Tip:
Highlight text to annotate it
X
Նոյեմբերին Կանադան խոստացավ ընդունել 25000 սիրիացի փախստական:
Երեք շաբաթ անց Էմադն ու իր ընտանիքը ժամանեցին Օնտարիո։
Էմադ,- Մենք քայլում ենք ջրի վրայով:
Համուդի,- Այն ամբողջությամբ սառա՞ծ է:
Էմադ,- Ես եկել եմ Սիրիայի Դարաա մարզից:
Եկել եմ կնոջս ու երեխաներիս հետ,
քանի որ իրավիճակը շատ վտանգավոր է:
Անկեղծ ասած՝ ես ոչինչ չգիտեի Կանադայի մասին:
Բրայան Լոգել,- Այն բանից հետո,
երբ ռմբակոծվեց նրանց հարևան գյուղը,
Էմադը և Ռեզենը հավաքեցին ողջ ունեցվածքը ու տաքսիով
հեռացան:
Երբ նրանք եկան այստեղ,
անգլերեն ընդհանրապես չէին խոսում:
Ֆիլոմենա Լոգել,- Երեխաները
շատ վատ բաների միջով էին անցել:
Ուզում ենք, որ նրանք հաղթահարեն այն վախը՝
կապված շփման դժվարությունների հետ,
քանի որ նրանք ուզում են ինտեգրվել:
Ուոքեր,- Երբ դու նորեկ ես, և սա բոլորովին նոր վայր է,
փորձում ես կարգավորել ամեն բան,
և հաղթահարել անհարմարությունն ու մտահոգությունները:
Ամենամեծ խնդիրը, որին բախվում ենք, այն է՝
երբ աշակերտները գալիս են այլ երկրներից,
և նրանք պետք է ջանքեր գործադրեն,
քանի որ չունեն լեզվական հիմք:
Գորդոն,- Համուդի, ի՞նչ ես սիրում սովորել դպրոցում:
[կնոջ էլեկտրոնային ձայնով խոսում է արաբերեն]
Համուդի,- Գրել:
Գորդոն,- Սիրում ես գրե՞լ: Համուդի,- Այո:
Գորդոն,- Արաբերենը հակառակ ուղղությամբ է գրվում:
Այդպիսով, Google Translate-ն օգնեց մեզ,
քանի որ այն հակառակ ուղղությամբ է դասավորում տեքստը նրանց համար:
Ուոքեր,- Լեզվի զարգացման միջոցով
ամենամեծ փոփոխությունը վստահության մակարդակն է:
Համուդի,- Արի այստե՛ղ, թռչո՛ւն:
Ուոքեր,- Այժմ, երբ նրանք միասին կարողանում են կազմել նախադասություն,
նրանք հպարտանում են դրանով:
Ֆաթեհ,- Հե՜յ, սա իմ անունն է:
Գորդոն,- Նրանք ավելի հանգիստ են զգում իրենց,
բայց սա տևական աշխատանք է:
Էմադ,- Նրանք բոլոր բառերը չէ, որ հասկանում են...
Ամեն դեպքում, նրանք ուրախ են:
Գորդոն,- Ո՞րն է քո սիրելի խորտիկը:
[կնոջ էլեկտրոնային ձայնը խոսում է արաբերեն]
Ֆաթեհ,- Պիցցան: [երեխայի ծիծաղ]
Գորդոն,- Պիցցա: Լավ խորտիկ է:
Բոլոր նրանց, ովքեր ընդունել են փախստականների
Շնորհակալություն