Tip:
Highlight text to annotate it
X
Իբիսայում` Martini Royale կաստինգի այս դրվագում, ոճային պատերազմ է,
քանի որ մեր մասնակիցների թեման նորաձևությունն է:
Այս կիսաշրջազգեստի մեջ ռոմանտիզմ եմ տեսնում:
Բարի լույս աղջիկներ:
Բարի լույս:
Ձեր մարտահրավերն այսօր յուրաքանչյուր կնոջ սիրելի թեման է: Նորաձևությունն է:
Յուրաքանչյուրդ պետք է 2 տարբեր տեսք ապահովեք և, այնուհետև, ներկայանաք բեմահարթակի վրա:
Սարահ Կուրրանը հանդիսանում է Wardrobe.com-ի հիմնադիրը:
Նորաձևության մասնագետը, ով տիրապետում է հանդերձանք ստեղծելու նրբություններին,
ուշիուշով կհետևի ձեր կերտած կերպարներին: Ցուցադրությունը կսկսվի 1 ժամից: Հաջողություն:
Դժվար է հագուստով «անհատականություն» ներկայացնելը:
Ես կարծում եմ, անհատականությունը բացահայտելու համար դա սկիզբն է:
Կարևոր է նաև այն, երբ ինքդ քեզ հետ անկեղծ ես: Դա իսկապես կարևոր է:
Բեմահարթակի վրա 2 ոճ ներկայացնելիս աղջիկներն առաջին հերթին պետք է
ներկայանան իրենց իսկ ստեղծած ոճով և հագուստով, որը կարտացոլի
նրանց ով լինելը և այն, թե ինչպես են իրենք իրենց տեսնում:
Երկրորդը` նույն 24 ժամյա հագուստն է, որը նրանք պետք է անհատապես համապատասխանեցնեն այնպես,
որ այն համահունչ լինի տարբեր իրավիճակներում: Լոնդոնյան նորաձևության շաբաթվա երեկոյից սկսած
մինչև երկարատև թռիչք:
Սարահի հետ նստած ենք բեմահարթակի կողքին, սպասում ենք աղջիկներին,
ովքեր կցուցադրեն իրենց անհատականությունը այն հագուստներով, որոնք
ինքնուրույն են համադրել:
Առաջինը` Կատարզինան է Լեհաստանից:
Նա գիտի, որ գեղեցիկ տեսք ունի, բայց դրա վրա շեշտ չի դնում:
Ինձ իսկապես դա դուր է գալիս: Նա ազնիվ է: Կարծում եմ` հրաշալի տեսք ունի:
Հաջորդը` Բեան է Հունգարիայից:
Իսկապես ազդեցիկ էր, որովհետև հենց միայն վարդագույն գույնը, և համարձակությունը
տեսքն իրոք ավելի շլացուցիչ են դարձնում:
Հաջորդն` Էլիզաբեթն է Միացյալ Թագավորությունից:
Նա շատ ուժեղ անհատականություն ունի:
Նա համարձակության մարմնավորում է ոչ միայն իր հագուստով, այլև
բեմահարթակին իր էներգիայով: Նա հրաշալի էր:
Նա անգամ լողալու է գնում իր կոշիկներով: Ժենին է` Բուլղարիայից:
Կիսաշրջազգեստի մեջ ռոմանտիզմ եմ տեսնում:
Իսկապես գեղեցիկ է, երբ այն ծածանվում է քամուց:
Mills և Boon-esque նրա մասին
Հաջորդն` Աննան է Գերմանիայից:
Հրաշալի է:
Գիտե՞ս, նա հրաշալի էություն ունի:
Նաև շատ նրբագեղ դիրք ունի:
Հաջորդը` մեր հոլանդացի օրիորդ Դոննյան է:
Երբ նա քայլում էր բեմահարթակի վրայով, լույսն ընկնում էր նրա հագուստի վրա:
Նա գեղեցիկ էր իր գեղեցիկ մազերով, իր ուժեղ առանձնահատկություններով:
Հաջորդը Հելլենն է Էստոնիայից:
Բառացիորեն նա դրական էներգիա է ճառագում: Նա գեղեցիկ է,
ունի գեղեցիկ աչքեր: Ոգեշնչում է:
Կուլիսներում արագ զգեստափոխությունից հետո աղջիկները
պատրաստվում են ցուցադրել իրենց ոճային ընդունակությունները 24 ժամյա հագուստներով:
Լոնդոնյան նորաձևության շաբաթվա երեկոյից հետո,
կարծում եմ, նա հիանալի տեսք ունի:
Բեայի առաջին ժամադրությունը:
Դու ինքնավստահ կին ես:
Էլիզաբեթը... նա կարծես գնում է ընկերների հետ նախաճաշելու:
Նա գիտի իր անհատական ոճը, նա ինքն իրեն շատ լավ է ճանաչում:
Ժենի...
Այսպիսով նա պատրաստ է երկարատև թռիչքի, հանում է իր կոշիկները, որովհետև հիմա
ինքնաթիռ է նստելու: Նա քաղցրիկն է, այնպես չէ՞:
Ինձ դուր է գալիս Աննայի պայուսակի գույնը:
Նա հանդիպում է ծնողներին: Ինձ դուր է գալիս նրա փեփլում
կիսաշրջազգեստը: Կարծում եմ, այս դեպքում Դոննյան
նորաձևության ամսագրում աշխատանքի համար հարցազրույցի է գնում:
Կարծում եմ, նա շատ վստահ է: Նա գիտի ինչպիսի ոճով հանդես գա:
Կարծում եմ, նա շատ նորաձև աղջիկ է:
Լավ, Հելլեն:
Նա ժամադրության է Դեվիդ Գենդիի հետ:
Հիանալի է:
Նա աշխույժ է, նա բացահայտ սեքսուալ չէ, ճնշող չէ:
Երբեք բեմահարթակի վրայով չեմ քայլել և դա այնքան զվարճալի էր: Բայց ես մի փոքր հուզված էի,
քանի որ առաջին անգամ էի դա անում: Հիանալի էր, հիանալի էր:
Վերջին մարտահրավերն ավարտվեց: Այժմ ձեր հերթն է
խմբում ձեր սիրելի մասնակցի օգտին քվեարկելու համար: Ըստ ձեզ, ո՞վ է լավագույն կերպով մարմնավորում «Չկա հաջողություն, կա նա, ով կարողանում է կերտել այն» կարգախոսը:
Ձեր քվեներն իսկապես կենսական նշանակություն ունեն և հիշեք, որ
յուրաքանչյուր դրվագում կարող եք միայն մեկ մասնակցի համար քվեարկել: Այսպիսով, ընտրեք ուշադրությամբ:
Ձեր քվեները մեր 28 մասնակիցների համար որոշիչ են, բայց եթե
չեք կարողանում կողմնորոշվել, թե ում ընտրել, ապա ինչո՞ւ ետ չդառնալ,
դիտել մյուս դրվագները և գտնել ձեր սիրելիին:
Օգնեք ձեր սիրելի մասնակցին` քվեարկելով նրա օգտին: