, քանի որ
այն իրեն իր ընկերն է նվիրել:
Նա շատ քիչ կոսմետիկա է օգտագործում, քանի որ ունի բնական գեղեցկություն: Ապա նայիր նրա ոտքերին:
Նրա մեջ ձևականություն չկա և նա շատ ինքնավստահ է և հմայիչ:
Դանալաիզ… ուաու:
Նա ինձ շատ է դուր գալիս: Նա բնական գեղեցկություն և
հիանալի ժպիտ ունի: Նա իրեն այնպես է դրսևորում, որ արժանանում է բոլորի հավանությանը:
Հաջորդ մասնակիցը Մարինան է Լատվիայից:
Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է նա պահում իրեն տեսախցիկի առջև, կարծես ուզում է ասել. «Այո,
ես էլեգանտ եմ, ես գիտեմ, թե ով եմ ես:
Նա շատ ինքնավստահ և կանացի է: Նա չի սիրում
տաբատ կրել: Նա այնքան կանացի է:
Այդպես էլ պետք է լինի:
Հաջորդը մեր ֆլամադացի մոդայիկ Սարահն է Բելգիայից:
Նա տարբերվում է բոլորից և թեմայի մեջ է: Նա շատ հմայիչ է:
Եվ սա եզակի դեպքերից է, երբ ես նրա աչքերում կայծ եմ տեսնում:
Դա նրանից է, որ նրա հագին իր հագուստն է:
Ես հավանում եմ իրեն, բայց վստահ չեմ, որ ուրիշները ևս կհավանեն:
Ահա և մեր Սիբոն Հարավային Աֆրիկայից:
Ինձ շատ է դուր գալիս նրա գլխաշորը: Նա ասաց,որ իր հագուստի մեջ պատրաստվում է օգտագործել
աֆրիկյան ազգային տարրեր:
Նա հիանալի տեսք ունի: Ինձ շատ դուր եկավ, երբ նա ասաց, որ սովորաբար ծովափնյա միջոցառումներին Քեյփ Թաունում,
նա այսպես է հագնվում: Նա շատ կրքոտ է:
Նա հիանալի է:
Աֆրիյան թագուհի: Նա անկրկնելի էր:
Եկավ Ալեսանդրայի ժամանակը: Նա Իտալիայից է:
Նա ընտրել է հասարակ, սակայն բնական տարբերակը:
Կարծում եմ, որ դու ունես միայն մեկ հագուստ, որպեսզի տպավորություն թողնես և ես այդ տպավորությունը ստացա:
Ջինսեր և շապիկ, բայց դե գիտես...
Կարճ ժամանակ անց աղջիկները կփոխվեն և նորից կհայտնվեն բեմահարթակի վրա,
որպեսզի ցուցադրեն 24 ժամյա հագուստը:
Դեբորան առաջին հանդիպման պետք է գնա:
Նա շատ ցուցումների կարիք չունի: Նա ապշեցուցիչ է և շատ գեղեցիկ:
Անաստասիան պետք է գնա ընկերոջ ծնողների հետ առաջին հանդիպմանը:
Նա շատ լավիկն է:
Գոտին շատ բարձր է գոտկատեղից: Առաջին անգամ եմ տեսնում, որ գոտին կապեն այդքան բարձր լինի:
Ես հարցրեցի նրան. «Դու մի՞շտ ես այսպես հագնվում» և նա պատասխանեց. «Այո»:
Իսկ Դանալիզը պատրաստվում է նորաձևության ամսագրում աշխատանքի համար հարցազրույցի գնալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես է նա
բռնակները թաքցրել պայուսակում:
Ես նրան ասացի, որ չի կարող գնալ հարցազրույցի այդպիսի երկար բռնակներով
և խորհուրդ տվեցիպահել դրանք: Արդյունքում այն ստացավ փոքրիկ պայուսակի տեսք: Նա անպայման կստանա այդ աշխատանքը:
Այո, անպայման:
Մարինան երկար ուղևորություն ունի առջևում և նա շատ ինքնավստահ է:
Նա չասաց, թե ինչ է պատրաստվում անել: Նա ընտրել էր գոտի, որպես պարագա
և ես նրան միայն ասացի, որ հանի այն, քանի որ այն չէր սազում իր հանդերձանքին:
Սարահն լոնդոնյան նորաձևության շաբաթին հաջորդող երեկոյին է գնում: Նա տարբերվում է բոլորից: Կարծում եմ,
որ նա շատ հետաքրքիր է և յուրահատուկ:
Իսկ Սիոբոն պատրաստվում է գնալ նախաճաշի ընկերների հետ:
Սա լրիվ ուրիշ կեցվածք է: Եթե դու նկատեցիր, նա իր կիսաշրջազգեստը բարձրացրել էր և իջեցրել
զգեստի ամրակները` լիովին փոխելով զգեստը:
Ալեսանդրան այժմ պետք է հանդիպի Դեվիդի հետ:
Ես կենտրոնացած եմ, սակայն [սայթաքում է]
Հիանալի է…
Նա սահուն հաղթահարեց այդ սայթակումը: Ին±չ ես կարծում, արդյոք նա մարմնավորո՞ւմ է այն,
ինչ մենք փնտրում ենք: Սա միակ հարցն է, որը ես կցանկանայի տալ:
Նա սահում է այստեղ` ասելով, որ «Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն»:
Ես շատ հուզված եմ բեմահարթակ դուրս գալուց հետո,
սակայն ես շատ եմ սիրում այդպիսի զգացողություններ, երբ ուզում ես մի բան
ավելի ու ավելի
Սա վերջին մարտահրավերն էր: Այժմ ձեր հերթն է
խմբում ձեր սիրելի մասնակցի օգտին քվեարկելու համար:
Ըստ ձեզ, ո՞վ է լավագույն կերպով մարմնավորում է «Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն» կարգախոսը: Յուրաքանչյուր դրվագում կարող եք միայն մեկ մասնակցի համար քվեարկել:
Դիտեք, թե ինչպես են աղջիկները հաղթահարում
մարտահրավերները իրենց խմբերում:
Ձեր քվեները մեր 28 մասնակիցների համար որոշիչ են, բայց եթե
չեք կարողանում կողմնորոշվել, թե ում ընտրել, ապա ինչո՞ւ ետ չդառնալ,
դիտել մյուս դրվագները և գտնել ձեր սիրելիին: Օգնեք ձեր սիրելի մասնակցին` քվեարկելով նրա օգտին: