Tip:
Highlight text to annotate it
X
Translator: Nelli Manucharyan Reviewer: Kristine Sargsyan
Բոլոր մարդիկ ուսուցչի կարիք ունեն:
Նշանակություն չունի, թե դու բասկետբոլ խաղացող,
թենիսիստ, մարմնամարզիկ
թե բրիջ խաղացող ես:
(Ծիծաղ)
Իմ բրիջի ուսուցիչը՝ Շերոն Օսբերգը,
ասում է, որ ինքն իր ծոծրակի լուսանկարներ ավելի շատ ունի,
քան որևէ մեկը աշխարհում: (Ծիծաղ)
Կներես, Շերոն: Ահա, խնդրեմ:
Մենք բոլորս կարիք ունենք այն մարդկանց, ովքեր մեզ կհայտնեն իրենց կարծիքը:
Ահա այդպես ենք կատարելագործվում:
Դժբախտաբար, մարդկանց մի խումբ կա,
որը գրեթե ոչ մի արձագանք չի ստանում,
որը կօգներ իրենց գործում կատարելագործվել,
և այս մարդիկ
ունեն ամենակարևոր մասնագիտություններից մեկը աշխարհում:
Ես խոսում եմ ուսուցիչների մասին:
Երբ ես ու Մելինդան իմացանք,
որքան քիչ օգտակար արձագանք են ստանում ուսուցիչները
մենք իսկապես ցնցվեցինք:
Մինչև վերջերս 98 տոկոսից ավելի ուսուցիչներ
ստացել են միայն մեկ արձագանք՝
բավարար:
Եթե իմ բրիջի ուսուցիչը երբևէ ինձ ասեր,
որ ես «բավարար» ընդունակություններ ունեմ բրիջում,
ես երբեք հաջողության հասնելու հույս չէի ունենա:
Ինչպե՞ս կիմանայի, թե ով է լավագույնը
Ինչպե՞ս կիմանայի, որ ես դա անում եմ այլ կերպ:
Այսօր շրջանները աշխատում են բարելավել
ուսուցիչներին գնահատելու համակարգը,
սակայն մենք գրեթե ոչ մի արձագանք չենք տալիս նրանց,
որը կօգներ կատարելագործելու նրանց աշխատանքը:
Մեր ուսուցիչները արժանի են ավելիին:
Այն համակարգը, որ ունենք այսօր, արդարացի չէ նրանց հանդեպ:
Այն արդարացի չէ ուսանողների հանդեպ
և Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը վտանգի տակ է դնում:
Ուստի այսօր, ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել բոլոր ուսուցիրներին
կատարելագործման գործիքներ ստանալ, որոնք նրանց հարկավոր են և որոնց նրանք արժանի են:
Եկե՛ք սկսենք այն հարցից, թե ով է առաջատարը:
Դե, դժբախտաբար ուսուցիչների գնահատման համակարգի
ոչ մի միջազգային վարկանիշային աղյուսակներ չկան:
Ուստի ես նայեցի այն երկրները,
որտեղ ուսանողները ամենաբարձր ուսումնական առաջադիմությունն ունեն
և նայեցի, թե ի՞նչ են նրանք անում,
որպեսզի օգնեն ուսուցիչներին կատարելագործվել:
Դիտարկենք ընթերցանության հմտությունների վարկանիշները:
ԱՄՆ առաջին տեղում չէ:
Մենք նույնիսկ 10-րդ տեղում չենք:
Մենք կիսում ենք 15-րդ տեղը Իսլանդիայի և Լեհաստանի հետ:
Այժմ, ընթերցանության ուսուցման մեջ ԱՄՆ-ից
ավելի լավ արդյունքներ ունեցող այդ երկրներից
քանի՞սն ունեն ուսուցիչներին կատարելագործվել օգնելու
ֆորմալ համակարգ:
14-ից 11-ը:
ԱՄՆ-ն 15-րդ տեղում է ընթերցանության մեջ,
սակայն մենք 23-րդն ենք գիտության և 31-րդը մաթեմատիկայի մեջ:
Այսպիսով, մենք իսկապես գրեթե առաջատար ենք մի բնագավառում,
այն է՝ մեր ուսուցիչներին կատարելագործվելու
հնարավորություն տալու ձախողման մեջ:
Եկե՛ք դիտարկենք ուսուցման մեջ ամենաառաջատարին՝
Չինաստանի մարզ Շանհային:
Այժմ նրանք առաջատարն են բոլոր բնագավառներում՝
ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ,
և Շանհայի ապշեցուցիչ հաջողության գաղտնիքներից մեկը
ուսուցիչներին կատարելագործվել օգնելու կարողությունն է:
Նրանք երիտասարդ ուսուցիչներին ավագ գործընկերների
աշխատանքին հետևելու հնարավորություն են տվել:
Նրանք ամենշաբաթյա ուսումնական խմբեր ունեն,
որտեղ ուսուցիչները հավաքվում և քննարկում են աշխատանքի հաջող մեթոդների մասին:
Նրանք նույնիսկ պահանջում են, որ յուրաքանչյուր ուսուցիչ հետևի
և կարծիք հայտնի գործընկերների աշխատանքի մասին:
Դուք կարող եք հարցնել, թե ինչո՞վ է նման համակարգը այդչափ կարևոր:
Այն պատճառով, որ ուսուցչի մասնագիտության մեջ
այնքան տարբերակներ կան:
Որոշ ուսուցիչներ շատ ավելի արյունավետ են, քան մյուսները:
Իրոք, ողջ երկրում կան ուսուցիչներ,
ովքեր օգնում են ուսանողներին հասնել անհավատալի հաջողությունների:
Եթե այսօրվա միջին մակարդակի ուսուցիչը
կարողանար այն ուսուցիչների հաջողություններին հասնել,
ապա մեր ուսանողները կհիացնեին ողջ աշխարհը:
Ուստի, մեզ հարկավոր է մի համակարգ, որը կօգնի մեր ուսուցիչներին
լավագույների շարքերում հայտնվել:
Բայց ինչպիսի՞ն կլիներ այդ համակարգը:
Դա պարզելու համար, մեր հիմնադրամը
աշխատել է երկրի վարչական բոլոր տարածքների
3.000 ուսուցիչների հետ
մի նախագծում, որը կոչվում է «Արդյունավետ դասավանդման միջոցներ»:
Մեր դիտորդները դիտում էին
ուսուցիչներին դասարանում
և գնահատում, թե ինչպես են նրանք վարվել մի շարք պրակտիկաներում:
Օրինակ, արդյո՞ք նրանք ուսանողներին
բարդ հարցեր են տվել:
Կամ հաջողվե՞լ է արդյոք բազմաթիվ տարբերակներով բացարտել միտքը:
Մենք նաև հարցաթերթիկներ ենք տվել ուսանողներին լրացնելու այսպիսի հարցերով.
«Գիտի արդյո՞ք ձեր ուսուցիչը,
թե երբ է դասարանը ընկալում դասը»:
«Դուք սովորե՞լ եք ուղղել ձեր սխալները»:
Եվ այն, ինչ պարզեցինք, շատ հետաքրքրշիր էր:
Նախ, այն ուսուցիչները, ովքեր այս դիտումների ընթացքում լավ արդյունքներ սուսադրեցին,
ունեին ավելի բարձր առաջադիմությամբ ուսանողներ:
Ուստի, սա խոսում է այն բանի մասին, որ մենք ճիշտ հարցեր ենք բարձրացնում:
Եվ, երկրորդ՝ նախագծի ուսուցիչները մեզ ասացին,
որ այդ տեսագրությունները և ուսանողների լրացրած հարցաթերթիկները
շատ օգտակար դիագնոստիկ միջոցներ էին,
քանի որ դրանք մատնանշում էին հենց այն բացթողումները,
որտեղ հարկավոր էր շտկումներ կատարել:
Այս տեսագրությամբ ուզում եմ ձեզ ցույց տալ
ԱԴՄ նախագիծը գործողության մեջ:
(Երաժշտություն)
(Տեսագրություն) Սարա Վեսսլինգ. Բարի առավոտ, բոլորին:
Եկեք պարզենք, թե ինչ ենք անելու այսօր:
Սկզբի համար մենք կանենք սխալների ուղղում, լա՞վ:
Սխալների ուղղման օր, և մեր նպատակն է, որ դասի վերջում
ձեզանից յուրաքանչյուրը կարողանա պարզել, թե
արդյոք ունեք լավ փաստարկներ ձեր էսսեներում:
Իմ անունը Սարա Վեսլինգ է.
Ես անգլերենի ուսուցիչ եմ
Ջոնսթոնյան ավագ դպրոցում Ջոնսթոնում, Այովա:
Թեքվե՛ք ձեր կողքին նստած ընկերոջ կողմ:
Եվ ասացեք նրան, թե ինչ եք կարծում, ինչ ի նկատի ունեի, երբ խոսում էի լավ փաստարկների մասին--
Կարծում եմ, ուսուցիչների համար տարբերություն կա,
մեր արածը տեսնելու վերացական պատկերացման
և իրական պատկերի միջև:
Լավ, այժմ ես կխնդրեի հավաքել ձեր տետրերը:
Կարծում եմ, այն ինչ տեսագրությունը տալիս է մեզ
հենց այդ իրական պատկերն է:
Դուք, փաստորեն, չեք կարող վիճարկել այն, ինչ տեսնում եք տեսագրության մեջ,
և դրանից սովորելու շատ բան կա,
և դա տեսնելուց հետո կան շատ եղանակներ
որպես մասնագետի կատարելագործվելու համար:
Ես ունեմ սիրողական տեսախցիկ և փոքր եռոտանի
և տեղադրված փոքր լայնանկյուն ոսպնյակներով:
Դասի սկզբում ես պարզապես այն ամրացնում եմ
դասարանի ետնամասում: Դա կատարյալ պատկեր չէ:
Տեսախցիկը կատարվող ամեն փոքր բան չի որսում:
Սակայն ես կարող եմ լսել ձայնը: Ես կարող եմ շատ բան տեսնել դրանով:
Եվ կարող եմ շատ բան սովորել դրանից:
Ուստի, դա իսկապես պարզ,
բայց հզոր արտացոլող գործիք է:
Շատ լավ, եկեք սկզբում նայենք այն երկարը, լա՞վ:
Երբ վերջացնում եմ նկարահանումը, տեսագրությունը տեղադրում եմ համակարգչիս մեջ,
հետո սկանավորում և դիտում եմ այն:
Եթե չգրեմ տվյալները ՝ չեմ հիշի:
Ուստի, գրառումներ անելը իմ մտածողության մի մասն է կազմում,
և ես ինձ համար բացահայտել եմ այն ինչ տեսնում եմ, երբ գրում եմ:
Ես իսկապես դա օգտագործել եմ իմ անձնական աճի համար
և դասավանդման ռազմավարության, մեթոդաբանության,
դասվարության և
և դասարանային բոլոր այլ միջոցառումների մասին իմ մտորումներում:
Ես ուրախ եմ, որ մենք դա արել ենք անցյալում,
քանի որ այժմ կարող ենք համեմատել, թե որոնք են գործում և որոնք՝ ոչ:
Կարծում եմ, տեսագրությունը բացահայտում է
այն, ինչ տիպիկ է մեզ՝ ուսուցիչներիս համար
ինքներս հասկանալու
այնուհետև ուրիշներին բացատրելու,
թե իրականում ինչի մասին է այս բարդ աշխատանքը:
Կարծում եմ սա մի միջոց է ցույց տալու այն,
ինչը մենք չենք կարող տեղ հասցնել դասերի միջոցով,
այն, ինչը դուք չեք կարող բացատրել ստանդարտով,
այն, ինչը դուք չեք կարող նույնիսկ երբեմն լուսաբանել
մանկավարժական գրքում:
Դե, ուրախ հանգստյան օրեր բոլորին:
Կտեսնվենք:
[Ամեն դասարան կարող է այդպիսին լինել]
(Ծափահարություններ)
Բիլ Գեյթս. Մի օր, մենք կուզենանք, որ Ամերիկայի
բոլոր դասարանները այսպիսին լինեն:
Բայց մենք դեռ անելու շատ բան ունենք:
Ուսուցչի բարելավվելու ենթակա բնագավառների հայտնաբերումը
հաղթանակի միայն մի մասն է:
Մենք պետք է նրանց տանք այն գործիքները,
որով նրանք կաշխատեն այն խնդիրների վրա:
Եթե դուք հասկացել եք, որ կարիք ունեք կատարելագործել
կոտորակների ձեր դասավանդումը,
ապա դուք պետք է դիտեք այն մարդու տեսագրությունները,
ով աշխարհում լավագույնն է կոտորակներ դասավանդելու մեջ:
Ուստի լիարժեք հետադարձ կապի և
կատարելագործման համակարգի ստեղծումը հեշտ չի լինի:
Օրինակ, ես գիտեմ որոշ ուսուցիչների,
ովքեր այդքան էլ լավ չեն վերաբերվում
դասարանում տեսախցիկի գախափարին:
Սա իհարկե հասկանալի է, սակայն ԱԴՄ փորձը
ակնկալում է, որ եթե ուսուցիչները լավ տիրապետեն գործընթացին,
եթե նրանք հավաքեն իրենց սեփական տեսագրությունները
և ընտրեն այն դասերի տեսագրությունները, որոնք կուզենային հանձնել,
ապա նրանցից շատերը մեծ ուրախությամբ կմասնակցեին:
Այս համակարգի ստեղծումը
զգալի ներդրումներ կպահանջի նույնպես:
Մեր հիմնադրամի հաշվարկներով այն կարժենա
մինչև հինգ միլլիոն դոլլար:
Այժմ դա մեծ գումար է, սակայն մյուս կողմից
դա երկու տոկոսից պակաս է այն գումարից,
որ մենք հատկացնում ենք ուսուցչի տարեկան աշխատավարձին:
Ուսուցիչների վրա ազդեցությունը արտակարգ կլիներ:
Մենք վերջապես նրանց հետադարձ կապ տալու
ինչպես նաև դրանով աշխատելու հնարավորություն կունենոյինք:
Բայց այս համակարգը ավելի մեծ
օգուտ կլիներ մեր երկրի համար:
Այն մեզ համար ճանապարհ կհարթեր իմանալու, որ
բոլոր մեր ուսանողները կստանան բարձրամակարդակ կրթություն,
կգտնեն արժանավոր և վարձատրվող աշխատանք
և իրենց երազանքներն իրագործելու հնարավորություն կունենան:
Սա ոչ միայն կդարձնի մեր երկիրը ավելի հաջողակ:
Սա կդարձնի մեզ ավելի արդար ու ազնիվ նույնպես:
Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունենք
մեր բոլոր ուսուցիչներին արժանի աջակցություն տալու:
Հուսով եմ, որ դուք նույնպես:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)