Tip:
Highlight text to annotate it
X
Բարև Ձեզ: Ձեզ շատ եմ սիրում: Հույսով եմ լավ օր կունենաք: Ինձ համար, իմ կյանքում...
միշտ որոշում կար, որը պետք է յուրաքանչյուր օր կայացնեի: Արդյոք պատրաստվում եմ
դժգոհել կամ չդժգոհել իմ չունեցածի համար, կամ շնորհակալ լինեմ ունեցածի համար , և հասկանամ,
որ իմ ներուժը իսկապես ինձանից է կախված: Մտածելով, լա՜վ, արդյոք սա կարո՞ղ եմ անել, իսկ սա ո՞չ: Ուրեմն,
Դուք չգիտեք, թե ինչի կարող եք հասնել, մինչև չփորձեք: Գիտեք, բժիշկները չգիտեին,
որ ես կկարողանամ քայլել, մինչև ոչ ես չսկսեցի քայլել: Հիմա գոլֆ խաղալ գիտեմ, լողում եմ, ձուկ եմ որսում, ես...
Բեթանի Համիլթոնի հետ սերֆինգով եմ զբաղվել, և նույնիսկ սկայդայվինգով զբաղվել: Ես այնքան լարված էի, ծնկներս
դողում էին: Ուղղակի ուզում եմ, որ դուք սա իմանաք, այո՜, դրական վերաբերմունքն իսկապես ամեն օր օգնում է: Ամեն ինչում
չի օգնում, սակայն, հատկապես, երբ դա մտնում է Ձեր ներուժով լի կյանք,
և ապրելով առանց սահմանների մի կյանք, մի՛ վախեցեք մի ինչ-որ նոր բան փորձելու, որովհետև Դուք..
չգիտեք, թե ինչ կարող եք անել, մինչև այն չփորձեք: