Tip:
Highlight text to annotate it
X
Այն ինչ մենք կբացահայտենք այս վավերագրական ֆիլմում ներկայացնում է այն տեղեկությունները,
որոնք ուղղակիորեն ստացվել են բուն Սիրուսի քաղաքակրթության կողմից,
որը գալիս է Սիրուս Ա համակարգից:
Այս ֆիլմը Տերա Գալակտիկա շարքին չի պատկանում, այլ
լրացումն է այն տեղեկատվության, որը կներկայացվի
ձեր ուշադրությանը այս շարքում:
Ի սկզբանե կարևոր է հասկանալ,
այն ինչ կբացահայտվի այստեղ հիմնված չէ
հեռացգացությամբ ստացված տեղեկատվության հիման վրա:
Այն ինչ մենք կներկայացնենք այստեղ, էական տեղեկատվություն է,
ստացված անմիջականորեն Սիրուսի այլմոլորակային էակներից:
Ինչպես դուք արդեն կռահեցիք, կոնտակտը ֆիզիկական հարթության վրա (3D) չէ որ կայացել է,
այլ՝ գերադաս- եթերային հարթության (4D):
Այս կոնտակը կարելի դարձավ հստակ երևակայությամբ,
բարձր և որակյալ եթերային հարթության վրա:
Կապը տեղի է ունեցել Սիրուսի հսկայական
տիեզերանավի ներսում, որը գտնվում է Երկրին մոտ՝ եթերային հարթության վրա:
Մենք խոսել ենք այս գերհսկա տիեզերանավի մասին
Տերա Գալակտիկա-ի առաջին մասում:
Տիեզերանավի անունը շատ նման է
«Անաիս» բառին, թեև իրականում, Սիրուսի լեզվով արտասանելիս
այն ավելի երկար է հնչում:
Սակայն ինտոնացիան, ըստ մարդկային ականջի, ընկալվում
և նման է «Անեշ» բառին:
Այս մերձեցումը պայմանավորված է այն փաստով,
որ Սիրուսցիները միարժամանակ արձակում են
երեք տարբեր ձայնային հաճախականություն, ի տարբերություն մարդուն,
որի ձայնը հնչում է միայն մեկ հաճախականությամբ:
Այդ պատճառով է, որ մարդկային ուղեղը կարողանում է մոտավոր մեկնաբանել
Սիրուսի լեզվի հնչյունները, որոնք ավելի երփներանգ են
ու ավելի բարդ քան Երկրինը:
Այս անգամ կոնտակտ հաստատվեց ի շնորհիվ տիեզերանավի իրազեկության:
Այլ կերպ ասած, պատասխանները հիմնականում տրվում էին
իր իսկ հսկա Սիրուսի տիեզերանավի կողմից:
Կոնտակտից մի քանի ժամ առաջ մտովի պահանջ ներկայացվեց
պարզելու այն երեք հարցերի պատասխանները, որոնք «շատ թեժ» են
համարվում ներկայումս ինտերնետում:
1. Ո՞վ է ճիշտ գիսաստղ Այզոնի վերաբերյալ, Կոբրան թե Թոլեքը:
2. Ի՞նչ է իրականում գիսաստղ Այզոնը և ո՞րն է նրա դերը
աշխարհի ներկայիս իրավիճակում:
3. Ովքե՞ր են այն էակները, որոնք ժամանել են երկու հսկայական տիեզերանավերով,
որոնք ունեն ուղիղ անկյան ձև և «թաքնված» են
լուսնի խավար կողմում:
Տրամադրված տեղեկությունը ճշգրիտ էր և զարմանալի:
Այստեղ մենք նախ և առաջ դիմում ենք նրանց,
ովքեր ի վիճակի են ընդունելու այս տեղեկությունները,
ովքեր ենթակա չեն անիմաստ նախապաշարման և ովքեր ցուցաբերում են
որոշակի կարգի մտավոր հմտություն:
Այնուամենայնիվ, այն ինչը կբացահայտվի այստեղ վերաբերում է
ամբողջ մարդկությանը:
Գիսաստղ Այզոնը,
Իրադարձությունը,
Դրանց ճշմարտությունը:
Թեև գիսաստղ Այզոնը և իրադարձության շատ տարրեր,
որոնք տեղի կունենա Երկրի վրա, համեմատաբար հայտնի են, բայց այս ֆիլմը
առաջին անգամ կներկայացնի ամբողջական պատկերը
և դրանց լիարժեք առնչությունը:
Շատերի համար դժվար կլինի այս տեղեկատվությունը հասկանալ
և ընդունել:
Դժվարությունը կայանում է նրանում, որ Այզոնի և մոտալուտ իրադարձության մասին,
վերջին ամիսներին խոսվել է
տարբեր եղանակներով:
Հսկայական ապատեղեկատվությունը զուգորդվում է անտեղյակ
և դյուրահավատ բազմաթիվ ինտերնետային համացանցի բաժանորդների, բլոգերների և լույս- ծառայողների:
Բազմաթիվ կարծիքներ համախմբված են հիմնականում երկու տեսակետների շուրջ,
դրանք արտահայտվում են այլմոլորակային երկու քաղաքակրթության ներկայացուցիչների՝
Կոբրայի (Փլեդիան քաղաքակրթության և ընդիմադիր շարժման ներկայացուցիչ)
և Թոլեք (Անդրոմիդա քաղաքակրթության Երկրի
ներկայացուցիչը):
Կոբրայի կարծիքն այն է, որ Այզոնը պարզ գիսաստղ է, և ապա պնդում է,
որ այն չի կարող դիմակայել անցնելով Արեգակի կողքով:
Ի հակադրություն՝ Թոլեքի կարծիքն այն է, որ Այզոնը ըստ էության
վիթխարի այլմոլորակային տիեզերանավ է, որն ունի շատ յուրահատուկ առաքելություն
կապված այն անդառնալի վերափոխումների հետ, որոնք տեղի են ունենլու
Երկրի վրա:
Այս երկու կարծիքների հիման վրա բազմաթիվ
հարցազրույցներ և պատմություններ են ներկայացվել:
Այնուամենայնիվ, երբ ավելի մոտկից ենք նայում, հասկանում ենք,
որ սրանք միայն նույն թեմայի հոլովումներն են:
Տարրերը մշտապես նույնն են և ընդգծում են գիսաստղ Այզոնի
ընդհանուր կողմերը առանց հավելյալ և
կոնկրետ տվյալների:
Ամեն ինչ կարծես թե նման է մի խաղի, որտեղ խաղացողները կանգնած են
շրջանաձև և պարբերաբար իրար են փոխանցում միևնույն գնդակը:
Հիմնականում այս իրավիճակի պատճառը,
ներկայացված սահմանափակ տեղեկատվությունն է,
իրական ուղղակի փորձառության բացակայությունը
այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչների հետ:
Կայքերում, բլոգներում կամ հարցազրույցներում ներկայացված փորձառությունները
հիմնված են «հեռակառավարման շփման», հազվադեպ «մտապատկերման» հիման վրա:
Նման դեպքերում խնդիրն այն է, երբ անձը, որն ունեցել է նման
փորձառություններ, անձամբ նպաստում է այդ ամենի մեկնաբանմանը:
Հաղորդագրությունը, որն ուղարկվում է այլմոլորակային էակների կողմից հաճախ
«զարդարվում» է և փոփոխության ենթարկվում սուբյեկտիվ ձևով:
Այդպիսով, հաղորդագրությունը ներկայացվում է բավականին տարբեր իր
ինքնատիպ ձևից, որն փոխանցվել է այլմոլորակայինների կողմից:
Սա հանգեցնում է շփոթության, հիասթափության, պատրանքների և
նախապաշարումների, ինչը և խանգարում է իրադարձությունների հավասարակշռությանը:
Ավելացնենք, որ ուղղակիորեն կապի դեպքերը
այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչների հետ
շատ հազվադեպ են:
Նման շփման կայունության և պարբերական լինելու համար անհրաժեշտ է հետևյալը,
կապ հաստատող անձը և
այլմոլորակային էակը պետք է լինեն որոշակի մերձեցման
և կամ ռեզոնանսի մեջ:
Բացի այդ, անհրաժեշտ է, որ մարդը ունենա որոշակի
եթերային և աստղային գիտակցական փորձառություն և
ինչպես նաև հնարավորություն հիշելու
և վերարտադրելու այն ամենը, ինչը տեղի է ունեցել թեթև հարթության վրա, ֆիզիկական հարթություն վերադառնալուց հետո:
Մարդիկ մեկնաբանում են իրենց եթերային կամ աստղային
փորձառությունները դնելով դրանք
ֆիզիկական հարթության օրինաչափությունների, մտածողության և գործողությունների կողքին:
Շնորհիվ վիբրացիաների հաճախականության այն մեծ տարբերությանը,
որը գոյություն ունի ֆիզիկական և բարձր հարթությունների միջև,
ինֆորմացիայի վերարտադրումը շատ հաճախ
դժվար է լինում:
Այս ամենը ավելի դժվար է անել երբ մարդը, որը անցնում է նման
փորձառությամբ լավ պատրաստված չէ կամ բավականաչափ զարգացած չէ իր
էներգետիկ, էմոցիոնալ, մտավոր և
գերմտավոր կառուցվածքներով:
Նրանք տարակուսանքով կվերաբերվեն իրենց ունեցած փորձառությանը,
կամ կարող են չհիշել ամբողջ փորձառությունը՝
ունենալով բաց թողումներ իրենց հիշողության մեջ:
Նման իրավիճակում միտքը հակված է ինքնաբերաբար լրացնելու այդ բացերը
այնպիսի տարրերով, որոնք իրական չեն, բայց սա տեղի է ունենում այնպես,
որ մարդը չի գիտակցում, որ ինքը իմպրովիզացիա է անում
և փոխում է բուն տեղեկատվությունը:
Ընթերցողները և ունկնդիրները, ովքեր ստանում են նման տեղեկություններ հիմնվում են դրանց վրա,
հաճախ նրանք ոգևորվում են, բայց որոշ ժամանակ անց
պարզվում է, որ իրականությունը չի համապատասխանում տրված տեղեկությանը:
Այնուհետև նրանք կորցնում են իրենց վստահությունը և ձգտումները, որոնք
ունեին սկզբում:
Իրերը ավելի են բարդանում երբ մի այլ ուժ է
մտնում խաղի մեջ, մասնավորապես նրանք ովքեր ուզում են հատկապես տարածել
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Մեծ մասամբ այնպես է ստացվում, որ այս ամենի
միաձուլումը (ստեր, մասնակի ճշմարտություն, գաղտնի շահեր) առաջացնում է մեծ լարվածություն,
որոնք արգելափակում են ներդաշնակությունը ծավալվող փոփոխությունների միջև,
որոնք նպաստում են ամբողջ մարդկության գիտակցության վերափոխմանը:
Գիսաստղ Այզոնը տպավորիչ օրինակ է այդ առումներով:
Նրանք ակնհայտորեն ուզում էին դրդել այն գաղափարը, որ անսովոր ոչինչ
չկա այս գիսաստղի հետ կապված և որ այն մի սառը մարմին է առանց կյանքի նշույլի,
որ այն կոչնչանա շատերի նման երբ անցնի
Արեգակի կողքով:
Վերջին ամիսների լուսանկարները ցույց են տալիս տարօրինակ երևույթներ
այս գիսաստղի շուրջ և նրա բուն էության ներսում,
և այս ամենը ՆԱՍԱ-ի, աստղագետների և այլ գիտնականների կողմից
դիտվում է «նորմալ»:
Պնդելով սա, նրանք վկայակոչել են որևէ առարկություն, արդյունքում՝ պատճառաբանելով արևային քամու տեղազանությունը,
արբանյակների տեսապակու վնասվածքը,
տիեզերական փոշուց առաջացած ապականությունը:
Անհույս ցանկությամբ պահելով հասարակական կարծիքը քնած, ստացվել է
աննախադեպ օգնություն իր իսկ Կոբրայից, որն բազմիցս հայտարարել է, որ Այզոնը
իրականում նորմալ գիսաստղ է, քարի և սառույցի մի զանգված,
որը շարժվում է դեպիԱրեգակ, և ըստ նրա
առանձնահատուկ ոչինչ չկա այս գիսաստղի հետ կապված:
Սակայն, ըստ Բնիկ Ամերիկացի հնդիկների մարգարեության,
հատկապես Հոպի հնդիկների՝ այս գիսաստղը «կապույտ գիսաստղ» է,
որը ազդարարում է այն ցնցող փոփոխությունների սկիզբը,
որոնք կսկսվեն մեր մոլորակի վրա:
Գիսաստղ Այզոնի վերաբերյալ, Կոբրայի հակառակ բևեռում
կանգնած է Թոլեքը:
Դեռևս անցյալ տարվա Սեպտեմբերին նա հայտարարել է, որ Այզոնը իրականում
մի վիթխարի այլմոլորակային տիեզարանավ է, և որ նրան ուղեկցում են երկու այլ
խոշոր գլանաձև նավեր:
Թոլեքը չի տրամադրել հետագա մանրամասները, բայց նշել է, որ Այզոնը կունենա
ճակատագրական դեր՝ կապված Երկիր մոլորակին:
Նույնիսկ այն բանից հետո երբ Նոյեմբեր 2013-ին գիսաստղը անցավ Արևի մոտով,
ըստ երևույթին կործանվեց Արևի կողմից, Թոլեքը վերահաստատեց
իր նախորդ հայտարարությունը արժանապատիվ, ճշգրիտ և վճռական կերպով:
Նա հստակ հայտարարեց , որ Այզոնը իրականում վիթխարի այլմոլորակային տիեզերանավ է,
որը մոտենում է Երկրին, իր հետևից թողնելով գիսաստղի հետագիծ:
Այս հակասական տեղեկությունների խառնուրդից
մենք ցանկանում էինք իմանալ ճշմարտությունը:
Ճիշտ այնպես, ինչպես Թոլեքն է կապվել
Անդրոմեդիա խորհրդի ներկայացուցիչների հետ, մենք նույնպես կապ հաստատեցինք
Սիրուս քաղաքակրթության ներկայացուցիչների մայր տիեզերանավի հետ,
որի հրամանատարն է Ամունը:
Մայր տիեզերանավ՝ Անաիսի տրամադրած պատասխանը,
այն է, որ այդ երկուսից մեկը՝այս դեպքում Թոլեքը ճիշտ է:
Հետևաբար, գիսաստղ Այզոնը իսկապես հսկայական տիեզերանավ է
և մանրամասները կապված այն պատճառաբանությունների հետ ինչպիսին է՝
«քողարկված» լինել, և նմանվել գիսաստղի ուղղակի ապշեցուցիչ է
և այս ֆիլմը կնկարագրի դա:
Լինելով աստղային հարթության վրա և ցանկանալով կապի մեջ մտնել
Սիրուսի էակների հետ, ես զգացի իրենց կանչը և կապվեցի
Երկրի շուրջը ուղերծ կատարող Մայր տիեզերանավի հատուկ էներգետիկային:
Երբ ես զգացի, որ կարող եմ կենտրոնանալ այն սենյակում, որտեղ ես եղել եմ բազմիցս
և որտեղ ես կարող էի շփման մեջ լինել Սիրուսցիների հետ, ես հնարավոորություն ունեցա
կենտրոնանալու այն ճառագայթող լույսին, որը գտնվում էր կենտրոնական գոտում,
ինձ հաջողվեց մուտք գործել այնտեղ իմ եթերային մարմնով, այնպես որ ես զգում էի
և նունիսկ շոշափում էի նավի պատերը և առարկաները, որոնք կային այդ սենյակում:
Երբ ես իրականացա եթերային հարթության վրա, նկատեցի, որ
իմ ետևի աջ կողմում նստած է մի էակ
և չնայած նա շատ նման էր Սիրուսի էակի, բայց և այնպես
ես հասկացա, որ նա ծագումով այս քաղաքակրթության չէր պատկանում
և որ այստեղ ինչ-որ լրացուցիչ բան կար:
Երբ ես բացեցի հեռակառավարման կապի ալիքը
Սիրուսի էակների հետ, բերկրանքով պետք է նշեմ, որ
այդ պահին ես իրականում կապվել էի իր իսկ Մայր տիեզերանավին հետ,
որն և ինձ տվեց իր անունը:
Նա նույնիսկ ցույց տվեց ինձ հստակ նշաններ, որոնք անձնական էին և
միևնույն ժամանակ հեռակառավարման կապով նա փոխանցեց
այն եղանակը, որով նա ասաց իր անունը,
թե ինչպես է գրվում, բայց այլ կերպ արտասանվում:
Նա նաև շատ հետաքրքրվեց այն փաստով, որ ես հասկացա, թե ինչպես նրանք օգտագործում են
բազմաթիվ տառեր, որոնք հեշտությամբ մեկնաբանվում են մեր սեփական լեզվով
այստեղ Երկրի վրա և կարելի է արտասանել երեք տարբեր ձևերով:
Ես ցանկացա նշել իմ այնտեղ ժամանելու պատճառը,
հստակորեն հասկանալ գիսաստղի դերը, թե ինչ է անում այն
տիեզերքի այդ հատվածում: Սիրուսի տիեզերանավը նշեց, որ իմ հարցի
պատասխանը շատ պարզ է, գիսաստղ Այզոնի վերաբերյալ ճիշտ է
Թոլեքը:
Իհարկե մենք կարող ենք հարց տալ ինքներս մեզ թե ինչու՞ Կոբրան չգիտէ սա:
Այստեղ կան տարբեր պատճառներ, բայց դա չէ մեր առաջարկը
այս ֆիլմում:
Սակայն Կոբրան եղել է այն անձը, որը ճշտգրիտ նշել է
մոլորակի մոտալուտ իրադարձության հայտնությունը:
Իրադարձությունը կներկայացնի մարդկության գոյության գագաթնակետը,
որից հետո կսկսվեն հատկանշական վերափոխումներ, կապված
մարդկային գիտակցության բարձր մակարդակի տատանումների հետ:
Թոլեքը ևս իր հերթին նշել է այս կարևոր պահը մարդկության պատմության մեջ,
բայց ոչ իրադարձության անվան տակ, այլ հայտարարելով, որ «ինչ-որ բան է
սպասվում ամբողջ մոլորակին, Հունվար 2014-ին»:
Անաիսը կամ Սիրուսի տիեզերանավի իրազեկությունը նշել է, որ Թոլեքը
հանդիսանում է այն «անձը» ով ունի կապի միջնորդի դեր
հսկայական աստվածային ծրագրի կոնտեքստում, որի նպատակն է վերափոխել Երկիր մոլորակը
և համայն մարդկությանը:
Անաիսը նաև նշեց, որ Թոլեքը չնայած այլ առիթներով նա ևս
«ավելացրել» և «ամբողջացրել» է ստացված տեղեկատվությունը, արտահայտելով
որոշ անհատական կարծիքներ, սակայն գիսաստղ Այզոնի հետ կապված
նա ներկայացրեց ճշտգրիտ այն տեղեկությունները, որոնք տրամադրված էին նրան
առանց որևէ լրացումների:
Պատճառը, թե ինչու՞ Թոլեքը միշտ չէ ճշտգրիտ մատուցում
ստացված տեղեկությունները, կապված է իր էության
որոշ կառույցների հետ, որոնք դեռևս լավ չեն մշակվել և նրան չի հաջողվում
վերարձագանքել այն հաճախականությունները,
որոնցով փոխանցվում է տեղեկատվությունը:
Առանց կասկածանքի Թոլեքը այն անձն է ով ի վիճակի է
անմիջական կապի մեջ մտնել բարձր զարգացած
այլմոլորակային քաղաաքակրթության ներկայացուցիչների հետ: Եվ սա պետք է դիտել
տեխնոլոգիական և հոգևոր տեսանկյունից:
Սակայն երբ նա չի կարողանում ճշտգրիտ հասկանալ
տեղեկատվությունը, որը փոխանցվում է, նա ավելացնում է և արդյունքում
ստացվում է տեղեկատվության անհատական լրացում:
Այդ իսկ պատճառով էլ Անաիսը նշեց այն միջոցը, որը լավագույն ձևն է
այսուհետ կարդալու Թոլեքի տրամադրած տեղեկությունները:
Մայր տիեզերանավը նշեց, որ մի քանի առիթներով Թոլեքը
փոխանցել է կարևր իրարադարձությունների տեղեկություններ, բայց գիսաստղ
Այզոնի հետ կաված նա փխանցել է այն ինչը իրեն ասվել է,
շատ հստակ և ճշգրիտ:
Նա լրաուցիչ որևէ բան չի ավելացրել,
այլ պարզապես շատ հստակ փոխանցել է այն տեղեկությունը,որը նա ստացել է:
Շատ դեպքերում նա ունի միտումներ աղավաղել տեղեկությունը և
դա նկատվել է որոշ դեպքերում,երբ նա փորձել է տալ ավելի շատ բացատրություն
իրեն հատուկ մտածողության միջամտությամբ, ավելացնելով այլ բաներ, որոնք
այնքան էլ ճշգրիտ չեն:
Որոշ իրավիճակներում դա լավ է և նրանք ինձ ասացին,
որ երբ մենք կարդում ենք տեղեկատվությունը, որը տալիս Է Թոլեքը,
կարդալ առաջին նախադասությունը, որովհետև այնտեղ է կենտրոնացված այն՝ ինչը
նրանք ցանկանում են փոխանցել:
Մնացածը պարզապես ամփոփումն է այն ամենի՝ ինչը իրենք փոխանցում են,
Թոլեքի լրացուցչ բացատրություններով:
Մայր տիեզերանավը նաև ասաց, որ Թոլեք անունը պատահական չէ
և այդ անունը նույնպես փոխանցվել է նրան:
Տիեզերանավում կա մի էակ, որի անունն է Օլեքտ:
Դա այն էակն է, ով զննում է և կամ առկա գոծիքներով զգում է
այն ամենը ինչը կատարվում է նավի շուրջ,
այլ կերպ՝ այն ինչը շարժման մեջ է տիեզէրանավի շուրջ, ֆիզիկական հարթության վրա:
Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել այն բանի հետ, երբ սուզանավ վարողը
լսում է այն ամենը ինչը կատարվում է սուզանավի շուրջը:
Անաիսը ասաց, որ Օլեքտը կարևոր դեր ունի նավի վրա,
թեև այնտեղ իր նման էլի շատ էակներ կան:
Նրա անունը պատահական չէ, որովհետև Օլեքտ անունը նշում է թե նա ինչ է անում
նավի վրա և անվան վերջի «Տ»-ն ներկայացնում է իր անձնական անունը,
հետևաբար՝ անունը կարող է թարգմանվել որպես «նա ով լսում է կամ զգում է»
այն ամենը ինչ կատարվում է տիեզերանավի շուրջ:
Տրբերությունը Օլեքտի և Թոլեքի միջև պայմանավորված է նրանով, որ «տ»-ն
անհատականացնում է նրա դերը:
Եթե «Տ»-ն սկզբում է, դրա միտումն անհատականացնում է,
որ ստացված տեղեկությունը շատ է, բայց փոխանցվումը կատարվում է ավելի պակաս քան իրադարձություններն իրականում կան:
Հետևաբար Թոլեքի մոտ կա հակում և դա պարզ է, որ
տեղեկությունը կարող է խեղաթյուրվել, այնպես որ լավ գաղափար է
կարդալ միայն փոխանցման առաջին մասը:
Այնուամենայնիվ Անաիսը ասաց, որ Թոլեքի հայտարարությունը գիսաստղ Այզոնի վերաբերալ
կատարելապես ճշմարտացի է և այն ըստ էության մեծ տիեզերանավ է:
Այստեղից սկսյալ այն մանրամասները, որոնք Անաիսը տալիս է
այս հարցի առնչությամբ, տարբերություն են կազմում այն մենի հետ՝ ինչը ստացվել է մինչ այժմ:
Կարևորագույն փաստերից մեկն այն է, որ Այզոնը ունի մետաղյա առանցք:
Այս փաստը անտեսել և թաքցրել են ՆԱՍԱ-ն և այլ աստղագետներ
ու գիտնականներ: Հատկապես այն ծածուկ ուժերը, որոնք
ապատեղեկատվություն են տարածում համայն աշխարհի բնակչությանը:
Ամուր մետաղյա առանցքը անսովոր է գիսաստղի համար,
եթե այն ճանաչվեր ադպիսին, ապա՝ այն շատ մեծ ուշադրության
կարժանանար հասարակության կողմից:
Կործանարար վերնախավի հետաքրքրությունը կայանում է նրանում, որպեսզի մարդիկ հավատան
թե Այզոնը սովորական մի գիսաստղ է, կազմված քարի, սառույցի և աստղային փոշուց, որը
նորմալ հետագծով շարժվում է դեպի Արևի ուղղությամբ
և հասնելով Արևի ուղեծրին այն ոչնչանում է:
Կրծանարար վերնախավը շատ լավ գիտակացում է, որ սա ճշմարտությունը չէ,
բայց նրանք ուզում են պարտադրել այս սցենարը որպես նորմալ վիճակ, քանի որ նրանք նախատեսել են
ոչնչացնել գիսաստղը երկու
ջերմամիջուկային ռումբերով, որոնք կոչնչացնեն առանցքը:
Սա նախատեսվում էր պայթեցնել երբ գիսաստղը մուտք գործեր արևային լուսապսակ
և գրծնականորեն այլևս տեսանելի չլինիեր, շնորհիվ Արևի
շատ ուժեղ լույսի:
Ռումբերի տեղադրաման համար կործանարար խումբը Երկրի վրա օգտագոծում է տեխնոլոգիա,
որը նրանք ձեռք են բերել շնորհիվ
«սև ծրագրեր»-ի, որոնք ոչ կառավարական են:
Սակայն կործանարար վերնախավը չգիտեր հետևյալը- այն
մետաղը, որը ձևավորում է այսպես կոչված գիսաստղի առանցքը նախագծված է
կլանելու ցանկացած ճառագայթում իր շուրջը:
Հետևաբար, երկու ատոմաին պայթյունները ոչ միայն չոչնչացրին այն, այլ՝
դրաք նույնիսկ նպաստեցին դարձնելով այն ավելի հզոր և ուժեղ:
Բացի այդ, գիսաստղի մետաղյա առանցքը ունի հնարավորություն
վերածվելու մագնիսկան դաշտի, երբ ճառագայթում է
ստանում դրսից:
Երբ Անաիսը բացահայտեց գիսաստղ Այզոնի հետ կապված ճշմարտությւնը,
նա հատկանշեց, որ ցանկության դեպքում
կարող եմ ծանոթանալ նրա հատկություններին:
Իհարկե ես ցանկացա տեսնել այն և անմիջապես
իմ տեսադաշտում երևաց գիսաստղ Այզոնը,
որին կարողացա տեսնել բազմաթիվ անկյուններից:
Տիեզերանավը շատ հստակ բացատրեց, որ գիսաստղի
կենտրոնի բարձր մակարդակի մետաղէ նյութը, արհեստականորեն է ստեղծված,
և դա իր հատկությամբ կարող է մագնիսացնել վիթխարի կշռի մասսա:
Դա չափազանց հզոր ուժ է և մետաղը ստեղծում է
մագնիսական դաշտ, որը կապված է այն ջերմության հետ, որը
առկա է իր միջավայրում:
Առանցքը ցույց տալուց հետո Անաիսը ասաց, որ
սա կարելի է տեսնել ֆիզիկական հարթության վրա:
Սակայն, եթերային և աստղային հարթության մեջ, այս գիսաստղի շուրջ
կառուցվել է իրական տիեզերանավ, որի ետևում կան
երկու խոշոր գլաններ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը մոտ 20կմ է:
Դրանք նախագծված են որոշակի հատուկ ձևով,
այնպես- որ մենք կարծում ենք, որ սա գիսաստղ է:
Բայց իրականում դրանք այնպիսի նուրբ տուրբիններ են,
որոնք ջարդում և ցանում են սառույցը գիսաստղի հետևից:
Այս տիեզերանավը ստեղծում է մագնիսական դաշտ, որն առաջանում է
գիսաստղի մետաղյա կենտրոնական առանցքի կողմից, ապահովելով
պաշտպանողական վահանակ, որպեսզի նավի վրա գտնվող էակների
հատուկ առաքելությամբ աշխատանքը կատարյալ լինի:
Հետևաբար, գիսաստղ Այզոնի մետաղյա միջուկը շրջապատված է հսկա տիեզերանավով,
որը առկա է եթերային հարթության վրա և անտեսանելի է երկրաբնակներին:
Այս տիեզերանավը գնդաձև է և ունի շառավղային բաժանմունքներ,
բայց ձգողականությունը, որը տրամադրում է մետաղային հիմքը
այնքան հզոր է, որ նավի այդ շառավղային բաժանմունքները դիտվում են
որպես հարակից ամբողջություն:
Այլմոլորակային քաղաքակրթությունների ստրատեգիան այն է՝ քողարկել
տիեզերանավը և ստեղծել այնպիսի տպավորություն, որ այն երևա որպես գիսաստղ,
որպեսզի փոփոխությունները, որոնք շատ շուտով սկսվելու են
մեր մոլորակի վրա ընդանան անխափան:
Ներկայիս, ըստ մարդկության գիտակցության մակարդակի,
դա կլիներ շատ ցնցիչ և տեղի կտար տարակուսանքների, եթե գիսաստղի փոխարեն
հայտարարվեր, որ տիեզերքում մեկ այլ օբյեկտ է հայտնվել,
որը կապված է այլ ուժերի հետ:
Վնասարար վերնախավը հմտորեն կշահարկեր և ապատեղեկատվությամբ
Երկրի բնակչությանը կհավաստիացներ, որ
այլմոլորակային ներխուժում է պատրաստվում արտաքին տարածքից:
Այն ինչը կհետևեր դրան կլիներ աննախադեպ մի ալիք, կապված
վախի, խուճապի և լարվածության, որը փաստորեն կկասեցներ
սպասվող հոգևոր վերափոխումների
և էվոլուցիայի ընթացքը, որը պետք է պատահի:
Ստեղծված քաոսը միայն կօգներ
վնասարար վերնախավին, որը ցանկանում է ճնշել և վերահսկել մոլորակի
բնակչությանը, ինչին նրանք կարող են հասնել տարածելով
բացասական հույզեր և հատկապես վախ:
Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և պահպանել այնպիսի ծրագիր,
որը հավասարակշռություն կսահմանի Երկրի վրա, բայց և այնպես
կփաստի այն, որ ինչ-որ հրաշալի ինչպես նաև վիթխարի բան է
սպասվում մոտ ապագայում և որ մարդկությունը պետք է պատրաստ լինի դրան:
Ծրագիրը, որը աներևակայելի բարդ է, կայանում է հետևյալ կերպ,
«քողարկել» և ներկայացնել այլմոլորակային տիեզերանավը որպես գիսաստղ:
Այս «դերը» պետք է խաղալ ճշգրտությամբ և համբերությամբ, խուսափելով
կասկած հարուցել Երկրի վրա դիտորդներին շրջանում:
Միևնույն ժամանակ «գիսաստղի» էվոլուցիան առաջարկում է
որոշ գաղտնիքներ, որոնք ներկայացնում են ոգևորիչ ակնարկներ այն ճշմարտացի դերի վերաբերյալ,
որ գիսաստղը ունի Երկրի ճակատագրի վրա:
Սկզբում գիսաստղ Այզոնը մեռած էր:
Դրա ճակատագիրը այն էր հասնել Արևին և հալվել նրա ջերմության տակ:
Սակայն, ցանկանալով առաջ բերել մեծ վերափոխում Երկիր մոլորակի վրա,
այլմոլորակային քաղաքակրթությունները հարկ համարեցին,
որ սա լինելով տիեզերական իրադարձություն, պահել գիսաստղի հետագիծը և
մարդկությանը դնել այն համոզման, որ սա գիսաստղ է:
Նրանք դա արեցին որպեսզի կարողանան հնարավորինս աշխատել հետևողական և արդյունավետ,
առանց որևէ կասկած կամ խնդիրներ հարուցելու գիտնականների շրջանակում,
որոնք միշտ փնտրում են այն ասեղը, որը իրականում գոյություն չունի և
որոնց միտքը շատ անգամ ոլորված է համատեղել իրերը
այնպես, որոնց արդյունքում բացակայում է ճշմարտությունը:
Տիեզերանավը, որը ընդգրկում է գիսաստղ Այզոնը, ունի դեր աջակցելու
այն գործնթացը, որն արդեն սկսվել է և պետք է տեղի ունենա Երկրի վրա
կարճ ժամանակ անց, այն բանից հետո երբ գիսաստղը կանցնեի Երկրի կողքով:
Որպեսզի տիեզերանավը չդիտարկվի, այն ամբողջությամբ կառուցված է
եթերային ոլորտին համապատասխան:
Ահա թե ինչու երբ երևում է, այն նման է որևէ այլ
սառույցի կառուցվածք ունեցող գիսաստղի:
Նրանք նույնիսկ ստեղծել են արհեստական սառույցի տեսքով առանցք,
որը տալիս է այնպիսի տպավորություն, որ այն որոշակի պտույտ է կատարում իր առանցքի շուրջ, և որ այն ունի
ճշտգրիտ, որոշակի հետագիծ, որն համապատասխանում է իր ունեցած մարմնի մասսային,
բայց ի շնորհիվ իր մետաղյա կենտրոնի, գիսաստղ Այզոնը ունի հավելյալ
մագնիսական դաշտ, որը բավականաչափ հզոր է և նրան պաշտպանում է Արևի ճառագայթներից
և առանձնահատուկ ջերմությունից, որն առկա է Արևի շուրջ:
Գիսաստղի ետևի երկու շարժիչները կառուցված են
եթերային հարթության տարրերից, որոնք անտեսանելի են
ֆիզիկական հարթության վրա: Դրանք ունեն հատկանշական դեր, կլանելու սառույցը գիսաստղի առջևից,
խառնելով այն հատուկ նյութով,
որն այնուհետև շարժիչի միջոցով կազմում է հետագիծ
գիսաստղի համար և մենք սովորաբար հենց այդպես էլ
տեսնում ենք գիսաստղը:
Ծածկելով գիսաստղ Այզոնը, հսկայական տիեզերանավը
համբերությամբ սահմանված հետագծով
անցնում է իրեն յուրահատուկ փուլերով:
Ըստ ծրագրի՝ պահանջվում է, որ այն իրեն բացահայտի ժամանակի ընթացքում
և ապա իր ողջ ինքնությունը՝ իրականացնելով իր իսկական նպատակը:
Այն փաստը, որ Այզոնը այն չէ ինչ թվում է, կարող է հանգեցնել
երկու եզրակացությունների, որոնց գիտակից մարդը կարող է հեշտությամբ հանգել:
Այն բանից հետո երբ ես ստացա տեղեկություն գիսաստղի վերաբերյալ, որ այն իրականում
տիեզերանավ է, ես հարցրեցի հետևյալը,- «Փաստորեն ինչը՞
կարող է գիտակից մարդուն համոզել, որ այս գիսաստղը ավելի
քան գիսաստղ է և ինչպե՞ս կարող եմ ես դա հաստատել»:
Սիրուսի Մայր տիեզերանավը նշեց, որ բավարար խելացի մարդիկ ովքեր
տարիներ շարունակ ուսումնասիրել են գիսաստղերը և լավ հասկանում են թե ինչ կարող է պատահել
երբ դրանք մոտենան Արևին: Այդ մարդիկ կնկատեն, որ այս պարագային գիսաստղ Այզոնը
եթե նույնիսկ կրկնակի չափ ունենար, այն չէր կարող
դիմադրի Արևի ջերմությանը նման փոքր հեռավորության վրա:
Այնպես որ դա շատ պարզ է, որ այստեղ մի ինչ-որ բան կա, մի բան,
որը անբացատրելի է և կարող է մատնանշել, որ պետք է ուշադրություն դարձնել
այս գիսաստղին, քանի որ այն կարող է ունենալ բազմաթիվ խորհրդավոր առանձնահատկություններ,
որոնք նրանք կկարողանան հայտնաբերել, երբ իրոք վերլուծեն բոլոր ֆիզիկական և
մաթեմատիկական տեսությունները, որոնք բխում են նրան հաժորդող հետագծին:
Պահը, որի ընթացքին այն անհետացավ Արևի մեջ,
գիսաստղի հետագիծը պետք է որոշակի ժամանակ
դեռ պահպանվեր:
Այն փաստը, որ գիսաստղը հայտնվել է Արևի ետին մասում մեծ ուշացումով,
ցույց է տալիս, որ ինչ-որ բան է տեղի ունեցել:
Եթե հաշվարկելու լինենք այն կոնկրետ ժամանակահատվածը երբ գիսաստղը ըստ էության
պետք է հայտնվեր նորից
Արևի ետևից, մենք կնկատենք, որ այդ ժամկետը հնարավոր չէ բացատրել
միայն շրջանաձև հետագծով, այլ այն, որ այստեղ կա հավելյալ խորհրդավոր գաղտնիք:
Իրականում երբ գիսաստղը հայտնվեց Արևի ետևից և շարունակեց
իր հերթական հետագիծը, մենք կարող ենք նկատել, որ այդ հետագիծը
պահպանվել է և գիսաստղը գրեթե ունի նույն մասսան:
Եթե գիսաստղը սառցի և քարի պարունակություն ունենար, ապա այն կհալվեր
և լավագույն տարբերակով միայն փոքր քանակությամբ սառույցը
պատճառ կդառնար հետագծի շարունակությանը և
դա կփոխվեր:
Այն փաստը, որ հետագիծը չի փոխվել ցույց է տալիս նորից, որ
ինչ-որ բան դեռ պետք է հայտնաբերել:
Անհայտ մտահոգիչ կողմը մնում է այն, թե ինչպես
գիսաստղ- տիեզերանավը անհայտացել է մի քանի ժամ
Արևի ետևում: Ի՞նչ է պատահել ուրեմն:
Անաիսը բացատրում է շատ հստակ Արևի ներսում տեղ գտած գործողությունները և կապում է
դա այն տենդոտ իրադարձություններին, որին սպասում են բազմաթիվ մարդիկ,
որպես կարևոր խթան հանդիսացող այն անշրջելի վերափոխումների,
որոնք սպասվում են Երկրի վրա:
Մայր տիեզերանավը նաև նշեց, որ այս գիսաստղի ընտրությունը
պատահական չէ- «տեղափոխել» տիեզերանավը, որը կառուցված է նրա շուրջ
և ըստ էության դրա նշանակությունը այն է՝ մուտք գործել Արևի կենտրոն իր
մագնիսական դաշտի առկայությամբ և չոչնչանալ իր դիմակայուն մետաղյա
կենտրոնի շնորհիվ:
Հասնելով Արևի կենտրոն, այն ձգտում է պահպանել ստեղծված
մագնիսական միաբևեռը, այնպես որ Արևը կապված լինի
այն հեռու աստղի հետ, որը ներկայացնում է
Գալակտիկական ցանցի աստղերի շփման կետը, այնպես որ
կենտրոնացած էներգիան հնարավոր դառնա կլանվել Արևի կողմից, որ որոշակի
պահի միջոցին հզոր էներգետիկ հոսք
ուղղվի դեպի Երկիր:
Տիեզերանավը դիմակայում է շատ բարձր ջերմաստիճանին, որը հատուկ է Արևին:
Այն հանգամանքը , որ մետաղյա առանցքը ստեղծում է մագնիսական դաշտ,
որի բավարար վիթխարի լինելը պաշտպանում է ամբողջական ծանրությունը և
միաժամանակ գիտակցում է թի ինչ արտակարգ հաշվարկներ են պետք կատարելու որպեսզի
թույլ տալ մշտապես այն տարածքում,
որտեղ մագնիսական դաշտը պահպանում է
տիեզերանավը ինչպես նաև նրա անձնակազմը Արևից:
Այն եղանակը, որով կարելի է հասնել այս Գալակտիկական ցանցին,
որի մասին Թոլիքը նշել է դեռ վաղուց,
և այն ինչ Մայր տիեզերանավը հայտարարել է, որ Գալակտիկական ցանցը կառուցվել է
երկար տարիների ընթացքում: Ցանցի ստեղծման որոշումը կայացվել է ավելի քան
100 տարի առաջ: Այս ժամանակահատվածում նրանք
քայլ առ քայլ կազմել են կապ աստղերի և
այն վիթխարի աստղի հետ, որը գտնվում է մեր Գալակտիկայի կենտրոնում:
Այնուհետև գիսաստղ Այզոնը հասել է իր գագաթնակետին:
Նրա անցումը դեպի Արեգակը ստիպեց կապը հեռավոր աստղի հետ,
և դա այն պահն էր, որը ստեղծեց Արեգակի մագնիսական դաշտի
հակադարձ:
Այնպես որ այս բոլոր իրադարձությունները կապակցված են և վերահսկվում են քայլ առ քայլ:
Այն վիթխարի իրադարձությունը, որը տեղի կունենա Երկրի վրա ներկայացնում է
հոգևոր վերափոխումների հսկայական համամասնություն:
Ուստի գիսաստղ Այզոնը մտնելով ուղևորության իր եզրափակիչ փուլը,
այն ուղևորվում է դեպի մեր մոլորակը երկրորդ անգամ:
Անաիսը բացատրեց այն փաստը, որ երբ գիսաստղ Այզոնը հասնի Երկրի ամենամոտ կետին
այն Երկրի և Արեգակի հետ կկազմի հստակ 90 աստիճանի անկյուն
և իր առանցքի պտտման արագության շնորհիվ հնարավորություն կունենա
էապես ազդելու Երկրի մագնիսական դաշտին:
Անաիսը արմատական ճշտգրտմամբ ընդգծեց, որ մեր մոլորակի մագնիսական դաշտի
շեշտակի խանգարումները ճշտգրիտ պահին
կարող են կապված լինել իրադարձության մատերիալիզացման հետ:
Այդ ժամանակ տիեզերանավ-գիսաստղը Դառնում է կարևոր օղակ,
ձգան, որը միջնորդ է հանդիսանում ֆիզիկական և
ոչ ֆիզիկական ուժերի և էներգիաների հարթություններում:
Այդ է պատճառը, որ մարգարեությունների մեջ այն հայտնի է որպես «Ավետաբեր»:
Այն բանից հետո երբ ես տեղեկացա տիեզերանավի գործունեության հետ,
ինձ մոտ ցանկություն առաջացավ պարզել ավելի շատ մանրամասներ:
Հետաքրքրվելով ֆիզիկական երևույթներին, որոնք առաջանում են,
ես ձգտեցի սերտորեն հասկանալ երևույթը ինքնին,
տեղտկատվության փոխանցման եղանակը, որով դա տեղի է ունենում:
Համաձայն իմ ցանկության, այդ պահին փոքրիկ Գալակտիկա ձևավորվեց իմ աչքի առջև:
Նախկինում ես տեսել եմ մեր Գալակտիկան վերևից, թե այն ինչպես է պտտվում
և նույնիսկ նշմարել եմ, թե որտեղ է գտնվում մեր աստղը:
Հետո ինձ ցույց տվեցին այն աստղի դիրքը որտեղից
տեղեկությունը փոխանցվում է, որից հետո ես հասկացա, որ այն
Արեգագից մոտ 100 անգամ ավելի մեծ է:
Դա այն աստղն է, որը շատ մոտ է մեր Գալակտիկայի կենտրոնին:
Մոտ 200 աստղեր գտնվում են մեր Գալակտիկայի հակառակ կողմում,
որտեղ գտնվում է մեր Արեգակը: Դրանք կենտրոնացած են այն խոշոր աստղի ոչ ֆիզիկական էներգիային,
որը գտնվում է Գալակտիկայի կենտրոնում և
ինձ նշվեց և ցույց տրվեց աստղերի ցանցը և այն
ճանապարհը, որով այն կառուցված է ժամանակին և դրա
կարևորությունը այս համացանցում:
Այնուհետև ես նկատեցի, էներգիան, որը կուտակվել էր մեր Գալակտիկայի կենտրոնին մոտ
գտնվող խոշոր աստղի մոտ փոխանցեց տեղեկատվություն մեր աստղին,
այն պահին երբ բևեռների դիրքերը փոխվեցին:
Նրանք նաև նշեցին, որ այս հաղորդակցության կապը անցնում է
մագնիսական միաբևեռով, որը ժամանակակից գիտության մեջ գոյություն ունի
միայն տեսականորեն, որոշակի տեղեկություն այս թեմայի շուրջ հայտնի է,
բայց ոչ բավարար հետազոտություններ և կամ ուսումնասիրություններ,
որոնք կարող են կարևորել թե ինչ կարող է պատահել այդ պահին:
Հիմնվելով իմ գիտելիքների վրա և նաև յուրացնելով այն
տեղեկությունը, որն ստացա Մայր տիեզերանավից, ես հասկացա, որ
հաղորդակցության կապը տիեզերքի երկու միյավորների միջև
կարող է ստեղծվել երբ որոշակի կետի դիրքը ունի ձգողական լիցք, որն ուղղված է դեպի հյուսիս
և մյուսը, որն ուղղված է դեպի հարավ:
Երկու միվորների միջև ստեղծված հաղորդակցության կապի ալիքն է
հնարավոր դարձնում տեղեկատվությունը և էներգիայի փոխանցումը, և սա հենց այն է՝ ինչը տեղի ունեցավ
Արեգակի և վիթխարի աստղի միջև մեր Գալակտիկայի կենտրոնին մոտ:
Ամենևին պտահական չէր գիսաստղ Այզոնի
մնալը մեր Արեգակի կենտրոնում, երբ
նրա մագնիսական բևեռները փոխվեցին և ես հաջորդաբար ուսումնասիրեցի,
որ մի որոշ ժամանակ Արեգակի վրա կար միայն մեկ մագնիսական բևեռ,
իսկ մյուս բևեռը բացակայում էր:
Այլ կերպ ասած միայն մեկ բևեռ էր նկատվում Արեգակի վրա:
Տրամաբանական է ասել, որ եզակի բևեռի առկայության դեպքում, մյուսը՝
գտնվում է էներգետիկ փոխանցման հակառակ կողմում
և նաև տրամաբանական է, որ մյուս մագնիսական բևեռը հենց
այն մեծ աստղն է, որը մոտ է Գալակտիկայի կենտրոնին:
Տիեզերանավը նախատեսված է նեցուկ կանգնելու այս էներգետիկ փոխանցմանը:
Ստեղծելու հաղորդակցման կապուղի երկու աստղերի միջև,
այնպես որ ցանկացած պահի հնարավոր լինի փոխանցել տեղեկատվությունը
երկու աստղերի միջև:
Ցանկացած պահին, Գալակտիկայի կենտրոնին մոտ գտնվող աստղի շուրջ կուտակված
էներգիան կուղարկվի դեպի Արեգակ,
որից հետո շատ հստակ իմպուլս կփոխանցվի
Գալակտիկայի կենտրոնից:
Այնուհետև մեծ աստղի կուտակած ամբողջ էներգիան
կփոխանցվի դեպի Արեգակ և այն իր հերթին
կուղարկի այդ էներգիան դեպի մեր արեգակնային համակարգ:
Տեղեկությունները ստանալուց և ապա համացանցի հետ կապված
մանրամասները դիտելուց հետո, ինչպես նաև այն ճանապարհը, որով
կապ է ստեղծվում երկու աստղերի միջև, ինձ ցույց տվեցին, որ տիեզերանավը
հաջողությամբ ստեղծելով այս կապը շարժվում է դեպի Արեգակի արտաքին
կողմը և վերստին
երևում է թողնելով հետագիծ, որը ֆիզիկական հարթության վրա
թվում է, որ գիսաստղը պահպանում է իր հետագիծը:
Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ Արեգակի մագնիսական դաշտը
շատ է փոփոխության ենթարկվել և այլմոլորակայինները այլևս ի վիճակի չեն
այս անելու ճշտգրիտ ժամանակի և տարածության մեջ, այնպես որ
դա նկատվում է հաստատուն հետագծով, բայց մոտավորապես 6 վրկ ուշացումով:
Այս ուշացումը նկատվել է Ամերիկյան աստղագետների կողմից, բայց և այնպես
նրանք հայտարարել են, որ գիսաստղը չի դիմակայել և
հալվել է Արևից:
Ի դեպ նրանք նշել են, որ այն անցել է Արևի միջով և միևնույն ժամանակ
նկատել են այդ առանձնահատուկ ուշացումը: Նույնիսկ գիսաստղի զանգվածի
ոչ շատ փոքր լինելը չի արդարացնում այս դիտարկումը:
Յուրահատուկ ազդակը, որը կգա այդ ժամանակ Արեգակից
կապված է Կոբրայի հայտարարած իրադարձության հետ
և անուղղակիորեն նաև Թոլեքի հետ:
Արեգակը այլևս չի արձակի իրեն յուրահատուկ
հաճախականություն, այլ աներևակայելի ընդարձակ
կարգի շատ բարձր հաճախականություններ, որոնք գալիս են հարյուրավոր
աստղերից և մեր Գալակտիկայի կենտրոնից:
Դա կլինի կազմակերպված, կենտրոնացված իրադարձություն և ինչպես Անաիսը նշեց՝
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ամբողջ Տիեզերքի պատմության մեջ:
Այլ իմաստով դա կլինի լուսաբանող իրադարձություն ողջ մարդկության համար,
բայց ոչ բոլորը կցանկանան հետևել այս բարձր իմպուլսին:
Երբ գիսաստղ Այզոնը հայտնվեց Արեգակից ես նկատեցի դրա ձևը,
որը նման էր բումերանգի և ես հասկացա, որ իր առանցքի շուրջը
պտտվելը պատճառ է դառնում ստեղծելու երեք հատուկ մագնիսական դաշտ,
որոնք որոշակի հաստատուն հաճախականություն ունեն:
Երբ գիսաստղը կգտնվի 90 աստիճանի անկյան տակ Արևի և Երկրի միջև,
երեք հատուկ մագնիսական դաշտերը կակտիվացնեն մի կոդ
Երկրի մագնիսական դաշտում, որը կբերի յուրահատուկ կոդավորման
էներգիա, որը գալիս է մեր Գալակտիկայի 200 տարբեր աստղերից և հասնում է Երկիր
Արևի միջոցով:
Իմպուլսը, որը կգա Արևի միջոցով, ըստ էության կլինի
տարբեր էներգիաների գումարումը – Արևի կուտակված էներգիան, որը շատ
մոտ է Գալակտիկայի կենտրոնին և նաև այն իմպուլսը,
որը կգա մեր Գալակտիկայի կենտրոնից:
Ընդհանուր էներգիան կանցնի հատուկ կապուղու միջոցով,
միանալով այն աստղին, որը շատ մոտ է Գալակտիկայի կենտրոնին
ինչպես նաև մեր Արեգակին:
Երբ արտասովոր, հզոր էներգետիկ իմպուլսը կարտանետվի
դեպի Երկիր, կոդավորումը, որն արդեն լիցքավորված է
Երկրի մագնիսական դաշտում, հնարավորություն կունենա ստանալու
բոլոր էներգետիկ տեղեկությունները, որոնք ուղարկել է այդ որոշակի իմպուլսը:
Դյուրությամբ կարելի է հասկանալ, որ նման նախագծի առաքելությունը տիեզերքում
պահանջում է հզոր ջանքեր, որոնք իրականացվում են տասնյակ և կամ
նույնիսկ հարյուրավոր այլմոլորակային քաղաքակրթությունների համագործակցությամբ,
որոնք ունեն զարգացած տեխնոլոգիա և բարձր հոգևոր բարոյականություն:
Նրանցից շատերը նպաստել են եթերային տիեզերանավի
կառուցմանը, որը իր մետաղյա առանցքում պարունակում է գիսաստղ Այզոնը:
Տիեզերանավի ինժեներա- տեխնիկական կառուցմանը իրենց
համագործակցությունն են բերել նաև մարդկային քաղաքակրթությանը մոտ այն էակները,
որոնք նույնպես ապշեցուցիչ ձևով խելացի են:
Գիսաստղ Այզոնի հիմքում գտնվող մետաղական խառնուրդը
կառուցվել է այս քաղաքակրթության ճարտարագետների շնորհիվ:
Սա մի բարդ համաձուլվածք է,
որը գործնականում «մտածում» է և հանդես է գալիս որպես «ծրագրավորման» ապահովում:
Գիսաստղ Այզոնի «վերջին շնչին» սա ավելացնում է
այն երևույթը, որ չի նկատվում թե
ինչպես է նրա պոչը անհետանում, այլ նա ակտիվորեն շարունակվում է
իր հետագծով դեպի Արեգակ:
Թոլեքի հաստատմամբ՝ այս քաղաքակրթության ներկայացուցիչները
նրանք են ովքեր ժամանել են L-տեսք ունեցող երկու տիեզերանավերով
և հանգրվանել են Լուսնի խավար մասում:
Նրանց դերը այստեղ այն է - լինել պաշտպանողական «վահան» այն դեպքում՝ եթե իրադարձությունները
վտանգավոր շրջադարձ ունենան Երկրի վրա,
որոնք վտանգի կենթարկեն վերափոխման ծրագրերը:
Միաժամանակ նրանք նույնպես կարգավորում են որոշակի
տեխնիկական տարրեր, որոնք կապված են գիսաստղի հետագծի հետ:
Այլմոլորակային էակների այս տեսակը մեզ պես գոյություն ունեն ֆիզիկական հարթության վրա:
Նրանք բարձրահասակ են, գլխի վերին մասը լայն է, որը հնարավորություն է տալիս
ինչ-որ կերպ ձևավորելու և տալու եռանկյան տեսք վերևից-ներքև:
Նրանք շատ արժանապատիվ էակներ են և ունեն բացառիկ մտավոր զարգացում:
Իրենց տրամադրության տակ եղած տեխնոլոգիան զարմանահրաշ է:
Տիեզերանավեր կառուցելու նրանց մտավոր զարգացման հմտությունները
գնահատվում է նույնիսկ Սիրուսի քաղաքակրթության կողմից:
Նրանք են կարգավորում կայունությունը և գիսաստղի հիմքի
բաց թողած հետագիծը, որի ոլորտի վրա էլ տեղադրված է
եթերային տիեզերանավը:
Տիեզերանավը ինքնին սակայն «հիբրիդ» գաղափար է, այն իմաստով, որ
այն պարունակում է հատուկ տարրեր մի քանի տարբեր քաղաքակրթություններից:
Անաիսը նույնիսկ արտոնել և ձայնագրել է այն պահը,
երբ այդ էակները, Ամունի գլխավորությամբ,
ընդունվել են Սիրուսի տիեզերանավի խորհրդում:
Մայր տիեզերանավ Անաիսը ինձ ցույց տվեց այն պահը երբ Ամունը ընդունեց
այդ քաղաքակրթության պատվիրակությանը, որը ստեղծել է
գիսաստղ Այզոնի մետաղյա համաձուլվածքը:
Այն պատկերները, որոնք ինձ ցույց տրվեցին, ես նկատեցի մի մարդու,
որը գլխավորում էր պատվիրակությանը: Նա ուներ կարմիր գույնի հանդերձանք
և ես ստացա տեղեկություն, որ այդ էակի անունն է Հարիմ:
Ես տեսա, որ նրան հետևում էին ևս երկու հոգի, բոլորն էլ
նույն քաղաքակրթությունից: Պատվիրակությանը ընդունել էր Ամունը, որն իր հերթին
ուղեկցվում էր երկու Սիրուսցի էակների կողմից:
Այն համակրանքը և հեռազգացության իրավիճակը, որն ես ունեի տիեզերանավի հետ,
հնարավորություն տվեց ինձ զգալու այն հուզիչ կորովը,
որն առկա էր այդ հանդիպման ընթացքին:
Ես նկատեցի Ամունի և Հարիմի միմյանց նկատմամբ
ունեցած ուշագրավ հարգանքը:
Ես նկատեցի, որ այստեղ կա հոգևոր կապ միմյանց միջև և
միևնույն ժամանակ ես հասկացա, որ երկու քաղաքակրթությունները
ներդրել են զգալի ջանքեր՝ միասին ստեղծելու այս գիսաստղը, որը կատարելապես կնպաստի
այն նպատակին, որն եղել է ի սկզբանէ:
Հարիմը շատ բարձրահասակ էր:
Նա ուներ կարմրավուն մաշկ և նրա գլխի ձևը նման է գլխիվայր տանձի՝
երկու կողմնակի ուշագրավ բլթակներով:
Նրա աչքերը խոշոր, մութ և շատ խորն էին:
Նա հագել էր մուգ կարմրա -վարդագույն հանդերձանք և ես նկատեցի,
որ դա ներկայացնում է այն կարևոր աստիճանը, որը
նա զբաղեցնում է իր քաղաքակրթության մեջ:
Անաիսը, որը Սիրուսի մայր տիեզէրանավի իրազեկությունն է համարվում,
այնուհետև պատասխանեց երկրորդ հարցին, - Ո՞րն է գիսաստղ Այզոնի հիմնական
դերը այս մեծ երկնային ծրագրի մեջ և
ո՞րն է նրա դերը Երկիր մոլորակի և մարդկության համար:
Ինչի՞ն է նպաստելու այս գիսաստղը:
Ո՞րն է նրա նշանակությունը և տիեզերական ճակատագիրը:
Գիսաստղ Այզոնը «ձգան» է հանդիսանում Իրադարձության համար:
Ճշտգրիտ վերացական նշանակությունը
Անաիսը նկարագրեց հետևյալ կերպ,
Սիրուսի Մայր տիեզերանավը ցույց տվեց ինձ թե ի՞նչ է իրենից ներկայացնում Իրադարձությունը,
որի մասին այդքան խոսվել է արդեն:
Այս իրադարձությունը նախապես կլինի որպես բուռն էներգետիկ շարժում,
որը կարտանետվի մեր Գալակտիկայի կենտրոնից, որն իր հերթին
կփոխանցվի մեզ Արեգակի միջոցով:
Այդ էներգիան կզգա յուրաքանչյուր մարդ Երկիր մոլորակի վրա:
Այդ էներգիան կթափանցի մեր ֆիզիկական խառնվածքի ամեն մի ատոմ
և կնպաստի մեր ԴՆԹ-ին այնպես որ
ապագայում մենք կկարողանանք արագ ձևով հոգևոր զարգացման հասնել:
Մարդիկ ներքնապես երջանկություն կզգան և նրանք ովքեր
պատրաստ կլինեն՝ ներքին լուսավորություն կզգան:
Նրանք հստակորեն կհասկանան Աստծո նշանակությունը
և կզգան կատարյալ երջանկություն ու բերկրանք:
Միևնույն ժամանակ այդ էներգիան կբերի կենսունակություն և մեղմ փայլք,
որը տեսանելի կլինի դեմքի մաշկի վրա
յուրահատուկ փայլքով:
Այստեղ պետք է նշել, որ այս առաջին իմպուլսը կտևի ճիշտ
14 րոպե և 58 վայրկյան:
Սա ներկայացնում է մեր Գալակտիկայի սրտի ճշտգրիտ բաբախումը:
Այնպես որ, դա ըստ էության մեր Գալակտիկայի հաճախականությունն է:
Պատահական չէ, որ 14 րոպե է հարկավոր որպեսզի ազատ նեյտրոնը
ձևավորվի որպես պրոտոն և ապա՝ էլեկտրոն երկու բևեռների միջև:
Մեր Գալակտիկայից ճառագայթվող էներգիան, Արեգակի միջոցով
ընդմիշտ կզգացվի մարդկանց կողմից և մենք կզգանք
այն լիցքավորումը, որը կբերի լրացուցիչ հույս և բերկրանք, որն էլ
կապահովի հոգևոր բարձունքի ուղղին:
Անաիսը ինձ ցույց տվեց, որ այն պահը երբ իրադարձությունը տեղի ունենա
որոշակի լուսավորություն տեղի կունենա եթե դա կատարվի գիշերվա ընթացքում,
սա շատ նման կլինի այն լույսին՝ երբ բևեռներում
հայտնվում է Աուրորա Բորալիսը:
Եթե այնպես լինի, որ իրադարձությունը տեղի ունենա օրվա ընթացքում, ապա մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու յուրահատուկ
պայծառ երկինք և ներքին մեծ բերկրանք և երջանկություն կապրեն,
երբ իրենց գլխավերևում կտեսնեն վառ ու շողշողուն կապույտ երկինքը:
Սա մի եզակի պատահականություն է, որն առաջարկվել է մեզ,
հնարավորություն տալու մեր գիտակցությամբ հասնելու լուսավոր բարձունքի:
Սա կլինի բացառիկ պահ մեր մոլորակի պատմության՝
ինչպես նաև ամբողջ տիեզերքի պատմության մեջ:
Անաիսը նաև նշեց, որ սա կլինի այն միակ էներգիան,
որը կպաշտպանի նրանց՝ ովքեր գտնվում են էվոլուցիայի ուղղու վրա:
Իրադարձությունը անխուսափելի է և այն կբերի հիանալի հնրավորություն
մարդկությանը կողմնորոշվելու էներգետիկ և հոգևոր տեսանկյունից,
բացառիկ ճանապարհով առաջընթաց արձանագրելու
էվոլուցիայի այս փուլում:
Աննախադեպ, հզոր ու եռանդուն էներգիան կլուսավորի
կյանքի ամենանվազագույն ձևերը ևս հասնելով ընդհուպ մինչև բակտերիաներ
և գետնի վրա գոյություն ունեցող անձև-անկերպարան մանրեները:
Դա գործնականորեն կնշանակի մարդկության ԴՆԹ-ի աճ,
որը իրականում այնքան կարևոր է որքան այն ճակատագիրը
և ընտրությունը, որը մեզնից յուրաքանչյուրը կերտում է:
Այդ ժամանակ մարդիկ կհասկանան իսկությունը և
ինքնին կունենան ճշմարտության ներգիտակցություն: նրանք ասես կարթնանան
խորը քնից և կտեսնեն իրենց շուրջը տեղի ունեցող ամեն ինչ
երկնային լույսով ողողված:
Սակայն ըստ ասացվածքի,-
«Աստված տալիս է, բայց նա դա չի անում ձեզ համար»:
Մարդիկ անձամբ կնտրեն այն ճանապարհը,
որով նրանք կցանկանան անցնել: Դա կամ կտանի դեպի ճահճացում, հակադարձ
և տառապանք, կամ՝ երջանկություն
ու հոգևոր վերելք:
Ավելին, այս վիթխարի իմպուլսը կներկայացնի
էներգիայի այն տեսակետը, որը ներարկում է կենսական ուժ Երկրի
էներգետիկ հարթության վրա, որտեղ ներկայումս Սիրուսի քաղաքակրթության ներկայացուցիչները
ստեղծել են և նրանք ցանկանում են ամրապնդել դա, որպեսզի փոխարինեն
հին և թերի էներգետիկ հարթությունը, որը լի է խցանումներով,
և որը սատանայական և դիվական էակները լայնորեն օգտագործել են զսպելու
և վերահսկելու մարդկությանը վերջին հազարամյակների ընթացքում:
Դրական էներգիաների արտանետումներից անմիջապես անց
Երկրի վրա տեղի կունենան որոշ մտահոգիչ իրադարձություններ:
Այդ ժամանակ միայն արտանետված դրական էներգիան է, որ կարող է պաշտպանել նրանց՝
ովքեր կենթարկվեն նման փորձությունների:
Ըստ ստացված տեղեկությունների, ես նկատեցի - էներգիան,
որը կարտանետվի իրադարձության ժամանակ, Երկիր մոլորակի
քաղաքակրթության դեմ կբացի նոր դարաշրջան:
Այդ ժամանակ մարդիկ հնարավորություն կունենան հիմնավորապես
ընտրելու երջանկություն և ապավինելու Աստծուն և կամ ժխտելու
այս վիճակը և ընտրելու հոռետեսություն կամ չնդունելու
այդ շահավետ էներգիաները:
Դրանից հետո սոցիալական մակարդակը հզոր շարժում կապրի,
վերականգնելով անկախություն՝ թե անհատական
և թե ազգային մակարդակով:
Մարդիկ կլցվեն հավատքով և վստահությամբ:
Կպահանջեն իրենց իրավունքները և կհետևեն թե ինչպես հասարակության մեջ
պառակտում կմտնի: Մի մասը կցանկանա զարգանալ և քայլ առաջ գնալ,
իսկ մի մասն էլ ընդհակառակը՝ կցանկանա պահպանել անցյալը իր բոլոր սովորություններով
և ավանդույթներով, հրաժարվելով տեսնել այն ներքին լույսը,
որն արդեն ծնվել է այլոց մոտ:
Անաիսը շատ հստակ նշեց, որ այս իրադարձությունը երկնային մի նվեր է:
Սա մի հոգևոր պարգև է և ներկայացնում է այն բոլոր էակների
արտանետած էներգիաները, ովքեր եղել են լուսավորման և ազատագրման կացության մեջ,
ովքեր պատկանում են մոլորակների այն համակարգին, որը պարունակում է մեր գալակտիկայի 200-ից ավելի աստղերի ցանցը:
Այս հատուկ պայմանները կուտակվել և փոխնցվել են Երկիր,
որ ամեն մի մարդ այս մոլորակում հնարավորություն ունենա ընտրելու
լավն ու բարին և կամ վատն ու չարը:
Եթե կլինեն մարդիկ, որոնք կնախնտրեն իրենք իրենց համոզել, մտածելով,
որ մարդկության վերելքը դեպի ավելի բարձր հարթություններ
կարելի կդառնա առանց որևէ դժվարությունների, մենք պետք է ասենք, որ
նման մտածելակերպը իր մեջ թաքցնում է
անհասունություն և թաքնված վախի զգացում:
Նման թշվառ մարդկային էակները նախնտրում են թաքնվել մի քանի կարգախոսների ետևում և
չեն կարողանում խորապես տեսնել ու հասկանալ
իրական սիրո և խաղաղության էներգետիկ դրսևորումների
նշանակությունը աշխարհում:
Նրանք կառուցում են իրենց սեփական աշխարհը, հուսալով, որ դա կփրկի
իրենց տառապանքներից:
Իրականում ոչ ոք չի փնտրում խնդիրներ, տառապանք կամ դժվարություններ:
Սակայն տիեզերական դինամիկան այնպիսին է, որ լույսին հասնելու համար
դու պետք է անցնես խավարի փորձությամբ:
Ինչպես Անաիսը նշեց, Իրադարձությունը խանգարիչ խթան կհանդիսանա վնասարար անձանց շրջանակներում:
Նրանք անմիջապես հրահանգ կարձակեն իրենց ստախոսներին,
որպեսզի դարձյալ մարդկանց առաջնորդեն դեպի վախ, զայրույթ
և բռնություն, որպեսզի վերադարձնեն ճնշման և վերահսկողության օրինաձևը
մարդկության վրա:
Դրա համար նրանք կօգտագործեն ցանկացած միջոց առանց որևէ բան թաքցնելու այլևս:
Իհարկե, նրանք կգործեն այն անձանց միջոցով, ովքեր արդեն
վաղուց վաճառել են իրենց հոգին
քաղաքական գործիչներին ու բանկիրներին:
Նրանցից շատերը այնքան հոռացած են, որ նույնիսկ իրադարձության ավարտից հետո էլ
կներկայացնեն նպաստավոր հիմքեր վնասարար տարրերի
ստվերոտ գործողությունների համար, ովքեր իրենց հերթին կազդեն առավել ծանր բնույթի
որոշումներ կիրառել բռնանալու մարդկանց:
Այնպես որ, որոշակի կարճ ժամանակ
տիեզերական էներգիաների արտանետումից հետո,
խռովարար իրադարձություններ տեղի կունենան Երկրի վրա:
Կլինեն դժվար ժամանակներ, երբ մարդիկ խիստ փորձությունների կենթարկվեն:
Բազմաթիվ ճշմարտություններ և գաղտնիքներ կպարզվեն,
որոնք վրդովմունք կառաջացնեն մարդկանց մեջ:
Ի տարբերություն ներկա իրավիճակի, որտեղ բացակայում է
կարծք և կամքի հետևողականությունը, որն իր մեջ ներառում է մեծ թվով մարդկանց,
իրադարձության ավարտից հետո մարդկանց մեծ թվով զանգվածներ ոտքի կելնեն
քաջությամբ ու վճռականությամբ կպահանջեն իրենց իրավունքները:
Սակայն Անաիսը նաև նշեց մի շատ հետաքրքիր փաստ ևս,.
Շատերի համար դա կլինի դժվար հասկանալ և հավատալ այն բանը, 811 01:18:03,197 --> 01:18:09,483 որ հնարավոր է դուրս գալ այդ իրավիճակներից,
ընդունելով զարկերակային էներգիաները և նրանց աջակցությամբ հրաշքով,
առանց սայթակումների հաղթահարել բոլոր այդ դժվարությունները:
Իրադարձության հետևանքով հասարակությունը կարթնանա և
իհարկե մութ ուժերին կանհանգստացնի
մարդկության հոգևոր զարթոնքի երթը:
Քանի որ, փոխարենը ապրելու տևական վախի մեջ
և անվերջ ստուգելու իրենց դրամապանակը, ցանկանալ չարքաշ հայթայթել
ապրուստի միջոցներ, նրանք կրկին կպայքարեն իրենց հոգևոր ազատության համար:
Մարդկությունը ուժ կգտնի պահանջելու իր իրավունքները
և հոգևոր անկախությունը:
Այնուհետև, նրանք ովքեր հարատևում են մարդկությանը պահելով վախի մեջ,
միտումնավոր կստեղծեն անհանգստություններ հասարակության շրջանակներում,
պտճառելով մեծ լարվածություն:
Նրանք կցանկանան նորից վերականգնել վախ և սերմանել հոռետեսություն կամ կործանարար պայմաններ:
Այն մարդիկ ովքեր լիովին կստանան շահավետ էներգիաները
և կգնահատեն դրանց իրական արժեքները, նրանք կմերժեն
չարագործ մարդկանց և կպնդեն իրենց
իրավունքները հակապես պահանջելով հոգևոր անկախություն:
Որոշ իրավիճակներում, ես նույնիսկ տեսա, որ կլինեն հզոր հասարակական
շարժումներ, որտեղ կառավարությունները կփորձեն գազանաբար կանխել որոշակի իրադարձություններ:
Ես չնկատեցի խոշոր պատերազմներ կամ հակամարտություններ, սակայն
սոցիալական մակարդակով կլինեն էական լարվածություններ:
Միևնույն ժամանակ ես կարող եմ նշել հետևյալը,- որ մարդիկ կբաժանվեն երկու ճամբարների:
Կլինեն նրանք, ովքեր կապրեն երջանկության կամ լուսավորման մեջ
և կլինեն հոռետես էակներ, որոնք կգտնվեն
հուզական, բացասական էներգետիկ իրավիճակներում:
Կլինեն հաճախակի հակասություններ թե երիտասարդների և թե
տարեց մարդկանց միջև, ովքեր շահավետ կհամարեն այդ ամենը և
ընդհակառակը՝ նրանք ովքեր կործանարար կդիտն դրանք:
Այս երկու ճամբարների բաժանման հետևանքով առաջացած խանգարումները
կտևեն մոտավորապես 3 տարի իրադարձությունից հետո:
Հոռետեսները վերջնականապես տեղի կտան վերելքի այս ուղին և գամված
կմնան ֆիզիկական ու նյութական հարթության վրա, որտեղ և կսկսվի պայքար այս անգամ իրար դեմ արդեն:
Նրանք ովքեր կընտրեն վերափոխման ուղղին, կսկսեն կամաց-կամաց
ձևավորել հոգևոր համայնքներ՝ կերտելով նոր դարաշրջան Երկրի վրա:
Չնայած նրան, որ կլինեն ծանր ժամանակներ, սակայն դա նաև
կլինի ապշեցուցիչ բացահայտումների ընթացք:
Դրանց ռիթմը կլինի արտակարգ և ինչ-որ չափով, գոնե
«լավատեսների» ճամբարում, կնայվի որպես
դժվարությունների մեղմացման ու անցման ուղի:
Ինտերնետում «սավառնող» մեծ թվով անձիք, ովքեր բարձր եռանդով հետաքրքրություն են
ցուցաբերում այլմոլորակային քաղաքակրթություններին և մոլեռանդորեն
հարցնում թե ինչու՞ այլմոլորակայինները չեն դրսևորում իրենց և
կապ հաստատում աշխարհի կառավարությունների հետ սույն ժամանակներում:
Այս հարցը նույնպես լուսաբանման կարիք ունի:
Այս հարցի պատասխանը տվեց Ամունը՝
Սիրուսի տիեզերանավի առաջնորդը:
Այն բոլոր երևույթները, որոնք ես տեսա Իրադարձության հետ կապված
և այն ամենը ինչը տեղի կունենա դրան հետևող շրջանում, իմ մեջ ցանկություն առաջացրեց ստանալու այն հարցի
պատասխանը, որը մարդիկ բազմիցս տվել են ինձ,- «Ինչու՞ Սիրուսի էակները
իրենց տիեզերանավերով չեն վայրեջք կատարում Երկրի վրա, որպեսզի այս հանդիպումը ի վերջո իսկապես իրականանա,
քանի որ շատ մարդիկ ունեն այդ ցանկությունը»:
Այդ պահին, Անաիսը հնարավորություն ընձեռնեց ինձ
հեռակառավարման ալիքով շփման մեջ մտնել և կապվել Ամունի հետ
Մայր տիեզերանավում և ես հնարավորություն ունեցա հաղորդակցել նրա հետ
և ուղղակիորեն տալ այս հարցը:
Ամունը ակնհայտորեն ասաց, որ իրենք ևս մեծ ցանկություն ունեն հանդիպման
և դա լինելու է ապագայում անկասկած:
Ժամանակի ընթացքում մարդկային քաղաքակրթությունը
շփան հնարավորություն կունենա Սիրուսի քաղաքակրթության հետ,
բայց դեռևս կան հարցեր, որոնք չեն նպաստում դրան, քանի որ, այո' կան մարդիկ
որոնք պատրաստ են այս հանդիպմանը, բայց չունեն այդ հզորությունը և ուժը
դիմակայելու այն էներգիաներին, որոնք արտանետվում են նրանց էներգետիկ մարմնից:
Նրանք այնքան հզոր, այնքան մաքուր և այնքան գեղեցիկ են հոգեպես,
որ շատ մարդիկ իրականում կփախչեն նրանցից:
Ամունը բացատրեց, որ իրենք դա չեն ցանկանում, որովհետև
դա կլինի իրենց սկզբունքներին դեմ, ստեղծել ոչ բարենպաստ դրություն մարդկանց մոտ:
Եթե նույնիսկ մարդկանց մեջ կան այնպիսիններ, որոնք ցանկանում են հանդիպել, նրանց մեծ մասը հանդիպման պահին կփախչի
և շատ քչերը կմնան: Այդ իսկ պատճառով, նման իրավիճակը բավարար
չի լինի հասնելու հիշարժան հանդիպման, որը որ իրենք ցանկանում են
ստեղծել ճիշտ պահին:
Ուստի, առաջին հերթին մեր պայքարը պետք է լինի մեզ հետ:
Անշահախնդիր այլմոլորակայինների ներկայությունը միայն կշտկի
և հավասարակշռություն կբերի այն ուժերին, որոնք հակված են
անհամաչափության:
Այս կերպ ասած, մարդիկ իրենք պետք է գտնեն ճշմարտությունը
և ձեռք բերեն անհրաժեշտ փորձ:
Ամունը նշեց, որ մարդկությունը անկասկած կհաղթի պայքարը
չար ուժերի դեմ, որովհետև դա է նրա ճակատագիրը:
Սակայն մենք պետք է լինենք նրանք՝ ովքեր ընտրում են հաղթանակ:
Մենք դա կարող ենք անել դյուրությամբ և կամ ընտրենք դժվար ճանապարհ,
մասնատվել դժվարություններով, և կամ հաղթել շուտափույտ,
կարող ենք հապաղել և գործնթացը երկարաձգել,
ընտրել հոռետեսություն և տառապանք,
կամ լցվենք վստահությամբ և լավատեսությամբ:
Ընտրությա այս տեսանկյունից, Ամունը նշեց, որ իրենք
կտան անհրաժեշտ օգնությունը, քանի որ նրանք այստեղ
եղել են դեռ հնագույն ժամանակներից և նպաստել են
Երկրի էկոհամակարգի ձևավորմանը, հետևաբար, նրանք շատ հետաքրքրված են
մարդկության հոգևոր զարթոնքի էվոլյուցիայով, բայց բնականաբար, նա ավելացրեց,
որ մենք պետք է կռվենք այս պայքարում:
Հակառակ դեպքում եթե նրանք հայտնվեն ներկա պահին
և միջամտեն այս կամ այն ձևով, դա կստեղծի այնպիսի վախ և
պառակտում աշխարհի բնակչության միջև, որ տասնյակ տարիներ կհետաձգի
այն բոլոր ջանքերը, որոնք առ այսօր արվել են այս բարդ փոփոխությունների
ընթացքի մեջ, ապարդյուն դարձնելով բոլոր ներդրաված ջանքերը:
Ամունը հավաստիացրեց, որ իրենք ցանկանում են օգնել մեզ և
որ նրանք միշտ կլինեն մեր կողքին:
Եթե մենք խնդրենք օգնություն, նրանք անմիջապես կլինեն մեր կողքին:
Նրանք կաջակցեն մեզ և կանեն ամեն հնարավոր բան ստեղծելու
շահավետ և հոգևոր երևույթներ, որպեսզի մենք կարողանանք վերելք ապրել
և հասկանալ թե ինչ է կատարվում մեզ հետ տվյալ պահին:
Մեզ կաջակցեն Արեգակի արտանետած էներգիաները
և սա մեծ առավելություն է մեզ համար:
Իրադարձության սկզբից սկսյալ ամեն ինչ
կլինի գերազանցապես շահավետ:
Այլ կերպ ասած, եթե մենք ցանկանում ենք իսկապես աճել հոգեպես,
ապա մենք պետք է դա անենք:
Եթե ոչ, ապա՝ դա մեր ընտրությունն է:
Փոխանակ սպասելու նրանց ժամանմանը, որպեսզի նրանք գան և լուծեն մեր խնդիրները
որոնք ըստ էության մերն են, առավել կարևորն այն է՝ իրոք ապրել
կյանքը, պայքարել և լինել հոգեպես անկախ,
ազատվել հիվանդագին իրավիճակներից, որոնց մեջ մենք պարբերաբար հայտնվում ենք:
Այժմ մենք ունենք այն ամենը ինչը մեզ հարկավոր է հաջողության հասնելու համար:
Ամենակարևոր բանը այժմ այն է, որ մենք կարողանանք
հոգեպես զարգանալ և վերելք ապրել, այնպես որ հանդիպումը
մեր քաղաքակրթությունների միջև տեղի ունենա
այնպես՝ ինչպես նախատեսված է: