Tip:
Highlight text to annotate it
X
Ես ցանկանում եմ տղա,որ կարդում է:
Մեկին, ում կյանքի մասին սովորեցրել են փառահեղ նախադասությունները:
Նա այն տեսակն է, որ ստեղծադործող է, պերճախոս և հարուստ կենսափորձ ունեցող,
որովհետև նա սովորել է հենց մեծ գրողների պատմություններից:
Գիտեմ, դժվար է գտնել մեկին
ով կորոշի իրեն կորցնել մի աշխարհում կազմված միայն գրված բառերից
այլ ոչ թե վատնի իր զգացմունքները որևէ բառում;
Մի տղա ով գիտի, թե ինչ ուրախության կարող է հասնել ամեն ինչ վտանգելով,
որպեսզի ուղղակի լինի մեկի հետ ում տենչում է: Ուինսթոն Սմիթ
ով չի վախենում մտքի հանցանքներից և հանդիմանում է մեծ եղբորը, որ լինի իր Ջուլիայի հետ:
Ես ուզում եմ տղա ով գիտի տարբերությունը
իսկապես ապրելու և ուղղակի շնչելու միջև:
Մեկին ում Հեմինգուեյն ու Օսկար Ուայլդն են սովորեցրել,
թե ինչպես դուրս գալ ստվերից:
Այդպիսի տղայի հետ
ես դեմ չեմ լինի,եթե նա չպատասխանի հեռախոսազանգերիս,
որովհետև նա հավանաբար կորած կլինի որևէ պոեզիայի գրքում
չնկատելով ոչինչ,նա ամեն հատվածով իր սրտին է կապում մի անծանոթ զգացմունքային հանգույց:
Գիշերը, երբ նա չկարողանա քնել՝ չի ձգտի
քնահաբերին, բայց կձգտի գրապահարանին:
Կփնտրի հարմարավետություն բոլոր այն բառերում, որոնք նա կարդացել է իրեն ծանոթ գրքում անհամար անգամ:
Տղա, որ նայում է ինձ նույն հիացմունքով ինչպես Դորիան Գրեյը
նայում է իր արտացոլանքին:
Տղա ում մատները անցել են հազարավոր էջերի միջով,լցված հսկայական հուզմունքով եվ սիրով
կոտրված սրտով և ցավով, քանզի նա կյանքի մի կետում
զգացել է զգացմունքի ամեն երանգ մինչ իր աչքերը քաղցած
կլանել են ամեն տառ:
Նա կլինի մեկը, ով կտեսնի իմ մեջ բոլոր դժբախտ և անավարտ սիրային պատմությունները
և կանի իր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք երջանիկ ավարտ:
Ուզում եմ տղա, ով կկարևորի մեր ամեն պահը: