Tip:
Highlight text to annotate it
X
Խոսակցականի գաղտնիքները։
'Minature' (Հայ․ մանր)՝ նշանակում է
հատկանշականորեն փոքր քան
նմանատիպ խմբի կամ կարգի այլ անդամներ։
Այս բառի արմատները արմատավորվել են Լատինական «մինիմում»( Լատ․ 'minimum') բառից,
որը նշանակում է «կարմիր արճիճ։»
Մինիմումը մասնավորապես արճիճի մի խառնուրդի անունն էր,
որը Միջին դարերում օգտագործվում էր որպես գունանյութ։
Որովհետև այդ ժամանակներում դեռևս տպագրություն գոյություն չուներ,
գրքերի ընդօրինակումը կատարվում էր գրիչների խմբերի օգնությամբ,
որոնք մեծ դժվարությամբ՝ ձեռքով արտագրում էին ձեռագրերը։
Ամեն անգամ, երբ հարկ էր լինում սկսել նոր գլուխ
կամ տեքստի նոր բաժին,
նրանք դա ցույց էին տալիս՝ սև գույնի փոխարեն
կարմիր գունանյութը՝ մինիմումը օգտագործելով։
Մեկ այլ կարևոր տեսողական միջոց էր նաև տառերի ընդգծումը, որ օգտագործվում էր
տեքստի կարևոր հատվածները նշելու համար։
Դա արվում էր տառերի չափը մեծացնելով, կամ
դրաք զարդանախշելով և գունավոր մեծատառեր օգտագործելով։
Հաճախ նաև այդ տառերը նկարազարդվում էին։
Շուտով Իտալացիները սկսեցին անվանել
այս աշխատատար և մանրամասն նկարազարդումները
«մինիատյուրա» (Լատ․ 'miiatura') բառով։
Այս նկարազարդումների փոքր չափի պատճառով հենց
մինիատյուրաները սկսեցին ասոցացվել բոլոր տեսակի փոքր իրերի հետ
և ծնեցին նույն արմատով այլ բառեր։
Օրինակ՝ լատիներեն «մինիմում» (Լատ․ 'minimum')-նշանակում է նվազագույն։
«Մինիատյուրա»(Լատ․ 'miniatura') բառը 16-րդ դարում տարածվեց անգլերենում
որպես «մինիատյուր» (Անգլ․ 'miniature')։
Այդ ժամանակից ի վեր այն ունի հենց այն իմաստը,
որին մենք ծանոթ ենք հիմա։